Առնոլֆո դի Կամբիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլֆո դի Կամբիո
իտալ.՝ Arnolfo di Cambio
Ծնվել էմոտ 1240[1][2][3][…]
ԾննդավայրԿոլե դի Վալ դ’Էլսա, Սիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել էմոտ մարտի 8, 1302(1302-03-08)[1][4]
Վախճանի վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5]
Ոճ(եր)Գոթիկա, Դուչենտո և Պրոտոռենեսանս
Ուշագրավ աշխատանքներDormitio Virginis?, Madonna dagli occhi di vetro?, Սուրբ Պետրոս, Սանտա Կրոչե եկեղեցի և Սանտա Մարիա դել Ֆիորե
 Arnolfo di Cambio Վիքիպահեստում

Առնոլֆո դի Կամբիո (իտալ.՝ Arnolfo di Cambio, մոտ 1240[1][2][3][…], Կոլե դի Վալ դ’Էլսա, Սիենա, Տոսկանա, Իտալիա - մոտ մարտի 8, 1302(1302-03-08)[1][4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5]), իտալացի քանդակագործ և ճարտարապետ։

Աշակերտել է Նիկոլո Պիզանոյին։ Քանդակագործական աշխատանքներում (Աննիբալդի կարդինալի դամբարանը՝ Հռոմի Սան-Ջովաննի ին Լաթերանո եկեղեցում, 1276, շատրվանի ֆիգուրներ, 1281, Ֆլորենցիայի տաճարի ճակատի քանդակները, մոտ 1300), հետևելով անտիկ կերպարներին, ձգտել է իր կերտվածքներին հաղորդել կենդանություն, մարմնական հզորություն, որը և նրան դարձրեց Պյտոռենեսանսի ականավոր քանդակագործը։ Ճարտարապետական գործերում (13-րդ դարի վերջին սկսված Սանտա-Կրոչե եկեղեցին և Պալացցո Վեքիոն Ֆլորենցիայում) նա իտալական գոթիկայի տիպիկ ներկայացուցիչն է։ 1296 թվականին սկսել է Ֆլորենցիայի տաճարի շինարարությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլֆո դի Կամբիո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 546