Ալպերտ Հերբ
Ալբերտ Հերբ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Herb Alpert |
Ի ծնե անուն | անգլ.՝ Herbert Alpert |
Ծնվել է | մարտի 31, 1935[1][2][3][…] (89 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ջազ, lounge music? և crossover jazz?[5] |
Մասնագիտություն | դերասան, փողհար, դիրիժոր, ձեռնարկատեր, երգերի հեղինակ, ջազ երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ և բենդ-լիդեր |
Գործիքներ | Շեփոր[5] |
Լեյբլ | A&M Records, Durium Marche Estere? և Almo Sounds? |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց և Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Անդամակցություն | Herb Alpert & The Tijuana Brass? |
Ամուսին | Lani Hall? |
Պարգևներ | |
Կայք | herbalpert.com |
Herb Alpert Վիքիպահեստում |
Ալպերտ Հերբ (անգլ.՝ Herb Albert, լրիվ անունը անգլ.՝ Herbert Alpert, ծնվ․ 31 մարտ 1935), ամերիկյան փողահար, կոմպոզիտոր և բիզնեսմեն։
Ալպերտի հայրը, դերձակ Լուիս Ալպերտ (1897-?), 1910 թվականին արտագաղթել է ԱՄՆ Ուկրաինայի Ռադոմիշլ նահանգից, մայրը՝ Տիլլի Գոլդբերգը (1905-1994), ծագումով Ռումինիայից էր[7]։ Ալպերտն Հերբը իր երկարատև կարիերայի ընթացքում ձայնագրել է 14 պլատինե և 15 ոսկե ալբոմ, բազմիցս գլխավորել է «Billboard» ամսագիրը, շահել է 7 «Գրեմմի»-ի մրցանակ։
Ալպերտը երաժշտական կարիերան սկսել է 1950-ական թվականների երկրորդ կեսից, երբ նա հիթեր էր գրում փոփ երգիչների համար (այդ թվում նշանակալից, ինչպես Սեմ Կուկի «Wonderful World»-ը )։ Շուտով նա սկսում է հետաքրքրվել փողային գործիքներով և ստեղծում է The Tijuana Brass նվագախումբը, որի բոլոր երաժիշտները նվագում էին այդպիսի գործիքների վրա։ Միասին նրանք ձայնագրեցին մի քանի գործիքային սկավառակներ, ինչպիսիք են «Whipped Cream & Other Delights» և «Going Places» (երկուսն էլ-1965թ)։
1968 թվականին գրված Բերտ Բակարակի «This Guy’s in Love with You» ստեղծագործությունը, որտեղ Ալպերտը ոչ միայն նվագում է շեփոր, այլ նաև երգում, զբաղեցնում է 1-ին հորիզոնականը Billboard Hot 100-ում։ Ոգեշնչվելով այդ հաջողությունով, լուծարում է Tijuana Brass-ը և սկսում է մենակատարի կարիերան, որի գագաթնակետը հասավ ամենավաճառվող «Rise»-ով(1979), որը տարիներ անց նմուշ դարձավ ռեփեր Notorious B.I.G. հետմահու թողարկված «Hypnotize»(1997) սուպեր հիթը։
Ալպերտ Հերբն իր ազատ ժամանակը երաժշտությունից նվիրում էր իր հոբբիին՝ վերացական նկարչության և քանդակագործությանը։ Նա միաժամանակ հիմնադիրը և համասեփականատերն է A&M Records ձայնագրման ստուդիայի, որը բացել է ամերիկյան փոփ երաժշտության գերաստղերը ՝ The Carpenters դուետից մինչև Ջանեթ Ջեքսոն ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #123809827 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://walkoffame.com/herb-alpert/
- ↑ The Alperovitz Family
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպերտ Հերբ» հոդվածին։ |
|