Merrill Lynch (ընկերություն)
Merrill Lynch | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և վարկային կազմակերպություն |
Հիմնադրված է | հունվարի 6, 1914 |
Հիմնադիր | Charles E. Merrill? և Edmund C. Lynch? |
Վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | John Alexander Thain? |
Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ |
Ընդհանուր ակտիվներ | 603 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2012)[1] |
Հասույթ | ▼20,2 մլրդ $ (2012)[1] |
Աշխատողների թիվ | 60 000 մարդ (2008) |
Մայր ընկերություն | Բանկ օֆ Ամերիկա |
Նախկին | Mercury Asset Management? |
Սեփականատեր | Բանկ օֆ Ամերիկա |
Կայք | ml.com(անգլ.) |
Մասնակից է | Initiative Finanzstandort Deutschland?[2] |
Merrill Lynch Վիքիպահեստում |
Merrill Lynch ([ˈmerɪl lɪntʃ]), «Մերիլ Լինչ»-ը ամերիկյան խոշոր ներդրումային բանկ է (ֆինանսական կոնգլոմերատ), կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, 2008 թվականին ձեռք է բերվել և 2013 թվականից ամբողջությամբ ինտեգրվել է Բանկ օֆ Ամերիկային (անգլ.՝ Bank of America):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին Չարլզ Մերիլը (անգլ.՝ Charles E. Merrill) հիմնեց ներդրումային ընկերություն, երբ հաջորդ տարի նա համոզեց Էդմունդ Լինչին (անգլ.՝ Edmund C. Lynch) միանալ իրեն, ընկերությունը անվանվեց Merrill, Lynch & Company[3]։
Ընկերությանը հաջողվեց արագորեն լավ համբավ ձեռք բերել՝ հիմնականում զբաղվելով նոր ի հայտ եկած մանրածախ ցանցերի նախնական հրապարակային առաջարկներով։ Ինքը՝ Մերիլը, հիմնել է նաև Safeway Stores խանութների ցանցը։ 1930 թվականին Մերիլը և Լինչը որոշեցին դադարեցնել աշխատանքը փոքր հաճախորդների հետ՝ մանրածախ առևտրի բաժինը վաճառելով E.A. Pierce & Company բրոքերային ընկերությանը, իսկ իրենք կենտրոնացան ներդրումային բանկային գործունեության վրա։ Ֆինանսական դժվարություններն, որոնք առաջացել էին Մեծ ճգնաժամի ժամանակ, ստիպեցին E.A. Pierce & Company-ին միաձուլվել Merrill and Lynch ընկերության հետ։ 1940 թվականին միավորված ընկերությունը սկսեց գործել Merrill Lynch, E.A. Pierce & Cassatt անվանումով։ 1941 թվականին ավելացվեց ևս մեկ ընկերություն՝ Fenner & Beane, և անունը փոխվեց՝ Merrill Lynch, Pierce, Fenner & Beane։
Merrill Lynch ներդրումային ընկերությունը, ի տարբերություն իր մրցակիցների, թիրախավորել է հաճախորդների լայն շրջանակ՝ անցկացնելով ակտիվ գովազդային արշավներ և տարածելով բաժնետոմսերի և պարտատոմսերի հետ աշխատելու ձեռնարկներ։
1964 թվականին Մերիլ Լինչը գնեց C.J. Devine ընկերությունը, որը պետական արժեթղթերի շուկայում առաջատար խաղացող էր։ 1960-ականներին ընկերությունը ընդլայնեց իր գործունեությունը նաև անշարժ գույքի, ակտիվների կառավարման և ֆինանսական խորհրդատվության ոլորտներում՝ բացելով 20 արտասահմանյան մասնաճյուղեր (հիմնականում Եվրոպայում)։ 1964 թվականին Merrill Lynch-ը դարձավ առաջին ամերիկյան ներդրումային ընկերությունը, որը գրասենյակ բացեց Ճապոնիայում։ 1970 թվականին ընկերությունը գնեց Նյու Յորքի ֆոնդային բորսայի հինգերորդ խոշորագույն բրոքերային գրասենյակը՝ Goodbody & Company-ն[4]։
1971 թվականին Merrill Lynch-ի բաժնետոմսերը տեղաբաշխվեցին Նյու Յորքի ֆոնդային բորսայում, 1973 թվականին ստեղծվել է Merrill Lynch & Co., Inc. հոլդինգային ընկերությունը, իսկ Merrill Lynch, Pierce, Fenner & Smith-ը դարձան նրա դուստր ընկերությունները։
1972 թվականին Լոնդոնում ստեղծվեց Merrill Lynch միջազգային բանկը, իսկ 1974 թվականին բացվեց ապահովագրական բաժին՝ հիմնված գնված Family Life Insurance Company-ի վրա (Սիեթլ, Վաշինգտոն)։
1977 թվականին գործարկվեց Cash Management Account (CMA) ծրագիրը, որը համատեղում էր Visa վարկային քարտերի հնարավորությունները բաժնետոմսերի առևտրային հաշվի հետ։ 1980-ականների վերջին հաճախորդների հաշիվների 300 միլիարդ դոլարի կեսը CMA ծրագրում էր, այլ խոշոր ներդրումային ընկերությունները նույնպես որդեգրեցին այդ պրակտիկան։
