Ալեքսիս Բլեդել
Ալեքսիս Բլեդել անգլ.՝ Alexis Bledel | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն և իսպաներեն |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց |
Մասնագիտություն | մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Վինսենթ Քարթայզեր |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jeffrey Kartheiser? |
Alexis Bledel Վիքիպահեստում |
Քիմբերլի Ալեքսիս Բլեդել (անգլ.՝ Kimberley Alexis Bledel, սեպտեմբերի 16, 1981[1], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլեդելը ծնվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Նրա հայրը՝ Մարտին Բլեդելը, ծագումով Արգենտինայից է՝ դանիական, գերմանական և անգլո-ամերիկյան արմատներով, մայրը՝ Նանեթ Բլեյքը, բնիկ Ֆինիքսից է, մեծացել է Գվադալախարայում և Մեխիկոյում։ Չնայած հյուսիսեվրոպական և անգլո-ամերիկյան արմատներին, աղջկա մայրենի լեզուն իսպաներենն է։ Երբ նա ութ տարեկան էր, ծնողները նրան տվել են ինքնագործ թատրոն, որպեսզի այն օգնի նրան կարողանալ հաղթահարել ամաչկոտությունը։ Հուսադրող դերասանուհին խաղացել է «Մեր քաղաքը» և «Կախարդը Օզ երկրից» բեմադրություններում։ Տեղական առևտրի կենտրոնում նրա վրա ուշադրություն է դարձրել երիտասարդ տաղանդների որոնման գործակալը, և նա ստացել է մոդելի աշխատանք։ Ալեքսիսը հաճախել է Հյուստոնի Սուրբ Ագնեսայի ակադեմիան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ «Գիլմորի աղջիկները» սերիալում Ռորի դերը ստանալը, Բլեդելը սովորել է Ռեյջ Փարքսի մոդելային և դերասանական վարպետության դպրոցում և մեկ տարի՝ Նյու Յորքի համալսարանում, որտեղ մասնագիտացել է կինեմատոգրաֆիայում։ 2002 թվականին Teen People ամսագիրը նրան ընդգրկել է Ամենաթեժ երիտասարդ աստղերի ցուցակում։ Նրա վաղ աշխատանքների թվում է նաև «Ռաշմորի ակադեմիա» ֆիլմում, որը նկարահանվել է նրա հայրենի քաղաքում, խաղացած փոքրիկ դերը։ «Գիլմորի աղջիկները» սերիալը, որում սկսել է նկարահանվել 2000 թվականից, դարձել է Ալեքսիսի առաջնաելույթը հեռուստատեսությունում։ Նա կատարել է միայնակ մոր դստեր՝ Ռորի Գիլմորի դերը։ Սերիալի սկզբում, երբ Ռորին բարձր դասարանցի էր, նա ապրում էր մոր հետ, սակայն հետո մեկնում է սովորելու Եյլի համալսարանում, որտեղ դառնում է «Եյլ Դեյլի Նյուս» թերթի խմբագիրը։ Հարցազրույցներից մեկում Ալեքսիսն ասել է, որ նա շատ նման է իր հերոսուհուն, հատկապես այն, ինչ վերաբերում է բնավորության գծերին և ծնողների հետ հարաբերություններին։
2002 թվականին Ալեքսիսը նկարահանվել է Նատալի Բեբիթի «Հավերժական թխկոց» հեքիաթային վիպակի էկրանավորումում (ռուսական վարձույթում՝ «Անմահները»), որտեղ խաղացել է աղջկա, որը սիրահարվել էր անմահ պատանու։
2005 թվականին Ալեքսիսի մասնակցությամբ միանգամից թողարկվել է երկու ուշագրավ ֆիլմ։
Դրանցից առաջինը Էն Բրեշերսի առաջին «Ջինսե թալիսման» վեպի էկրանավորումն էր՝ «Միություն․ «Կախարդական տաբատ»» ցիկլից։ Ֆիլմում, որը շատ ջերմ է ընդունվել քննադատների կողմից, Ալեքսիսը խաղացել է որպես Լենա Կալիգարիս՝ չորս անբաժան ընկերուհիներից մեկը, որոնք պետք է առաջին անգամ ամառն անցկացնեն առանձին։
Երկրորդ ֆիլմում խաղացած դերը՝ Ռոբերտ Ռոդրիգեսի և Ֆրենկ Միլլերի «Մեղքերի քաղաքը» նեո նուարն էր, Ալեքսիսից պահանջել է ամպուլայի կտրուկ փոփոխություն։ Եթե նախկինում նա ստիպված էր խաղալ քնքուշ տնային աղջկա դերեր, ապա այստեղ խաղացել է մարմնավաճառ դեր։ Իր հարցազրույցներից մեկում Ալեքսիսն ասել է իր հերոսուհու մասին. «Նա շատ պրոֆեսիոնալ մարմնավաճառ էր։ Նա կրում էր ատրճանակ և միշտ կարողացել է պաշտպանել իրեն»[2]։
