Jump to content

Արխե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արխե' (հին հունարեն՝ ἀρχή, կամ ἀρχά - «սկիզբ, հիմք, ծագում; նախապատճառ, սկզբունք»), նախասոկրատյան հին հունական փիլիսոփայության մեջ՝ հիմնարար սկզբունք, առաջնային նյութ, տիեզերքը կազմող առաջնային տարր։ Արիստոտելն այս տերմինն օգտագործել է առաջին փիլիսոփաների ուսմունքները բնութագրելու համար[1]։

  • Ըստ Թալեսի արխե նշանակում է ջուր է (որպես «ամենաանձև» նյութ, տարր
  • Ըստ Անաքսիմանդրոսի արխե նշանակում է « ապեյրոն » է (հին հունարեն՝ ἄπειρον - անսահման կամ անորոշ), առաջնային տարրը, որը որևէ որոշակի բան չէ, ինքնին «ոչ մի բան», բայց առաջացնում է չորս տարրեր և որոշակի իրերի մի ամբողջ աշխարհ։
  • Ըստ Անաքսիմենեսի արխե նշանակում է «անորոշ օդ» (հին հունարեն՝ ἀήρ ἄπειρος - աէր (կամ այրոս) ապեյրոն), նախահիմք, հիմնարար սկզբունք, միևնույն ժամանակ անորոշ և որոշակի (որոշակի է սահմանվում որպես «օդ», քանի որ դա «դատարկությունն» է, որը բաժանում է իրերը, և բացի այդ, կյանքի աղբյուր, շնչառությւոն)։ Հայեցակարգն առաջացել է որպես հակասությունը բացատրելու փորձ. առաջին սկիզբը չպետք է որոշակի բան լինի, որպեսզի դրանից առաջանա ամեն բան (ի վերջո, տարբեր բաներ ունեն տարբեր որոշակիություններ, հաճախ միմյանց հակառակ, օրինակ՝ սառը և տաք), բայց որ ինչ-որ բանից հնարավոր լինի առաջանալ որոշակի բան, այդ ինչ-որ բանի մեջ արդեն պետք է լինի սեփական որոշակիություն։ Միլեթյան դպրոցում արխե հայեցակարգի զարգացումը (Թալես → Անաքսիմանդրոս → Անաքսիմենես) հաճախ նշվում է որպես հայեցակարգի զարգացման վառ օրինակ դիալեկտիկական եռյակի միջոցով՝ թեզ → հակաթեզ → սինթեզ (արխե որոշակի → անորոշ → և՛ որոշակի, և՛ անորոշ)։
  • Ըստ Պյութագորասի արխե նշանակում է թիվ (որպես միանգամայն ոչ նյութական, բայց բնության մեջ կարգավորում տվող մի բան, որը հասկանելի է մաթեմատիկայում և, ինչպես կասեին ժամանակակից գիտնականները, ֆիզիկայում)։ Թվերը պյութագորասականությունում ընկալվում էին ոչ միայն որպես ինչ-որ բանի քանակական որոշակիության արտահայտություն, այլ ավելի շուտ որպես հատուկ, «աստվածային» իրականության հետ կապված մետաֆիզիկական որակներ։ Օրինակ, 1 թիվը ոչ միայն թվերից առաջինն է, այլ նաև չափ է, որպես այդպիսին թվի սկիզբը, նրա բնույթի ցուցիչը։ 2 թիվը («դիադա», «զույգ») - կիսվելու, հակադիրության, բազմակիության և այլնի բնույթի ցուցիչ։ Բնական թվերի շարքի նման ըմբռնումը զարգացում է գտնում օկուլտիզմի բազմաթիվ դպրոցներում։ Միջուկային ֆիզիկայում մոգական թվերից մեկն է[2]։
  • Ըստ Հերակլիտի արխե նշանակում է կրակ (որպես ամենանուրբ և «կենդանի» տարր)։ Ընդ որում, ճշմարիտ նախասկիզբը կրակի նմանվող Լոգոսն է, օրենք, որը պահում է աշխարհակարգը։
  • Ըստ Պարմենիդեսի արխե նշանակում է ինքնին կեցությունն է, այն միասնական է և անբաժանելի. «կեցություն կա, բայց չկեցություն չկա»։ Ընդ որում, կեցությունը որպես այդպիսին նույնական է մտածողության հետ։
  • Ըստ Անաքսագորասի արխե նշանակում է աշխարհի հավերժական տարրեր, «սերմեր» («հոմեոմերի» - όμοιομερή[3], ինչպես հետագայում դրանք անվանեց Արիստոտելը), որոնցից յուրաքանչյուրը պարունակում է ամբողջ աշխարհի ներունակությունը, մնացած բոլոր տարրերը, «ամեն ինչ խառնված է ամեն ինչի հետ»։ Բացի այդ, կա Համաշխարհային Միտք` Նուս (νοῦς), ինքնին ոչ մի բանի հետ չխառնված և ներկա «ոչ ամեն ինչում, այլ միայն որոշների մեջ»։ Միտքն ( խելք, բանականություն ) է պատճառը, թե ինչու ամեն բան միանգամից ամեն ինչ չէ, այլ միայն իրենով է որոշակի։
  • Ըստ Էմպեդոկլեսի արխեն բազմակի է, դրանք չորս էլեմենտներն են (տարրերՀող, Օդ, Ջուր, Կրակ և երկու շարժիչ ուժ՝ սեր և ատելություն։ Այսպիսով, չկա մեկ նախասկիզբ, իսկ աշխարհը գոյություն ունի հենց որպես էլեմենտների և ուժերի համակարգ՝ ինքնին հավերժական։
  • Ըստ Դեմոկրիտեսի արխե նշանակում է - անսահման բազմազան ատոմներ, որոնք բաժանված են դատարկությամբ։

Այլ իմաստով կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արխե» տերմինը հին հունարենում գործածվել է իր հիմնական իմաստով՝ «սկիզբ», նախասկիզբ։ Օրինակ, որպես «ժամանակի պահ, որից սկսվում են որոշ իրադարձություններ», այս բառը օգտագործվում է Հովհաննեսի Ավետարանի սկզբում. «Սկզբում Խոսքն էր» (En arhe en o Logos)[4]: Տես նաև` Փիլոն Ալեքսանդրացի։

«Սկիզբ»՝ որպես «առաջին սկզբունք» իմաստով արխե բառն օգտագործել է Արիստոտելը, երբ խոսել է ապացուցման հիմքերի մասին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лебедев А. В. Архе // Новая философская энциклопедия / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин, заместители предс.: А. А. Гусейнов, Г. Ю. Семигин, уч. секр. А. П. Огурцов. — 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9
  2. «Magic numbers of nucleons: nuclei with one of these numbers of either protons or neutrons are more stable against nuclear decay. /A018226 - OEIS». oeis.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «ЭСБЕ/Гомёомерии — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «От Иоанна Святое Благовествование». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Արիստոտել. «Аристотель. Метафизика. V, 1». lib.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.