Անտոնիո Գարսիա Գուտիերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Գարսիա Գուտիերես
Ծնվել էհոկտեմբերի 5, 1813(1813-10-05)[1]
ԾննդավայրՉիկլանա դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2]
Վախճանվել էօգոստոսի 26, 1884(1884-08-26)[1] (70 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[2]
ԳերեզմանՍան Խուստո գերեզմանատուն և Sacramental de San Lorenzo y San José cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, լիբրետիստ, դրամատուրգ և գրող
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա և Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos?
 Antonio García Gutiérrez Վիքիպահեստում

Անտոնիո Գարսիա Գուտիերես (իսպ.՝ Antonio García Gutiérrez, հոկտեմբերի 5, 1813(1813-10-05)[1], Չիկլանա դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2] - օգոստոսի 26, 1884(1884-08-26)[1], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, գրող։ Իսպաներեն լեզվի թագավորական ակադեմիայի անդամ (1862)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Գարսիա Գուտիերեսը ծնվել է Չիկլանա դե լա Ֆրոնտերա քաղաքում, որտեղ ուսանել է բժշկություն, 1833 թվականին տեղափոխվել է Մադրիդ՝ օրվա ապրուստը վաստակել թարգմանելով Էժեն Սկրիբի և Ալեքսանդր Դյումայի պիեսները։ Նրան ճանաչում է բերել «Տրուբադուր» ստեղծագործությունը, որն առաջին անգամ բեմականացվել է 1836 թվականի մարտի 1-ին, այնուհետև նրան հաջողություն բերեց Simón Bocanegra ստեղծագործությունը 1843 թվականին։

Գուտիերեսի Poesías (1840) և այլ լիրիկական հատորներ Luz y tinieblas (1842) ծավալով քիչ են, սակայն նրա պիեսների հանգավորումը, կանանց հույզերը վերլուծելու ուժը Գարսիա Գուտիերեսի համար ճանապարհ հարթեց 19-րդ դարի իսպանական դրամատիզմ։

Չնայած Գուտիերեսը համարվում է Իսպանիայի ռոմանտիկ շարժման անդամներից, նրա պիեսները եկամտաբեր չէին, և նա արտագաղթեց իսպանական Ամերիկա, որտեղ որպես լրագրող, մինչև 1850 թվականն աշխատել է Կուբայում և Մեքսիկայում, այնուհետև վերադարձել է Իսպանիա։

1850 թվականին Իսպանիա վերադառնալով՝ Գարսիա Գուտիերեսը հայտնի է դարձել ամբողջ Եվրոպայում Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» ստեղծագործությամբ (1853)։ Նրա վերջին շրջանի լավագույն աշխատանքներից են El grumete սարսուելան (1853), La venganza catalana (1864) և «Խուան Լորենցոն» (1865)։

1870-1872 թվականներին եղել է Իսպանիայի հյուպատոսը Բայոնայում և Ջենովայում։ 1972 թվականից ղեկավարել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանը։

Նախորդող
Անտոնիո Գիլ ի Սարատե

Իսպաներեն լեզվի թագավորական ակադեմիա

1862 - 1884
Հաջորդող
Միգել Միր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chisholm, Hugh, ed. (1911). Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
  • Ricardo Navas Ruiz, El Romanticismo español. Madrid: Cátedra, 1982 (3.ª ed.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Գարսիա Գուտիերես» հոդվածին։