Ալոիզ Գրադնիկ
Ալոիզ Գրադնիկ սլովեն.՝ Alojz Gradnik | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1882[1][2] |
Ծննդավայր | Մեդանա, Municipality of Brda, Սլովենիա |
Վախճանվել է | հուլիսի 14, 1967[1][2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, փաստաբան, դատավոր և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ, Իտալիայի թագավորություն և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Անդամակցություն | Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Alojz Gradnik Վիքիպահեստում |
Ալոիզ Գրադնիկ (սլովեն.՝ Alojz Gradnik, 3 օգոստոսի, 1882, Մեդանա, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Գորիշկա շրջան, Սլովենիա) – 14 հուլիսի, 1967, Լյուբլյանա, Սլովենիա), սլովենացի գրող, թարգմանիչ, Սլովենիայի Գիտությունների ու արվեստների ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոիզ Գրադնիկը ծնվել է 1882 թվականի օգոստոսի 3-ին Մեդանայում։ Հայրը սլովենացի էր Տրիեստից, մայրը Գորիցա ու Գրադիշկա կոմսությունից էր։ Ալոիզ Գրադնիկն ավարտել է գիմնազիա Գորիցիայում, ավելի ուշ իրավունք է ուսումնասիրել Վիեննայում։ 1907 թվականից Պուլայում ու Ավստրիայի այլ բնակավայրերում աշխատել է որպես դատավոր։ 1920 թվականին՝ այն բանից հետո, երբ Իտալիան գրավեց Վենետիկ-Ջուլիան, տեղափոխվել է Հարավսլավիայի Թագավորություն, որտեղ նույնպես աշխատել է որպես դատավոր։ Զագրեբում մտերմացել է Վլադիմիր Նազորի շրջապատի հետ։ 1941 թվականին նացիստական Գերմանիայի ներխուժումից հետո վերադարձել է Լյուբլյանա։ 1942-1943 թվականներին եղել է Հոնարս կենտրոնացման ճամբարի կալանավոր. այդ տարիների ապրածն ու զգացածը հետագայում իրենց արտացոլումն են գտել գրողի ստեղծագործություններում։ Պատերազմից հետո ապրել է Լյուբլյանայում, բայց հաճախ այցելել է հարազատ վայրեր։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Padajoče zvezde (1916, 1923)
- Begunci (1917)
- Pot bolesti (1922)
- Pisma (1924)
- De Profundis (1926)
- Svetle samote (1932)
- Večni studenci (1938)
- Zlate lestve (1940)
- Bog in umetnik (1943)
- Pojoča kri (1944)
- Pesmi o Maji (1944)
- Primorski soneti (1952)
- Narobe svet in druge pesmi za mladino (1953)
- Harfa v vetru (1954)
- Eros-Tanatos (1962, 1972)
Թարգմանչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոիզ Գրադնիկը եղել է պոլիգլոտ. եվրոպական ժամանակակից հիմնական լեզուներից բացի տիրապետել է նաև լատիներենին ու հունարենին, ուսումնասիրել է սանսկրիտ, պարսկերեն, բենգալերեն, հյուսիսային չինարեն։ Թարգմանել է Դանթեի, Պետրարկայի, Լեոպարդիի, Կարդուչիի, Ֆոսկոլոյի, Ժորժ Ռոդենբախի, Ռոմեն Ռոլանի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Խուան Ռամոն Խիմենեսի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Շանդոր Պետեֆիի, Էնդրի Ադիի, սերբ բանաստեղծների և այլոց ստեղծագործությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Taras Kermauner, Gradnikova pot k Bogu (Nova Gorica։ Zveza kulturnih organizacij, 1997).
- Fedora Ferluga Petronio, "Alojz Gradnik - Pesnik goriških Brd: mednarodni simpozij ob 125. obletnici pesnikovega rojstva", Primorski dnevnik, yr. 69, n. 113 (May 13, 2007).
- Danila Zuljan Kumar, "Z referati osvetlili njegovo poezijo։ Gradnikov simpozij na Univerzi v Vidmu, Briški časnik, y. 11, n. 47 (2007).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիզ Գրադնիկ» հոդվածին։ |
|