Անտոնի Օսենդովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնի Օսենդովսկի
լեհ.՝ Antoni Ferdynand Ossendowski
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27 (հունիսի 8), 1878[1][2]
ԾննդավայրԼուձա, Ludza County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էհունվարի 3, 1945(1945-01-03)[2][4][5] (66 տարեկան)
Մահվան վայրԳրոձիսկ Մազովեցկի, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
ԳերեզմանMilanówek
Քաղաքացիություն Լեհաստան
Ազգությունլեհեր
Կրոնլյութերականություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, ճանապարհորդ հետազոտող, մարդաբան, լեզվաբան, քարտեզագիր, լրագրող, գրող, երկրաբան, կենսաքիմիկոս, Q96207371? և հանքաբան
ԱշխատավայրՏոմսկի պետական համալսարան
ԱմուսինZofia Iwanowska-Płoszko?
ԿուսակցությունNational Party?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմուրի մարզի ուսումնասիրության ընկերություն
Ստորագրություն
Изображение автографа
 Ferdynand Ossendowski Վիքիպահեստում

Անտոնի Ֆերդինանդ Օսենդովսկի (լեհ.՝ Ferdynand Antoni (Antoni Ferdynand) Ossendowski, Անտոն Մարտինովիչ Օսենդովսկի (ռուս.՝ Анто́н Марты́нович Оссендо́вский, 27 մայիսի, 1878, Լյուցին (ներկայում՝ Լուձա, Լատվիա), Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 3 հունվարի, 1945, Ժուլվին (ներկայում՝ Բրվինուվ գվինայում, Պրուշկուվի գավառ, Մազովեցյան վոևոդություն), Գեներալ-նահանգապետություն), լեհ և ռուս ճանապարհորդ, լրագրող, գրականագետ և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնի Օսենդովսկին ծնվել է 1878 թվականի մայիսի 27-ին Լյուցինում (ներկայում՝ Լուձա)։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, ապա կրթությունը շարունակել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում։ Եղել է Տոմսկի տեխնիկական ինստիտուտի լաբորանտ։ Որպես ինժեներ աշխատել է Սիբիրում ու Հեռավոր Արևելքում։ Գրել է գեղարվեստական ստեղծագործություններ ռուսերենով։

Անտոնի Օսենդովսկին մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, մինչև 1907 թվականը գտնվել է կալանքի տակ։ 1907 թվականին Օսենդովսկու «Ռուսական Հեռավոր Արևելքի արդյունահանվող ածուխները և ածխածնային մյուս միացությունները նրանց քիմիական կառուցվածքի տեսանկյունից» դարձել է Ֆյոդոր Բուսեի անվան առաջին մրցանակի առաջին դափնեկիրը։

Իր առաջին գրական երկերը Անտոնի Օսենդովսկին գրել է ռուսերեն. դրանք մեծ մասամբ եղել են արկածային ու ֆանտաստիկ ժանրերի ստեղծագործություններ։ Օսենդովոկսուն հաջողվել է կանխատեսել գիտական ֆանտաստիկայի մի շարք տարածված երևույթներ. «Առագաստանավ „Սարսափ“» (1913) պատմվածքի հերոսը «խելագար գիտնական» է, ով կատարել է հանճարեղ հայտնագործություն, որ կարող է և՛ երջանկացնել, և՛ կործանել մարդկությանը։ Իսկ «Գալիք պայքար» (1914) վիպավում հեղինակը Ռուսաստանում առաջին անգամ բողոքել է աշխատողներին արդյունաբերության հավելուկի վերածելու դեմ։ «Ապստամբած ու հաղթած կանայք» (1915) վիպակում պատկերված է կանանց հեղափոխությունը, որ նպատակ ունի փրկել մարդկությունը, ընդ որում՝ ընտրվել են «ուժեղ սեռի» դեմ պայքարի այն նույն մեթոդները, որ նկարագրված են Արիստոփանեսի «Լիսիստրատե» կատակերգության մեջ, սակայն ամեն ինչ ներկայացված է առանց հումորի։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսենդովսկին գլխավորել է Բորիս Սուվորինի «Երեկոյան ժամանակ» թերթի արտասահմանյան բաժինը, շատ է գրել Ռուսաստանում գերմանական ընկերությունների ծավալած քայքայիչ գործունեության վերաբերյալ և նույնիսկ Սուվորինի հետ միասին կազմել է «Ռազմաքաղաքական տարրը գերմանական որևտրային-արդյունաբերական ծրագրում և պայքարը դրա դեմ» զեկուցագիր, որում, սակայն, իրական ու օգտակար տեղեկությունները, ինչպես պարզվել է, քիչ է եղել[6]։

