Ակոշուա Բուսիա
Ակոշուա Բուսիա անգլ.՝ Akosua Busia | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1966[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր | Գանա |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց |
Քաղաքացիություն | Գանա |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, գրող, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, վիպասան և կինոռեժիսոր |
Ընտրանի | Ashanti?, The Final Terror?, Լուիզիանա, Badge of the Assassin?, The Color Purple?, Crossroads?, Low Blow?, Native Son?, Saxo?, The Seventh Sign?, New Jack City?, Rosewood?, Mad City? և Tears of the Sun? |
Ծնողներ | հայր՝ Kofi Abrefa Busia?[3] |
Ամուսին(ներ) | Ջոն Սինգլթոն[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ակոշուա Բուսիա (անգլ.՝ Akosua Gyamama Busia, դեկտեմբերի 30, 1966[1][2], Գանա)[5][6], գանացի դերասանուհի, կինոռեժիսոր, գրող, երգերի հեղինակ։ Ապրում է Մեծ Բրիտանիայում; Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «The Color Purple» ֆիլմում գլխավոր հերոսուհու՝ Նեթի Հարիսի դերը վարպետորեն ու տպավորիչ կատարելու շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակոշու Բուսիան դուստրն է Ուենչի արքայատոհմի իշխան Քոֆի Աբրեֆա Բուսիայի, ով 1969-ից մինչև 1972 թվականը եղել է Գանայի Հանրապետության վարչապետը[7][8]։ Ակոշուան ինքն էլ իշխանուհու տիտղոս ունի։ Նրա քույրը՝ Աբենա Բուսիան, բանաստեղծուհի է, ակադեմիկոս և անգլերենի պրոֆեսոր Ռութգերս համալսարանում[9], 2017 թվականին էլ նշանակվել է Գանայի դեսպան Բրազիլիայի Հանրապետությունում։
Ակոշուան մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Գանայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լոնդոնի բեմական խոսքի և դրամատիկական արվեստների կենտրոնական դպրոցը։ Դերասանական իր կարիերան սկսել է 16 տարեկանից. առաջին դերը եղել է Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորումը[10] Օքսֆորդի համալսարանում, որտեղ այդ ժամանակ սովորում էին իր քույրերը[10]։
Կինոյում Ակոշուայի խաղացած բազմաթիվ դերերից հիշարժան են հատկապես Բեսին՝ Ռիչարդ Ռայթի «Տեղաբնիկի տղան» վեպի հիման վրա 1986 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմում (Ջերալդին Փեյջի և Մեթ Դիլոնի խաղընկերությամբ), Նեթին՝ Սթիվեն Սփիլբերգի նկարահանած «Մանուշակագույնը» («The Color Purple», Դենի Գլովերի և Վուփի Գոլդբերգի խաղընկերությամբ, 1985 թ.)[11], Ռութը՝ Badge of the Assassin-ում (1985), Ջուելը՝ Ջոն Սինգլտոնի Rosewood-ում (1997)[12], Փեյշընսը՝ Անտուան Ֆուկուայի «Արևի արցունքները» (Tears of the Sun, 2003)[13] ֆիլմում, «Դժվար դասեր» (Hard Lessons, 1986 թ.) ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորումը (Դենզել Վաշինգտոնի և Լին Ուիթֆիլդի խաղընկերությամբ)[14]։ Դրվատանքի է արժանացել նաև նրա դերակատարումը ER հեռուստասերիալում[8]։
Գրականության ասպարեզում Բուսիայի նշանակալից աշխատանքներից են The Seasons of Beento Blackbird վեպը (Washington Square Press, 1997, 9780671014094)[15][16], Թոնի Մորիսոնի Beloved վեպի հիման վրա ստեղծված սցենարը (երկու այլ հեղինակների մասնակցությամբ), որը հիմք է ծառայել 1998 թվականին կինոռեժիսոր Ջոնաթան Դեմիի նկարահանած նույնանուն ֆիլմի համար[17], Սթիվի Վոնդերի հեղինակակցությամբ գրած «Moon Blue» երգը, որը տեղ է գտել 2005 թվականին վերջինիս թողարկած «A Time 2 Love» ալբոմում[18], «Mama» պոեմը, որը զետեղվել է 2019 թվականին լույս ընծայված New Daughters of Africa անթոլոգիայում[19]։
Բուսիայի հիշարժան ստեղծագործություններից է նաև իր հոր մասին 2008 նկարահանած The Prof. A Man Remembered. Life, Vision & Legacy of K.A. Busia.[20]:
18 տարի ձգված ընդմիջումից հետո, որը պայմանավորված էր դստերը մեծացնելու հետ, Բուսիան 2016 թվականին վերադարձել է դերասանական աշխատանքի Բրոդվեյում (խաղացել է Դենի Գուրիրայի Eclipsed թատերգությունում)[21]։ Թատերական տպավորիչ դերակատարումների համար նա արժանացել է Obie մրցանակի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի հոկտեմբերի 12-ին Ակոշուա Բուսիան ամուսնացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Սինգլտոնի հետ, ումից ունեցել է մեկ դուստր (Հադար Բուսիա-Սինգլտոն, ծնված 1997 թ. ապրիլի 3-ին)։ 1997 թվականի հունիսի 15-ին ամուսնալուծվել են։ Նրանց դուստրը դպրոց հաճախել է Գանայում, ապա մեկնել է ԱՄՆ[8][17]։
