Jump to content

Ալան Ալդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Ալդա
անգլ.՝ Alan Alda
Ծնվել էհունվարի 28, 1936(1936-01-28)[1][2][3][…] (88 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6]
ԿրթությունՖորդհեմի համալսարան, Archbishop Stepinac High School? և Bellarmine-Jefferson High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, հեռուստառեժիսոր, ռեժիսոր և կատակերգու
Ծնողներհայր՝ Ռոբերտ Ալդա
Ամուսին(ներ)Arlene Alda?
Երեխա(ներ)Beatrice Alda?, Elizabeth Alda? և Eve Alda?
Պարգևներ և մրցանակներ

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

[7]

Դագմար և Վացլավ Հավել հիմնադրամ VIZE 97

John Willis Award for Lifetime Achievement?

[8]

Թատերական համաշխարհային մրցանակ

[8]

Public Welfare Medal

[9]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[10]

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

[7]

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

[7]
Ոսկե գլոբուս Ոսկե գլոբուս Ոսկե գլոբուս Ոսկե գլոբուս Ոսկե գլոբուս Ոսկե գլոբուս

James T. Grady-James H. Stack Award for Interpreting Chemistry?

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

«Էմմի» մրցանակ դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալների սցենարի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «կատակերգական հեռուստասերիալների լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում

և

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[11]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
alanalda.com

Ալան Ալդա (անգլ.՝ Alan Alda, հունվարի 28, 1936(1936-01-28)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը Ջոան Բրաունն էր՝ «Միսս Նյու Յորք» տիտղոսակիր, իսկ հայրը՝ Ռոբերտ Ալդան (իսկական անունը՝ Ալֆոնսո Ժուզեպպե Ջովանի Ռոբերտո դ'Աբրուցո)՝ հայտնի դերասան, ով նկարահանվել է ֆիլմերում և խաղացել Բրոդվեյի մյուզիքլներում։ Դառնալով դերասան՝ Ռոբերտ Ալդան իր համար կեղծանուն է ստեղծել իր անվան (Ալֆոնսո) և ազգանվան առաջին վանկերից (դ'Աբրուցո)՝ Ալդա, որը հետագայում որդիները նույնպես վերցրել են։ Ալանի կրտսեր եղբայրը՝ Էնթոնին, նույնպես դերասան է։

Մանկության տարիներին Ալանը տառապել է պոլիոմիելիտով, բայց լիովին ապաքինվել է։ Հաճախել է Նյու Յորքի Ուայթ Փլեյնսի արքեպիսկոպոս Ստեպինացի ավագ դպրոցը։ Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 16 տարեկան հասակում, Փենսիլվանիա նահանգի Բերնսվիլյան ամառային թատրոնում։ Երիտասարդության տարիներին, որպես Ֆորդհեմի համալսարանի ուսանող, նա սովորել է Սորբոնում, դրան զուգահեռ հոր հետ ելույթ է ունեցել Ամստերդամի հռոմեական բեմում և հեռուստատեսությամբ։ 1956 թվականին Ալանը ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև զորակոչվել է ԱՄՆ բանակ[12][13], ծառայել պահեստային կորպուսում, 1957-ին ամուսնացել է Առլեն Ուայսի հետ։ Քոլեջից հետո նա խաղացել է Քլիվլենդի թատրոնում[14]։ Բացի այդ, Ալդան դերասանական արվեստ է սովորել Նյու Յորքի «Երկրորդ քաղաքում» և Մասաչուսեթսի Գուանիսպորտի «Կոմպասում»։

