Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ազգային հնագիտական թանգարան (այլ կիրառումներ)
Ազգային հնագիտական թանգարան
Museo Arqueológico Nacional logo.svg
Museo Arqueológico Nacional de España 01.jpg
Տեսակազգային թանգարան, հնաբանական թանգարան և հուշարձան[1]
ԵրկիրFlag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա[1]
ՏեղագրությունՄադրիդ[1]
Ղեկավարության նստավայրԱզգային թանգարանների գրադարանի պալատ[2]
Հիմնադրված էմարտի 20, 1867
ՀիմնադիրԻզաբելլա II
ՏնօրենԱնդրես Կարետերո Պերես
Կոորդինատներ: 40°25′25.122″ հս․ լ. 3°41′21.919″ ամ. ե. / 40.42364500° հս․. լ. 3.68942194° ավ. ե. / 40.42364500; 3.68942194
Կայքman.mcu.es

Ազգային հնագիտական թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Arqueología (մինչև 2009 թվականը կոչվել է «Իսպանիայի ազգային հնագիտական թանգարան»)[3]), տեղակայված է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոլոմբոսի հրապարակին (Plaza de Colón) կից՝ գրադարանների ու թանգարանների հրապարակում (Palacio de Bibliotecas y Museos), որտեղ տեղակայված են նաև Իսպանիայի ազգային գրադարանը, և մինչև 1971 թվականը Պրադոյի թանգարանին միանալը Ժամանակակից արվեստի թանգարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1867 թվականին Իսպանիայի Իզաբելա II թագուհու հրամանով՝ նպատակ ունենալով ստեղծել թանգարան, որտեղ կպահվեն ազգագրական և հնագիտական գտածոները, դեկորատիվ արվեստի և դրամագիտական հավաքածուի նմուշները, որոնք հավաքագրվել են իսպանական միապետերի կողմից։ 1895 թվականին թանգարանի ամբողջ հավաքածուն տեղափոխվեց 1866-1892 թվականներին ճարտարապետ Ֆրանցիսկո Խարենյոյի կողմից նախագծված ներկայիս նեոդասական ոճով կառուցված շենք։ 1968 թվականին վերանորոգման և աշխատանքների ընդլայնման շնորհիվ ընդլայնվեց նաև թանգարանի տարածքը։

Թանգարանում ներառված են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ։ Բակում ստեղծվել է Ալտամիրա քարանձավի պատճենը, որը համարվում է Եվրոպայում պալեոլիթ ժամանակաշրջանի քարանձավային գեղանկարչության լավագույն նմուշներից մեկը։ Թանգարանի հավաքածուն ներառում է նախա-պատմական, Եգիպտոսի, կելտական, Պիրենեյան, հունական և հռոմեական հնություններ, միջնադարյան (վեստգոթական, իսլամական և քրիստոնեական) նմուշներ։

2008 թվականին թանգարանը փակվել է վերանորոգման պատճառով։ Ծրագիրը պետք է ավարտվեր 2013 թվականին[4], սակայն թանգարանը փակ մնաց մինչև 2014 թվականը[5][6][7][8]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրահ 36
  1. Լեդի Գալերա
  2. Պոզո Մորոյի դամբարան
  3. Բաենայի էգ առյուծը
  4. Գվառազարի գանձ
  5. Կինը Բասայից
  6. Կինը Իվիսայից
  7. Թուր Գվադալախարայից
  8. Քահանան Կադիսից
  9. Կինը Սեռո դե լոս Սանտոսից
  10. Ցուլը Օսունայից
  11. Կինը Էլչեից
  12. Լիվիա Դրուզիլայի արձան
  13. Ուսիլյոսի սարկոֆագ
  14. Գուդեայի արձան
  15. Ոսկե գավաթներ Աքստրոկիից
  16. Անոթ Սամորայից
  17. Ակրոբատը Օսունայից
  18. Ալ-Սահլիի աստրոլաբ
  19. Ստելա Սոլանա դե Կաբանյասից
  20. Էստրեմադուրայի կուռքը
  21. Սֆինքս Բալասոտեից
  22. Բակի սարկոֆագ
  23. Սֆինքսը Ագոստից
  24. Սարկոֆագ Սաքարայից
  25. Կախազարդ Ագիլար Անգիտայից
  26. Հարսոմտուս-էմ-հատի քանդակ
  27. Սնդուկ Պալենսիայից
  28. Lex Ursonensis
  29. Պեդրո I-ի արձանիկ
  30. Արևային ժամացույց Բաելո Կլաուդիայից
  31. Գուանչի մումիա (Մադրիդ)
  32. Երկվորյակ սֆինքսներ Էլ Սալոբրալից
  33. Խուան Կատալինա
  34. Գուդեայի գլուխ
  35. Սարկոֆագ Աստորգայից
  36. Բենեդիկտոս XIII-ի եպիսկոպոսական ձեռնափայտ
  37. Հերկուլեսի տասներկու սխրանքների խճանկար
  38. Գանձ Ալիսեդայից
  39. Գլխազարդ Կարավակա դե լա Կրուսից
  40. Գավաթ Սիեմպոսուելոսից
  41. Քարե հատիչ Մանսանարեսից
  42. Խաչելություն Ֆերդինանտից և Սանչայից
  43. Puteal de la Moncloa
  44. Արապիլես (1868)
  45. Պեդրո I-ի մեծ դոբլա
  46. Centén segoviano (1633)
  47. Օգոստոս կայսեր ոսկե մեդալիոն
  48. Pátera ibera de Perotito
  49. Crátera de la locura de Heracles
  50. Գանձ Գաստելուբեռիից
  51. Թիակներ Էլ Կաստիլյո քարանձավից

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանմուշներ

Սրահներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marcos Pous, Alejandro (coordinador general). De Gabinete a Museo: tres siglos de historia. Ministerio de Educación, Cultura y Deporte. Secretaría General Técnica. Centro de Publicaciones, 1993. ISBN 84-7483-902-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]