Այլա Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլա Ֆիշեր
Ծնվել էփետրվարի 3, 1976(1976-02-03)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՄասկատ, Օման
ԿրթությունL'École Internationale de Théâtre Jacques Lecoq?
Քաղաքացիություն Ավստրալիա
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, գրող, մոդել, կինոդերասանուհի և վիպասան
ԸնտրանիScooby-Doo?, Քնի պահապանները, Back to the Outback?, Հորթոն, Rango? և Մեծն Գեթսբի
Ծնողներհայր՝ Brian Fisher?[2], մայր՝ Elspeth Geronimos?[2]
Ամուսին(ներ)Սաշա Բարոն Քոհեն
islafisher.com

Այլա Լենգ Ֆիշեր (անգլ.՝ Isla Fisher, փետրվարի 3, 1976(1976-02-03)[1], Մասկատ, Օման), շոտլանդական ծագումով ավստրալիացի կինոդերասանուհի։ Հայտնի է «Սկուբի-Դու» (2002), «Չկանչված հյուրերը» (2005), «Առևտրամոլի խոստովանությունները» (2009), «Խաբեության պատրանք» (2013) ֆիլմերում դերակատարումների համար։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդական ծագումով Ավստրալիացի դերասանուհի Այլա Ֆիշերը ծնվել և ապրել է Օմանում, Մասկատում, քանի որ նրա հայրը ՄԱԿ-ում ունեցել է բանկիրի պաշտոն, բայց հետո նրա ընտանիքը, որտեղից Այլան ունի չորս եղբայր, տեղափոխվեց Պերտ, Ավստրալիա[3]։ Անունը ստացել է ի պատիվ շոտլանդական Այլեյ կղզու[4], սակայն հուդայականություն ընդունեցլու հետո՝ ապագա ամուսին Սաշա Բարոն Կոհենի պնդմամբ, նրան տրվեց Այալա անունը, որը եբրայերենով նշանակում է եղնիկ[5][6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

9 տարեկան հասակում Այլան սկսեց հայտնվել Ավստրալիայի հեռուստատեսության գովազդներում։ Ավելի ուշ նկարահանվեց սերիալներում, օրինակ՝ «Բեյ Սիթի» և «Դրախտային լողափ»։ 18 տարեկան հասակում՝ մոր հետ միասին, նա հրապարակեց երկու պատանեական սիրավեպ՝ «Կախարդված» և «Հրապուրված փառք»։ 1994-1997 թվականներին նա հանդես է եկել Ավստրալիայի «Տներ և ճանապարհի վրա» հեռուստասերիալում՝ Շենոն Ռիդի դերում։ 1996 թվականին Logie մրցանակաբաշխությունում ստացավ մրցանակ՝ ամենահայտնի դերասանուհի անվանակարգում։ Ավելի ուշ Այլան թողեց հեռուստատեսությունը և ընդունվեց Փարիզի L'École Internationale de Théatre Jacques Lecoq արվեստի թատրոն–դպրոց և շարունակեց հանդես գալ մնջախաղերում՝ Միացյալ Թագավորությունում։ Նա նաև կատարել է շրջագայություն Դարրեն Դեյինի հետ միասին «Ամառային արձակուրդներ» մյուզիկլի ժամանակ և հայտնվեց Լոնդոնի թատերական Così արտադրությունում։ 2001 թվականին Ֆիշերը խաղաց Քիմի դերը գերմանական «Լողավազան» սարսափ ֆիլմում։

