Արոն Սիլադյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոն Սիլադյի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 14, 1990(1990-01-14) (34 տարեկան)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարիա
Ակումբ՝Vasas SC?[1]
180 սանտիմետր[2]
Քաշ՝78 կիլոգրամ[2]

Արոն Սիլադի (հունգ.՝ Szilágyi Áron, հունվարի 14, 1990(1990-01-14), Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի սուսերամարտիկ, եռակի օլիմպիական չեմպիոն անհատական առաջնությունում (2012[3], 2016 և 2020), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր թիմիային առաջնությունում (2020), 2007 թվականի աշխարհի չեմպիոն թիմի կազմում (17 տարեկանում), աշխարհի առաջնությունների վեցակի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հունգարիայի բազմակի չեմպիոն։ Ճանաչվել է Հունգարիայի լավագույն սուսերամարտիկ 2011 և 2012 թվականներին։ Բուդապեշտի պատվավոր քաղաքացի է 2012 թվականից։ Հունգարիայի Հանրապետության Ավանդի շքանշանի սպայական խաչի ասպետ։

Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ եղել է Հունգարիայի դրոշակիրը։ Ռիո դե Ժանեյրոյում դարձել է 1988 թվականից ի վեր առաջին սուսերամարտիկը, որն անհատական առաջնությունում կարողացել է երկու անգամ անընդմեջ նվաճել օլիմպիական ոսկին։ Ընդ որում, ոչ Լոնդոն-2012-ում, ոչ էլ Ռիո-2016-ում Սիլադին մրցակիցներից ոչ մեկին թույլ չի տվել 13 միավորից ավելի վաստակել։

2021 թվականին հունգարացի սուսերամարտիկը դարձել է ականավոր նվաճման հեղինակ. Սիլադին պատմության մեջ առաջին սուսերամարտիկն է, որը երեք անընդմեջ հաղթանակ է տարել անհատական առաջնությունում[4]։ Երեք օր անց հունգարացին թիմային մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալ։

2020 թվականին դարձել է Vasas Sport Club Fencing Division-ի նախագահ[5][6]։

Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայր Մրցություն Հորիզոնական
2012 Միացյալ Թագավորություն Լոնդոն, Մեծ Բրիտանիա անհատական 1-ին[7]
2016 Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա անհատական 1-ին[8]
2021 Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա անհատական 1-ին[9]
2021 Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա թիմային 3-րդ[10]

Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայր Մրցություն Հորիզոնական
2007 Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան թիմային 1-ին[11]
2009 Թուրքիա Անթալիա, Թուրքիա թիմային 3-րդ[12]
2013 Հունգարիա Բուդապեշտ, Հունգարիա անհատական 3-րդ[13]
2014 Ռուսաստան Կազան, Ռուսաստան թիմային 3-րդ[14]
2016 Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա թիմային 2-րդ[15]
2017 Գերմանիա Լայպցիգ, Գերմանիա թիմային 2-րդ[16]
2018 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Վուքսի, Չինաստան թիմային 3-րդ[17]
2019 Հունգարիա Բուդապեշտ, Հունգարիա թիմային 2-րդ[18]

Եվրոպայի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայր Մրցություն Հորիզոնական
2011 Միացյալ Թագավորություն Շեֆիլդ, Մեծ Բրիտանիա անհատական 3-րդ[19]
2013 Խորվաթիա Զագրեբ, Խորվաթիա թիմային 2-րդ[20]
2015 Շվեյցարիա Մոնտրյո, Շվեյցարիա անհատական 1-ին[21]
2015 Շվեյցարիա Մոնտրյո, Շվեյցարիա թիմային 3-րդ[22]
2017 Վրաստան Թբիլիսի, Վրաստան անհատական 2-րդ[23]
2017 Վրաստան Թբիլիսի, Վրաստան թիմային 3-րդ[24]
2018 Սերբիա Նովի Սադ, Սերբիա թիմային 1-ին[25]
2019 Գերմանիա Դյուսելդորֆ, Գերմանիա թիմային 2-րդ[26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Fencing Federation — 1913.
  2. 2,0 2,1 olympics.com — 2021.
  3. ЛОНДОН, 29 июля. /Спец. корр. ИТАР-ТАСС/. Венгр Арон Силадьи стал олимпийским чемпионом по фехтованию на саблях
  4. «Hungary's Szilagyi, China's Sun Win Sabre and Epee Olympic Gold at Tokyo 2020». Международная федерация фехтования (FIE). 2021 թ․ հուլիսի 24. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  5. Jenkei, Dániel (2020 թ․ սեպտեմբերի 14). «Szilágyi Áron a Vasas vívószakosztályának új elnöke!». Vasas Sport Club official site (հունգարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Szilágyi Áron lett a Vasas vívószakosztályának vezetője». Index (հունգարերեն). 2020 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  7. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  8. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  9. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  10. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  12. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  13. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  14. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  15. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  16. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  17. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  18. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  19. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  20. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  21. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  22. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  23. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  24. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  25. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  26. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոն Սիլադյի» հոդվածին։