1980 թվականին ընկերության շրջանառությունը կազմում էր 3 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 218 միլիոն դոլար։ Հաջորդ տարի Դոնալդ Ռեգանը, ով ղեկավարում էր Merrill Lynch-ը 1968 թվականից, լքեց ընկերությունը՝ դառնալով ֆինանսների նախարար նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք[4]։
Ռոջեր Բերկի կարճ կառավարումից հետո ընկերությունը գլխավորեց Ուիլյամ Շրեյերը։ Նրա հիմնական նպատակը շահութաբերության բարձրացումն էր։ Ծախսերը կրճատելու համար կրճատվեց 2500 աշխատակից, մինչդեռ մեկ միլիարդ դոլար է ծախսվեց կենտրոնակայանը Համաշխարհային ֆինանսական կենտրոն տեղափոխելու համար։
1985 թվականին Merrill Lynch-ը դարձավ Տոկիոյի ֆոնդային բորսայում աշխատելու իրավունք ստացած վեց ընկերություններից մեկը։ Հաջորդ տարի սկսելով գործունեությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ Merrill Lynch-ը հնարավորություն ստացավ շուրջօրյա շուրջօրյա առևտրային ծառայություններ առաջարկել ֆոնդային բորսայում։ 1986 թվականին շահույթը հասել է ռեկորդային 453 միլիոն դոլարի։ Այդ տարին նշանավորվեց նաև Merrill Lynch-ի բրոքերներից մեկի՝ Լեսլի Ռոբերթսի ձերբակալությամբ՝ խարդախության մեղադրանքով՝ նա 10 միլիոն դոլար գումար էր վերցրել իր հաճախորդներից մեկի հաշիվներից։
Շրեյերը վերակազմավորել է ընկերությունը 1988-1991 թվականներին՝ այն բաժանվել է 18 ստորաբաժանումների, վաճառվել են ոչ եկամտաբեր դուստր ձեռնարկությունները, իսկ աշխատողների թիվը 48 հազարից կրճատվել է 37 հազարի։ 1993 թվականին, երբ Շրեյերը թոշակի անցավ, ընկերության շրջանառությունը հասել էր 16,59 միլիարդ դոլարի, կառավարվող ակտիվները հասել էին 161 միլիարդ դոլարի, իսկ սեփական կապիտալի եկամտաբերությունը չորս տարվա ընթացքում աճել էր 5,8%-ից մինչև 27,3%[4]։
1994 թվականին Merrill Lynch-ը գլխավորեց Դանիել Թալլինը, ընկերությունը առաջատար դիրքեր է զբաղեցրեց եվրապարտատոմսերի շուկայում, ինչպես նաև դարձավ առաջին ամերիկյան ներդրումային ընկերությունը, որը գրասենյակ բացեց Չինաստանում։ Այնուամենայնիվ, այս տարին ստվերվեց Կալիֆորնիայի Օրինջ շրջանի սնանկության պատճառով։ Շրջանը մեղադրեց Մերիլ Լինչին վատ ֆինանսական խորհրդատվության մեջ, որը հանգեցրել էր սնանկացմանը և 2 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել։ Ընկերությունը հայտարարեց, որ երբեք չի եղել շրջանի պաշտոնական ֆինանսական խորհրդատու, սակայն, այնուամենայնիվ, 1998 թվականին ստիպված եղավ վճարել 400 միլիոն դոլար տուգանք։
1995 թվականի կեսերին գնվեց անգլիական խոշորագույն անկախ ներդրումային ընկերությունը՝ Smith New Court PLC-ն, որը Merrill Lynch-ին դարձրեց բաժնետոմսերի տեղաբաշխման համաշխարհային առաջատարներից մեկը, ինչպես նաև զգալիորեն ընդլայնեց իր գործունեության աշխարհագրությունը։ 1997 թվականին, արդեն Դեյվիդ Կոմանսկու ղեկավարությամբ, գնվեց մեկ այլ բրիտանական ընկերություն՝ Mercury Asset Management-ը (զբաղված ակտիվների կառավարմամբ)։ Այդ տարի ընկերության հաճախորդների ակտիվները հատեցին տրիլիոն դոլարի սահմանագիծը[4]։
1998 թվականին Merrill Lynch-ը մեծացրեց իր ներկայությունը Ասիայում՝ գնելով ճապոնական Yamaichi Securities ընկերությունը, այժմ ընկերությունն ունեցավ 200 գրասենյակ ԱՄՆ-ից դուրս։ Սակայն այդ տարին աչքի է ընկել շահույթի անկմամբ՝ կապված Ասիայի և Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամերի հետ։ Merrill Lynch-ը, իր հիմնական մրցակիցներից ավելի ուշ սկսեց առցանց առևտուր։ Միայն 1999 թվականի դեկտեմբերին, գործարկվեց Merrill Lynch Direct ռեսուրսը, որը թույլ տվեց հաճախորդներին գնել և վաճառել բաժնետոմսեր և պարտատոմսեր առանց բրոքերների մասնակցության։ 2000 թվականին ընկերությունը սահմանեց իր եկամուտների նոր ռեկորդը՝ 3,8 միլիարդ դոլար։