Ալդան արժանացել է քննադատների դրական գնահատականին` «Բու և կատու» բրոդվեյան ներկայացման համար. սա բեմում ունեցած նրա հիմնական առաջընթացն էր։ «Թոնի» մրցանակի առաջին անգամ առաջադրվել է «Խնձորենի» ներկայացման մեջ կատարած աշխատանքի համար։ Ալանն առաջադրվել է նաև «Թոնի» մրցանակի` Նիլ Սայմոնի «Ջեյքի կանայք» ներկայացման մեջ ունեցած իր դերի համար։ Ալդայի առաջին ֆիլմը «Անցած օրերն» է (1963)։ Նա նկարահանվել է նաև «Լուսնի լույսի պատերազմ» (1970), «Ջենի» (1970), «Մեֆիստոֆելի վալս» (1971) և «Թղթե առյուծ» (1968) ֆիլմերում, որում խաղացած դերը եղել է առաջին նշանակալի խաղը կինոյում։

Ալան Ալդան միջազգային ճանաչում է ստացել «ՄԷՇ» հիթ սերիալում Բենջամին Փիրսի դերակատարման համար։ Երբ Ալանին առաջարկել են մասնակցել «ՄԷՇ»-ի նկարահանումներին, նա սկզբում հրաժարվել է, քանի որ չի ցանկացել, ինչպես ինքն էր ասում, «աղմկոտ, անհոգ զվարճանքի պատճառ դառնալ»։ «Ես ուզում էի ցույց տալ, որ պատերազմը վատն է»։ Ուստի նրա պայմանագրում գրված է եղել, որ յուրաքանչյուր դրվագից առնվազն մեկ տեսարան պետք է լուրջ լինի, այն է` երբ գործողությունը տեղի է ունենում վիրահատարանում։ Մեկ այլ պատճառ էլ այն է եղել, որ նա չի ցանկացել հինգ կամ ավելի տարի մասնակցել սերիալի նկարահանումների։ Բայց նրա կինն առաջարկել է, որ նա գոնե կարդա սցենարը։ Ի վերջո, ֆիլմի սյուժեից հուզված Ալանը ընդունել է հրավերը։ «ՄԷՇ» սերիալում նրա սիրելի դրվագներն են «Dear Sigmund»-ը և «In Love and War»-ը[15]։

Սերիալի շնորհիվ Ալանը հայտնվել է Հոլիվուդի բարձրակետում։ Յուրաքանչյուր սերիայի համար պիլոտային` 10,000 դոլարից նրա հոնորարն աճել է մինչև 235.000 դոլար` նկարահանումների վերջին տարում։ Չորրորդ սեզոնից սկսած՝ Ալանը եղել է շոուի ստեղծագործական խորհրդատուն. նա գրել է մինչև 19 սցենարներ և բեմադրել 31 դրվագ։ Չցանկանալով բաժանվել ընտանիքից՝ նկարահանման 11 տարվա ընթացքում Ալանը Նյու Ջերսիի իր տնից երթևեկել է դեպի Լոս Անջելես։ Նա ստացել է աննախադեպ մեծ թվով մրցանակներ՝ Կորեական պատերազմ զորակոչված զգայուն ռազմական վիրաբույժին մարմնավորելու համար։ 11 տարի անց, երբ սերիալը հեռարձակվել է «CBS»-ով, Ալդան առաջադրվել է Էմմիի 25-րդ մրցանակի։ Նա ստացել է 4 ոսկե արձանիկ և միակն է դարձել, որն այս մրցանակը ստացել է Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիաներից՝ որպես դերասան, սցենարիստ և ռեժիսոր։ Բացի Էմմիից, Ալդան երկու անգամ ստացել է Սցենարիստների միության մրցանակ, երեք անգամ՝ ռեժիսորների միության, ունի վեց «Ոսկե գլոբուս»՝ Հոլիվուդյան արտասահմանյան մամուլի ասոցիացիայից՝ լավագույն կատակերգակ դերասան անվանակարգում և յոթ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ։ Նա նաև ստացել է «Մարդկության երազանքը» մրցանակը «Երազներ» դրամատիկական սերիալի սցենարի համար (Ջեյմս Ջեյ Ռուբինֆայրի հետ միասին), որը ցուցադրվել է «ՄԷՇ»-ի ութերորդ եթերաշրջանում։ Ալան Ալդան հաճախ է խաղացել ինքն իրեն՝ հանդուրժող, բարեսիրտ, խելացի միջին տարիքի ամերիկացու կերպարը։

