Նուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նուս (հունարեն՝ միտք, խելք, բանականություն), անտիկ փիլիսոփայության կատեգորիա, որն արտահայտում է իրականության օրինաչափությունների ընդհանրացված ըմբռնումը։ Նուս հակադրվում է քաոսին։ Մսաքսագորասը նուսը դիտել է իբրև մատերիայի մասնիկների (հոմեոմերիաների) կազմավորման շարժիչ ուժ և կարգավորման հիմք, միաժամանակ՝ իբրև առավել նրբինը և անարատը նյութերից։ Նուս մատերիալիստորեն մեկնաբանել է նաև Դեմոկրիտը։ Պլատոնի, Արիստոտելի ուսմունքներում նուս մեկնաբանվել է իդեալիստորեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 406 CC-BY-SA-icon-80x15.png