Jump to content

Ադոլֆ դ՛Էների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ դ՛Էների
ֆր.՝ Adolphe d'Ennery
Լուսանկարչական դիմանկար 1895 թվականից հետո։
Լուսանկարչական դիմանկար 1895 թվականից հետո։
Ծնվել էհունիսի 17, 1811(1811-06-17)[1][2][3][…]
Ծննդավայրformer 6th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[1]
Վախճանվել էհունվարի 25, 1899(1899-01-25)[4] (87 տարեկան)
Վախճանի վայրավենյու Ֆոշ, Փարիզի 16-րդ շրջան[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Գրական անունDennery[5]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, լիբրետիստ, վիպասան և կոմպոզիտոր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներThe Two Orphans?, Le Cid?, Michel Strogoff? և Around the World in Eighty Days?
Պարգևներ
ԱմուսինClémence d'Ennery?
Изображение автографа
 Adolphe d'Ennery Վիքիպահեստում

Ադոլֆ դ՛Էների (ֆր.՝ Adolphe Philippe d'Ennery, հունիսի 17, 1811(1811-06-17)[1][2][3][…], former 6th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[1] - հունվարի 25, 1899(1899-01-25)[4], ավենյու Ֆոշ, Փարիզի 16-րդ շրջան[4]), հրեական ծագումով ֆրանսիացի թատերագիր և վիպասան[7], 19-րդ դարի երկրորդ կեսին մելոդրամի ժանրի հանրահայտ վարպետներից մեկը[8] (հեղինակել է նաև կատակերգություններ ու վոդևիլներ)

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել ու մեծացել է Փարիզում։ Գրականության ասպարեզում առաջին լուրջ հաջողությունը ձեռք է բերել Շառլ Դեսնուայեի համահեղինակությամբ գրած «Էմիլ, կամ՝ Ֆրանսիայի պերի որդին» (Émile, ou le fils d'un pair de France) (1831) դրամայի շնորհիվ։ Հետագայում գրել է մոտավորապես երկու հարյուր թատերախաղ (դրանց մի մասը՝ այլ թատերագիրների հեղինակակցությամբ), ինչպես նաև՝ օպերաների, բալետների լիբրետոներ։

Մահացել է 1899 թվականին, Փարիզում[9]։ Հուղարկավորվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ դ՛Էներիի լավագույն ստեղծագործություններից են Կասպար Հաուզերի մասին թատերախաղը (Օգյուստ Անիս-Բուրժուայի համահեղինակությամբ, 1838 թ.), «Փարիզի բոհեմը» (Les Bohémiens de Paris, Էժեն Գրանժեի համահեղինակությամբ, 1842 թ.), «Մարի-Ժան, կամ՝ Ժողովրդի կինը» ( Ժյուլիեն դը Մալիանի համահեղինակությամբ, 1845 թ.), ամերիկացի կին գրող Հարրիեթ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» վեպի հիման վրա թատերագիր Դյումանուայի հեղինակակցությամբ գրած դրաման (1853 թ.) և նրա գլուխգործոցը համարվող ու դասական երկերի շարքին դասված «Երկու որբ» թատերախաղը (Էժեն Կորմոնի համահեղինակությամբ, 1875 թ.)[9] (ի դեպ, այս վերջին ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է տարբեր կինոռեժիսորների կողմից Maurice Tourneur), 1942 (ռեժիսոր Carmine Gallone), 1965 (ռեժիսոր Ռ. Ֆրեդա)։

Մի ամբողջ շարք օպերաների համար Ադոլֆ դ՛Էներիի գրած լիբրետոներից հիշատակության են արժանի հետևյալները.

  • Շառլ Գունո - Le tribut de Zamora (Լուի Գալեի համահեղինակությամբ, 1881 թ.)
  • Ժյուլ Մասնե - Le Cid ( Էդուար Բլաուի համահեղինակությամբ, 1885 թ.)
  • Դանիել-Ֆրանսուա-Էսպրի Օբեր - Le premier jour de bonheur (Կորմոնի համահեղինակությամբ, 1868 թ.)
  • Դանիել-Ֆրանսուա-Էսպրի Օբեր - Rêve d'amour (Կորմոնի համահեղինակությամբ, 1869 թ.)[9], ինչպես նաև`
  • Ադոլֆ Ադանի La rose de Terone (1840), Si j'étais roi (1852), Le muletier de Tolède (1854), À Clichy (1854), Մասնեի ստեղծագործության վաղ շրջանի Don César de Bazan (1872) և Էրվեի La nuit aux soufflets (1884) օպերաների համար գրած լիբրետոները։

