Անիտա Աուգսպուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անիտա Աուգսպուրգ
գերմ.՝ Anita Augspurg
Anita Augspurg.jpg
Ծնվել էսեպտեմբերի 22, 1857(1857-09-22)[1][2][3][4]
ԾննդավայրVerden (Aller), Verden, Գերմանիա[1]
Մահացել էդեկտեմբերի 20, 1943(1943-12-20)[1][2][3][4] (86 տարեկանում)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ, փաստաբան, թատրոնի դերասանուհի, սուֆրաժիստ, ֆեմինիստ և հակապատերազմային ակտիվիստ
Քաղաքական կուսակցությունԳերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունInternational Committee of Women for Permanent Peace?
Anita Augspurg Վիքիպահեստում

Անիտա Աուգսպուրգ (գերմ.՝ Anita Augspurg, սեպտեմբերի 22, 1857(1857-09-22)[1][2][3][4], Verden (Aller), Verden, Գերմանիա[1] - դեկտեմբերի 20, 1943(1943-12-20)[1][2][3][4], Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), գերմանացի փաստաբան, դերասանուհի, գրող, հակապատերազմական և ֆեմինիստական շարժման ակտիվիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտա Աուգսպուրգը ծնվել է 1857 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆերդենում, Գերմանիա՝ փաստաբանի ընտանիքում: Նա ընտանիքի հինգերորդ աղջիկն էր: Բեռլինում ստացել է աղջիկների համար միջնակարգ դպրոցների ուսուցչի մասնագիտացում և միաժամանակ դերասանական վարպետության դասեր է վերցրել: 1881-1882 թվականներին աշխատել է «Անսամբլ Մայնինգեն»-ում և մասնակցել է Գերմանիայով, Նիդերլանդներով և Լիտվայով տուրերի: 1887 թվականին մահացած մորական գծով տատիկը նրան է թողել նշանակալի ժառանգություն, որը նրան դարձրել է ֆինանսորեն անկախ:

Դերասանի հինգ տարվա աշխատանքից հետո նա իր ընկերուհի Սոֆի Գոուդշտիկերի հետ տեղափոխվել է Մյունխեն, որտեղ 1887 թվականին միասին բացել են «Հաֆոտելյե Էլվիրա» ֆոտոստուդիան: Նրանք կրում էին կարճ մազեր, ոչ ավանդական հագուստներ, և տանում էին կանանց ազատման օգնությանը և նրանց ազատ ապրելակերպին ուղղված հասարակական աշխատանք: Աուգսպուրգը իր արտասովոր կյանքի պատճառով ենթարկվում էր հակաֆեմինիստների անձնական հարձակումների ավելի հաճախ, քան կանանց իրավունքների շարժման այլ գործիչները: Այնուամենայնիվ, Աուգսպուրգի հարաբերությունները, որոնք դրվել էին Մյունխենում ֆոտոստուդիայով և թատրոնով, նրան արագ դարձրին հայտնի, և նա վերջնական արդյունքում ներկայացվել է բավարական թագավորական ընտանիքին:

1890 թվականին Աուգսպուրգը ակտիվ մասնակցել է գերմանացի կանանց շարժմանը և հանդես է եկել՝ որպես ճառախոս: Անիտայի կանանց իրավունքի պաշտպանության մտքի կողմնակցությունը նրան բերել է բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալու մտքին: Նա գնացել է սովորելու Ցյուրիխի համալսարանում, քանի որ Գերմանիայում աղջիկները համալսարանական կրթություն ստանալու հնարավորություն չունեին: Ռոզա Լյուքսեմբուրգի հետ միասին, որի հետ նա ունեցել է ընկերական հարաբերություններ, նա եղել է Ուսանողների միջազգային ասոցիացիայի հիմնադիրներից մեկը: Ավարտել է համալսարանը 1897 թվականին դոկտորի աստիճանով և դարձել է Գերմանական կայսրության առաջին իրավունքների դոկտորը: Այնուամենայնիվ, նա չկարողացավ աշխատել որպես պրակտիկանտ իրավաբան այդ գործունեությամբ զբաղվելու կանանց արգելքի համար:

Լիդա Գուստավա Հեյման

1895 թվականից Աուգսպուրգը սկսել է համագործակցել Die Frauenbewegung («Կանանց շարժում») թերթի հետ, որտեղ հանդես է եկել կանանց հանդեպ խտրականությունը դատապարտող հոդվածներով: Հիմնականում դատապարտել է սոցիալական օրենսդրությունը՝ նկարագրելով ամուսնությունը՝ որպես մարմնավաճառության օրինականացում: 1896 թվականին նա մասնակցել է Բեռլինում անցկացված Կանանց վիճակի միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպել է վճռական ֆեմիտիստ Լիդա Գուստավա Հեյմանի հետ, որը դարձել է նրա ուղեկից մինչև կյանքի վերջը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Աուգսպուրգը և Հեյմանը մասնակցել են աշխարհի կանանց կոնֆերանսին և Մյունխենի գաղտնի բնակարաններում անցկացվող ոչ օրինական հավաքներին[5]: Նրանք մասնակցել են Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի (IFFF) ստեղծմանը, որտեղ Հեյմանը եղել է փոխ-նախագահ: Աուգսպուրգը համագործակցում էր Կուրտ Էյսների հետ, իսկ 1918 թվականին Մյունխենում Վայմարյան հանրապետության հռչակումից հետո դարձել է Բավարիայի լանդտագի անդամ: Հաջորդ ընտրությունների նա մասնակցել է անկախ սոցիալ-դեմոկրատների ցուցակով, բայց մանդաթ չի ստացել:

