Ալեքսանդր Արաքսմանյան
Ալեքսանդր Արաքսմանյան | |
---|---|
Ծննդյան անուն | Ալեքսանդր Արմենի Մանուկյան[1] |
Ծնվել է | հունիսի 3, 1911[1][2] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | մարտի 12, 1982[2] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Երևան[2] |
Մասնագիտություն | դրամատուրգ, արձակագիր, թատերագետ, սցենարիստ, լրագրող և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հայֆիլմ |
Պարգևներ | |
Ամուսին | Վալենտինա Արաքսմանյան |
Զավակներ | Գուժ Մանուկյան |
Ալեքսանդր Արաքսմանյան Վիքիդարանում |
Ալեքսանդր Արաքսմանյան (Ալեքսանդր Արմենի Մանուկյան, հունիսի 3, 1911[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 12, 1982[2], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակի 1980 թվականի դափնեկիր («Հինգ րոպե ճշմարտություն» պիեսի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաքսմանյան գրական անունը հորինել է ինքը։ Այն կազմված է գրողի հայրանվան առաջին վանկից՝ Ար, անվան միջնամասի ա, ք և ս տառերից և ազգանվան առաջին ման վանկից. Ար+ա+ք+ս+ման=Արաքսման։ Սկզբում ստորագրել է հենց այդպես՝ Արաքսման, հետագայում դրան կցել է ազգանվան յան վերջավորությունը և գրական աշխարհում ճանաչվել Արաքսմանյան ազգանունով։
Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց։ Սովորել է Թիֆլիսի Ստեփան Լիսիցյանի մասնավոր դպրոցում։ 1928 թվականին զբաղվել է ուսուցչությամբ (Լենինականում և շրջակա գյուղերում)։
1943 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1968-1973 թթ. եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Մահացել է Յալթայում, թաղվել է Երևանում[3]։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Վալենտինա Արաքսամանյան, դերասանուհի
- Որդին՝ Էմանվել Արաքսման-Մանուկյան, դրամատուրգ և կինոքննադատ
- Որդին՝ Գուժ Մանուկյան, դերասան[4]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981)
Երկերի մատենագիտության
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանապարհ դեպի Կամիշին (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1945, 248 էջ։
- Գյազբել լեռան գաղտնիքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1946, 104 էջ։
- Ճանապարհորդություն ապակու աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1951, 82 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք երրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի և Զավեն Վարդանյանի «Միքայել Նալբանդյան» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1953, 343 էջ։
- Ազատությունն աքսորական (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1954, 440 էջ։
- Ազատությունն աքսորական (վեպ), գիրք երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1955, 378 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք չորրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Փիղը պարում է» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1955, 466 էջ։
- Դավիթ Մալյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1957, 104 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք հինգերորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Սրտի կրակը» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
- Երկունք։ Պիեսներ, Երևան, Հայպետհրատ, 1961, 456 էջ։
- Արուս Ասրյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 132 էջ։
- Ճամփաներ, ճամփաներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 292 էջ։
- Վարդուհի Վարդերեսյան, Երևան, «Հայաստան», 1972, 64 էջ։
- Արև Բաղդասարյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973, 80 էջ։
- Պատեր անդունդի եզրին (դրամատիկական երկեր), Երևան, «Հայաստան», 1974, 208 էջ։
- Թատրոնի արահետներով, Երևան, Հայկական թատերական ընկերություն, «Հայաստան», 1976, 172 էջ։
- Հրդեհ (վեպ), Երևան, «Հայաստան», 1976, 492 էջ։
- Ազատությունն աքսորական (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 568 էջ։
- Ոստայն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 189 էջ։
- Հրդեհ, Երևան, «Սովետական գրող», 1984, 552 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաց նամակ Լուսավորության մինիստր Գ. Աղբալյանին։ «Գրական թերթ», 1948, № 5:
Ռուսերեն տպագրված երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա. Արաքսմանյանի պիեսների բեմականացումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմս Էմմանուել (Լենինական, 1937)։
- Արծվիկ (շրջանային թատրոններ, 1943)։
- Անտառները շարժվում են (Լենինական, 1941)։
- Հրաբխի վրա (Լենինական, 1942)։
- Մեսրոպ Մաշտոց (Էջմիածին, 1945)։
- Պաշտպանության չորրորդ գիծ (Հրաչյա Քոչարի հեղինակակցությամբ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1950)։
- Երբ տանն աչքեր չկան (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1957)։
- Վարդեր և արյուն (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1957)։
- Քո սրտի կրակը (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1958)։
- Փիղը պարում է (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, 1956)։
- Կյանքի երգը (Լենինական, 1946)։
- Ատելություն (Արթիկ, 1939)։
- Երրորդ հարկից գլխիվայր (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն)։
- Արևն է միայն ջերմացնում (Կիրովական, 1962)։
- Այսպես անցնում էին տարիները (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1960)։
- Վաթսուն տարի և երեք ժամ (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1965)։
- Իմ մոխրոտը (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1967)։
- Պատեր անդունդի եզրին (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1971)։
- Մակագրություն ծառին (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1973)։
- Զենիթում (Երևանի դրամատիկական թատրոն, 1973)։
- Ժառանգորդներ (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1976)։
- Հյուսիսայի ռապսոդիա (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1980)։
- Մարտիկի երզը (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Կարմիր գլխարկ (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Գառնիկ ախպեր (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Միհրանն ու Ցիբոն (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Հինգ րոպե ճշմարտություն (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1980)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 74.
- ↑ «АЛЕКСАНДР АРАКСМАНЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Биография. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 704)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Արաքսմանյան» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունիսի 3 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 1982 մահեր
- Յալթա քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Հայ թատերագետներ
- Հայ կինոսցենարիստներ
- Հայ խմբագիրներ
- Հայ լրագրողներ