2000 թվականից ընկերությունը սկսել է զարգացնել առևտրային բանկինգը, մասնավորապես, մուտք է գործել հիփոթեքային վարկավորման արագ զարգացող շուկա։ Երբ 2006 թվականին արագ աճը տեղի տվեց կտրուկ անկմանը, Մերիլ Լինչում խնդիրներ սկսվեցին։ Կորուստները ծածկելու համար առևտրային բանկինգի ստորաբաժանումը վաճառվեց, իսկ ընկերության բաժնետոմսերի մի մասը (6 միլիարդ դոլար արժողությամբ) վաճառվեց Temasek Holdings-ի սինգապուրյան ներդրումային հիմնադրամին։ Այնուամենայնիվ, 2007 թվականի երկրորդ կիսամյակում և 2008 թվականի առաջին կիսամյակում կորուստները շարունակեցին աճել, ընկերության զուտ վնասը կազմեց 19,2 միլիարդ դոլար։ 2008 թվականի սեպտեմբերին սկսվեցին Bank of America-ի կողմից Merrill Lynch-ի գնման բանակցությունները։ Գործարքն ավարտվեց 2009 թվականի հունվարի 1-ին[5]։ Temasek Holdings-ը, որը նախկինում Merrill Lynch-ի բաժնետոմսերի ամենախոշոր սեփականատերն էր, դարձավ Bank of America-ի ամենախոշոր բաժնետերը (բաժնետոմսերի մոտ 3%-ը), բայց շուտով այդ բաժնետոմսերը վաճառեց իր համար վնասով[6]։ Մինչև 2013 թվականը Merrill Lynch-ը Bank of America-ի դուստր ձեռնարկությունն էր, այնուհետև ընկերությունը կազմող ստորաբաժանումները միավորվեցին Bank of America Corporation-ի նույն ուղղության ստորաբաժանումների հետ։
Ֆինանսական ցուցանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շրջանառություն | 19,548 | 21,5 | 25,277 | 33,781 | 11,25 | -12,764 | 29,519 | 27,951 | 24,397 | 20,217 |
Զուտ շահույթը | 3,797 | 4,395 | 5,046 | 7,311 | -8,047 | -27,765 | 7,34 | 3,88 | -1,647 | 0,29 |
Ակտիվներ | 480,2 | 628,1 | 681 | 841,3 | 1020 | 667,5 | 656,9 | 621,5 | 565,5 | 602,9 |
Սեփական կապիտալ | 28,884 | 31,37 | 35,6 | 39,038 | 31,932 | 20,003 | 46,657 | 50,146 | 59,04 | 64,4 |
Սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Bank of America Merrill Lynch-ի լոնդոնյան գրասենյակի 21-ամյա ստաժորը մահացել է էպիլեպտիկ նոպայից, որը, ըստ քննիչների, կարող էր առաջանալ գերաշխատանքից։ Այս դեպքը ուշադրություն հրավիրեց ֆինանսական ընկերություններում աշխատանքային պայմանների վրա[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Merrill Lynch (ընկերություն)» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://services.corporate-ir.net/SEC/Document.Service?id=P3VybD1hSFIwY0RvdkwyRndhUzUwWlc1cmQybDZZWEprTG1OdmJTOWtiM2R1Ykc5aFpDNXdhSEEvWVdOMGFXOXVQVkJFUmlacGNHRm5aVDA0TnpZME1EYzRKbk4xWW5OcFpEMDFOdz09JnR5cGU9MiZmbj1CYW5rb2ZBbWVyaWNhQ29ycG9yYXRpb25fMTBLXzIwMTMwMzAxLnBkZg==
- ↑ http://www.heise.de/tp/bild/35/35074/35074_1.html
- ↑ Merrill Lynch Արխիվացված 2010-05-03 Wayback Machine // История становления компании
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «History of Merrill Lynch & Co., Inc» (անգլերեն). Funding Universe. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ «U.S. pushed Bank of America to complete Merrill buy: report» (անգլերեն). Reuters. 2009 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ Muralikumar Anantharaman (2009 թ․ մայիսի 22). «http://www.reuters.com/article/us-temasek-bankofamerica-idUSTRE54L17Q20090522» (անգլերեն). Reuters. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Annual Report 2010 (SEC Filing Form 10-K)» (անգլերեն). MERRILL LYNCH & CO., INC. 2011 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Annual Report 2007 (SEC Filing Form 10-K)» (անգլերեն). Merrill Lynch & Co., Inc. 2008 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Annual Report 2008 (SEC Filing Form 10-K)» (անգլերեն). MERRILL LYNCH & CO., INC. 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Крупнейшие банки Уолл-стрит готовятся повысить зарплаты сотрудников младшего звена - ИА "Финмаркет"». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.