Առողջության դեղամիջոց
Առողջության դեղամիջոց անգլ.՝ A Cure for Wellness | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Գերմանիա Լյուքսեմբուրգ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1] և թրիլեր |
Թվական | փետրվարի 23, 2017[2][3], փետրվարի 17, 2017, 2016 և փետրվարի 16, 2017[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գոռ Վերբինսկի[1][5][3] |
Պրոդյուսեր | Դևի Քրոքեթ, Արնոն Միլչեն և Գոռ Վերբինսկի |
Սցենարի հեղինակ | Ջասթին Հեյթ և Գոռ Վերբինսկի |
Դերակատարներ | Դեյն ԴեՀան[6], Ջեյսոն Այզեքս, Միա Գոթ, Սելիա Իմրի[7], Սյուզաննա Վյուստ[7], Ադրիան Շիլլեր[7], Judith Hoersch?[7], Յոհաննես Կրիշ[7], Ջեֆ Բարել[7], Գոդեհարդ Գիզ[7], Անետ Լոբեր[7], Axel Buchholz?[7], Հարրի Գրոներ[7], Կարլ Լամբլի և Մագնուս Կրեպեր |
Օպերատոր | Բոյան Բացելի |
Երաժշտություն | Բենջամին Ուոլֆիշ |
Մոնտաժ | Pete Beaudreau? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք շրջան[8] և Շվեյցարիա[8] |
Նկարահանման վայր | Հոհենցոլեռն ամրոց |
Կինոընկերություն | Regency Enterprises |
Տևողություն | 146 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Առողջության դեղամիջոց» (անգլ.՝ A Cure for Wellness), ռեժիսոր Գոռ Վերբինսկու ամերիկյան հոգեբանական թրիլլերը, որը նկարահանվել է 2016 թվականին։ Ֆիլմի սցենարը հիմնված է Թոմաս Մանի «Կախարդական լեռը» (1924) վեպի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Դեյն ԴեՀանը, Ջեյսոն Այզեքսը և Միա Գոթը։ Ֆիլմը Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի համատեղ արտադրություն է[9]։ Միացյալ Նահանգների կինոթատրոններում պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 17-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորքի խոշոր ֆինանսական ընկերություններից մեկում Լոքհարթ անունով աշխատակիցը, ընկերության գործերին առնչվող անհետաձգելի հանգամանքներով պայմանավորված, Շվեյցարական Ալպերում գտնվող առողջարանից հանձնարարություն է ստանում ուղեկցել դրա գլխավոր տնօրեն Պեմբրոկին։
Լոքհարթը ժամանում է առողջարան, սակայն հաստատության անձնակազմը և, հատկապես` դրա տնօրեն Հենրիխ Ֆոլմերն ամեն կերպ խոչընդոտում են նրա և շեֆի հանդիպմանը։ Լոկհարթը որոշում է դիմել ոստիկանություն, սակայն բժշկական կենտրոնից դուրս գալու ճանապարհին ավտովթարի է ենթարկվում և ուշքի է գալիս նույն տեղում, սակայն` ոտքի վրա գիպսային վիրակապով։
Համաձայնելով Ֆոլմերի առաջարկությունների հետ՝ Լոքհարթը որոշում է բուժման կուրս անցնել` բուժիչ ջրով «մաքրելով գիտակցությունը և մարմինը տոքսիններից»։ Լոքհարթն առողջարանում ծանոթանում է դրա հիվանդներից մեկի՝ Հաննայի հետ, ինչպես նաև եզրակացնում է, որ բուժվողների մեծ մասը հարուստ տարեց մարդիկ են, որոնք հանգիստ ժամանակ են անցկացնում և ջրային միջամտություններ են ընդունում։ Հիվանդներից մեկը՝ Վիկտորիա Ուոթկինսը, ինչպես նաև մոտակա քաղաքի բնակիչները, Լոքհարթին պատմում են հաստատության պատմությունը։ Այն կառուցվել է ամրոցի ավերակների վրա, որը 200 տարի առաջ պատկանում էր տեղի բարոնին։ Արիստոկրատական արյան մաքրությամբ տարված՝ վերջինս ամուսնացել է իր քրոջ հետ, բայց իմանալով նրա անպտղության մասին՝ սկսել է բուժման մեթոդներ փնտրել՝ մասնավորապես դիմելով տեղացի գյուղացիների նկատմամբ անմարդկային փորձերի, որոնք, ի վերջո, ապստամբել ու այրել են ամրոցը։