1980 թվականին Ալդան նկարահանվել է իր իսկ «Տարվա եղանակներ» ֆիլմում, ինչը մեծ հաջողություն է ունեցել քննադատների շրջանում։ Դրանից հետո նա եղել է «CBS» ալիքով հեռարձակվող «Չորս եղանակ» սերիալի հեռուստատեսային տարբերակի պրոդյուսերը։ Մինչ ՄԷՇ-ն ավարտում էր իր տասնմեկերորդ եթերաշրջանը հեռուստատեսությամբ, Ալդան սցենարներ էր գրում, նկարահանում և նկարահանվում տարբեր, այդ թվում` «Քաղցր ազատություն», «Նոր կյանք» և «Բեթսիի հարսանիքը» ֆիլմերում։

1999 թվականին նրան «Շտապ օգնություն» հեռուստասերիալի մի քանի դրվագներում առաջարկվել է խաղալ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող բժիշկ-խորհրդատուի դերը, ինչի արդյունքում նա վաստակել է ևս մեկ «Էմմի» մրցանակ։ 2002 թվականի մարտի 5-ին Ալան Ալդան արժանացել է «WGA Valentine Davis» մրցանակի, որը նախատեսված է այն ստեղծագործողների համար, «ովքեր ներդրում են ունեցել կինոարդյունաբերության մեջ և պատիվ ու արժանապատվություն են բերել գրողի մասնագիտությանը»։ Նա նաև 2001 թվականի հունվարի 13-ին Սարասոտայի կինոփառատոնում արժանացել է Արքայական կինոմրցանակի` հեռուստատեսային կարիերայում ունեցած նվաճումների համար։

1996 թվականին նա զբաղեցրել է 41-րդ տեղը «TV Guide»-ի բոլոր ժամանակների 50 լավագույն հեռուստաաստղերի ցուցակում[16]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականից Ալդան ամուսնացած է լուսանկարիչ Առլին Վայսի հետ։ Նրանք ունեն երեք դուստր՝ Եվան (ծնվել է 1958 թվականին), Էլիզաբեթը (ծնվել է 1960 թվական) և Բեատրիսը (ծնվել է 1961 թվականին), ինչպես նաև` ութ թոռ։

