Ահարոն Բեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահարոն Բեր
 
Կուսակցություն՝ Դեմակրատական-հանրապետական կուսակյություն
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան և Litchfield Law School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, սպա, bretteur և իրավաբան
Ծննդյան օր փետրվարի 6, 1756(1756-02-06)[1][2][3][…]
Ծննդավայր Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Վախճանի օր սեպտեմբերի 14, 1836(1836-09-14)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Port Richmond, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Թաղված Փրինսթոնի գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Aaron Burr, Sr.?[4]
Մայր Esther Edwards Burr?[4]
Ամուսին Theodosia Bartow Prevost?[4] և Eliza Jumel?[4]
Զավակներ Theodosia Burr Alston?, John Pierre Burr? և Louisa Burr?
 
Ինքնագիր Изображение автографа

Ահարոն Բեր (անգլ.՝ Aaron Burr, Jr., փետրվարի 6, 1756(1756-02-06)[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1836(1836-09-14)[1][2][3][…], Port Richmond, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ երրորդ փոխնախագահ, Ամերիկայի անկախության պատերազմի հերոս, ճանապարհորդ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահարոն Բերը ծնվել է 1756 թվականի փետրվարի 6-ին Նյուարկում։ Ահարոնը եղել է Նյու Ջերսիի քոլեջի (հետագայում՝ Փրինսթոնի համալսարան) երկրորդ նախագահ Ահարոն Բեր ավագի և Էսթեր Էդվարդսի ընտանիքի երկրորդ երեխան։

Բերը Փրինսթոն է ընդունվել 13 տարեկան հասակում։ 1772 թվականին՝ 16 տարեկան հասակում, ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ Դրանից հետո դեռ մեկ տարի նա շարունակել է Փրինսթոնում աստվածաբանություն ուսումնասիրել։ 19 տարեկան հասակում Կոնեկտիկուտում սկսել է իրավունք ուսումնասիրել։ Երբ 1775 թվականին Լեքսինգթոնի և Կոնկորդի մոտ բրիտանական զորքերի հետ բախումների մասին լուրը հասել է Լիչֆիլդին (որտեղ այն ժամանակ սովորել էր Բերը), Ահարոնը դադարեցրել է ուսումը և ընդգրկվել Մայրցամաքային բանակի կազմում։

Ամերիկայի անկախության պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության պատերազմում Բերը Քվեբեկում մասնակցել է գնդապետ Բենեդիկտոս Առնոլդի արշավախմբին։ Առնոլդը խորապես տպավորված էր երկար երթի ընթացքում Բերի «մեծ ոգով և վճռականությամբ»։ Երբ նրանց զորքերը հասել են Քվեբեկ, նա Բերին Սուրբ Լավրենտիոս գետի երկայնքով ուղարկել է կապնվելու գեներալ Ռիչարդ Մոնթոգոմերիի հետ, որը վերցրել էր Մոնրեալը, և ուղեկցել է նրան դեպի Քվեբեկ։ Դրանից հետո Մոնթոգոմերին Բերին կապիտանի կոչում է տվել և նրան դարձրել իր ադյուտանտ։ Նա աչքի է ընկել 1775 թվականի դեկտեմբերի 31-ին Քվեբեկի ճակատամարտի ժամանակ, որտեղ, ըստ լուրերի, նա փորձում էր վերակենդանացնել Մոնթգոմերիին այն բանից հետո, երբ գեներալը գնդակահարվել էր[5]։

1776 թվականի գարնանը Բերի խորթ եղբայր Մատիաս Օգդենը օգնել էր նրան տեղ զբաղեցնել Մանհեթենում գտնվող Ջորջ Վաշինգտոնի շտաբում։ Սակայն երկու շաբաթ անց, հունիսի 26-ին, Բերը թողել է շտաբը՝ ցանկանալով հայտնվել ռազմի դաշտում։ Շուտով գեներալ Իսրաել Փաթնեմը նրան «վերցրել է իր թևի տակ»։ 1777 թվականի հուլիսին նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում։

