Tchibo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tchibo
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և café chain?
Երկիր Գերմանիա
Հիմնադրվածմարտի 15, 1949
Գլխադասային գրասենյակՀամբուրգ, Գերմանիա
Անվանված էԿարլ Չիլինգիրյան և Ունդ
Անձնակազմ12 000 մարդ (2015)
ՀիմնադիրMax Herz? և Կարլ Չիլինգիրյան
Պարգևներ
Կայքtchibo.com(գերմ.) և tchibo.de(գերմ.)

Tchibo, գերմանական ընկերություն, որը հայտնի է նույնանուն լուծվող սուրճի, ինչպես նաև ֆիրմային հագուստի, կենցաղային տեխնիկայի և կենցաղային իրերի արտադրության շնորհիվ։ Զբաղվում է նաև տուրիստական և ապահովագրական գործունեությամբ։ Ամեն շաբաթ ընկերությունը կազմում է իր ապրանքանիշի ամենահայտնի ապրանքների վարկանիշը[2]։ Ընկերության կարգախոսն է «ամեն շաբաթը նոր աշխարհ է» արտահայտությունը (գերմ.՝ Jede Woche eine neue Welt)[3]։ «Tchibo»-ը նաև ունի սուրճի խանութների և ռեստորանների ցանց (Գերմանիայում ավելի քան հազար հաստատություն)։ Հիմնադրվել է 1949 թվականին, ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Համբուրգում։

«Tchibo» տեսակի սուրճը վաճառվում է ոչ միայն Գերմանիայում, այլև այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Հունգարիան, Թուրքիան, Ռումինիան, Իսրայելը և Հորդանանը։

Կորպորացիայի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Tchibo» հոլդինգը (2007 թվականից հայտնի է Maxingvest AG անվամբ) պատկանում է Գերցևի ընտանիքին, որը Գերմանիայի գործարարների ամենահարուստ դինաստիան է[4]։ Ընտանիքը պատկանում է «Tchibo GmbH»-ի բաժնետոմսերի ամբողջական փաթեթին, հոլդինգ ընկերությունը «Beiersdorf» ընկերության արտադրանքի ամենահայտնի տարածողն է[5][6]։ 2002 թվականի դրությամբ «Tchibo»-ն ուներ 850 խանութներ և 22 հազար իր ֆիրմային բաժինները մթերային խանութներում և սուպերմարկետներում։ Այն բաժնում, որը կոչվում է «Frische-Depots», վաճառվում են ոչ պարենային ապրանքներ[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանութ Դարմշտադտում

«Tchibo»-ն հիմնադրվել է 1949 թվականին Համբուրգում Կարլ Չիլինգիրյանի և Մաքս Հերցի կողմից։ Ընկերության հիմնական գրասենյակը նրա հիմնադրման պահից գտնվում է քաղաքի հյուսիսում։ «Tchibo» անվանումը ստեղծվել է Չիլինգ ազգանունից (գերմ.՝ Tchilling) և «Bohnen» բառից։ Առաջին տարիներին «Tchibo»-ն կենտրոնացած է եղել սուրճի հատիկների առաքման վրա։ 1977 թվականին ընկերությունը պայմանագիր է կնքել «Beiersdorf» ընկերության հետ՝ դառնալով «Reemtsma» ապրանքանիշի ծխախոտի տարածողը։ 2002 թվականին տարածման իրավունքները 5․2 միլիարդ եվրոյով փոխանցվել են «Imperial Tobacco» առևտրային կազմակերպությանը[8]։ 1997 թվականին միանալով «Eduscho» կազմակերպությանը «Tchibo»-ն դարձել է Գերմանիայի սուրճի արտադրության առաջատարը. վաճառելով սուրճի մոտ 20 %-ը[7]։ 1990-ական թվականներին «Tchibo» խանութները սկսեցին բացվել այլ երկրներում (այժմ դրանք կան Շվեյցարիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Չեխիայում և Թուրքիայում)։ 2000-ական թվականների սկզբին կազմակերպությունը նախատեսում էր իր խանութների ցանցը բացել նաև ԱՄՆ-ում, սակայն այդ գաղափարը աջակցություն չգտավ։

«Tchibo»-ն եղել է «Davidoff» ծխախոտի ապրանքանիշի սեփականատերը, որի իրավունքները շուտով 540 միլիոն եվրոյով վաճառվել են բրիտանական «Imperial Tobacco» ընկերությանը։ 2006 թվականին «Davidoff café» բրենդը փոխանցվել է «Tchibo» ընկերությանը[8]։

Շուկայի վերակազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերակազմավորման ծրագիրը «Tchibo» ընկերության աշխատակիցներին տրամադրվել էր 2007 թվականի դեկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ։ «Ուժեղացնենք ուժերը 2010 թվականին» (գերմ.՝ Stärken stärken 2010) նոր կարգախոսի ներքո նախատեսվում էր իրականացնել ծրագրի հետ կապված բոլոր բարեփոխումները 2010 թվականին, որպեսզի վերադարձնեն սուրճի շուկայում կորցրած դիրքերը։ Մեծ Բրիտանիայում շուտով սկսեցին փակվել «Tchibo»-ի խանութները, և նրանց թիվը երկու անգամ սկսել էր նվազել, իսկ ընկերության ներկայացուցիչ տնօրենների թիվը Մեծ Բրիտանիայում 11-ից կրճատվել է 4-ի։

2008 թվականի նոյեմբերի 26-ին «Tchibo» ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ շուտով Մեծ Բրիտանիայում ֆինանսական ճգնաժամի պատճառով կլուծարվեն «Somerfield» և «Sainsbury» ընկերությունների հետ կոնցեսիաները։ Ընկերության աշխատանքի արդյունքները «Retail Week» հրատարակությունում հրապարակվել են դեռևս նույն տարվա սկզբին (փետրվարի 14-ին)։ Այն հաստատել է, որ ընկերությունը պետք է լքի բրիտանական շուկան, որքան հնարավոր է շուտ, և նրա բոլոր խանութները մինչև 2009 թվականի հոկտեմբերի վերջ փակվել են։ «Tchibo»-ն այժմ «առաջ է տանում» իր «Davidoff café» բրենդը ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bigbrotherawards.de/2004
  2. Lincoln, Keith; Lars Thomassen Becoming a retail phenomenon // How to Succeed at Retail: Winning Case Studies and Strategies for Retailers and Brands. — Kogan Page Publishers[en], 2007. — С. 121 ff. — (Kogan Page Series). — ISBN 9780749450168
  3. Kroeger, Fritz; Andrej Vizjak, Mike Moriarity More than coffee: the Tchibo system // Beating the Global Consolidation Endgame: Nine Strategies for Winning in Niches. — McGraw-Hill Education, 2008. — С. 137—138. — ISBN 9780071590761
  4. Sarah Arnott (2008 թ․ հուլիսի 11). «Tchibo coffee family 'to back' GfK's counterbid for TNS». The Independent on Sunday. London. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.
  5. R. A. I. Van Frederikslust; James S. Ang, P. S. Sudarsanam Corporate governance and corporate finance: a European perspective. — Routledge, 2007, 2007. — С. 169. — ISBN 9780415405324
  6. «Familien Herz ordnen ihre Unternehmensbeteiligungen neu» (գերմաներեն). 2009 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.
  7. 7,0 7,1 Freese, Gunhild (2002). «Wenn Geschwister mit Milliarden spielen» (գերմաներեն). Die Zeit. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.
  8. 8,0 8,1 «Tchibo verkauft Davidoff» (գերմաներեն). manager magazin. 2006 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]