Ադոլֆ դ՛Էների
Ադոլֆ դ՛Էների ֆր.՝ Adolphe d'Ennery | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 17, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Վախճանվել է | հունվարի 26, 1899[1][3][5][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, լիբրետիստ, վիպասան և կոմպոզիտոր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ամուսին | Clémence d'Ennery? |
![]() | |
![]() |
Ադոլֆ դ՛Էների (ֆր.՝ Adolphe Philippe d'Ennery, հունիսի 17, 1811[1][2][3][…], Փարիզ[4] - հունվարի 26, 1899[1][3][5][…], Փարիզ[4]), հրեական ծագումով ֆրանսիացի թատերագիր և վիպասան[6], 19-րդ դարի երկրորդ կեսին մելոդրամի ժանրի հանրահայտ վարպետներից մեկը[7] (հեղինակել է նաև կատակերգություններ ու վոդևիլներ)
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել ու մեծացել է Փարիզում։ Գրականության ասպարեզում առաջին լուրջ հաջողությունը ձեռք է բերել Շառլ Դեսնուայեի համահեղինակությամբ գրած «Էմիլ, կամ՝ Ֆրանսիայի պերի որդին» (Émile, ou le fils d'un pair de France) (1831) դրամայի շնորհիվ։ Հետագայում գրել է մոտավորապես երկու հարյուր թատերախաղ (դրանց մի մասը՝ այլ թատերագիրների հեղինակակցությամբ), ինչպես նաև՝ օպերաների, բալետների լիբրետոներ։
Մահացել է 1899 թվականին, Փարիզում[8]։ Հուղարկավորվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոլֆ դ՛Էներիի լավագույն ստեղծագործություններից են Կասպար Հաուզերի մասին թատերախաղը (Օգյուստ Անիս-Բուրժուայի համահեղինակությամբ, 1838 թ.), «Փարիզի բոհեմը» (Les Bohémiens de Paris, Էժեն Գրանժեի համահեղինակությամբ, 1842 թ.), «Մարի-Ժան, կամ՝ Ժողովրդի կինը» ( Ժյուլիեն դը Մալիանի համահեղինակությամբ, 1845 թ.), ամերիկացի կին գրող Հարրիեթ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» վեպի հիման վրա թատերագիր Դյումանուայի հեղինակակցությամբ գրած դրաման (1853 թ.) և նրա գլուխգործոցը համարվող ու դասական երկերի շարքին դասված «Երկու որբ» թատերախաղը (Էժեն Կորմոնի համահեղինակությամբ, 1875 թ.)[8] (ի դեպ, այս վերջին ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է տարբեր կինոռեժիսորների կողմից Maurice Tourneur), 1942 (ռեժիսոր Carmine Gallone), 1965 (ռեժիսոր Ռ. Ֆրեդա)։
Մի ամբողջ շարք օպերաների համար Ադոլֆ դ՛Էներիի գրած լիբրետոներից հիշատակության են արժանի հետևյալները.
- Շառլ Գունո - Le tribut de Zamora (Լուի Գալեի համահեղինակությամբ, 1881 թ.)
- Ժյուլ Մասնե - Le Cid ( Էդուար Բլաուի համահեղինակությամբ, 1885 թ.)
- Դանիել-Ֆրանսուա-Էսպրի Օբեր - Le premier jour de bonheur (Կորմոնի համահեղինակությամբ, 1868 թ.)
