Jump to content

Աննա Նետրեբկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Նետրեբկո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունА́нна Ю́рьевна Нетре́бко
Ի ծնե անունԱննա Յուրևնա Նետրեբկո
ռուս.՝ А́нна Ю́рьевна Нетре́бко
Ծնվել էսեպտեմբերի 18, 1971 (53 տարեկան)
Կրասնոդար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ավստրիա Ավստրիա
ԺանրերՕպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնlyric-dramatic soprano?[1][2]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՄարիինսկի թատրոն
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱմուսինՅուսիֆ Էյվազով[3]
Պարգևներ
Կայքannanetrebko.com
 Anna Netrebko Վիքիպահեստում

Աննա Յուրևնա Նետրեբկո (սեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[5][6][7][…], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5])՝ ռուս օպերային երգչուհի (սոպրանոՌուսաստանի ժողովրդական արտիստ, Կուբանի աշխատանքի հերոս։ 2006 թ.-ից Ավստրիայի քաղաքացի է[8]։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Կրասնոդարում՝ ծագումով կուբանական կազակների ընտանիքում[9]։ Մայրը եղել է ինժեներ, իսկ հայրը` երկրաբան։ Այստեղ էլ սկսել է զբաղվել երգեցողությամբ և երաժշտությամբ։ Եղել է Կրասնոդարի երկրամասի Պիոներների և դպրոցականների պալատի «Կուբանական պիոներներ» երգչախմբի մենակատարը[10]։

Սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, պրոֆեսոր Տամարա Նովիչենկոյի դասարանում[11]։

1993 թ.-ին հաղթել է Գլինկայի անունը կրող մրցույթում և հրավիրվել է Մարիինյան թատրոն[12], որտեղ կատարել է ծավալուն ռեփերտուար իր դիրիժոր Վալերի Գեորգիևի ղեկավարությամբ։

1994 թ.-ին նա հրավիրվել է Ռիգա «Կախարդական ֆլեյտա» ինքնուրույն նախագծում Գիշերային թագուհու դերը կատարելու համար (Ռիգայի նկախ օպերա Avangarda Akadēmija)։ Նախագծի հեղինակը և ռեժիսորը Միխաիլ Մամիլովն էր, դիրիժորը՝ Դեյվիդ Միլնսը (ԱՄՆ

1995 թ.-ին նրա դեբյուտը եղել է Սան Ֆրանցիսկոյում (Լյուդմիլա «Ռուսլան և Լյուդմիլա»

Նրան մեծ ճանաչում են բերել Պամինայի («Կախարդական ֆլեյտա») և Ռոզինայի դերերը («Սևիլյան սափրիչ»)։ Նետրեբկոն դարձել հայտնի է որպես ռուսական օպերային դերերի շատ հաջող կատարող, ինչպիսիք են Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»(Լյուդմիլայի դերը), Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» (Նատաշայի դերը), «Նշանադրություն վանքում»(Լուիզայի դերը), Ռիմսկի-Կորսակովի «Ցարի հարսնացուն»(Մարֆայի դերը) օպերաներում նրա կատարած դերերը։ Նետրեբկոն նաև հաջողությամբ հանդես է եկել իտալական ռեփերտուարով, այդ թվում՝ իրեն ոչ բնարաշ՝ բելկանտո ոճում կատարելով ռոմանտիկ դերեր Վերդիի «Ռիգոլետտո» (Ժիլդայի դերը), Պուչչինիի «Բոհեմ» (Միմիի դերը), Բելլինիի «Կապուլետներ և Մոնտեկիներ» (Ջուլիետի դերը) օպերաներից։

2002 թ.-ին Մետրոպոլիտեն օպերայում տեղի է ունեցել Նետրեբկոյի դեբյուտը (Նատաշա, «Պատերազմ և խաղաղություն»)։ Այդ նույն տարում նա ներկայացավ Դոննա Աննայի դեբյուտայի դերով Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից, որը տեղի ունեցավ Զալցբուրգի փառատոնի ընթացքում՝ Նիկոլաս Առնոնկուրի գլխավորությոմբ։

Համերգային կատարում
Կոպենհագեն, 2012 թ.
Կյանքի պարահանդես Վիեննայում
Ավստրիա, 2013 թ.