Ֆիլմը գրեթե ամբողջությամբ նկարահանվել է սև և սպիտակ գամմայով, դրա համար էլ գույնի օգտագործումը հատկապես արտահայտիչ էր։ Ալեքսիսի հերոսուհու՝ Բեքիի դեպքում, դա նրա կապույտ աչքերն էին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսից Բլեդելը ամուսնացած է եղել «Խելագարները» հեռուստասերիալի իր խաղընկեր՝ Վինսենթ Կարտայզերի հետ[3], ում հետ նա հանդիպել է իրենց հարսանիքից 2 տարի առաջ[4][5]։ Ամուսիններն ունեն մեկ որդի[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | Ռաշմորի ակադեմիա | Rushmore | ուսանողուհի |
2000—2007 | ս | Գիլմորի աղջիկները | Gilmore Girls | Լորելեյ «Ռորի» Լի Գիլմոր |
2002 | ֆ | Անմահները | Tuck Everlasting | Ուիննիֆրիդ «Ուիննի» Ֆոսթեր |
2004 | ֆ | Վհատվածը | DysEnchanted | ոսկեհեր |
2004 | ֆ | Հարսնացուն և նախապաշարմունքները | Bride & Prejudice | Ջորջիանա «Ջորջիա» Դարսի |
2005 | ֆ | Որբ թագավոր | The Orphan King | Դիլան |
2005 | ֆ | Մեղքերի քաղաքը | Sin City | Բեքի |
2005 | ֆ | Ջինսե թալիսման | The Sisterhood of the Traveling Pants | Լենա Կալիգարիս |
2006 | ֆ | Իմ անունը Ռիդ Ֆիշ է | I’m Reed Fish | Քեյթ Պետերսոն |
2008 | ֆ | Ջինսե թալիսման 2 | The Sisterhood of the Traveling Pants 2 | Լենա Կալիգարիս |
2009 | ֆ | Ավարտական գոյատևման դպրոցը | Post grad | Ռեյդեն Մելբի |
2009 | ֆ | Լավ տղա | The Good Guy | Բեթ Վեստ |
2010 | ֆ | Դավադիր | The Conspirator | Սառա Ուեթսոն |
2010 | ֆ | Վեպ Քեյթ Լոգանի հետ | The Kate Logan Affair | Քեյթ Լոգան |
2011 | ֆ | Աղջիկը մտնում է բար | Girl Walks Into a Bar | պարուհի |
2011 | ֆ | Վիոլետ և Դեյզի | Violet & Daisy | Վիոլետ |
2012 | ս | Խելագարները | Mad Men | Բեթ |
2012 | ֆ | Միլիոն թեյնիկների համար | Brass Teapot | Պեյթոն |
2013 | ֆ | Հիշիր կիրակին | Remember Sunday | Մոլի |
2013 | ֆ | Նամակ | The Letters | Ջանեթ Տրեդվեյ |
2014 | ֆ | Մեկ միլիարդերորդ բաժին | Parts Per Billion | Սառա |
2013—2014 | ս | Մենք և նրանք | Us & Them | Սթեյսի |
2015 | ֆ | Ջենիի հարսանիքը | Jenny's Wedding | Քիթի |
2017—2019 | ս | Աղախնի պատմվածքը | The Handmaid’s Tale | Գլենովա / Էմիլի |
2019 | ֆ | Ծպտյալ | Crypto | Քեթի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.sunsigns.org/famousbirthdays/profile/alexis-bledel/
- ↑ The WB Interview
- ↑ «Vincent Kartheiser and Alexis Bledel Are Married». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Verne Gay. (2012 թ․ հունիսի 20). «Report: Alexis Bledel, Vincent Kartheiser an item» (անգլերեն). Newsday.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Justin Ravitz. (2013 թ․ մարտի 20). «Alexis Bledel, Vincent Kartheiser Engaged! Mad Men Costars to Marry» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Alexis Bledel Is a Mom! Gilmore Girls Star and Husband Vincent Kartheiser Welcomed Son Months Ago». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսիս Բլեդել (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիս Բլեդել» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