Բերը 1779 թվականի մարտին մայրցամաքային բանակից հեռացել է առողջական խնդիրների պատճառով և վերսկսել է իրավունքի ուսումնասիրությունը։ Տեխնիկապես նա այլևս ծառայության մեջ չէր, բայց շարունակում էր ակտիվորեն մասնակցել պատերազմին։ 1779 թվականի հուլիսի 5-ին նա հավաքել է Յեյլի համալսարանի մի խումբ ուսանողների Նյու Հեյվենում, որից հետո կապիտան Ջեյմս Հիլհաուսի և Կոնեկտիկուտի նահանգապետի երկրորդ հետևակային գվարդիայի հետ միասին հետ է մղել Բրիտանական հարձակումը՝ ստիպելով նրանց նահանջել Նյու Հեյվենից։

Չնայած այդ գործողություններին՝ Բերն ավարտել է ուսումը և 1782 թվականին ընդունվել Նյու Յորքում գտնվող Օլբանիի փաստաբանական կոլեգիա։ Նույն տարվա ընթացքում նա ամուսնացել Է Թեոդոսիա Բերտոուի (անգլ.՝ Theodosia Bartow Prevost, 1746-1794)՝ հինգ երեխաների այրի մոր հետ։ Հաջորդ տարի Նյու Յորքում սկսել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, բրիտանացիների կողմից քաղաքը տարհանելուց հետո։ Նա և իր կինը հաջորդ մի քանի տարիների ընթացքում ապրել են Մանհեթենի Ուոլ Սթրիթի տանը[6]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1784-1785 թվականներին ծառայել է Նյու Յորք նահանգի վեհաժողովում։ Բացի այդ, նա իր զինվորական ծառայությունը շարունակել է աշխարհազորայինների բրիգադում՝ Ուիլյամ Մալքոլմի հրամանատարության ներքո[7]։ 1789 թվականին նա լրջորեն զբաղվել է քաղաքականությամբ, երբ Ջորջ Քլինթոնը նրան նշանակել Է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ։ Նա նաև 1791 թվականին եղել է հեղափոխական պատերազմների գործերով լիազորված անձ։ 1791 թվականին օրենսդիր մարմնի կողմից ընտրվել է որպես Նյու Յորքից ԱՄՆ սենատոր՝ հաղթելով գործող սենատոր Ֆիլիպ Սքայլերին։ Նա Սենատում աշխատել է մինչև 1797 թվականը։

1792 թվականին առաջին անգամ Բերը մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն նա պայքարում էր գրեթե փոխնախագահի պաշտոնի համար։ Բանն այն է, որ գործող նախագահ Վաշինգտոնը ստացել է 100 % ձայն, այդ ընտրություններում Ահարոնը ստացել է ընտրողի միայն մեկ ձայն։

Բերը 1796 թվականի ընտրություններում առաջադրվել է նախագահի պաշտոնում՝ 30 ձայնով զբաղեցնելով չորրորդ տեղը Ջոն Ադամսից, Թոմաս Ջեֆերսոնից և Թոմաս Փինկնիից հետո։ Բերը ցնցված էր պարտությունից, քանի որ կարծում էր, որ Ջեֆերսոնի կողմնակիցների հետ պայմանավորվել էր, որ իրենք իրենց ձայնը կտան նրա օգտին[8]։

1800 թվականի հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ Ջեֆերսոնն ու Բերը կրկին նախագահի ու փոխնախագահի թեկնածուներ էին։ Ջեֆերսոնը համագործակցություն է սկսել Բերի հետ այն բանի դիմաց, որ նա պետք է աշխատեր Նյու Յորքի ընտրողների ձայները Ջեֆերսոնի օգտին ստանալու վրա[8]։

Բերը ակտիվ է եղել տարբեր ժողովրդավարական ակումբներում և հաստատություններում։ Թեև Ալեքսանդր Համիլթոնն ու Բերը երկար ժամանակ լավ անձնական հարաբերություններ են ունեցել, Բերի հաղթանակը գեներալ Սքայլերի նկատմամբ, հավանաբար, առաջին խոշոր սեպն է գցել նրանց բարեկամության մեջ[9]։

