Jump to content

Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրNikitsky Boulevard?
Հիմնադրվել է1918
Կայքnew.orientmuseum.ru/?lang=en
Քարտեզ
Քարտեզ

Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, թանգարան Մոսկվայում, հիմնադրվել է 1918 թվականին, որպես Արևելքի արվեստների թանգարան, 1925-1962 թվականներին կոչվել է Արևելյան մշակույթների պետական թանգարան, 1962 թվականից՝ ներկա անունով։ Հավաքածուն կազմված է Արևելքի ժողովուրդների հին և ժամանակակից գեղանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ավելի քան 30 հազար ցուցանմուշներից (1972)։ Հարուստ է ներկայացված Չինաստանի, Ճապոնիայի, Իրանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի մշակույթը։ Հայկական արվեստը (600 նմուշ) ներկայացված է Հ. Հովնաթանյանի («Դ. Քարաջյանի դիմանկարը») և նրա դպրոցի անհայտ նկարիչների («Թովմաս Օրբելյանի դիմանկարը»), Ս. Ներսիսյանի, Բաշինջաղյան Գևորգի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Արա Սարգսյանի, Անատոլի Ավետյանի և այլոց գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական աշխատանքներով, ինչպես և հայ ազգային դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցանմուշներով։ 2018 թվականի տվյալներով թանգարանի հավաքածուում հաշվվում էր 160 հազարից ավելի ցուցանմուշ[1][2]։

Թանգարանը նամականիշերի և մետաղադրամների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահներ և ցուցանմուշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Музей Востока». Официальный сайт музея. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  2. Войтов, 2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 37