Jump to content

Անիտա Աուգսպուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Աուգսպուրգ
գերմ.՝ Anita Augspurg
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1857(1857-09-22)[1][2]
ԾննդավայրVerden, Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 20, 1943(1943-12-20)[1][2] (86 տարեկան) կամ փետրվարի 20, 1943(1943-02-20) (85 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա
ԳերեզմանՖլունտերն գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանական ռայխ և  Գերմանիա
ԿրոնՊացիֆիզմ
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1897)
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ, փաստաբան, թատրոնի դերասանուհի, սուֆրաժիստ, հակապատերազմային ակտիվիստ, խմբագիր, կանանց իրավունքների պաշտպան, իրավաբան, հեղինակ և Դիմադրության մարտիկ
ԿուսակցությունԳերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Ազատամիտ ժողովրդական կուսակցություն[3]
ԱնդամությունՀարատև խաղաղության կանանց միջազգային կոմիտե
 Anita Augspurg Վիքիպահեստում

Անիտա Աուգսպուրգ (գերմ.՝ Anita Augspurg, սեպտեմբերի 22, 1857(1857-09-22)[1][2], Verden, Գերմանիա - դեկտեմբերի 20, 1943(1943-12-20)[1][2] կամ փետրվարի 20, 1943(1943-02-20), Ցյուրիխ, Շվեյցարիա), գերմանացի փաստաբան, դերասանուհի, գրող, հակապատերազմական և ֆեմինիստական շարժման ակտիվիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտա Աուգսպուրգը ծնվել է 1857 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆերդենում, Գերմանիա՝ փաստաբանի ընտանիքում։ Նա ընտանիքի հինգերորդ աղջիկն էր։ Բեռլինում ստացել է աղջիկների համար միջնակարգ դպրոցների ուսուցչի մասնագիտացում և միաժամանակ դերասանական վարպետության դասեր է վերցրել։ 1881-1882 թվականներին աշխատել է «Անսամբլ Մայնինգեն»-ում և մասնակցել է Գերմանիայով, Նիդերլանդներով և Լիտվայով տուրերի։ 1887 թվականին մահացած մորական գծով տատիկը նրան է թողել նշանակալի ժառանգություն, որը նրան դարձրել է ֆինանսորեն անկախ։

Դերասանի հինգ տարվա աշխատանքից հետո նա իր ընկերուհի Սոֆի Գոուդշտիկերի հետ տեղափոխվել է Մյունխեն, որտեղ 1887 թվականին միասին բացել են «Հաֆոտելյե Էլվիրա» ֆոտոստուդիան։ Նրանք կրում էին կարճ մազեր, ոչ ավանդական հագուստներ, և տանում էին կանանց ազատման օգնությանը և նրանց ազատ ապրելակերպին ուղղված հասարակական աշխատանք։ Աուգսպուրգը իր արտասովոր կյանքի պատճառով ենթարկվում էր հակաֆեմինիստների անձնական հարձակումների ավելի հաճախ, քան կանանց իրավունքների շարժման այլ գործիչները։ Այնուամենայնիվ, Աուգսպուրգի հարաբերությունները, որոնք դրվել էին Մյունխենում ֆոտոստուդիայով և թատրոնով, նրան արագ դարձրին հայտնի, և նա վերջնական արդյունքում ներկայացվել է բավարական թագավորական ընտանիքին։

1890 թվականին Աուգսպուրգը ակտիվ մասնակցել է գերմանացի կանանց շարժմանը և հանդես է եկել՝ որպես ճառախոս։ Անիտայի կանանց իրավունքի պաշտպանության մտքի կողմնակցությունը նրան բերել է բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալու մտքին։ Նա գնացել է սովորելու Ցյուրիխի համալսարանում, քանի որ Գերմանիայում աղջիկները համալսարանական կրթություն ստանալու հնարավորություն չունեին։ Ռոզա Լյուքսեմբուրգի հետ միասին, որի հետ նա ունեցել է ընկերական հարաբերություններ, նա եղել է Ուսանողների միջազգային ասոցիացիայի հիմնադիրներից մեկը։ Ավարտել է համալսարանը 1897 թվականին դոկտորի աստիճանով և դարձել է Գերմանական կայսրության առաջին իրավունքների դոկտորը։ Այնուամենայնիվ, նա չկարողացավ աշխատել որպես պրակտիկանտ իրավաբան այդ գործունեությամբ զբաղվելու կանանց արգելքի համար։

Լիդա Գուստավա Հեյման

1895 թվականից Աուգսպուրգը սկսել է համագործակցել Die Frauenbewegung («Կանանց շարժում») թերթի հետ, որտեղ հանդես է եկել կանանց հանդեպ խտրականությունը դատապարտող հոդվածներով։ Հիմնականում դատապարտել է սոցիալական օրենսդրությունը՝ նկարագրելով ամուսնությունը՝ որպես մարմնավաճառության օրինականացում։ 1896 թվականին նա մասնակցել է Բեռլինում անցկացված Կանանց վիճակի միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպել է վճռական ֆեմիտիստ Լիդա Գուստավա Հեյմանի հետ, որը դարձել է նրա ուղեկից մինչև կյանքի վերջը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Աուգսպուրգը և Հեյմանը մասնակցել են աշխարհի կանանց կոնֆերանսին և Մյունխենի գաղտնի բնակարաններում անցկացվող ոչ օրինական հավաքներին[4]։ Նրանք մասնակցել են Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի (IFFF) ստեղծմանը, որտեղ Հեյմանը եղել է փոխ-նախագահ։ Աուգսպուրգը համագործակցում էր Կուրտ Էյսների հետ, իսկ 1918 թվականին Մյունխենում Վայմարյան հանրապետության հռչակումից հետո դարձել է Բավարիայի լանդտագի անդամ։ Հաջորդ ընտրությունների նա մասնակցել է անկախ սոցիալ-դեմոկրատների ցուցակով, բայց մանդաթ չի ստացել։