Անտոնի Օսենդովսկին համարվում է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված և որպես «Սիսոնի փաստաթղթեր» հայտնի այն կեղծ փաստաթղթերի հեղինակը, որոնց համար օգտագործվել էին որբևէ գոյություն չունեցած հիմնարկությունների կեղծ բլանկներ[7][8]։

Քաղաքացիական պատերազմի տարիներին պետական ծառայություն է կատարել ադմիրալ Ալեքսանդր Կոլչակի Ռուսական կառավարությունում (հակառակ տարածված կարծիքի՝ նա երբեք չի եղել ֆինանսների նախարար)։ 1921 թվականին կատարել է գեներալ-լեյտենանտ բարոն Ունգերնի հանձնարարությունները։

1922 թվականին Անտոնի Օսենդովսկին վերադարձել է Լեհաստան։ Նա համաշխարհային ճանաչման է արժանացել Սիբիրում ու Մոնղոլիայում ծավալված քաղաքացիական պատերազմին նվիրված «Եվ գազանները, և մարդիկ, և աստվածերը» (անգլերեն) գրքի շնորհիվ։ Լեհերենով գրել է գիրք Լենինի մասին («Լենինը՝ անաստվածների աստվածը») և մի շարք վեպեր լեհական պատմության մասին։ Մասնակցել է Լեհաստանում սկիզբ առած Դիմադրության շարժմանը։

Անտոնի Օսենդովսկին մահացել է բնական մահով 1945 թվականի հունվարի 3-ին՝ ռուսների կողմից Վարշավան ազատագրելուց կարճ ժամանակ առաջ։ Օսենդովսկու՝ որպես հայտնի «հակախորհրդային անձի» տանը խուզարկություն է անցկացվել խորհրդային իշխանությունների կողմից, իսկ նրա մարմինը հանվել է գերեզմանից՝ ինքնությունը ճշտելու համար, քանի որ կասկածներ կային, թե նա կարող է թաքնված լինել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чертков Л. Н. Оссендовский // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 5.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. համացանցային հանրագիտարան
  4. Internet Speculative Fiction Database — 1995.
  5. Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  6. Соболев Г. Л. Тайный союзник. Русская революция и Германия. СПб, 2009. С. 85
  7. Старцев В. И. Ненаписанный роман Фердинанда Оссендовского. СПб, 2001.
  8. Соболев Г. Л. Тайный союзник. С. 12

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чертков Л. Н. Оссендовский, Антон Мартынович // Краткая литературная энциклопедия. Т. 5: Гаврилюк — Зюльфигар Ширвани. М., 1968. Ст. 485.
  • Стефанов Ю. Н. Ни звери, ни люди, ни боги // Оссендовский Ф. И звери, и люди, и боги. М., 1994.
  • Стефанов Ю. Н. Не заблудиться по пути в Шамбалу // Вопросы философии. 1993. № 3.
  • Юзефович Л. А. Самодержец пустыни: Феномен судьбы барона Р. Ф. Унгерна-Штернберга. М., 1993.
  • Старцев В. И. Ненаписанный роман Фердинанда Оссендовского. — Изд. 2-е. — СПб.: Скарабей, 2001. — 304 с. — ISBN 5-94374-010-4
  • Старцев В. И. Немецкие деньги и русская революция: Ненаписанный роман Фердинанда Оссендовского. — Изд. 3-е. — СПб.: Крига, 2006. — 288 с. — ISBN 5-901805-25-9
  • Оссендовский, Антоний Фердинанд // Энциклопедия фантастики: Кто есть кто / Под ред. Вл. Гакова.- Минск: ИКО «Галаксиас», 1995.- 694 с. - ISBN 985-6269-01-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Օսենդովսկի» հոդվածին։