Աննա Զեգերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Զեգերս
գերմ.՝ Anna Seghers
Ծննդյան անունգերմ.՝ Netty Reiling
Ծնվել էնոյեմբերի 19, 1900(1900-11-19)[1][2]
ԾննդավայրՄայնց, Գերմանական կայսրություն[3][1]
Վախճանվել էհունիսի 1, 1983(1983-06-01)[4][5][2] (82 տարեկան)
Վախճանի վայրԱրևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա[6]
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
Գրական անունAnna Seghers
Մասնագիտությունվիպասան
Քաղաքացիություն Գերմանիա,  Արևելյան Գերմանիա և  Հունգարիա
ԿրթությունՀայդելբերգի համալսարան (1922) և Կյոլնի համալսարան (1920)
Ժանրերվեպ և գիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներThe Seventh Cross?
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինՅոհան Լորենց Շմիդտ
ԶավակներՊիեր Ռադվանյի և Ruth Radvanyi?
Կայքanna-seghers.de
Աննա Զեգերս Վիքիդարանում
 Anna Seghers Վիքիպահեստում

Աննա Զեգերս (գերմ.՝ Anna Seghers, իսկական անուն-ազգանունը՝ Նեթի Ռադվանի (Netty Radványi), ի ծնե ազգանունը՝ Ռեյլինգ (գերմ.՝ Reiling), նոյեմբերի 19, 1900(1900-11-19)[1][2], Մայնց, Գերմանական կայսրություն[3][1] - հունիսի 1, 1983(1983-06-01)[4][5][2], Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա[6]), գերմանացի գրող (ԳԴՀ)։ 1928 թվականից Գերմանիայի կոմկուսի, 1947 թվականից՝ ԳՄՍԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Քյոլնի և Հայդելբերգի համալսարաններում։ 1933-1947 թվականներին եղել է տարագրության մեջ (Ֆրանսիա, Մեքսիկա)։ Աննա Զեգերսի անդրանիկ ստեղծագործությունները՝ «Կնորսների ապստամբությունը» (1928), «Ուղեկիցները» (1932), նվիրված են տարբեր երկրների կոմունիստների հեղափոխական պայքարին։ «Գնահատված գլուխը» (1933) վիպակում և «Ազատագրում» (1937) վեպում նկարագրված է գյուղացիների ու բանվորների կյանքը ֆաշիստների իշխանության գլուխ անցնելու նախօրեին, «Յոթերորդ խաչը» (1942, անգլ․, 1946, գերմ․) վեպում, որը պատկերում է կոմունիստի փախուստը համակենտրոնացման ճամբարից, արտացոլված է Գերմանիայի հայրենասերների անկոտրում հավատը գերմանական ժողովրդի ապագայի նկատմամբ։ «Մեռածները երիտասարդ են մնում» (1949, հայ․ հրտ․ 1954) վեպում տրված է հասարակական տարբեր խավերի գերմանացիների ճակատագիրը։ «Որոշում» (1959) և «Վստահություն» (1968) վեպ-հերոսապատումներում հեղինակը դնում է սուր հարցեր, որոնց ծնունդ է տվել Գերմանիայի բաժանումը երկու մասի։ Զեգերսը սոցիալիստական ռեալիզմի վարպետներից է։ Նրա արձակին հատուկ է հոգեբանական վերլուծության արվեստը, բարոյական հարցադրումների խորությունը։ Նա խաղաղության համաշխարհային խորհրդի, լենինյան միջազգային մրցանակների կոմիտեի, արվեստների գերմանական ակադեմիայի անդամ է։ Բազմիցս ընտրվել է Գերմանական գրողների միության նախագահ։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1951), ԳԴՀ-ի ազգային մրցանակի (1951, 1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (ՍՍՀՄ) և ԳԴՀ-ի «Ժողովուրդների բարեկամության մեծ աստղ» շքանշաններով։

1967 թվականին եղել է Հայաստանում, Դիլիջանում գրել է «Իսկական կապույտը» պատմվածքը[7]։

Աննա Զեգերսը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեռածները երիտասարդ են մնում (վեպ), Ե., Հայպետհրատ, 1954, 596 էջ։ Թարգմ.՝ Ս. Սաղյան, Գ. Մարտիրոսյան։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 — Գնահատված գլուխը (գերմ.՝ Der Kopflohn)
  • 1935 — Ճանապարհ փետրվարին (գերմ.՝ Der Weg durch den Februar)
  • 1942 — Յոթերորդ խաչը (գերմ.՝ Das siebte Kreuz)
  • 1944 — Տրանզիտ (անգլ.՝ Transit Visa — 1944, գերմ.՝ Transit — 1947)
  • 1946 — Մեռած աղջիկների զբոսանքը (գերմ.՝ Der Ausflug der toten Mädchen)
  • 1949 — Մեռածները երիտասարդ են մնում (գերմ.՝ Die Toten bleiben jung)
  • 1949 — Հարսանիք Հայիթիում (գերմ.՝ Die Hochzeit von Haiti)
  • 1959 — Որոշում (գերմ.՝ Die Entscheidung)
  • 1961 — Լույս կառափնարանում (գերմ.՝ Das Licht auf dem Galgen)
  • 1962 — Կարիբյան էսքիզներ (գերմ.՝ Karibische Geschichten)
  • 1968 — Վստահություն (գերմ.՝ Das Vertrauen)
  • 1980 — Երեք կին Հայիթիից (գերմ.՝ Drei Frauen aus Haiti)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 174—178. — ISBN 978-3-7609-1310-0
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  4. 4,0 4,1 4,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  5. 5,0 5,1 5,2 Kritisches Lexikon der Gegenwartsliteratur (գերմ.) / Hrsg.: H. L. Arnold, H. Korte — 1978.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118612743 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. «Գրական թերթ», 1969, № 6:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Մարտիրոսյան, Հանդիպում Աննա Զեգերսի հետ։ «Գրական թերթ», 1969, № 6:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 680
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Զեգերս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Զեգերս» հոդվածին։