1933 թվականին նացիստների իշխանություն գալուց հետո Աուգսպուրգը գաղթել է Շվեյցարիա, քանի որ նա և Հեյմանը վախենում էին ճնշումներից։ Գլխավոր պատճառ էր դարձել այն փաստը, որ դեռ 1923 թվականին նրանք ընդգրկվել էին Բավարիայի ներքին գործերի նախարարության կազմաց այն անձանց ցանկում, որոնք մեղադրվում էին հակակառավարական գործունեության մեջ։ Նրանց ունեցվածքը բռնագրավվել է, իսկ արխիվը ոչնչացվել։ Նա Հեյմանի հետ շարունակում էր ապրել Շվեյցարիայում։

Անիտա Աուգսպուրգի գերեզմանոց, Ֆլունտերի գերեզմանատուն

Վայմարյան հանրապետության ժամանակ նա զբաղվել է իրավաբանական պրակտիկայով։ Իր քաղաքական նպատակն հայտարարել է կապիտալիզմից անցումը դեպի մայրիշխանություն։ Շարունակում էր պայքարել ընդդեմ սեռական և ազգային խտրականությունների, համընդհանուր զինաթափման բոլոր ձևերի դեմ, ինչպես նաև գաղութատիրությամբ, հակասեմականությամբ և առաջացող ֆաշիզմով բոլոր ազգերի ճնշվածների անկախության համար։ Երբ Ադոլֆ Հիտլերը եկավ իշխանության, նա և Հեյմանը աքսորվել են Հարավային Ամերիկա[5], իսկ հետո վերադարձել են Եվրոպա և բնակություն հաստատել Ցյուրիխում։ Այնտեղ մահացել է 1943 թվականին՝ նրա ուղեկից Հեյմանի մահից մի քանի ամիս անց։ Աուգսպուրգը Հեյմանի հետ միասին հուղարկավորված է Ցյուրիխի Ֆլունտերի գերեզմանատանը։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lida Gustava Heymann, Anita Augspurg, Erlebtes, Erschautes. Deutsche Frauen kämpfen für Freiheit, Recht und Frieden, Hellmann, Frankfurt/M. 1992 3-927164-43-7
  • Ueber die Entstehung und Praxis der Volksvertretung in England. Knorr & Hirth, München 1898, zugleich: Dissertation, Zürich 1898

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. https://www.digitales-deutsches-frauenarchiv.de/akteurinnen/anita-augspurg#?id=11565addf_1&open=&c=&m=&s=&cv=&xywh=-408%2C-136%2C2715%2C2715
  4. Feministin und Friedenspolitikerin Anita Augspurg. In: Die Zeit, Nr. 8/2014.
  5. Margrit Twellmann: Vorwort. In: Margrit Twellmann (Hrsg.): Lida Gustava Heymann in Zusammenarbeit mit Anita Augspurg: Erlebtes-Erschautes. Deutsche Frauen kämpfen für Freiheit, Recht und Frieden 1850-1940. Helmer, Frankfurt am Main 1992, ISBN 3-927164-43-7, S. 5–6, hier 5.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ute Gerhard, Anita Augspurg (1857–1943): Juristin, Feministin, Pazifistin, in «Streitbaren Juristen», a cura di Thomas Blancke, Baden Baden, Nomos Verlagsgeselschaft 1990
  • Christiane Berneike: Die Frauenfrage ist Rechtsfrage. Die Juristinnen der deutschen Frauenbewegung und das Bürgerliche Gesetzbuch, Nomos VG, Baden-Baden 1995, pp. 44–66 3-7890-3808-3
  • Arne Duncker: Gleichheit und Ungleichheit in der Ehe. Persönliche Stellung von Frau und Mann im Recht der ehelichen Lebensgemeinschaft 1700–1914, Böhlau, Köln 2003 3-412-17302-9
  • Christiane Henke: Anita Augspurg, Rowohlt, Reinbek 2000 3-499-50423-5
  • Susanne Kinnebrock: Anita Augspurg (1857–1943). Feministin und Pazifistin zwischen Journalismus und Politik. Eine kommunikationshistorische Biographie, Centaurus, Herbolzheim 2005
  • Rezension zu obiger Dissertation: Neiseke, Eric: Über die 'Öffentlichkeitsarbeiterin' Anita Augspurg. In: Querelles-Net. Nummer 18 / März 2006 Արխիվացված 2008-02-12 Wayback Machine
  • Sonja Mosick: Anita Augspurg – Idealistin oder Realistin? Eine Analyse ihrer publizistischen Tätigkeit unter besonderer Berücksichtigung ihrer Sicht auf die Frauenfrage Universität Diplomarbeit, Hildesheim 1999
  • Hiltrud Schroeder: Übermächtig war das Gefühl, daß wir vereint sein müssen". Anita Ausgspurg (1857–1943) und Lida Gustava Heymann (1868–1943). In: Luise F. Pusch und Joey Horsley (a cura di): Berühmte Frauenpaare. Suhrkamp, Frankfurt/Main 2005, pp. 96–136.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Աուգսպուրգ» հոդվածին։