Այն բանից հետո, երբ 1798 թվականին Վաշինգտոնը նախագահ Ջոն Ադամսի կողմից նշանակվել էր ԱՄՆ զորքերի հրամանատար, նա մերժել էր Բերի հայտարարությունը Ֆրանսիայի հետ Կվազիվոյնի ժամանակ իր բրիգադի գեներալ նշանակելու մասին։ Վաշինգտոնը գնդապետ Բերին համարում էր խիզախ և ունակ, բայց ինտրիգան սպա[10]։ Ջոն Ադամսը, որի թշնամանքը Ալեքսանդր Համիլթոնի նկատմամբ լեգենդար էր, հետագայում՝ 1815 թվականին, գրել է, որ Վաշինգտոնի պատասխանը զարմանալի էր՝ հաշվի առնելով Համիլթոնի առաջխաղացումը[11]։

ԱՄՆ-ի նոր Սենատի անգործությունից շփոթված Բերը առաջադրել է իր թեկնածությունը և ընտրվել Նյու Յորքի նահանգի վեհաժողովում, որտեղ աշխատել է 1798 թվականից մինչև 1799 թվականը։ Այդ ընթացքում նա համագործակցել է հոլանդական հողատիրական ընկերության հետ՝ օտարերկրացիներին հողեր փոխանցելու թույլտվության մասին օրենքի մշակման ուղղությամբ[12]։ Ջոն Ադամսի նախագահության շրջանում ազգային կուսակցությունները հստակ սահմանված են դարձել։ Բերը մի փոքր կապված էր Ժողովրդավարական Հանրապետական կուսակցության հետ, թեև նա ֆեդերալիստների շրջանում նշանավոր դաշնակիցներ ուներ, ինչպիսիք էին Նյու Ջերսիից սենատոր Ջոնաթան Դեյթոնը։

Նյու Յորքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերն արագ դարձել է Նյու Յորքի քաղաքականության կարևոր ներկայացուցիչ, ավելի հեղինակավոր, քան Համիլթոնը։ Դա պետք է Ջեֆերսոնին օգներ հասնել նախագահության[13]։

1799 թվականին Բերը հիմնադրել է «The Manhattan Company» ընկերությունը։ Հետագա տարիներին նա կլանված էր «Chase Manhattan Bank» բանկի կողմից, որն իր հերթին դարձել էր «JPMorgan Chase» ընկերության մի մասը։ 1799 թվականի սեպտեմբերին Բերը մենամարտել է Ջոն Բարքեր Չերչի հետ, որի կինը՝ Անժելիկան, Համիլթոնի կնոջ՝ Էլիզաբեթի քույրն էր։ Չերչը պնդել է, որ Բերը կաշառք է ստացել հոլանդական ընկերությունից՝ իր քաղաքական ազդեցությունն իր անունից օգտագործելու դիմաց։ Բերն ու Չերչը կրակել են միմյանց վրա և վրիպել, որից հետո Չերչը խոստովանել է, որ ինքը սխալ է եղել՝ առանց ապացույցների մեղադրելով Բերին։ Բերը դա ընդունել է որպես ներողություն և նրանք հետ փոխանակվել են ձեռքսեղմամբ և ավարտել են վեճը[14]։

Համիլթոնի և Բերի միջև թշնամությունը, հնարավոր է, ծագել է նաև այն պատճառով, որ Ահարոնը բանկ է հիմնել։ Բերն աջակցության համար դիմել է Համիլթոնին և մյուս ֆեդերալիստներին՝ հայտնելով, որ ստեղծվող ընկերությունը պատասխանատու կլինի Մանհեթենի ջրամատակարարման համար։ Այնուամենայնիվ, Բերը գաղտնի կերպով փոխել է կանոնադրությունը` ներառելով բանկային գործ. հաստատումից անմիջապես հետո նա հրաժարվել է ջրատնտեսական ընկերության ստեղծման ցանկացած պահանջից։ Համիլթոնն ու մյուս կողմնակիցները կարծել են, որ Բերը խայտառակ կերպով խաբել է նրանց։ Բերի մանիպուլյացիաների պատճառով Մանհեթենի համար անվտանգ ջրամատակարարման համակարգ ստեղծելու հարցում տեղի է ունեցել կասեցում։ Սա, հավանաբար, նպաստել է մալարիայի հետագա համաճարակի ժամանակ լրացուցիչ մահերին[15]։