2003 թ.-ին Աննա Նետրեբկոյի ռեփերտուարում ներառվել էին Վիոլետայի դերը Վերդիի «Տրավիատա» օպերայից, որը տեղի է ունեցել Մյունխենում, գլխավոր դերը «Լուչիա դի Լամերմուր» ներկայացման մեջ Los Angeles Opera, Դոննա Աննայի դերը Կովենտ Գարդենում։ 2003 թ.-ին դուրս եկավ նրա առաջին ստուդիական Opera Arias ալբոմը, որը դարձավ լավագույն վաճառք ունեցող դասական երաժշտության ալբոմներից մեկը 2003 թ.-ին։ Այնուհետև՝ 2004 թ.-ին դուրս եկավ երկրորդ՝ Sempre Libera ալբոմը։ «Ռոմեո և Ջուլիետ»-ի օպերային դերի կատարումը Ռոլանդո Վիլյասոնի հետ արժանացավ բարձր գնահատականի։ Հենց նույն կատարողի հետ Նետրեբկոն 2005 թ.-ին կատարել է դեր «Սիրո ըմպելիք» օպերայից։ Այդ նույն տարում Զալցբուրգի փառատոնին Նետրեբկոն Կառլո Ռիզիի գլխավորած նվագախմբի հետ կատարել է Վիոլետա Վալերի դերը «Տրավիատա» օպերայից։

2004 թ.-ին նկարահանվել է ամերիկյան «Արքայադստեր օրագրերը 2» ֆիլմում՝ կատարելով սեփական դերը։

2006 թ.-ի մարտին նա ներկայացրել է միջնորդություն Ավստրիայի քաղաքացիություն ստանալու համար։ Ըստ նրա, նա պատրաստվում է ապրել է Վիեննայում և Զալցբուրգում, ինչպես նաև Ավստրիայի քաղաքացիությունն է օգնել նրան, բյուրոկրատական ընթացակարգերի վիզա ստանալու համար[13]։ Ավստրիան հաստատել է խնդրագիրը հուլիսի 25-ին՝ պահպանելով Ռուսաստանի քաղաքացիությունը։

2010 թ.-ին «Նոր ալիք» մրցույթում Աննա Նետրեբկոն Ֆիլիպ Կիրկորովի հետ կատարել է «Ձայն» երգը՝ այդպիսով նոր էջ բացելով իր ստեղծագործական ասպարեզում՝ ներկայանալով դասական կրոսովեր ոճում։ 2012 թ.-ի փետրվարի 6-ին Նետրեբկոն պաշտոնապես գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածուի՝ այդ ժամանակ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի հոգաբարձու[14]։

Աննա Նետրեբկոն գլխավորել է Ֆորբս ամսագրի կազմած 2011 թ.-ի լավագույն աշխարհահռչակ ռուս արվեստագետների տասնյակը։ Այս վարկանիշային աղյուսակում հաշվի է առնվել մենակատարների եկամուտը և Գուգլ (Google) որոնողական համակարգում նրանց որոնման հաճախականությունը։ Նետրեբկոյի եկամուտը կազմում է 3.75 միլիոն դոլար, մեկ կատարման համար սոպրանոն ստանում է 50 հազար դոլար[15]։

Աննա Նետրեբկոն կատարել է Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնը խաղերի բացման արարողության ժամանակ[16]։

2014 թ.-ի մայիսից նոյեմբեր ամիսներին եղել է «Austrian Airlines» ավիաընկերության գովազդային գործընկերը[17][18]։

2014 թ.-ի դեկտեմբերի 7-ին Նետրեբկոն նվիրաբերել է մեկ միլիոն ռուբլի Դոնեցկի «Դոնբաս Օպերա»-ին ռազմական գործողություններ հետևանքով կորուստները վերականգնելու համար՝ լուսանկարվելով Նովորասիայի[19] խորհրդարանի նախագահ Օլեգ Ցարյովի հետ Նովորասիայի դրոշի ֆոնի վրա[20]։ Ավստրիայի ԱԳ նախարարությունը բացասաբար արտահայտվեց այդ իրադարձության մասին և կտրուկ քննադատության ենթարկեց երգչուհուն։ Քննադատության ենթարկվեց նաև «Austrian Airlines» ավիաընկերությունը, որի «գովազդային դեմքը» օպերային դիվան էր[21][22]։ Չնայած այն հանգամանքին, որ երգչուհու և «Austrian Airlines» ավիաընկերության միջև կնքված գովազդային պայմանագիրը լրացել էր 2014 թ.-ի նոյեմբերի 30-ին, ընկերությունը պարզաբանման համար դիմել է Նետրեբկոյի մենեջերին՝ չբացառելով երգչուհու դեմ իրավական գործողությունները այս միջադեպի հետ կապված[23]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Նետրեբկոն ամուսնացած է եղել ուրուգվայցի բարիտոն Էրվին Շրոտի հետ[24]։ 2008 թ.-ի սեպտեմբերի 5-ին Վիեննայում ծնվեց նրանց որդին՝ Տիագո Աուրան[25][26]։ 2013 թ.-ի նոյեմբերին վեց տարվա հարաբերություններից հետո, նրանք որոշեցին բաժանվել[27][28]։