Համոզված ֆեմինիստ լինելով` Ալդան նշանակվել է Կանանց միջազգային օրվա պահպանման ազգային հանձնաժողովի անդամ 1976 թվականին, որտեղ նա 10 տարի համանախագահել է տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների պայքարի կոմիտեն։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1958 ս Ֆիլ Սիլվերսի շոուն The Phil Silvers Show Կառլայլ Թոմփսոն
1962 ս Անզեն քաղաք Naked City երիտասարդ պոետ
1962 ֆ Խառնուրդներ The Laughmakers Չկա տվյալ
1963 ս The Nurses Բժիշկ Ջոն Գրիֆֆին
1963 ս Մայրուղի 66 Route 66 բժիշկ Գլեյզեր
1963 ֆ Gone Are the Days! Չառլի Կոչիպի
1963 ս Արևելք/Արևմուտք East Side/West Side Ֆրեդի Ուիլկոքս
1965 ս The Trials of O’Brien Նիկ Ստաֆոս
1966 ֆ Where’s Everett Առնոլդ Բարկեր
1967 ս Կապույտ պսակ Coronet Blue Կլեյ Բրեզնիա
1968 ս Premiere Ֆրենկ Սենտ Ջոն
1968 ֆ Թղթե առյուծ Paper Lion Ջորջ Պլիմպտոն
1969 ֆ Տարօրինակ ծովագնաց The Extraordinary Seaman լեյտենանտ Մորթոն Կլիմ
1970 ֆ Ջեննի Jenny Դելանդո
1970 ֆ Պատերազմի լուսնի լույսը The Moonshine War Ջոն Ու. Մարտին
1971 ֆ Մեֆիստոֆելի վալսը The Mephisto Waltz Մայլս Քլարքսոն
1971 ս Story Theatre Չկա տվյալ
1972 ֆ Ապակե տուն The Glass House Ջոնաթան Փեյջ
1972 ֆ Սպանել ծաղրածուին To Kill a Clown Մայոր Էվելին Ռիտչի
1972 ֆ Playmates Մարշալ Բարնեթ
1972 ֆ Class of ’55 Փիթեր
1972-1983 ս ՄԷՇ M*A*S*H Բենջամին Փիրս
1973 ֆ Isn’t It Shocking? Դեն
1974 ֆ Գետի նման բնակարան 6 Rms Riv Vu Փոլ Ֆրդման
1977 ֆ Սպանիր ինձ, եթե կարող ես Kill Me If You Can Քերիլ Ու. Չիսման
1978 ֆ Հաջորդ տարի հենց այս պահին Same Time, Next Year Ջորջ Փիթերս
1978 ֆ Կալիֆոռնիական հյուրանոց California Suite Բիլլ Ուորեն
1979 ֆ Ջո Տայնենի հմայքը The Seduction of Joe Tynan Ջո Թայնեն
1981 ֆ Տարվա եղանակներ The Four Seasons Ջեկ Բերոուզ
1984 ս Տարվա եղանակներ(սերիալ) The Four Seasons Ջեկ Բերոուզ
1986 ֆ Քաղցր ազատություն Sweet Liberty Մայքլ Բերջես
1988 ֆ Նոր կյանք A New Life Սթիվ Ջարդինո
1989 ֆ Հանցանքներ և օրինազանցություններ Crimes and Misdemeanors Լեսթեր
1990 ֆ Բեթսիի հարսանիքը Betsy’s Wedding Էդդի Հոպեր
1992 ֆ Գիշերվա շշուկներ Whispers in the Dark Լեո Գրին
1993 ֆ Հանելուկային սպանություն Մանհաթանում Manhattan Murder Mystery Թեդ
1993 ֆ Հանգիստ երաժշտություն And the Band Played On բժիշկ Ռոբերտ Գալո
1994 ֆ Սպիտակ մղոն White Mile Դեն Քաթլեր
1995 ֆ Կանադական բեկոն Canadian Bacon ԱՄՆ-ի նախագահ
1996 ֆ Jake’s Women Ջեյք
1996 ֆ Մի արթնացրեք քնած շանը Flirting with Disaster Ռիչարդ Շլիխտինգ
1996 ֆ Բոլորն ասում են` սիրում եմ քեզ Everyone Says I Love You Բոբ
1997 ֆ Սպանություն սպիտակ տանը Murder at 1600 Ջորդան
1997 ֆ Խելագար քաղաք Mad City Քեվին Հոլանդեր
1998 ֆ Իմ հիացմունքի առարկան The Object of My Affection Սիդնի Միլլեր
1999 ս Շտապ օգնություն ER բժիշկ Գաբրիել Լոուրենս
2000 ֆ Ինչ են ուզում կանայք What Women Want Դեն Ուոնամեյքեր
2001 ֆ Գործակալներ Club Land Վիլլի Ուոլթերս
2001 ֆ Բանտ The Killing Yard Էռնի Գուդման
2004 ֆ Ավիատորը The Aviator սենատոր Ռալֆ ՕուենԲրյուստեր
2004-2006 ս Արևմտյան թև The West Wing Առնոլդ Վինիկ
2007 ֆ Չեմպիոնի հարություն առնելը Resurrecting the Champ Ռալֆ Մեց
2008 ֆ Մի ականջից թռավ Diminished Capacity Քեռի Ռոլի Զերբս
2008 ֆ Հանճարեղության փայլը Flash of Genius Գրիգորի Լոուսոն
2008 ֆ Ճշմարտութունից բացի` ոչինչ Nothing But the Truth Ալբերտ Բեռնսայդ
2009-2010 ս Ստուդիա 30 30 Rock Միլթոն Գրին
2011 ֆ Ինչես գողանալ եկնաքեր Tower Heist Արթուր շոու
2011-2013 ս Այդ տարօրինակ «Ռ» տառը The Big C բժիշկ Աթիքուս Շերման
2012 ֆ Թափառումներ Wanderlust Քարվին
2013-2014 ս Սև ցուցակ The Blacklist Ալն Ռիչ
2015 ֆ Հեռավոր ճանապարհ The Longest Ride Այրա Լեվինսոն
2015 ֆ Լրտեսների կամուրջը Bridge of Spies Թոմաս Ուոթերս կրտսեր
2016 ս Բրոդ Սիթի Broad City բժիշկ Հելլեր Ջեյ
2016 ս Հորաս Փիթ Horace and Pete Քեռի Փիթ
2018 ֆ The Emperor’s Newest Clothes հեղինակ
2018-2019 ս Ռեյ Դոնավան Ray Donovan Բժիշկ Ամիո Արթուր
2018-2019 ս Լավ մարտը The Good Fight Սողոմոն Ուոլթզեր
2019 ֆ Ամուսնական պատմություն Marriage Story Բերթ Սպից

Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիրսի դերում, Մայք Ֆարելի և Հարի Մորգանի հետ (ձախից աջ)
Տարի Անուն Օրիգինալ անուն Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Примечания
1973-1983 ՄԵՇ M*A*S*H Այո (32 էպ.) Այո (19 էպ.) հեռուստաֆիլմ
1974 Գետի նման բնակարանը 6 Rms Riv Vu Այո հեռուստաֆիլմ
1974-1975 We’ll Get By Այո (3 էպ.) Այո հեռուստաֆիլմ
1976 Hickey Այո Այո հեռուստաֆիլմ
1979 Ջո Տայնենի հմայքը The Seduction of Joe Tynan Այո
1981 Տարվա եղանակներ The Four Seasons Այո Այո
1984 Տարվա եղանակներ The Four Seasons Այո (4 էպ.) Այո (1 էպ.) հեռուստաֆիլմ
1986 Քաղցր ազատություն Sweet Liberty Այո Այո
1988 Նոր կյանք A New Life Այո Այո
1990 Բեթսիի հարսանիքը Betsy’s Wedding Այո Այո
2002 M*A*S*H: 30th Anniversary Reunion Այո վավերագրական հեռուստաֆիլմ
2016 Shooting an Elephant Այո կարճամետրաժ ֆիլմ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և անվանակարգերի լրիվ ցուցակը IMDb.com[17] կայքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://ibdb.com/person.php?id=29524
  5. 5,0 5,1 5,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=165
  6. 6,0 6,1 6,2 Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 https://dga.org/Awards/Explore.aspx
  8. 8,0 8,1 http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  9. https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
  10. http://www.amacad.org/publications/BookofMembers/ChapterA.pdf
  11. https://web.archive.org/web/20220311133847/https://www.aaas.org/page/2021-fellows
  12. «Alan Alda Gets Personal About Life After MASH». NBC Connecticut (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «Military People». www.militaryhub.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. Oldenburg, Chloe Leaps of Faith: History of the Cleveland Play House, 1915–85. — Cleveland. — С. 85, 87.
  15. M*A*S*H: The Martinis & Medicine Collection — Special Features: Disc 1 — «My Favorite MASH»
  16. Special Collectors' Issue: 50 Greatest TV Stars of All Time // TV Guide. — 1996.
  17. «Alan Alda Awards». Alan Alda—IMDb (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 18.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Ալդա» հոդվածին։