2002 թվականին «Սկուբի–Դու» ֆիլային տարբերակում Այլան խաղացել է Շեգիի աղջիկ Մերի Ջեյնի դերը, որն ուներ ալերգիա շներից։ Նա ստիպված էր լինում կրել շեկ կեղծամ, քանի որ սցենարում Սառա Միշել Գելարը միայն պետք է լիներ կարմիր մազերով։ Հաջորդ րիա, Ան ն լաավստրալան «Wannabս կատակերգությունում հանդես է եկել Քրիստիի դերով։ Հետագայում Ֆիշն ունեցավ իր գործակալ ինէր։ 2005 թվականի Այլան արժանացավ MTV կինոմրցանակի՝ «Չհրավիրված հյուրեր» ֆիլմում դերակատարման համար, որտեղ խաղացել են նաև Վինս Վոնը, Օուեն Ուիլսոնը, Քրիստոֆեր Ուոքենը և Ռեյչել ՄաքԱդամսը։ 2005 թվականի օգոստոսի 2-ին «Անկոչ հյուրեր» ֆիլմը գովազդելու համար Ավստրալիայի «Rove» թոք–շոու ժամանելով նա պաշտոնապես դարձավ շոուի 1000–րդ հյուրը։

2006 թվականին Այլան կատարեց մանհեթենյան երեկույթի տիրուհի Վեսսայի գլխավոր դերը «Լոնդոն» ռոմանտիկ դրամայում՝ Ջեսիկա Բիլի, Քրիս Էվանսի և Ջեյսոն Սթեթհեմի հետ միասին։ Նա նաև խաղացել է Քեյթիի դերը «Առաջին հանդիպումից ամուսնամում եմ» ռոմանտիկ կատակերգությունում՝ Ջեյսոն Բիգսի հետ միասին։ 2007 թվականին նա հայտնվեց «Խաբում» թրիլլերում՝ Ջոզեֆ Գորդոն-Լևիթի և Մեթյու Գուդի հետ։

Բացի այդ, Ֆիշերը խաղաց գլխավոր դերն «Առևտրամոլի գաղտնի աշխարհը» գրքի ադապտացված տարբերակում, որը լույս տեսաց 2009 թվականի փետրվարի 13-ին։ Այս ֆիլմում Այլան մարմնավորեց քոլեջի շրջանավարտի, ով Նյու Յորքում աշխատում էր որպես ֆինանսական լրագրող, որպեսզի կարողանար ինչ-որ կերպ վճարել իր բազմաթիվ վարկերը։ Քննադատները այդքան էլ հավանություն չտվեցին ֆիլմին, սակայն «Առևտրամոլը» զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը շքերթներում՝ ստանալով 15,054,000 դոլար առաջին շաբաթվա ընթացքում։ Իսկ Այլան, իր հերթին, հաղթեց թվով երրորդ «Teen Choice» մրցանակը։

2010 թվականին Ֆիշերը նկարահանվեց «Բուրկ և Հարե» կատարերգությունում՝ կատարելով գլխավոր դերը։

2012 թվականի սեպտեմբերին էկրաններին հայտնվեց «Ամուրիները» կատակերգությունը՝ նրա մասնակցությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 15-ից ամուսնացած է դերասան Սաշա Բարոն Կոենի հետ, որին նա հանդիպել է իրենց հարսանիքից 8 տարի առաջ։

Ամուսիններն ունեն երեք երեխա․

  • Դուստր՝ Օլիվ Բարոն Կոեն (ծնվել է 19.10.2007)
  • Դուստր՝ Էլուլա Լոտի Մարիամ Բարոն Կոեն (ծնված 2010 թվականի օգոստոսին)
  • Որդի՝ Մոնգամերի Մովսես Բրայան Բարոն Կոեն (ծնվել է 03.17.2015)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1012033937 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Geni(բազմ․) — 2006.
  3. «Isla Fisher maintains she is not a shopaholic | STV Video». Video.stv.tv. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  4. «Isla an Aussie at heart». Sunday Mail. 2007 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 26-ին.
  5. Das, Lina (2008 թ․ փետրվարի 8). «Isla Fisher: My husband Borat is so tall he makes me look like a circus freak». The Daily Mail. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
  6. Hellard, Peta (2007 թ․ սեպտեմբերի 3). «Isla Fisher's pregnant pause». NEWS.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
  7. Isla Fisher Gives Birth, Welcomes Third Child With Sacha Baron Cohen

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այլա Ֆիշեր» հոդվածին։