2014 թ.-ի օգոստոսին Նետրեբկոն ամուսնացել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի հետ։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Պուտինը շնորհավորում է Աննա Նետրեբկոյին «Ռուսաստանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչմանն արժանանալու համար, Սանկտ-Պետերբուրգ, Մարինյան թատրոն
27 դեկտեմբեր, 2008 թ.
  • Գլինկայի անունը կրող համառուսաստանյան մրցույթի դափնեկիր (Սմոլենսկ, 1993 թ.)
  • Ռիմսկի-Կորսակովի անունը կրող երիտասարդ օպերային երգիչների 2-րդ միջազգային մրցույթի դափնեկիր (Սանկտ Պետերբուրգ, 1996 թ.)
  • Ռուսական օպերայի մրցանակի դափնեկիր «Casta diva» (1998 թ.)
  • Սանկտ-Պետերբուրգուի բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր «Ոսկե լուսարձակ» (1999 թ.)
Վլադիմիր Պուտինը Աննա Նետրեբկոյին հանձնում է «Պետական մրցանակ»
դեկտեմբեր, 2014 թ.
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր 2004 թ.-ին գրականության և արվեստի ոլորտում ռուս և համաշխարհային դասականների օպերային պատկերների տաղանդավոր մարմնավորման համար` փառաբանելով հայրենական վոկալ դպրոցի մեծ ավանդույթները (2005)[29]
  • «Երաժշտական Ամերիկա» ամսագրի «Տարվա երաժիշտ» մրցանակի դափնեկիր (2007)
  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2008 թ.-ի փետրվար)[30][31].
  • Classical BRIT Awards-ում (2008 թ.) «Լավագույն կատարող» անվանակարգի դափնեկիր[32][33].
  • Կուբանի աշխատանքի հերոսի մեդալ (Կրասնոդարի երկրամաս, 2006 թ.-ի մայիսի 4)[34]
  • German Media Award
  • «Ոսկե գրամաֆոն» «Ձայն» երգի համար (2010 թ., Ֆիլիպ Կիրկորովի) հետ[35]
  • Տարվա երգչուհի (2004 թ., 2005 թ., 2014 թ.)[36]

Դիսկագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համերգային կատարում
  • 1997 - Գլինկա` «Ռուսլան և Լյուդմիլա», Philips;
  • 1998 - Պրոկոֆև` «Նշանադրություն վանքում», Philips;
  • 2001 - Պրոկոֆև` «Սեր առ երեք նարինջները», Philips;
  • 2003 - Պրոկոֆև` Ընտրված աշխատանքներ, Decca;
  • 2003 - Օպերային արիաներ, Deutsche Grammophon, այդ թվում SACD], CIS-edition ձևաչափերով
  • 2004 - Sempre Libera, Deutsche Grammophon, այդ թվում SACD, CIS-edition ձևաչափերով
  • 2005 - Վիոլետա - Արիաներ և դուետներ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայից , Deutsche Grammophon, հատուկ հրատարակություն DVD-ի համար, բարելավված տպագրություն
  • 2005 - Վերդի` «Տրավիատա», Deutsche Grammophon բարելավված տպագրություն
  • 2005 - Պրոկոֆև` «Նշանադրություն վանքում», Deutsche Grammophon;
  • 2006 - Մոցարտյան ալբոմ, Deutsche Grammophon
  • 2006 - Ռուսական ալբոմ, Deutsche Grammophon, հատուկ հրատարակություն DVD-ի համար, CIS-edition
  • 2007 - Դուետներ (Ռոլանդ Վիլյասոնի հետ), Deutsche Grammophon, հատուկ հրատարակություն DVD-ի համար, բարելավված տպագրություն
  • 2008 - Souvenirs Deutsche Grammophon, հատուկ հրատարակություն DVD-ի համար, բարելավված տպագրություն
  • 2008 - Վինչենցո Բելլինի՝ «Կապուլետներ և Մոնտեկիներ» («I Capuleti e i Montecchi») օպերա (Ջուլիետ), դիրիժոր` Ֆաբիո Լուիզի, Deutsche Grammophon
  • 2010 - In The Still Of Night Աննա Նետրեբկո և Դանիել Բարենբոյմ, ռոմանսներ
  • 2013 - Verdi/Վերդի; Deutsche Grammophon
  • 2013 - Britten War Requiem, Deutsche Grammophon
  • 2014 - Giovanna d'Arco, Deutsche Grammophon
  • 2014 - R. Strauss: Vier letzte Lieder & Ein Heldenleben, Deutsche Grammophon
  • 2015 - Tchaikovsky: Iolanta, Deutsche Grammophon

