Արոն Սիլադյի
Արոն Սիլադյի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 14, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարիա |
Ակումբ՝ | Vasas SC?[1] |
Հասակ՝ | 180 սանտիմետր[2] |
Քաշ՝ | 78 կիլոգրամ[2] |
Արոն Սիլադի (հունգ.՝ Szilágyi Áron, հունվարի 14, 1990, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի սուսերամարտիկ, եռակի օլիմպիական չեմպիոն անհատական առաջնությունում (2012[3], 2016 և 2020), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր թիմիային առաջնությունում (2020), 2007 թվականի աշխարհի չեմպիոն թիմի կազմում (17 տարեկանում), աշխարհի առաջնությունների վեցակի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հունգարիայի բազմակի չեմպիոն։ Ճանաչվել է Հունգարիայի լավագույն սուսերամարտիկ 2011 և 2012 թվականներին։ Բուդապեշտի պատվավոր քաղաքացի է 2012 թվականից։ Հունգարիայի Հանրապետության Ավանդի շքանշանի սպայական խաչի ասպետ։
Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ եղել է Հունգարիայի դրոշակիրը։ Ռիո դե Ժանեյրոյում դարձել է 1988 թվականից ի վեր առաջին սուսերամարտիկը, որն անհատական առաջնությունում կարողացել է երկու անգամ անընդմեջ նվաճել օլիմպիական ոսկին։ Ընդ որում, ոչ Լոնդոն-2012-ում, ոչ էլ Ռիո-2016-ում Սիլադին մրցակիցներից ոչ մեկին թույլ չի տվել 13 միավորից ավելի վաստակել։
2021 թվականին հունգարացի սուսերամարտիկը դարձել է ականավոր նվաճման հեղինակ. Սիլադին պատմության մեջ առաջին սուսերամարտիկն է, որը երեք անընդմեջ հաղթանակ է տարել անհատական առաջնությունում[4]։ Երեք օր անց հունգարացին թիմային մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալ։
2020 թվականին դարձել է Vasas Sport Club Fencing Division-ի նախագահ[5][6]։
Մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վայր | Մրցություն | Հորիզոնական |
---|---|---|---|
2012 | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | անհատական | 1-ին[7] |
2016 | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | անհատական | 1-ին[8] |
2021 | Տոկիո, Ճապոնիա | անհատական | 1-ին[9] |
2021 | Տոկիո, Ճապոնիա | թիմային | 3-րդ[10] |
Աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վայր | Մրցություն | Հորիզոնական |
---|---|---|---|
2007 | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան | թիմային | 1-ին[11] |
2009 | Անթալիա, Թուրքիա | թիմային | 3-րդ[12] |
2013 | Բուդապեշտ, Հունգարիա | անհատական | 3-րդ[13] |
2014 | Կազան, Ռուսաստան | թիմային | 3-րդ[14] |
2016 | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | թիմային | 2-րդ[15] |
2017 | Լայպցիգ, Գերմանիա | թիմային | 2-րդ[16] |
2018 | Վուքսի, Չինաստան | թիմային | 3-րդ[17] |
2019 | Բուդապեշտ, Հունգարիա | թիմային | 2-րդ[18] |
Եվրոպայի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վայր | Մրցություն | Հորիզոնական |
---|---|---|---|
2011 | Շեֆիլդ, Մեծ Բրիտանիա | անհատական | 3-րդ[19] |
2013 | Զագրեբ, Խորվաթիա | թիմային | 2-րդ[20] |
2015 | Մոնտրյո, Շվեյցարիա | անհատական | 1-ին[21] |
2015 | Մոնտրյո, Շվեյցարիա | թիմային | 3-րդ[22] |
2017 | Թբիլիսի, Վրաստան | անհատական | 2-րդ[23] |
2017 | Թբիլիսի, Վրաստան | թիմային | 3-րդ[24] |
2018 | Նովի Սադ, Սերբիա | թիմային | 1-ին[25] |
2019 | Դյուսելդորֆ, Գերմանիա | թիմային | 2-րդ[26] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ International Fencing Federation — 1913.
- ↑ 2,0 2,1 olympics.com — 2021.
- ↑ ЛОНДОН, 29 июля. /Спец. корр. ИТАР-ТАСС/. Венгр Арон Силадьи стал олимпийским чемпионом по фехтованию на саблях
- ↑ «Hungary's Szilagyi, China's Sun Win Sabre and Epee Olympic Gold at Tokyo 2020». Международная федерация фехтования (FIE). 2021 թ․ հուլիսի 24. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Jenkei, Dániel (2020 թ․ սեպտեմբերի 14). «Szilágyi Áron a Vasas vívószakosztályának új elnöke!». Vasas Sport Club official site (հունգարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Szilágyi Áron lett a Vasas vívószakosztályának vezetője». Index (հունգարերեն). 2020 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոն Սիլադյի» հոդվածին։ |
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունգարացի օլիմպիական չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Հունգարացի սուսերամարտիկներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մեդալակիրներ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