- Դանիել-Ֆրանսուա-Էսպրի Օբեր - Rêve d'amour (Կորմոնի համահեղինակությամբ, 1869 թ.)[8], ինչպես նաև`
- Ադոլֆ Ադանի La rose de Terone (1840), Si j'étais roi (1852), Le muletier de Tolède (1854), À Clichy (1854), Մասնեի ստեղծագործության վաղ շրջանի Don César de Bazan (1872) և Էրվեի La nuit aux soufflets (1884) օպերաների համար գրած լիբրետոները։
Բացի այդ, դ՛Էներին բեմականացման է նախապատրաստել Օնորե դը Բալզակի Mercadet ou le faiseur կատակերգությունը, որն առաջին անգամ ներկայացվել է Théâtre du Gymnase-ում, 1851 թվականին։ Այս ամենի հետ մեկտեղ, հակառակ ընդունված կարգի, երբ ժողովրդականություն վայելող վեպերն են վերափոխում թատերախաղի, նա իր թատերախաղերից մի քանիսն է վերածել վեպերի[8]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին հիմնվել է Ադոլֆ Էներիի բարեկամների ընկերություն (Société des amis d'Adolphe d'Ennery), որն իր առջև նպատակ է դրել նպաստել գրողի ստեղծագործությունների տարածմանն ու խորացված ուսումնասիրությանը, ստեղծել նրա կյանքի ու գործերի վերաբերյալ համապարփակ հանրագիտարան, այն տեղադրել համացանցում ու դարձնել հանրամատչելի։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փայլուն գործ, ռեժիսոր՝ Ջորջ Մելֆորդ (1914, Une Cause célèbre թատերախաղի հիման վրա)
- Դոն Սեզար դը Բազանը, ռեժիսոր՝ Ռոբեր Վինյոլա (1915, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
- Երկու որբ, ռեժիսոր՝ Հերբերտ Բրենոն (1915, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Նահատակը, ռեժիսոր՝ Կամիլլո դե Ռիզո (Իտալիա, 1917, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Իրունի կոմս դոն Սեզարը, ռեժիսորներ՝ Լուի Կոլմ և Յակոբ Ֆլեկ (Ավստրիա, 1918, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
- Արկածախնդիրը, ռեժիսոր՝ Գորդոն Էդվարդս] (1920, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
- Belphegor the Mountebank, ռեժիսոր՝ Բերթ Ոեյն, (Մեծ Բրիտանիա, 1921, Paillasse թատերախաղի հիման վրա)
- Orphans of the Storm, ռեժիսոր՝ Դ. Գրիֆիթ (1921, The Two Orphans թատերախաղի հիման վրա)
- Ռոզիտա, ռեժիսոր՝ Էռնստ Լուբիչ (1923, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
- Իսպանացի պարողը, ռեժիսոր՝ Հերբերտ Բրենոն (1923, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
- Նահատակը, ռեժիսոր՝ Շառլ Բուրգե (Ֆրանսիա, 1927, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Երկու որբ, ռեժիսոր՝ Մորիս Տուռնո (Ֆրանսիա, 1933, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Երկու որբ, ռեժիսոր՝ Կարմինե Գալոնե (Իտալիա, 1942, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Դոն Սեզար դի Բազանը, ռեժիսոր՝ Ռիկարդո Ֆրեդա (Իտալիա, 1942, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Երկու որբ, ռեժիսոր՝ Խոսե Բենավիդես (Մեքսիկա, 1944, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Երկու որբ, ռեժիսեր՝ Հասան ալ-Իմամ (Եգիպտոս, 1949, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Երկու որբ, ռեժիսոր՝ Ռոբերտո Ռոդրիգես (Մեքսիկա, 1950, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Ապասիոնատա, ռեժիսոր՝ Ջակոմո Ջենտիլոմո (Իտալիա, 1954, La Dame de Saint-Tropez թատերախաղի հիման վրա)
- Երկու որբ, ռեժիսոր՝ Ջակոմո Ջենտիլոմո (Իտալիա, 1954, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Յոթերորդ թուրը, ռեժիսոր՝ Ռիկարդո Ֆրեդա (Իտալիա, 1962, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
- Երկու որբ, ռեժիսոր՝ Ռիկարդո Ֆրեդա (Ֆրանսիա/Իտալիա, 1965, նույնանուն թատերախաղի հիման վրա)
- Երկու որբ, ռեժիսոր՝ Լեոպոլդո Սավոնա (Իսպանիա, 1976, նույնանուն թատերախաղի հիման վրա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ Словарь, Брокгауз и Ефрон(չաշխատող հղում)
- ↑ Визуальный словарь
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 public domain: Chisholm Hugh, ed. (1911)։ «Dennery, Adolphe»։ Encyclopædia Britannica 8 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 44 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ադոլֆ դ՛Էների Վիքիպահեստում |
---|
- Adolphe d'Enneryի գործերը Գուտենբերգ նախագծում
- Adolphe d'Ennery at Internet Movie Database
- (Ֆրանսերեն) Official Website of the Society of Friends of Adolphe d'Ennery
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1811 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 1899 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի թատերագիրներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