Լոքհարթն առողջարանում հայտնաբերում է փոխներարկման թևը, որտեղ հիվանդների նկատմամբ սարսափելի բժշկական փորձեր են կատարվում։ Նա նաև պարզում է, որ տեղական ջրային հորիզոնի ջուրը յուրահատուկ հատկություններ ունի. այն թունավոր է մարդու համար, բայց անվտանգ է պզուկների համար՝ վերջինիս վրա բուժիչ ազդեցություն ունենալով։ Ջուրը ֆիլտրվում է հիվանդների մարմինների միջոցով՝ «դեղամիջոց» ստեղծելու համար, որն ընդունում են Ֆոլմերը, Հաննան և այլ հիվանդներ։ Լոքհարթը, գիտակցելով, որ իրեն հարկադրաբար գերության մեջ են պահում, իսկ ոտքը կոտրված չէ, փորձում է փախչել առողջարանից, սակայն նրան բռնում է Ֆոլմերը։ Լոքհարթը մղձավանջային փորձարկումների է ենթարկվում, որոնք զրկում են նրան գիտակցությունից, ինչպես նաև Փեմբրոքից։ Հաննան տեսնում է նրա վիճակը և վերադարձնում բալետի պարուհու արձանիկը, որը Լոքհարթը նրան նվիրել էր ավելի վաղ՝ դրանով իսկ դուրս բերելով նրան զառանցանքի վիճակից։
Հաննան ունենում է առաջին դաշտանը։ Ֆոլմերը, հասկանալով, որ նա «կին» է դարձել, ամուսնանում է նրա հետ և այդ առթիվ կազմակերպում պարահանդես։ Նա Հաննային տանում է ամրոցի ավերակների վրա կառուցված գաղտնի սենյակ և նրան սեռական բռնության է ենթարկում։ Լոքհարթը դիմակայության մեջ է մտնում Ֆոլմերի հետ և հասկանում է, որ նա բազմադարյա բարոնն է, իսկ Հաննան նրա դուստրն է։ Առողջարանում Ֆոլմերի և Հաննայի բուժման շնորհիվ դանդաղել է նրանց օրգանիզմների ծերացման գործընթացը։ Լոքհարթի և Ֆոլմերի պայքարի ժամանակ պարզվում է, որ վերջինիս դեմքը դիմակ է, որը թաքցնում է սարսափելի այրվածքները։ Լոքհարթը վառում է Ֆոլմերին և ամրոցը, բայց Ֆոլմերը հաղթում է։ Հաննան փրկում է Լոքհարթին՝ սպանելով Ֆոլմերին։ Վերջինս ընկնում է օձաձկներով լի լողավազան։
Լոքհարթը և Հաննան հեծանիվով հեռանում են այրվող սպա կենտրոնից ։ Ճանապարհին նրանք ընդհարվում են Լոքհարթի գործատուների հետ, որոնք Նյու Յորքից ժամանել են Շվեյցարիա՝ նրան և Փեմբրոքին գտնելու համար։ Իմանալով վերջինիս մահվան մասին՝ աշխատակիցները փորձում են տանել Լոքհարթին, սակայն նա ի զորու չէ թողնել Հաննային և հեռանում է նրա հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյն ԴեՀան՝ Լոքհարթ
- Ջեյսոն Այզեքս՝ բժիշկ Հենրիխ Ֆոլմեր
- Միա Գոթ՝ Հաննա
- Ադրիան Շիլեր՝ տնօրենի տեղակալ
- Հարրի Գրոներ՝ Փեմբրոք
- Սելիա Իմրի՝ Վիկտորյա Ուոթկինս
- Թոմաս Նորստրեմ՝ Ֆրանկ Հիլ
- Աշոկ Մանդանա՝ Ռոն Նաիր
- Իվո Նանդի՝ տաքսու վարորդ Էնրիկո
- Մագնուս Կրեպեր՝ անասնաբույժ Փիթեր
- Փիթեր Բենեդիկտ՝ ոստիկան
- Հովհաննես Կրիշ՝ պահակ
- Դևիդ Բիշինս՝ Հենկ Գրին
- Կարլ Լամբլի՝ Ուիլսոն
- Լիզա Բեյնս՝ Հոլիս
- Քրեյգ Ռո՝ Մորիս
- Ռեբեկա Սթրիթ՝ Լոքհարթի մայրը
