Ֆաննի Ալվինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաննի Ալվինգ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1874(1874-10-23)[1]
ԾննդավայրYtterselö
Վախճանվել էհունիսի 2, 1955(1955-06-02)[2] (80 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանYtterselö cemetery[3]
Գրական անունFanny Norrman
Մասնագիտությունգրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա[4]
ԿրթությունPalmgrenska samskolan?
ԱմուսինՍվեն Նորման և Յալմար Ալվինգ
ԶավակներԲարբրո Ալվինգ
 Fanny Alving Վիքիպահեստում

Ֆաննի Մարիա Ալվիգ (շվեդ.՝ Fanny Alving, հոկտեմբերի 23, 1874(1874-10-23)[1], Ytterselö - հունիսի 2, 1955(1955-06-02)[2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ գրող, ով աշխատել է Ֆաննի Նորման, Ուլրիկ Ուլանդ և այլ կեղծանուններով[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանի Մարիա Ալվինգը ծնվել է 1874 թվականի հոկտեմբերի 23-ին Սոդերմանլանդ նահանգի Ytterselö քաղաքում, կապիտան Ավգուստ Լեննի (August Lönn, 1837-1920) և Էրիկա Կարլովնա Պերսդոտեր Իոնսսոնի (Erika Charlotta Persdotter Jonsson) ընտանիքում։ Աղջիկը սովորել է Ստոկհոլմի Palmgrenska Samskolan համատեղ կրթական դպրոցում, որտեղ ընդունվել է 1893 թվականին։ 1898-1905 թվականներին ամուսնական հարաբերությունների մեջ է եղել վիճակագիր Սվեն Նորմանի (Sven Norrman), իսկ 1906 թվականից՝ լեզվաբան և մանկավարժ Յալմար Ալվինգի (Hjalmar Alving) հետ։ Նրա դուստրը՝ Բարբրո Ալվինգը (1909-1987), աշխատել է որպես լրագրող[7]։

Ժամանակին Ալվինգը եղել է Նորվեգիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում։ 1894-1898 թվականներին աշխատել է Մալմյոյի Հունաստանի հյուպատոսարանում որպես թղթակից։ Հետագայում, մինչև 1901 թվականը, աշխատել է Ստոկհոլմում` Ստրիկս (Strix) ամսագրում, իր հոդվածները ստորագրելով Maja X կեղծանունով։ Որպես արձակագիր` Ստոկհոլմում գրել է «Ուլրիկ Ուլանդ» (Ulrik Uhland) գրական անվամբ, բայց նաև օգտագործել է «Ֆաննի Նորման» (Fanny Norrman) և «Ֆաննի Ալվին»գ (Fanny Alving) անունները[8]։

Ֆանի Ալվինգը եզակի շվեդներից, ով իր աշխատություններում նկարագրել է հասարակ աղքատ մարդկանց կյանքը։ Նրա «Josefssons på Drottninggatan» դետեկտիվ վեպում նկարագրվում է ստոկհոլմցի հասարակ մարդկանց կյանքը[9]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակված է «Ֆանի Նորման» գրական անվամբ
  • Galläpplen och paradisäpplen, պոեզիայի ժողովածու, 1901.
  • Андра visboken, 1915.
  • Brita från Österby, վեպ, 1914.
Հրապարակված է «Ուլրիկ Ուլանդ» գրական անվամբ
  • Skärgårdsflirt, роман, 1905.
  • Aurores bröllopsresor, роман, 1906
  • Carl Michael Bellman och Ulla Winblad : en roman från den gamla goda tiden,, роман, 1907.
  • Fröken från Västervik, роман, 1907
  • Baronerna på Sjöberga, роман, 1908.
  • Skandalhuset, роман, 1911.
  • Juvelerna på Gårda, роман, 1914.
Հրապարակված Ֆաննի Ալվինգ գրական անվամբ
  • På avigsidan, роман, 1918.
  • Josefssons på Drottninggatan, роман, 1918.
  • Familjen von Skotte, роман, 1922.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #12798626X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. http://grav.genealogi.se/Gravsokview.php?g_id=67648Gravstensinventeringen.
  4. LIBRIS — 2018.
  5. «Alving, Fanny: Sveriges dödbok 1901–2009» (շվեդերեն). Solna: Sveriges släktforskarförbund. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  6. «Alving, Fanny (1874-1955)» (շվեդերեն). Projekt Runeberg. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  7. «Barbro Alving». barbro-alving.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  8. «Fanny Maria Alving 1874 - 1955» (շվեդերեն). Göteborgs Universitetsbibliotek. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  9. Townsend, Guy M. The Mystery Fancier (Vol. 7 No. 5) September-October 1983. — Wildside Press. — С. 19—. — ISBN 978-1-4344-0640-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաննի Ալվինգ» հոդվածին։