Բազաբուն
Գյուղ | ||
---|---|---|
Բազաբուն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չմշկածագի գավառակ | |
Այլ անվանումներ | Բազաբոն, Փազափին | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բազաբունցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62600 | |
| ||
Բազաբուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումն առաջացել է գյուղում շատ բազեներ լինու պատճառով։ Ըստ ոմանց էլ, բնակավայրի անվանումը կապված է մրջյունի բազ տեսակի հետ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հյուսիս, հյուսիս-արևելյան և մասամբ հյուսիս-արևմտյան կողմերում գտնվում են մեծ ու փոքր բարձունքներ։ Հարավային և հարավ-արևմտյան մասերը հարթավայրային են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները թուրքերի կողմից տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են օտար երկրներ[1]։ Գյուղի մոտակայքում Բազաբուն և Մորաշխա գետերի մոտ գտնվում է Բազաբունա ձոր[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 21 տուն հայ բնակիչ։ 1915 թվականին ուներ 19 տուն, որից 16 տուն՝ 71 հայ և 3 տուն՝ 14 թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազաբունն ուներ Ս․ Աստվածածին անունով քարաշեն կամարակապ եկեղեցի, որը կառուցված էր XIX դարի կեսերին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-ական թվականներին եկեղեցուն կից գործում էր հայկական Պարևթյան երկսեռ դպրոցը, որը եկեղեցու հետ հրդեհվելուց հետ վերաշինվել էր Աբիկ Ունճյանի ծախսերով[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՍՀ, հտ 2, էջ 207, Բազաբուն
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 541 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 541
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 207)։ |
|