Բարբրո Ալվինգ
Բարբրո Ալվինգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 12, 1909[1] |
Ծննդավայր | Ուփսալա, Շվեդիա |
Մահացել է | հունվարի 22, 1987 (78 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Գերեզման | Q47162919?[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազդվել է | Էլին Վագներ |
Մասնագիտություն | գրող, լրագրող, սցենարիստ և թարգմանիչ |
Ծնողներ | հայր՝ Յալմար Ալվինգ, մայր՝ Ֆաննի Ալվինգ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Բարբրո Ալվինգ (շվեդերեն՝ Barbro Alving, հունվարի 12, 1909[1], Ուփսալա, Շվեդիա - հունվարի 22, 1987, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ լրագրող, գրող և ֆեմինիստ։ Հաճախ տպագրվել է Bang կեղծանվամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբրո Ալվինգը ծնվել է Ուփսալայում 1909 թվականին և եղել է գրող Ֆաննի Ալվինգի ու սկանդինավյան լեզուների և գրականության ուսուցիչ Յալմար Ալվինգի կրտսեր դուստրը[4][5][6]։ Երբ Բարբրոն 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ստոկհոլմ։ Այնտեղ Բարբրոն ընդունվել է Whitlockska samskolan դպրոց, որն ավարտել է 1928 թվականին։
1928-1931 թվականներին Բարբրոն աշխատել է որպես խմբագիր-քարտուղար Idun շաբաթաթերթում, իսկ 1934-1959 թվականներին` լրագրող Dagens Nyheter օրաթերթում։ 27 տարեկանում նա ռեպորտաժներ է վարել Բեռլինի 1936 թ. Օլիմպիական խաղերից և Իսպանիայի քաղաքացիական պատերազմ[7]։ Dagens Nyheter-ի հանձնարարությամբ եղել է Խորհրդա-ֆիննական պատերազմում, ռեպորտաժներ է արել գերմանական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայի, 1956 թվականի հունգարական ապստամբության ժամանակ։ Որպես օտարերկրյա թղթակից` նա մի քանի տարի շարունակ մեկնել է ԱՄՆ, Վիետնամ, Աֆրիկա, Հեռավոր Արևելք։
Դառնալով պացիֆիստուհի` Բարբրո Ալվինգն ընդունել է կաթոլիկություն։ 1950-ականներին նա մասնակցել է Շվեդիայի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու արշավին։ Քանի որ Dagens Nyheter-ի գլխավոր խմբագիրը շվեդական միջուկային ծրագրի կողմնակից էր, Բարբրոն հեռացել է թերթից և տեղափոխվել Vecko-Journalen շաբաթաթերթ[8]։ Քաղաքացիական պաշտպանության միջոցառման մասնակցելուց հրաժարվելու պատճառով նա մեկ ամսով բանտարկվել է Ստոկհոլմի Լոնգհոլմեն բանտում, որտեղ գտնվելու մասին 1956 թվականին գրել է Dagbok från Långholmen («Լոնգհոլմի օրագրեր») գիրքը։
Բարբրո Ալվինգը տպավորված էր գրող Էլին Վագների գործունեությամբ և նրա մահից հետո` 1949 թվականին, սկսել էր նյութեր հավաքել նրա կյանքի մասին, որոնք հետագայում տպագրվել են Ուլլա Իսակսոնի և Էրիկ Յալմար Լինդերի կողմից գրված Վագների կենսագրության մեջ։
Բարբրոն մի քանի գիրք է գրել, որոնց թվում եղել են նրա թերթերի սյունակները «Käringen mot strömmen» («ամեն ինչ հակառակ անել») կեղծանվամբ. դրանք հրատարակվել են 1946-1973 թվականներին։ Նա նաև գրել է մի քանի սցենար։
1975 թվականին Բարբրո Ալվինգը պարգևատրվել է Իննի Հասարակություն հեղինակավոր մրցանակով։ Ի պատիվ Բարբրոյի է կոչվում ֆեմինիստական Bang ամսագիրը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբրո Ալվինգը չի ամուսնացել։ Նա պատկերազարդող և նկարիչ Բիրգեր Լունդկվիստից 1938 թվականին դուստր է ունեցել` Մոդ Ֆանի Ալվինգը, որն ավելի հայտնի է որպես Ռուֆֆա Ալվինգ Օլին։ Բարբրոն Աննա Լաուրա Սյոկրոնայի (Anna Laura Sjöcrona) և դստեր հետ ապրել է ավելի քան 40 տարի` մինչև իր մահը` 1987 թվականին։ Մոր մահից հետո Ռուֆֆա Ալվինգ Օլին հավաքել և հրապարակել է նրա նամակները և նոթագրությունները[9]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://grav.genealogi.se/Gravsokview.php?g_id=67218
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ Wopenka Johan։ «Barbro Alving 1909–1987 In memoriam» (շվեդերեն)։ Swedish Crime Writers' Academy։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2008-12-30
- ↑ Arnborg, Beata։ «Barbro Alving (Bang)»։ www.skbl.se։ Svenskt kvinnobiografiskt lexikon։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2015-03-07
- ↑ ”Så nu är man Sveriges styvaste journalist, piddelipej”, retrospective article in Dagens Nyheter 27 March 2014, retrieved 19 May 2014
- ↑ Arnborg Beata (2010)։ Krig, kvinnor och gud. En biografi om Barbro Alving (շվեդերեն)։ Stockholm: Atlantis։ էջեր 316–322։ ISBN 978-91-7353-463-5
- ↑ Holmgren Susi (2008-05-26)։ «Bang 1909-1987» (շվեդերեն)։ Stockholm Public Library։ Վերցված է 2008-12-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Stenborg, Elisabeth Som det verkligen var - Barbro Alving (Bang) i dagböcker och brev(շվեդ.) // HumaNetten : tidning. — School of Humanities, Linnaeus University. — № 8. — ISSN 1403-2279.
- «Bang och världshistorien», 2008 film about Barbro Alving as a war correspondent by Maj Wechselmann. In Swedish. Shown on Sveriges Television program K Special on 30 December 2008 and 4 January 2009.
|