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հոկտեմբերին Գոռ Վերբինսկին պատմել է «պարանոիդալ թրիլլեր» նկարահանելու մտադրության մասին, որի գլխավոր դերում խաղալու էր Սթիվ Կարելը։ Սցենարը գրելու համար ներգրավվել է Ջասթին Հեյսը, որի հետ Վերբինսկին նախկինում համագործակցել է «Միայնակ Ռենջերը» ֆիլմի նկարահանման հարթակում[10]։ Ֆիլմի աշխատանքներն սկսվել են 2015 թվականի մարտին, գերմանական կինոակազմակերպությունների աջակցությամբ[11][12]։ Վերբինսկու խոսքերով՝ Հեյսի հետ ֆիլմի մտահղացումն ստեղծվել է գերմանացի գրող Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպի ազդեցության ներքո, որտեղ ևս սյուժեի կենտրոնում Շվեյցարական Ալպերի առողջարան է[13]։
2015 թվականի ապրիլին հաղորդվել էր, որ ֆիլմում գլխավոր դերերը ստացել են Դեյն ԴեՀանը և Միա Գոթը[14]։ 2016 թվականի հունիսին դերասանական կազմին միացել է Ջեյսոն Այզեքսը[15]։
Ֆիլմի նկարահանումները կայացել են 2015 թվականի ամռանը[16] Պոտսդամի «Babelsberg» ստուդիայում[17]։ Տեսարանների մեծ մասը նկարահանվել է գերմանական Հոհենցոլեռն ամրոցում, որը գտնվում է Բիզինգեն կոմունայում։ Նկարահանող խմբի խնդրանքով դղյակը այցելուների համար փակվել է 2015 թվականի հուլիսի 13-24-ն ընկած ժամանակահատվածում։ Ֆիլմի մասերը նկարահանվել են նաև Սաքսոնիա-Անհալթում և Ցելե-Մելիսում[18]։ Հիվանդանոցի ինտերիերների մեծ մասի նկարահանումների համար օգտագործվել է Բելից-Հայլշտետենի լքված հոսպիտալը[19]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի կոմպոզիտորը Բենջամին Ուոլֆիշն է[20]։ Հարցազրույցում Ուոլֆիշը կիսվել է կինոժապավենի վրա աշխատանքի մասին իր տպավորություններով՝ Վերբինսկիի հետ համագործակցությունը անվանելով «անհավանական և ոգեշնչող ճանապարհորդություն», իսկ ֆիլմը՝ «եզակի փորձ»[21]։ Սաունդթրեքը թողարկվել է Milan Records լեյբլի կողմից 2017 թվականի փետրվարի 17-ին[22]։ Ալբոմը քննադատների կողմից հիմնականում ստացել է դրական արձագանքներ, այն բնութագրել են որպես «գերազանց երաժշտություն բոլոր առումներով» (Movie Music UK)[20], իսկ նրա հետ կոմպոզիցիաները՝ «շատ գեղեցիկ և ջղագրգիռ» (CutPrintFilm)[21]:
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Hannah and Wolmer» | 4:34 | |||||||
2. | «Nobody Ever Leaves» | 1:49 | |||||||
3. | «Bicycle» | 1:59 | |||||||
4. | «The Rite» | 3:42 | |||||||
5. | «Feuerwalzer» | 3:44 | |||||||
6. | «Magnificent, Isn't It» | 2:11 | |||||||
7. | «Actually I'm Feeling Much Better» | 1:59 | |||||||
8. | «Clearly He's Lost His Mind» | 2:49 | |||||||
9. | «Our Thoughts Exactly» | 1:03 | |||||||
10. | «Volmer Institut» | 3:02 | |||||||
11. | «Terrible Darkness» | 3:18 | |||||||
12. | «Lipstick» | 4:21 | |||||||
13. | «Waiting» | 0:55 | |||||||
14. | «Zutritt Verboten» | 3:38 | |||||||
15. | «There's Nothing Wrong With You People» | 1:25 | |||||||
16. | «Lockhart's Letter» | 2:12 | |||||||
17. | «Volmer's Lab» | 3:32 | |||||||
18. | «I Wanna Be Sedated» | 4:38 | |||||||
49:53 |
Թողարկում և մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 10-ին, Օստինում՝ «Butt-Numb-A-Thon» փառատոնի ժամանակ։ Կինոժապավենի թողարկումը կինոթատրոններում կայացել է 2017 թվականի փետրվարի 17-ին[23]։