Բերի ընկերությունն ավելին էր, քան պարզապես բանկը, դա իշխանության խթանման և հանրապետականների ազդեցության համար գործիք էր, և նրա վարկերն ուղղված էին աջակիցներին։ Վարկեր տրամադրելով փոքր ձեռնարկատերերին՝ բանկն օգնել է ավելացնել կուսակցության ընտրազանգվածը։ Նյու Յորքի ֆեդերալիստ բանկիրները սրությամբ են արձագանքել դրան, և կուսակցությունների դիմակայությունը սրվել է։

ԱՄՆ նախագահական ընտրություններ (1880)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի 1880 թվականի նախագահական ընտրություններում Բերը, օգտագործելով իր հեղինակությունը և ընկերությունը, հասել է նրան, որ ընտրողների ձայները տրվել են Ջեֆերսոնին և հենց Բերին։ Սա իր և Համիլթոնի միջև ևս մեկ սեպ է խրել[16]։ 1801 թվականի մարտի 4-ից մինչև 1805 թվականի մարտի 4-ը` ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի օրոք, զբաղեցրել Է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

Փոխնախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆերսոնը երբեք չի վստահել Բերին։ Նա փաստացի հեռացվեց կուսակցական հարցերի քննարկումներից։ Բերը անկողմնակալության և դատական վարվելակերպի համար արժանացել է որոշ թշնամիների գովասանքին, նա որոշ ժողովրդավարական ավանդույթներ դրեց Սենատի նախագահի պաշտոնի համար[17]։ Բերը նախագահել է Սամուել Չեյզի իմպիչմենտի դատական գործընթացը, և նրա դիրքորոշումը գնահատվել է որպես դատական մարմինների անկախության սկզբունքի պահպանմանը նպաստող, որը սահմանվել է 1803 թվականին Մերբերիի՝ Մեդիսոնի դեմ գործով[18]։ Մի թերթ գրել է, որ Բերը վարվեց «հրեշտակի անկողմնակալությամբ, բայց դևի խստությամբ»[19]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նոր նախագահական ընտրություններին Ջեֆերսոնը գնալու է նոր փոխնախագահի հետ, Բերը որոշեց է մասնակցել Նյու Յորքի նահանգապետի աթոռի համար մղվող պայքարին։ 1804 թվականին նա քիչ հայտնի Մորգան Լյուիսից պարտություն կրեց ընտրարշավում։ Արշավի ընթացքում Ալեքսանդր Համիլթոնը բազմաթիվ վիրավորական պամֆլետներ է գրել Բերի դեմ, ինչի կապակցությամբ վերջինս նրան մենամարտի է հրավիրել և գնդակահարել։ Մենամարտից հետո Բերի քաղաքական կարիերան ավարտվել է։ 1807 թվականին նա մեկնում է ԱՄՆ-ի արևմուտք, որտեղ փորձում է անօրինական պատերազմ վարել իսպանական գաղութների դեմ։ Նա հանձնվել է Վիլկինսոնին[20]։ Գաղտնի ժամանել է Ֆիլադելֆիա և այնտեղ հանձնվել իշխանություններին։ Բերրը դատարանի առաջ է կանգնել դավաճանության մեղադրանքով, սակայն արդարացվել է։ Նա կամավոր արտաքսման է մեկնել դեպի Եվրոպա, իսկ ԱՄՆ վերադառնալուց հետո վարել է մեկուսի կյանք՝ լինելով պրակտիկ իրավաբան։