Ակոշուան քրոջ՝ Աբենա Բուսիայի հետ հիմնել է միջազգային հիմնադրամ, որի նպատակն է «աջակցություն ապահովել ձախողության հանդիպածներին, սակավ ապահովվածներին» ("to provide assistance to the disadvantaged")[22]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Ֆիլմի վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1979 | Աշանտի | Սենուֆո ցեղի աղջիկ | |
1983 | Վերջին ահաբեկությունը | Վանեսա | |
1984 | Լուիզիանա | Այվի | Հեռուստաֆիլմ |
1985 | Badge of the Assassin | Ռութ | Հեռուստաֆիլմ |
1985 | Մանուշակագույնը | Նեթի Հարիս | |
1986 | Խաչմերուկներ | Պանսիոնատի կին | |
1986 | Low Blow | Քարմա | |
1986 | Դժվար դասեր (a.k.a. The George McKenna Story | Սինթիա Բայերս | |
1986 | Տեղաբնիկի տղան | Բեսի | |
1988 | Saxo | Puppet | |
1988 | Յոթերորդ նշանը | Փենի Ուոշբըրն | |
1991 | New Jack City | Դատարանի դահլիճի հանդիսական | |
1997 | Rosewood | Ջուել | |
1997 | Ցնորված քաղաքը | Դայանա | |
1997 | Ill Gotten Gains | Ֆեյ | |
2003 | Արևի արցունքները | Փեյշընս | |
2007 | Ascension Day | Չերի |
Հեռուստասերիալներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 : Warp Speed
- 1983 : K 2000 : դայակ (1 դրվագ)
- 1983 : Ընկնող մարդը ։ մադամ Ստյուարտ (1 դրվագ)
- 1985 : Simon և Simon : աղջիկ (1 դրվագ)
- 1985 : A.D. : Acte (5 դրվագ)
- 1985 : Late Starter : Նիկի (8 դրվագ)
- 1986 : CBS Schoolbreak Special : Բրենդա (1 դրվագ)
- 1986 : Hôpital St Elsewhere : Դեբրա Էթինգ (1 դրվագ)
- 1986 : Հինգերորդ չափում ։ Ջենիֆեր Թեմփլտոն (1 դրվագ)
- 1986 : The George McKenna Story : Սինթիա Բայերս
- 1987 : Դրախտի ճանապարհները ։ Վանեսա Լիվինգստոն (1 դրվագ)
- 1987 : A Special Friendship : Մերի Բոուզեր
- 1991 : Brother Future : Քերոլայն
- 1993 : Key West (1 դրվագ)
- 1996 : Lonesome Dove : Les Jeunes Années (անգլերեն՝ Dead Man's Walk) : Էմերալդա (1 դրվագ)
- 1999 : Urgences : Կոբե Իկաբո (4 դրվագ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 https://www.imdb.com/name/nm0124333/bio/
- ↑ https://heavy.com/news/2019/04/akosua-busia-john-singleton-ex-wife/
- ↑ Who's Who Among African Americans. Vol. 22. Gale Research. 2008. էջ 179. ISBN 978-1-4144-3400-1.
- ↑ McCann, Bob (2010). Encyclopedia of African American Actresses In Film And Television. McFarland. էջ 62. ISBN 978-0-7864-3790-0.
- ↑ Takyi, Charles (2009 թ․ դեկտեմբերի 22). «Busia's family endorses new secretary for NPP». The Ghanaian Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Kiesewetter, John (1999 թ․ ապրիլի 7). «'ER' actress dreams about having it all». The Cincinnati Enquirer.
- ↑ "Busia, Abena - Professor", Department of Women's and Gender Studies. Արխիվացված 4 Մարտ 2016 Wayback Machine, School of Arts and Sciences, Rutgers, The State University of New Jersey.
- ↑ 10,0 10,1 Smith, Gail (4 December 1998), "Just don't say 'no'", Mail & Guardian (South Africa).
- ↑ Rosenberg, Donald (1990 թ․ հունիսի 19). «Akosua Busia's Dual Performance In 'Color Purple' Still Astonishing». Rocky Mountain News.
- ↑ Levin, Jordan (1996 թ․ հունիսի 30). «On Location: Dredging in the Deep South». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Fuchs, Cynthia (2003 թ․ մարտի 8). «Tears of the Sun: Review». PopMatters.
- ↑ «Ակոշուա Բուսիա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
- ↑ Rush, George (1997 թ․ ապրիլի 17). «D'Angelo joins Al's bev-y of beauties». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ "Writer", Akosua Busia website.
- ↑ 17,0 17,1 Fierman, Daniel (1998 թ․ հոկտեմբերի 16). «Brawl Over 'Beloved'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «The wonder of it all». The Detroit News. 2005 թ․ հոկտեմբերի 8.
- ↑ Maxwell, Anne (2019 թ․ հուլիսի 19). «The many urgent voices of women writers from Africa». The Sydney Morning Herald.
- ↑ կինոնկարը "The Prof: A Man Remembered". Արխիվացված 3 Մարտ 2016 Wayback Machine
- ↑ Mark Kennedy, "Akosua Busia re-emerges in the spotlight in ‘Eclipsed’", Washington Times, 23 March 2016.
- ↑ Foundations, Akosua Busia website.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակոշուա Բուսիա Internet Movie Database կայքում
- "Ama K. interviews Akosua Busia", YouTube video.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակոշուա Բուսիա» հոդվածին։ |
|