«20th Century Fox» ստուդիայի թողարկած ֆիլմի թրեյլերները ակտիվորեն լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներում, մասնավորապես այն տեսարանի պատճառով, որտեղ Միա Գոթի հերոսուհին օձաձկներով լի լոգարանում էր[24][25]։ 2017 թվականի փետրվարի 5-ին՝ Սուպերբոուլի օրը, Միացյալ Նահանգներում ցուցադրվել է ֆիլմի հեռուստատեսային հոլովակը, որը «New York» ամսագրի կողմից նկարագրվել է որպես «բուժման նոր սարսափելի մեթոդի բժշկական գովազդ»[26]։
Ֆիլմի պրեմիերայից երկու օր առաջ «20th Century Fox»-ը կեղծ լրատվական կայքեր է ստեղծել վիրուսային մարքեթինգային արշավի շրջանակներում, որոնց թվում եղել են Շվեյցարիայի առողջարանային կենտրոնում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գաղտնի հանդիպման մասին հաղորդումներ[27] և վիճելի թեմաներ, ինչպիսիք են հոգեկան առողջությունը և պատվաստումը[28]։ Ավելի ուշ ստուդիան ներողություն է խնդրել իր գործողությունների համար[27]։
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը քննադատների կողմից ընդունվել է ոչ միանշանակ։ «Rotten Tomatoes» կայքում գնահատականը կազմում է 42 %՝ 5,3/10 միջին վարկանիշով՝ հիմնված 201 գրախոսության վրա[29]։ «Metacritic»-ի կայքում ֆիլմը ստացել է 100-ից 47 միավոր՝ հիմնված 40 արձագանքների վրա[30]։ «Cinemascore» կայքի կողմից հարցված հեռուստադիտողները ֆիլմին միջին հաշվով գնահատական՝ C+, են տվել՝ ըստ A+- F սանդղակի[31]։ Որպես ժապաների առավելություններ են նշվել տեսողական էֆեկտները («Los Angeles Times»-ից Ջասթին Չանգը[32]), սարսափելի մթնոլորտը (Թայմից Ստեֆանի Զախարեկը[33]), դերասանական խաղը, իսկ թերություններից էին ձգձգվածությունը («The Hollywood Reporter»-ից Թոդ ՄաքՔարթին), սյուժեն, ցնցող տեսարանները[34]։ Միաժամանակ որոշ քննադատներ նշել են ֆիլմում «լավկրաֆտովյան» տարրերի առկայությունը[35][36]։
«Variety»-ից Փիթեր Դեբրյուժը գրել է, որ եզրափակիչ իրադարձությունների բացատրությունը «խիստ հիասթափեցնող է», նրա կարծիքով՝ դա «անճաշակ կլիշե է», որը վերապատմվել է այնպիսի կինոնկարներից, ինչպիսիք են «Օպերայի ուրվականը» և «Սարսափելի բժիշկ Ֆայբսը»[37]։
«LA Weekly»-ից Էյփրիլ Վուլֆը ֆիլմի ոճը համեմատել է Սթենլի Կուբրիկի կուլտային «Փայլատակում» և Լյուսիլ Աձիալիլովիչի «Էվոլյուցիա» ֆիլմերի հետ[38]։
«TheWrap»-ից Ալոնսո Դյուրալդեն բարձր է գնահատել ֆիլմի դիզայնը, սակայն քննադատել է դրա պատմությունը, ինչպես նաև` Վերբինսկու` «չափի զգացողության» բացակայությունը. «Քանի դեռ ֆիլմը նվիրված է այն մարդկանց, որոնք ուրախ են հեռու մնալ աշխարհից՝ չհասկանալով, որ նրանք ներգրավված են իսկապես սարսափելի մի բանի մեջ, հանդիսատեսից շատերը կցանկանան դուրս գալ դիտումից»[39]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt4731136/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.filmaffinity.com/es/film454394.html
- ↑ http://www.imdb.com/title/tt4731136/fullcredits
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 A Cure for Wellness — 2017.