Բացի այդ, դ՛Էներին բեմականացման է նախապատրաստել Օնորե դը Բալզակի Mercadet ou le faiseur կատակերգությունը, որն առաջին անգամ ներկայացվել է Théâtre du Gymnase-ում, 1851 թվականին։ Այս ամենի հետ մեկտեղ, հակառակ ընդունված կարգի, երբ ժողովրդականություն վայելող վեպերն են վերափոխում թատերախաղի, նա իր թատերախաղերից մի քանիսն է վերածել վեպերի[9]։

Դ՛Էներիի շիրիմը Պեր Լաշեզ գերեզմանատանը

2015 թվականին հիմնվել է Ադոլֆ Էներիի բարեկամների ընկերություն (Société des amis d'Adolphe d'Ennery), որն իր առջև նպատակ է դրել նպաստել գրողի ստեղծագործությունների տարածմանն ու խորացված ուսումնասիրությանը, ստեղծել նրա կյանքի ու գործերի վերաբերյալ համապարփակ հանրագիտարան, այն տեղադրել համացանցում ու դարձնել հանրամատչելի։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փայլուն գործ, ռեժիսոր՝ Ջորջ Մելֆորդ (1914, Une Cause célèbre թատերախաղի հիման վրա)
  • Դոն Սեզար դը Բազանը, ռեժիսոր՝ Ռոբեր Վինյոլա (1915, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
  • Երկու որբ, ռեժիսոր՝ Հերբերտ Բրենոն (1915, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Նահատակը, ռեժիսոր՝ Կամիլլո դե Ռիզո (Իտալիա, 1917, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Իրունի կոմս դոն Սեզարը, ռեժիսորներ՝ Լուի Կոլմ և Յակոբ Ֆլեկ (Ավստրիա, 1918, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
  • Արկածախնդիրը, ռեժիսոր՝ Գորդոն Էդվարդս] (1920, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
  • Belphegor the Mountebank, ռեժիսոր՝ Բերթ Ոեյն, (Մեծ Բրիտանիա, 1921, Paillasse թատերախաղի հիման վրա)
  • Orphans of the Storm, ռեժիսոր՝ Դ. Գրիֆիթ (1921, The Two Orphans թատերախաղի հիման վրա)
  • Ռոզիտա, ռեժիսոր՝ Էռնստ Լուբիչ (1923, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
  • Իսպանացի պարողը, ռեժիսոր՝ Հերբերտ Բրենոն (1923, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
  • Նահատակը, ռեժիսոր՝ Շառլ Բուրգե (Ֆրանսիա, 1927, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Երկու որբ, ռեժիսոր՝ Մորիս Տուռնո (Ֆրանսիա, 1933, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Երկու որբ, ռեժիսոր՝ Կարմինե Գալոնե (Իտալիա, 1942, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Դոն Սեզար դի Բազանը, ռեժիսոր՝ Ռիկարդո Ֆրեդա (Իտալիա, 1942, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Երկու որբ, ռեժիսոր՝ Խոսե Բենավիդես (Մեքսիկա, 1944, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Երկու որբ, ռեժիսեր՝ Հասան ալ-Իմամ (Եգիպտոս, 1949, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Երկու որբ, ռեժիսոր՝ Ռոբերտո Ռոդրիգես (Մեքսիկա, 1950, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Ապասիոնատա, ռեժիսոր՝ Ջակոմո Ջենտիլոմո (Իտալիա, 1954, La Dame de Saint-Tropez թատերախաղի հիման վրա)
  • Երկու որբ, ռեժիսոր՝ Ջակոմո Ջենտիլոմո (Իտալիա, 1954, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Յոթերորդ թուրը, ռեժիսոր՝ Ռիկարդո Ֆրեդա (Իտալիա, 1962, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
  • Երկու որբ, ռեժիսոր՝ Ռիկարդո Ֆրեդա (Ֆրանսիա/Իտալիա, 1965, նույնանուն թատերախաղի հիման վրա)
  • Երկու որբ, ռեժիսոր՝ Լեոպոլդո Սավոնա (Իսպանիա, 1976, նույնանուն թատերախաղի հիման վրա)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Reconstructed vital records of Paris — 1871.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 municipality of Paris Vital records of Paris
  5. Revue des grands procès contemporains
  6. Gil Blas (ֆր.)RF: 1879. — ISSN 1149-9397; 2420-2401
  7. Словарь, Брокгауз и Ефрон(չաշխատող հղում)
  8. «Визуальный словарь». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Dennery, Adolphe». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 8 (11th ed.). Cambridge University Press. էջ 44.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ դ՛Էների» հոդվածին։