Բերի կյանքը նկարագրված է ամերիկացի գրող Գոռ Վիդալի կողմից վերջինիս «Փոխնախագահ Բեր» գրքում, որը հրապարակվել է 1973 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Siry S. E. Burr, Aaron (06 February 1756–14 September 1836), revolutionary soldier, U.S. senator, and vice president of the United States // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0300071
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
  5. Isenberg, 2007
  6. Parmet, 1967, էջ 57
  7. Documents of the Senate of the State of New York 1902, p. 108.
  8. 8,0 8,1 Isenberg, 2007, էջ 153
  9. Steiner, 1987, էջ 95
  10. Lomask, 1979, էջ 215
  11. Adams & Adams (1856), էջ. 124. harv error: multiple targets (2×): CITEREFAdamsAdams1856 (help)
  12. Steiner, 1907, էջ 124
  13. Myers, 1901, էջեր 14–16
  14. Chernow, 2004, էջեր 589—591
  15. Chernow, 2004, էջեր 585—590
  16. Elkins, McKitrick, 1995, էջեր 733
  17. Chisholm, 1911, pp. 862.
  18. Chisholm, 1911.
  19. Lamb, 1921, p. 500.
  20. Parmet, 1967, p. 259.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adams, John; Adams, Charles Francis (1856), «To James Lloyd. Quincy, 17 February 1815», The Works of John Adams, Second President of the United States, vol. 10, Boston, MA: Little, Brown and Co
  • Hatfield, Mark, Senate Historical Office Aaron Burr (1801—1805) // Vice Presidents of the United States, 1789—1993. — Вашингтон: U.S. Government Printing Office, 1997. — P. 31—44.
  • Herbert S. Parmet, Marie B. Hecht Aaron Burr; portrait of an ambitious man. — Macmillan, 1967. — 399 с.
  • Bernard C. Steiner Life and Correspondence of James Mchenry: Secretary of War Under Washington and Adams. — перепечатанное. — Kessinger Publishing, 2006. — 660 с. — ISBN 1428605096, 9781428605091
  • Steiner, Bernard C. The Life and Correspondence of James McHenry: Secretary of War under Washington and Adams. — Cleveland, OH: Burrows Brothers, 1907.
  • Dale R. Steiner Of Thee We Sing: Immigrants and American History. — иллюстрированное. — Harcourt Brace Jovanovich, 1987. — 259 с. — ISBN 0155673858, 9780155673854
  • Martha Joanna Lamb, Burton Harrison History of the City of New York: Its Origin, Rise, and Progress. — Cosimo, Inc., 2005. — Т. 3. — 580 с. — ISBN 1596052856
  • Lamb, Martha J. History of the City of New York: Its Origin, Rise and Progress. — New York: Valentine's Manual, 1921. — Т. 3.
  • Lomask, Milton Aaron Burr: The Years from Princeton to Vice President, 1756–1805. — New York: Farrar, Straus and Giroux[en], 1979. — Т. 1. — (Aaron Burr).
  • Myers, Gustavus The History of Tammany Hall. — 1901.
  • Ron Chernow Alexander Hamilton. — Penguin, 2004. — 832 с. — ISBN 1101200855
  • Nancy Isenberg Fallen Founder: The Life of Aaron Burr. — иллюстрированное, перепечатанное. — Penguin Books, 2007. — 540 с. — ISBN 9780143113713
  • Gore Vidal Burr: a Novel. — Random House, 1973. — 430 с. — ISBN 0394480244
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Burr, Aaron» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 4 (11th ed.). Cambridge University Press. էջեր 861–62.
  • Elkins, Stanley; McKitrick, Eric The Age of Federalism. — 1995.
  • Abernethy, Thomas Perkins. "Aaron Burr in Mississippi". Journal of Southern History 1949 15 (1): 9–21. ISSN 0022-4642
  • dams, Henry, History of the United States, vol. iii. New York, 1890. (For the traditional view of Burr's conspiracy.)
  • Alexander, Holmes Moss. Aaron Burr: The Proud Pretender. 1937; Reprinted by Greenwood-Heinemann Publishing, 1973.
  • Barbagallo, Tricia (2007 թ․ մարտի 10). «Fellow Citizens Read a Horrid Tale» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 4-ին.
  • Brands, H. W. The Heartbreak of Aaron Burr (American Portraits Series) (2012).
  • Burr, Aaron. Political Correspondence and Public Papers of Aaron Burr. Mary-Jo Kline and Joanne W. Ryan, eds. 2 vol. Princeton University Press, 1983. 1311 pp.
  • Cheetham, James (1803). Nine Letters on the Subject of Aaron Burr's Political Defection: With an Appendix (անգլերեն). Denniston & Cheetham.
