Տարրեր (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնգանիստ Ու-Սին

Բնության տարրեր (լատին․՝ elementa «նախանյութ»; հին հունարեն՝ στοίχος «շարքի անդամ»)[1], անտիկ և միջնադարյան բնափիլիսոփայության մեջ չորս սկզբնական տարրերը, որոնց ավելացվում էր նաև «հինգերորդ տարրը»[2]։ Այս արտահայտությունն ավանդական իմաստով առաջին անգամ օգտագործվել է Պլատոնի կողմից, որը տարրերը համարում էր կանոնավոր հնգանկյուններ։ Արիստոտելը զարգացրեց այդ միտքը մինչև փիլիսոփայության լայն հասկացություն[1][2]։ Միջնադարում նախամասնիկներիի մասին ուսմունքը հանդիսանում էր ալքիմիայի և աստղագուշակության տեսական հիմքը։ Հին չինական փիլիսոփայության մեջ համանման ուսմունք էր Ու-սինը, որտեղ նույնպես նշվում էր հինգ հիմնական տարրերի մասին։

Անտիկ դարաշրջանի տարրերի մասին ուսմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարրերի ուսմունքը առաջինը զարգացրել է Էմպեդոկլեսը։ Նա համարում էր, որ այդ տարրերը նյութական են և օժտված են սիրո ու թշնամության հատկանիշներով։ Այդ երկու հատկությունները հատուկ են բոլոր մարմիններին և բերում են մատերիայի շարժմանը։ Ավելի ուշ այդ ուսմունքը զարգացվեց ականավոր փիլիսոփաների կողմից, ինչպիսիք են Պլատոնը և Արիստոտելը։

Ըստ Պլատոնի, տարրերը իրենցից ներկայացնում են նախանյութի տարբեր դրսևորումներ, որոնք կարող են փոխադարձ վերափոխման ենթարկվել։ Պլատոնն օգտագործում էր բազմանիստերի երկրաչափությունը մատերիայի ամրությունը, հալվելու ունակությունը, օդանմանությունը, կրականմանությունը բացատրելու համար։ Հողը համապատասխանեցնում էր խորանարդին, ջուրը՝ քսանանիստին, օդը՝ ութանիստին, կրակը՝ քառանիստին։ Հինգերորդ հնարավոր կանոնավոր բազմանիստը՝ տասերկուանիստը, ըստ Պլատոնի, համապատասխանում էր հինգերորդ տարրին, որը օգտագործում էր Լոգոսը՝ երկնային մարմիններ ստեղծելու համար։

Արիստոտելի ուսմունքի համաձայն՝ ամեն մի տարրը համապատասխանում է միասնական առաջնանյութի մի վիճակին (հիմնական որակների որոշակի համադրմանը)՝ ջերմությանը, ցրտին, խոնավությանը և չորությանը։

  • Ջերմություն + չորություն = Կրակ
  • Ջերմություն + խոնավություն = Օդ
  • Ցուրտ + խոնավություն = Ջուր
  • Ցուրտ + չորություն = Հող
4 էլեմենտներ՝ Հող (Terre), Ջուր (Eau), Օդ (Air), Կրակ (Feu)։

Արիստոտելի բնափիլիսոփայության մեջ նույնպես ենթադրվում էր հինգերորդ տարրի՝ եթերի (կամ շարժման սկիզբի) գոյությունը։ Արիստոտելի երկրակենտոն ուսմունքը ներառում էր վարկած, ըստ որի, Տիեզերքի կենտրոնի (Երկրի կենտրոն) շուրջը, ծանրության փոքրացմանը զուգընթաց, հաջորդաբար տեղակայված են չորս տարրերի՝ հողի, ջրի, օդի, կրակի ոլորտները, իսկ դրանցից վեր երկնային ոլորտներն են։

Ժամանակակից գիտության համաձայն, այդ չորս տարրերին համապատասխանում են չորս ագրեգատային վիճակները՝ պինդ, հեղուկ, գազային և պլազմային վիճակները։ Քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ և մագնիսոլորտ հասկացությունները նույնպես կարելի է համապատասխանեցնել չորս տարրերի ոլորտներին։

«Տարրերը» ժամանակակից գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարր տերմինը, ժամանակակից գիտության մեջ պահպանվել է « քիմիական էլեմենտ», կամ «տարրական մասնիկ» բառակապակցություններում։ Բառի «տարերք» իմաստը պահապանվել « բնության տարերք» կամ «տարերային աղետ» բառակապակցության տեսքով։

Տարրը հիմքն է, մասնիկը, որից կազմված է մեր աշխարհը։ Այն օգտագործվում է նաև հոգեբանության մեջ՝ «խառնվածք» հասկացության հետ սերտ կապված։

Տարրերը հինդուիզմի փիլիսոփայությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակրերի պատկերումը մարդու մարմնի վրա

Հինդուիզմի փիլիսոփայության համաձայն, մեզ շրջապատող աշխարհը պատրանք է։ Այդ պատրանքը առաջանում է մարդու ներսից, պրոյեկտվում է իր չակրաներից, որոնցից ներքին հինգը պարունակում են 5 տարրերը, դրանց անվանում են տատվամիներ։

  1. Մուլադհարա չակրան պարունակում է Հողի տարրը, որը համապատասխանում է նյութի պինդ վիճակին։ Նա այն նյութական աշխարհն է, որ կարող է զգալ մարդը իր շոշափելիքով։
  2. Սվադհիստանա չակրան պարունակում է Ջրի մետատարրը, որը համապատասխանում է նյութի հեղուկ վիճակին։
  3. Մանիպուրա չակրան պարունակում է Կրակի մետատարրը, որը համապատասխանում է նյութի պլազմային վիճակին։
  4. Անահատա չակրան պարունակում է Օդի մետատարրը, որը համապատասխանում է նյութի գազային վիճակին։
  5. Վիշուդհա չակրան պարունակում է Եթերի մետատարրը, որը համապատասխանում է նյութի ալիքային և ձայնային ագրեգատային վիճակին։ Դրա հետ մեկտեղ, եթերը նկարագրվում է որպես միստիկ տարածություն, որ չունի ոչ ծավալ, ոչ ժամանակ։ Այն կարելի է զգալ միայն ներքին ձայնի միջոցով (նուրբ ձայներ, որ կարողանում են լսել, հատուկ պարապմունքներից հետո) ։

Ու-Սին[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ու-Սին (5 տարր, 5 տարերք, 5 գործողություն) չինական փիլիսոփայության հիմնական կատեգորիաներից մեկն է՝ աշխարհաստեղծման որոշիչ հիմական պարամետրերի հնգանդամ կազմություն։ Բացի փիլիսոփայությունը, լայն կիրառում ունի ավանդական չինական բժշկության, բախտագուշակության, մարտական արվեստի և թվագուշակության մեջ։ Պարունակում է 5 դաս, (Ծառ, Կրակ, Հող, Մետաղ, Ջուր), բնութագրում է բոլոր գոյություն ունեցող մարմինների և նյութերի փոխազդեցությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Элементы // Античная философия: Энциклопедический словарь. — М.: Прогресс-Традиция. 2008
  2. 2,0 2,1 Элементы // Новейший философский словарь. / А. А. Грицанов — Минск: Книжный Дом. 1999.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]