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Корябин И. «Эрнани» из «Метрополитен-опера» // (untranslated) — 2012.
  2. Мокроусов А. А лучше бы с верблюдами. Анна Нетребко и Ширин Нешат дебютировали в «Аиде» (ռուս.) // Colta.ru — 2017.
  3. https://oxu.az/medeniyyet/azerbaycanin-xalq-artisti-heyat-yoldasindan-ayrildi
  4. https://kurier.at/kultur/oesterreichischer-musiktheaterpreis-beste-hauptrolle-an-anna-netrebko/402145338
  5. 5,0 5,1 5,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  6. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. Salzburgwiki (գերմ.)
  8. «Российской оперной певице Анне Нетребко предоставлено австрийское гражданство» (ռուսերեն). NEWSru.com. 26 июля 2006. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Анна Нетребко: Я никогда не ходила по струнке. Татьяна Павловская, Краснодар. «Российская газета» - Неделя № 4070 от 19 мая 2006 г.
  10. «Огонек: «Я против себя не пойду»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  11. «О Тамаре Новиченко». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  12. Биография певицы на сайте Мариинского Театра
  13. «Galina Stolyarova, «National Treasure». Moscow Times, 26 May 2006». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  14. «Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  15. Илья Морозов. (30.10.2011). «Анна Нетребко - самый известный деятель искусства из России» (ռուսերեն). kbanda.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  16. «Вести FM, 7 февраля 2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  17. http://newsmuz.com/news/2014/anna-netrebko-stala-novym-licom-austrian-airlines-31116
  18. «Austrian Airlines не в обиде на Нетребко | РИА Новости Украина». Արխիվացված է օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2015-04-13-ին.
  19. Новороссия - конфедеративный Союз народных республик, в состав которого входят самопровозглашённые ДНР и ЛНР.
  20. «Анна Нетребко пожертвовала миллион рублей донецкому оперному театру». korrespondent.net. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  21. «Австрия критикует оперную певицу Нетребко за контакты с ДНР». Газета.Ru. 2014 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  22. «Aufregung um Netrebko» (գերմաներեն). Телерадиокомпания ORF. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  23. «AUA: Weltweiter Shitstorm dank Netrebko» (գերմաներեն). austrianaviation.net. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  24. Ангел А. Արխիվացված 2019-01-14 Wayback Machine - Югополис, 18.09.2011
  25. Анна Нетребко - «Труду-7» № 197, 24 Ноября 2011 г.
  26. «Нетребко назвала первенца Тьяго Аруа». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  27. «Анна Нетребко рассталась со своим гражданским мужем - уругвайским баритоном» (ռուսերեն). Вести.Ru. 25.11.2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  28. «Анна Нетребко рассталась с гражданским мужем» (ռուսերեն). 7days.ru. 25 ноября 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  29. Указ Президента РФ от 06.06.2005 № 641 «О присуждении Государственных премий Российской Федерации 2004 года»
  30. «Анне Нетребко присвоили звание «Народная артистка России»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  31. «Известия.Ру: Путину показали необыкновенный концерт». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  32. Информация на официальном сайте премии.(չաշխատող հղում)
  33. Анна Нетребко стала лауреаткой премии Classical BRIT Awards.
  34. В Краснодаре отметили 5-летие учреждения медали «Герой труда Кубани» // новости на портале ЮГА
  35. «Анна Нетребко и Филипп Киркоров - Голос / Золотой граммофон 2010» (ռուսերեն). video.yandex.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  36. «Анна Нетребко стала певицей года в Германии». Трибуна. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]