Անտոնի Օսենդովսկի
Անտոնի Օսենդովսկի լեհ.՝ Antoni Ferdynand Ossendowski | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27 (հունիսի 8), 1878[1][2][3] |
Ծննդավայր | Լուձա, Ludza County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | հունվարի 3, 1945[2][5][6][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Գրոձիսկ Մազովեցկի, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Գերեզման | Milanówek |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Ազգություն | լեհեր |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, ճանապարհորդ հետազոտող, մարդաբան, լեզվաբան, քարտեզագիր, լրագրող, գրող, երկրաբան, կենսաքիմիկոս, Q96207371?, հանքաբան և վիպասան |
Աշխատավայր | Տոմսկի պետական համալսարան |
Ամուսին | Zofia Iwanowska-Płoszko? |
Կուսակցություն | National Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամուրի մարզի ուսումնասիրության ընկերություն |
Ստորագրություն | |
Ferdynand Ossendowski Վիքիպահեստում |
Անտոնի Ֆերդինանդ Օսենդովսկի (լեհ.՝ Ferdynand Antoni (Antoni Ferdynand) Ossendowski, Անտոն Մարտինովիչ Օսենդովսկի (ռուս.՝ Анто́н Марты́нович Оссендо́вский, 27 մայիսի, 1878, Լյուցին (ներկայում՝ Լուձա, Լատվիա), Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 3 հունվարի, 1945, Ժուլվին (ներկայում՝ Բրվինուվ գվինայում, Պրուշկուվի գավառ, Մազովեցյան վոևոդություն), Գեներալ-նահանգապետություն), լեհ և ռուս ճանապարհորդ, լրագրող, գրականագետ և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնի Օսենդովսկին ծնվել է 1878 թվականի մայիսի 27-ին Լյուցինում (ներկայում՝ Լուձա)։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, ապա կրթությունը շարունակել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում։ Եղել է Տոմսկի տեխնիկական ինստիտուտի լաբորանտ։ Որպես ինժեներ աշխատել է Սիբիրում ու Հեռավոր Արևելքում։ Գրել է գեղարվեստական ստեղծագործություններ ռուսերենով։
Անտոնի Օսենդովսկին մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, մինչև 1907 թվականը գտնվել է կալանքի տակ։ 1907 թվականին Օսենդովսկու «Ռուսական Հեռավոր Արևելքի արդյունահանվող ածուխները և ածխածնային մյուս միացությունները նրանց քիմիական կառուցվածքի տեսանկյունից» դարձել է Ֆյոդոր Բուսեի անվան առաջին մրցանակի առաջին դափնեկիրը։
Իր առաջին գրական երկերը Անտոնի Օսենդովսկին գրել է ռուսերեն. դրանք մեծ մասամբ եղել են արկածային ու ֆանտաստիկ ժանրերի ստեղծագործություններ։ Օսենդովոկսուն հաջողվել է կանխատեսել գիտական ֆանտաստիկայի մի շարք տարածված երևույթներ. «Առագաստանավ „Սարսափ“» (1913) պատմվածքի հերոսը «խելագար գիտնական» է, ով կատարել է հանճարեղ հայտնագործություն, որ կարող է և՛ երջանկացնել, և՛ կործանել մարդկությանը։ Իսկ «Գալիք պայքար» (1914) վիպավում հեղինակը Ռուսաստանում առաջին անգամ բողոքել է աշխատողներին արդյունաբերության հավելուկի վերածելու դեմ։ «Ապստամբած ու հաղթած կանայք» (1915) վիպակում պատկերված է կանանց հեղափոխությունը, որ նպատակ ունի փրկել մարդկությունը, ընդ որում՝ ընտրվել են «ուժեղ սեռի» դեմ պայքարի այն նույն մեթոդները, որ նկարագրված են Արիստոփանեսի «Լիսիստրատե» կատակերգության մեջ, սակայն ամեն ինչ ներկայացված է առանց հումորի։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսենդովսկին գլխավորել է Բորիս Սուվորինի «Երեկոյան ժամանակ» թերթի արտասահմանյան բաժինը, շատ է գրել Ռուսաստանում գերմանական ընկերությունների ծավալած քայքայիչ գործունեության վերաբերյալ և նույնիսկ Սուվորինի հետ միասին կազմել է «Ռազմաքաղաքական տարրը գերմանական որևտրային-արդյունաբերական ծրագրում և պայքարը դրա դեմ» զեկուցագիր, որում, սակայն, իրական ու օգտակար տեղեկությունները, ինչպես պարզվել է, քիչ է եղել[7]։