- ↑ «A Cure for Wellness (2017)». British Film Institute. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ Fleming Jr, Mike (7 октября 2014). «Steve Carell And Gore Verbinski Team For Paranoid Thriller At New Regency». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «DFFF Aktuell». Deutscher Filmförderfonds. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Meldungen, Alle (19 августа 2015). «Ministerpräsident Woidke am Set des Films "A Cure for Wellness"». Medienboard Berlin-Brandenburg. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Han, Angie. (21 декабря 2016). «Interview: Gore Verbinski on Returning to Horror With "A Cure for Wellness"». /Film. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
- ↑ Ford, Rebecca (8 апреля 2015). «Dane DeHaan, Mia Goth Joining Gore Verbinski's 'A Cure for Wellness' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
{{cite news}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Kit, Borys (2 июня 2015). «Jason Isaacs to Play Villain in Gore Verbinski's Supernatural Horror Movie (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «On the Set for 6/22/15: Spielberg's 'The BFG' Wraps Along with 'Teenage Mutant Ninja Turtles' Sequel, Woody Harrelson Starts 'Wilson'». Ssninsider.com. 22 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Haase, Jana (22 февраля 2017). «PNN: «A Cure For Wellness» — Auftrag mit Gruselfaktor für Babelsberger Kulissenbauer». pnn.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Brenner, Julia. (25 июня 2015). «Regisseur Gore Verbinski dreht Horrorfilm auf Burg Hohenzollern». Schwarzwälder Bote. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Minton, Melissa. (14 февраля 2017). «How A Cure for Wellness Marries Horror and Beauty in Set Design». Architectural Digest. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 20,0 20,1 Braxton, Jonathan. (2017 թ․ փետրվարի 21). «A CURE FOR WELLNESS – Benjamin Wallfisch». MOVIE MUSIC UK. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 21,0 21,1 Philips, Patrick. (2017 թ․ հունվարի 26). «Soundtrack Listening: 'A Cure For Wellness'». CutPrintFilm. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «A Cure For Wellness - original music by Benjamin Wallfisch - Milan Records». Milan Records. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Lincoln, Ross. (27 мая 2016). «'Maze Runner: The Death Cure' Release Moved To 2018 As Dylan O'Brien Recovers». Deadline.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Puchko, Kristy. (17 февраля 2017). «Mia Goth Explains Cure for Wellness' 'Eels in the Tub' Scene». Screen Rant. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Nordine, Michael. (13 декабря 2016). «'A Cure for Wellness' Trailer: Mia Goth Contends with a Bathtub Full of Snakes». IndieWire. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Barrie, Emma (5 февраля 2017). «A Cure for Wellness Super Bowl Spot Tricks You and Then Scares You». Vulture. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
- ↑ 27,0 27,1 «Кинокомпания Fox извинилась за фейковые новости о Трампе и Путине». РИА Новости. 17 февраля 2017. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Stack, Liam. (15 февраля 2017). «20th Century Fox Used Fake News to Publicize 'A Cure for Wellness'». The New York Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «A Cure for Wellness (2017)». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «A Cure for Wellness reviews». Metacritic. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «CinemaScore». Cinemascore.com. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ Chang, Justin (16 февраля 2017). «The mad puzzle of Gore Verbinski's 'A Cure for Wellness'». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ Zacharek, Stephanie (17 февраля 2017). «Review: A Cure for Wellness Offers Up Chills, Pills and Spills». Time. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ McCarthy, Todd (7 февраля 2017). «'A Cure for Wellness': Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Sims, David. (15 февраля 2017). «'A Cure for Wellness' Is a Malevolent Thrill Ride, With Eels». The Atlantic. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
- ↑ Miska, Brad. (20 декабря 2016). «The 'A Cure For Wellness' Trailer is a Lovecraftian Nightmare». Bloody Disgusting!. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
- ↑ Debruge, Peter (7 февраля 2017). «Film Review: 'A Cure for Wellness'». Variety. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Wolfe, April (9 февраля 2017). «A Cure for Wellness Starts Creepy but Then Swoons — and Never Recovers». LA Weekly. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Duralde, Alonso. (14 февраля 2017). «'A Cure for Wellness' Review: Sludgy Horror Film Mistakes Art Direction for Suspense». TheWrap. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Գերմանական թրիլեր ֆիլմեր
- Գերմանական սարսափ ֆիլմեր
- Գոռ Վերբինսկիի ֆիլմեր
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2016 թվականին
- Գերմանիայում նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների գերմանական ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Ֆիլմեր ինցեստի մասին