  • Cheetham, James. A view of the political conduct of Aaron Burr, esq., vice-president of the United States. (1802)
  • Burdett, Charles. Margaret Moncrieffe: The First Love of Aaron Burr. Available from the University of Michigan, 1860.
  • Clark, Alan J., Cipher Code of Dishonor: Aaron Burr, an American Enigma. Bloomington, IN: AuthorHouse, 2005.
  • Clark, Daniel. Proofs of the Corruption of Gen. James Wilkinson, and of His Connexion With Aaron Burr: A Full Refutation of His Slanderous Allegations in Relation to ... of the Principal Witness Against Him (1809). Reprinted by University Press of the Pacific, 2005.
  • Clemens, Jere. (Hon.), The Rivals: A Tale of the Times of Aaron Burr and Alexander Hamilton. (1860) online edition
  • Cohalan, John P., The Saga of Aaron Burr. (1986)
  • Cote, Richard N., Theodosia Burr Alston: Portrait of a Prodigy. (2002)
  • Faulkner, Robert K. "John Marshall and the Burr Trial". Journal of American History 1966 53(2): 247–258. ISSN 0021-8723
  • Ford, Worthington Chauncey. "Some Papers of Aaron Burr" Proceedings of the American Antiquarian Society 29(1): 43–128. 1919
  • Freeman, Joanne B. "Dueling as Politics: Reinterpreting the Burr-Hamilton Duel". William and Mary Quarterly 53(2) (1996): 289–318. ISSN 0043-5597
  • Harrison, Lowell. 1978. "The Aaron Burr Conspiracy". American History I Illustrated 13:25.
  • Jenkinson, Isaac. Aaron Burr: His Personal and Political Relations with Thomas Jefferson and Alexander Hamilton. (1902)
  • Jillson, Willard Rouse (1943 թ․ հոկտեմբեր). «Aaron Burr's Trial for Treason, at Frankfort, 1806». Filson Club History Quarterly. 17 (4). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  • Kennedy, Roger G. Burr, Hamilton, and Jefferson: A Study in Character. New York: Oxford University Press, 1999.
  • Künstler, Laurence S. The Unpredictable Mr. Aaron Burr (1974).
  • Larson, Edward J. A Magnificent Catastrophe: The Tumultuous Election of 1800, America's First Presidential Campaign. New York: Free Press, 2007.
  • McCaleb, Walter Flavius, The Aaron Burr Conspiracy: A History Largely from Original and Hitherto Unused Sources, New York, 1903.
  • McCaleb, Walter Flavius, A New Light on Aaron Burr (date unknown)
  • Melton, Buckner F. Jr. Aaron Burr: Conspiracy to Treason. New York: John Wiley, 2002. online edition
  • Missouri History Museum, Aaron Burr papers
  • Robertson, David. Reports of the Trials of Colonel Aaron Burr (Late Vice President of the United States) for Treason and for Misdemeanor ... Two Volumes (report taken in shorthand) (1808)
  • Rogow, Arnold A. A Fatal Friendship: Alexander Hamilton and Aaron Burr (1998).
  • Rorabaugh, William J. "The Political Duel in the Early Republic: Burr v. Hamilton". Journal of the Early Republic 1995 15(1): 1–23. ISSN 0275-1275
  • Slaughter, Thomas P. "Review Essay: Conspiratorial Politics: The Public Life of Aaron Burr". Conspiratorial Politics.
  • Stewart, David O., "Burr, Ogden, and Dayton: The Original Jersey Boys", Smithsonian, August 12, 2011.
  • Todd, Charles Burr. The True Aaron Burr: A Biographical Sketch (1902). New York, A.S. Barnes & Company. Available from Internet Archive.
  • Vail, Philip. The Great American Rascal: The Turbulent Life of Aaron Burr (1973).
  • Van Ness, William Peter. An Examination of the Various Charges Exhibited Against Aaron Burr, Vice-President of the United States: and a Development of the Characters and Views of His Political Opponents. (1803) Available through Haithi Trust
  • Wells, Colin. "Aristocracy, Aaron Burr, and the Poetry of Conspiracy". Early American Literature (2004).
  • Wheelan, Joseph. Jefferson's Vendetta: The Pursuit of Aaron Burr and the Judiciary. New York: Carroll & Graff, 2005.
  • Wilson, Samuel M. (1936 թ․ հունվար). «The Court Proceedings of 1806 in Kentucky Against Aaron Burr and John Adair». Filson Club History Quarterly. 10 (1). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  • Wood, Gordon S. (2006) Revolutionary Characters. New York: Penguin.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահարոն Բեր» հոդվածին։