Անտոնի Օսենդովսկին համարվում է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված և որպես «Սիսոնի փաստաթղթեր» հայտնի այն կեղծ փաստաթղթերի հեղինակը, որոնց համար օգտագործվել էին որբևէ գոյություն չունեցած հիմնարկությունների կեղծ բլանկներ[8][9]։
Քաղաքացիական պատերազմի տարիներին պետական ծառայություն է կատարել ադմիրալ Ալեքսանդր Կոլչակի Ռուսական կառավարությունում (հակառակ տարածված կարծիքի՝ նա երբեք չի եղել ֆինանսների նախարար)։ 1921 թվականին կատարել է գեներալ-լեյտենանտ բարոն Ունգերնի հանձնարարությունները։
1922 թվականին Անտոնի Օսենդովսկին վերադարձել է Լեհաստան։ Նա համաշխարհային ճանաչման է արժանացել Սիբիրում ու Մոնղոլիայում ծավալված քաղաքացիական պատերազմին նվիրված «Եվ գազանները, և մարդիկ, և աստվածերը» (անգլերեն) գրքի շնորհիվ։ Լեհերենով գրել է գիրք Լենինի մասին («Լենինը՝ անաստվածների աստվածը») և մի շարք վեպեր լեհական պատմության մասին։ Մասնակցել է Լեհաստանում սկիզբ առած Դիմադրության շարժմանը։
Անտոնի Օսենդովսկին մահացել է բնական մահով 1945 թվականի հունվարի 3-ին՝ ռուսների կողմից Վարշավան ազատագրելուց կարճ ժամանակ առաջ։ Օսենդովսկու՝ որպես հայտնի «հակախորհրդային անձի» տանը խուզարկություն է անցկացվել խորհրդային իշխանությունների կողմից, իսկ նրա մարմինը հանվել է գերեզմանից՝ ինքնությունը ճշտելու համար, քանի որ կասկածներ կային, թե նա կարող է թաքնված լինել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Чертков Л. Н. Оссендовский // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 5.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ համացանցային հանրագիտարան
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ Соболев Г. Л. Тайный союзник. Русская революция и Германия. СПб, 2009. С. 85
- ↑ Старцев В. И. Ненаписанный роман Фердинанда Оссендовского. СПб, 2001.
- ↑ Соболев Г. Л. Тайный союзник. С. 12
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чертков Л. Н. Оссендовский, Антон Мартынович // Краткая литературная энциклопедия. Т. 5: Гаврилюк — Зюльфигар Ширвани. М., 1968. Ст. 485.
- Стефанов Ю. Н. Ни звери, ни люди, ни боги // Оссендовский Ф. И звери, и люди, и боги. М., 1994.
- Стефанов Ю. Н. Не заблудиться по пути в Шамбалу // Вопросы философии. 1993. № 3.
- Юзефович Л. А. Самодержец пустыни: Феномен судьбы барона Р. Ф. Унгерна-Штернберга. М., 1993.
- Старцев В. И. Ненаписанный роман Фердинанда Оссендовского. — Изд. 2-е. — СПб.: Скарабей, 2001. — 304 с. — ISBN 5-94374-010-4
- Старцев В. И. Немецкие деньги и русская революция: Ненаписанный роман Фердинанда Оссендовского. — Изд. 3-е. — СПб.: Крига, 2006. — 288 с. — ISBN 5-901805-25-9
- Оссендовский, Антоний Фердинанд // Энциклопедия фантастики: Кто есть кто / Под ред. Вл. Гакова.- Минск: ИКО «Галаксиас», 1995.- 694 с. - ISBN 985-6269-01-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фердинанд Оссендовский «И звери, и люди, и боги»(չաշխատող հղում)
- ДОКУМЕНТЫ->МОНГОЛИЯ->Ф. А. ОССЕНДОВСКИЙ->ЗАПИСКИ (1921)->ПРЕДИСЛОВИЕ, vostlit.info
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Օսենդովսկի» հոդվածին։ |
|