Ալոիզ Գրադնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոիզ Գրադնիկ
սլովեն.՝ Alojz Gradnik
Ծնվել էօգոստոսի 3, 1882(1882-08-03)[1][2]
ԾննդավայրՄեդանա, Municipality of Brda, Սլովենիա
Վախճանվել էհուլիսի 14, 1967(1967-07-14)[1][2] (84 տարեկան)
Վախճանի վայրԼյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, փաստաբան, դատավոր և թարգմանիչ
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Իտալիայի թագավորություն և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Alojz Gradnik Վիքիպահեստում

Ալոիզ Գրադնիկ (սլովեն.՝ Alojz Gradnik, 3 օգոստոսի, 1882, Մեդանա, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Գորիշկա շրջան, Սլովենիա) – 14 հուլիսի, 1967, Լյուբլյանա, Սլովենիա), սլովենացի գրող, թարգմանիչ, Սլովենիայի Գիտությունների ու արվեստների ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոիզ Գրադնիկը ծնվել է 1882 թվականի օգոստոսի 3-ին Մեդանայում։ Հայրը սլովենացի էր Տրիեստից, մայրը Գորիցա ու Գրադիշկա կոմսությունից էր։ Ալոիզ Գրադնիկն ավարտել է գիմնազիա Գորիցիայում, ավելի ուշ իրավունք է ուսումնասիրել Վիեննայում։ 1907 թվականից Պուլայում ու Ավստրիայի այլ բնակավայրերում աշխատել է որպես դատավոր։ 1920 թվականին՝ այն բանից հետո, երբ Իտալիան գրավեց Վենետիկ-Ջուլիան, տեղափոխվել է Հարավսլավիայի Թագավորություն, որտեղ նույնպես աշխատել է որպես դատավոր։ Զագրեբում մտերմացել է Վլադիմիր Նազորի շրջապատի հետ։ 1941 թվականին նացիստական Գերմանիայի ներխուժումից հետո վերադարձել է Լյուբլյանա։ 1942-1943 թվականներին եղել է Հոնարս կենտրոնացման ճամբարի կալանավոր. այդ տարիների ապրածն ու զգացածը հետագայում իրենց արտացոլումն են գտել գրողի ստեղծագործություններում։ Պատերազմից հետո ապրել է Լյուբլյանայում, բայց հաճախ այցելել է հարազատ վայրեր։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Padajoče zvezde (1916, 1923)
  • Begunci (1917)
  • Pot bolesti (1922)
  • Pisma (1924)
  • De Profundis (1926)
  • Svetle samote (1932)
  • Večni studenci (1938)
  • Zlate lestve (1940)
  • Bog in umetnik (1943)
  • Pojoča kri (1944)
  • Pesmi o Maji (1944)
  • Primorski soneti (1952)
  • Narobe svet in druge pesmi za mladino (1953)
  • Harfa v vetru (1954)
  • Eros-Tanatos (1962, 1972)

Թարգմանչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոիզ Գրադնիկը եղել է պոլիգլոտ. եվրոպական ժամանակակից հիմնական լեզուներից բացի տիրապետել է նաև լատիներենին ու հունարենին, ուսումնասիրել է սանսկրիտ, պարսկերեն, բենգալերեն, հյուսիսային չինարեն։ Թարգմանել է Դանթեի, Պետրարկայի, Լեոպարդիի, Կարդուչիի, Ֆոսկոլոյի, Ժորժ Ռոդենբախի, Ռոմեն Ռոլանի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Խուան Ռամոն Խիմենեսի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Շանդոր Պետեֆիի, Էնդրի Ադիի, սերբ բանաստեղծների և այլոց ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Taras Kermauner, Gradnikova pot k Bogu (Nova Gorica։ Zveza kulturnih organizacij, 1997).
  • Fedora Ferluga Petronio, "Alojz Gradnik - Pesnik goriških Brd: mednarodni simpozij ob 125. obletnici pesnikovega rojstva", Primorski dnevnik, yr. 69, n. 113 (May 13, 2007).
  • Danila Zuljan Kumar, "Z referati osvetlili njegovo poezijo։ Gradnikov simpozij na Univerzi v Vidmu, Briški časnik, y. 11, n. 47 (2007).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիզ Գրադնիկ» հոդվածին։