1933 թվականին նացիստների իշխանություն գալուց հետո Աուգսպուրգը գաղթել է Շվեյցարիա, քանի որ նա և Հեյմանը վախենում էին ճնշումներից: Գլխավոր պատճառ էր դարձել այն փաստը, որ դեռ 1923 թվականին նրանք ընդգրկվել էին Բավարիայի ներքին գործերի նախարարության կազմաց այն անձանց ցանկում, որոնք մեղադրվում էին հակակառավարական գործունեության մեջ: Նրանց ունեցվածքը բռնագրավվել է, իսկ արխիվը ոչնչացվել: Նա Հեյմանի հետ շարունակում էր ապրել Շվեյցարիայում:

Անիտա Աուգսպուրգի գերեզմանոցը Ֆլունտերի գերեզմանատանը

Վայմարյան հանրապետության ժամանակ նա զբաղվել է իրավաբանական պրակտիկայով: Իր քաղաքական նպատակն հայտարարել է կապիտալիզմից անցումը դեպի մայրիշխանություն: Շարունակում էր պայքարել ընդդեմ սեռական և ազգային խտրականությունների, համընդհանուր զինաթափման բոլոր ձևերի դեմ, ինչպես նաև գաղութատիրությամբ, հակասեմականությամբ և առաջացող ֆաշիզմով բոլոր ազգերի ճնշվածների անկախության համար: Երբ Ադոլֆ Հիտլերը եկավ իշխանության, նա և Հեյմանը աքսորվել են Հարավային Ամերիկա[6], իսկ հետո վերադարձել են Եվրոպա և բնակություն հաստատել Ցյուրիխում: Այնտեղ մահացել է 1943 թվականին՝ նրա ուղեկից Հեյմանի մահից մի քանի ամիս անց: Աուգսպուրգը Հեյմանի հետ միասին հուղարկավորված է Ցյուրիխի Ֆլունտերի գերեզմանատանը:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lida Gustava Heymann, Anita Augspurg, Erlebtes, Erschautes. Deutsche Frauen kämpfen für Freiheit, Recht und Frieden, Hellmann, Frankfurt/M. 1992 3-927164-43-7
  • Ueber die Entstehung und Praxis der Volksvertretung in England. Knorr & Hirth, München 1898, zugleich: Dissertation, Zürich 1898

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118651072 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brockhaus Enzyklopädie
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Feministin und Friedenspolitikerin Anita Augspurg. In: Die Zeit, Nr. 8/2014.
  6. Margrit Twellmann: Vorwort. In: Margrit Twellmann (Hrsg.): Lida Gustava Heymann in Zusammenarbeit mit Anita Augspurg: Erlebtes-Erschautes. Deutsche Frauen kämpfen für Freiheit, Recht und Frieden 1850-1940. Helmer, Frankfurt am Main 1992, ISBN 3-927164-43-7, S. 5–6, hier 5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ute Gerhard, Anita Augspurg (1857–1943): Juristin, Feministin, Pazifistin, in «Streitbaren Juristen», a cura di Thomas Blancke, Baden Baden, Nomos Verlagsgeselschaft 1990
  • Christiane Berneike: Die Frauenfrage ist Rechtsfrage. Die Juristinnen der deutschen Frauenbewegung und das Bürgerliche Gesetzbuch, Nomos VG, Baden-Baden 1995, pp. 44–66 3-7890-3808-3
  • Arne Duncker: Gleichheit und Ungleichheit in der Ehe. Persönliche Stellung von Frau und Mann im Recht der ehelichen Lebensgemeinschaft 1700–1914, Böhlau, Köln 2003 3-412-17302-9
  • Christiane Henke: Anita Augspurg, Rowohlt, Reinbek 2000 3-499-50423-5
  • Susanne Kinnebrock: Anita Augspurg (1857–1943). Feministin und Pazifistin zwischen Journalismus und Politik. Eine kommunikationshistorische Biographie, Centaurus, Herbolzheim 2005
  • Rezension zu obiger Dissertation: Neiseke, Eric: Über die 'Öffentlichkeitsarbeiterin' Anita Augspurg. In: Querelles-Net. Nummer 18 / März 2006
  • Sonja Mosick: Anita Augspurg – Idealistin oder Realistin? Eine Analyse ihrer publizistischen Tätigkeit unter besonderer Berücksichtigung ihrer Sicht auf die Frauenfrage Universität Diplomarbeit, Hildesheim 1999
  • Hiltrud Schroeder: Übermächtig war das Gefühl, daß wir vereint sein müssen". Anita Ausgspurg (1857–1943) und Lida Gustava Heymann (1868–1943). In: Luise F. Pusch und Joey Horsley (a cura di): Berühmte Frauenpaare. Suhrkamp, Frankfurt/Main 2005, pp. 96–136.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]