Magnet
Magnet | |
---|---|
![]() "Skral Festival" | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Էվեն Յոհանսեն |
Նաև հայտնի է որպես | Մագնիտ (Magnet) |
Ծնվել է | հունիսի 7, 1970[1][2][3] (49 տարեկան) Բերգեն, Նորվեգիա[4][5] |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | պոպ, ռոք |
Մասնագիտություն | երգիչ, գրող, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, |
Գործիքներ | Lap steel guitar, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Hermetix Recordings/Sony BMG, Filter Recordings (US), Sigma Studio, Puk Recording Studios, Ultimate Dilemma, Rec90 |
Պարգևներ | Spellemann Award for male artist of the year?, Spellemann Award for male artist of the year? և Alarmprisen in pop? |
Կայք | http://magnetmusic.no/ |
Magnet (Even Johansen) Վիքիպահեստում |
Էվեն Յոհանսեն (անգլ.՝ Even Johansen, հունիսի 7, 1970[1][2][3], Բերգեն, Նորվեգիա[4][5]), հայտնի է «Մագնիտ» (անգլ.՝ Magnet մականունով), նորվեգացի երգիչ, գրող, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր, որը մինչև օրս ձայնագրել է հինգ երաժշտական ալբոմ, նաև մի քանի սինգլ և մինի ալբոմներ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հանդուգն տղաներ» խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվեն Յոհանսենը ծնվել է 1970 թվականի հունիսի 7-ին, Նորվեգիայի Բերգեն քաղաքում: Դաստիարակվել է երաժշտական ընտանիքում, նրա ավագ եղբայրները նվագում էին տարբեր երաժշտական համույթներում, իսկ հայրը, լինելով Բերգենի հայտնի բանկիր, 60-70-ական թվականներին հանդես է եկել որպես ջազային երաժիշտ «Kontiki» պարային խմբում` նվագելով տրոմպետ: երբ Էվենը դարձավ 14 տարեկան, նրա ծնողները բաժանվեցին, նա հրապուրվեց կիթառով, որը վատ անդրադարձավ նրա ուսման վրա: Սակայն 1989 թվականին, շնորհիվ իր նոր հրապուրանքի, «Veuve Clicquot Ponsardin» խմբի հետ միասին երիտասարդ արտիստը հաղթանակ է տանում Բերգենի ամենամյա երաժշտական «Kronstadfestivalen», մրցույթում, որից հետո 1991 թվականի հունվարին, որպես կիթառահար միանում է «Հանդուգն տղաներ» (Unge Frustrerte Menn, կրճատ` UFM) խմբին, որի հետ «Sigma Studio» ստուդիայում ձայնագրում է իր առաջին մինիոնը` «Օձեր և խխունջներ» (Slanger og Snegler):
«Շոկոլադե դոզավորում» խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդեն մարտին «Հանդուգն տղաներ» խմբի պրոդյուսեր և երգերի հեղինակ Գեյր Լուեդին (Geir Luedy) ընդգրկում է նրանց նոր կոլեկտիվ` «Շոկոլադե դոզավորում» (Chocolate Overdose) անվանումով, որի կազմ մտան նաև Յոհանսենը, ստեղնահար Ռոլ Անդերսենը (Paal Andersen), թմբկահար Ֆրոդ Ուննելանդը (Frode Unneland) և բասիստ Բյորն Իվար Թիսսեն (Bjørn Ivar Tysse): 1992 թվականին իրենց լիակատար ալբոմի թողարկումից երեք ամիս առաջ կոլեկտիվը մասնակցեց Գլաստոնբերի փառատոնին, որտեղ նրանց նկատեց ամերիկյան «Green On Red» ռոք-նախագծի մենեջեր Մարտին Էլբրյուն (Martin Elbourne): Նա Օլե Պետեր Դրոնի (Ole Petter Drønen) (խմբի մենեջեր) հետ կազմակերպում է ալբոմի ձայնագրությունը, որը ներկայացնելու էին բրիտանական փառատոնին 15 000 հանդիսատեսի առջև: Անգլիական երաժշտական «NME» ամսագրի քննադատները զարմացած էին բերգենցիներով և թողարկեցին խմբի երկրորդ կոմպակտ-դիսկը` անվանելով խմբի երգերը ամենավառ ակումբային երաժշտություն, որը հնչել է իրենց բեմի վրա «The Orb», «Senser» և «Blur» խմբերի ստեղծագործությունների հետ միասին[6][7]:
Իրենց «Բոլորը սիրում են շոկոլադ» (Everybody Likes Chocolate) դեբյուտային ալբոմի օգնությամբ կոլեկտիվը մեծ հռչակ ձեռք բերեց իր երկրում: Շնորհիվ ավելի վաղ անհայտ «Դոզավորման» ոճի և երիտասարդ նորվեգական աստղերի`«Barbie Bones» և «Pogo Pops»,, հայտնվեց նոր տերմին` «Բերգենյան ալիք»: Նորվեգիայի գլխավոր հեռուստաընկերության (NRK1) լրագրողները գալիս են Բերգեն և վավերագրական ֆիլմ նկարում նրանց մասին, որն ուղարկվում է Կաննի կինոփառատոն:
Չնայած ալբոմի վաճառքը հուսադրող չէր (մոտ 5000 ձայնասկավառակ), սակայն «Շոկոլադե դոզավորում» խումբը մամուլի առաջին էջերում էր: Լուեդին օգնեց Յոհանսենին դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ և 1993 թվականին «Sigma Studio» ստուդիայում դեբյուտից հետո խումբը, որպես կվինտետ, ուղարկվում է «Puk Recording Studios» դանիական ստուդիա` Եվրոպայի լավագույն ձայնագրման ստուդիաներից մեկը: Արդյունքում խումբը ձայնագրում է նոր «Sugar Baby», ալբոմը, իսկ նրա պրոդյուսերն է դառնում Մայքլ Իլբերտը (Michael Ilbert), որն ավելի վաղ աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են «Union Carbide Productions», «Sator»: Ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց առաջին անգամ եթերով ցուցադրում են խմբի երգերը` «Այս ծածկոցի տակ» (Under This Blanket), «Սա ընտանիք է» (This Seed) և «Վառենք հենց հիմա»:
1994 թվականին Բերգենյան ալիքի նկատմամբ հետաքրքրությունը մարում է, և արտիստը որոշում է լքել խումբը:
«Լիբիդո» խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսպես Էվենը դառնում է պոպ-ռոք աստղ «Chocolate Overdose» հեռանկարային խմբում: Բայց Յոհանսենը չէր ուզում կանգնել տեղում, մինչև պրոդյուսերները կորոշեին, թե ինչ անել հետագայում և արդեն 1996 թվականին գնում է Լոնդոն, որպեսզի դառնա «Libido» ռոք խմբի մենակատարը և երգերի հեղինակը: Իր հետ խմբում էին նաև բասիստ Կատո Այկլանդը (Cato Eikeland), «Butterfly Garden» խմբի նախկին անդամ, թմբկահար Յորգեն Լենդխուտը (Jørgen Landhaug): Որոշ ժամանակ թիմն աշխատում էր «Dokken Lyd», ստուդիայում, որտեղ Էվենը նաև հնչյունային ռեժիսոր էր: Խմբի անվանումն ընտրել էին գերմանական դետեկտիվ սերիալի` «Ոստիկան Դերրիկ», հատվածից[7]: Լոնդոնում նրանք ապրում էին կիսաքաղց, մինչև որ նրանց մասին սկսեցին գրել մամուլում: Նախապես ձայնագրելով ալբոմի կեսը` «Լիբիդոն» պայմանագիր է ստորագրում բրիտանական «Fire» լեյբլի հետ: Մի քանի սինգլներից («Blow», «Supersonic Daydream» և «Overthrown»), որոնք հեռարձակվել էին BBC ռադիոյով և դեպի Անգլիա ու ԱՄՆ համերգային շրջագայություններից հետո «Լիբիդոն» թողարկում է իր առաջին ալբոմը` «Ինչ-որ մեռյալ ժամանակի սպանություն» (Killing Some Dead Time) անվանմամբ[8]:
Կոլեկտիվը ստացավ մեծ ուշադրություն և լավ կարծիքներ իր մասին: Սակայն որոշ ֆինանասական խնդիրներից ելնելով Էվենը վերցրեց իր բաժին հոնորարը և հեռացավ խմբից: Դա նաև այն պատճառով էր, որ հենց այդ նույն տարում նա ամուսնացել էր շոտլանդացի Բեկիի հետ, նրանք ունեին մեկ դուստր: 1999 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվեց շոտլանդական Դամֆրիս գյուղը: Կյանքի փոփոխությունների հետ միաժամանակ փոխվեց նաև Էվենի երաժշտական ոճը[7]:
Կարիերան որպես մենակատար[խմբագրել | խմբագրել կոդը]
«Libido» խմբի հետ աշխատելու ժամանակ երաժիշտը երգ գրեց, որը ոճային առումով չէր համապատասխանում կոլեկտիվին: 2001 թվականի գարնանը Յոհանսենը այդպսի երգերը միավորեց մեկ ալբոմում և անվանեց «Խաղաղ ու ոճային» «Quiet & Still», որը նա թողարկեց «Մագնիտ» (Magnet;ամենուր, բացի ԱՄՆ-ից) կեղծանվամբ: Ալբոմի ձայնագրումը տեղի է ունեցել Բերգենում, տնային պայմաններում և ամբողջ երաժշտությունը կատարվել է միայն Մագնիտի կողմից: Արտաքին աշխարհից ալբոմի միակ տարրը եղել է «Պարեր լուսնի լույսի տակ» (Dancing In The Moonlight) երգի քովերը, որի իսկականը պատկանում է իռլանդական դասական «Thin Lizzy» ռոք-խմբին: Ալբոմը հաջողությամբ լրացրեց բերգենյան «Rec90» ձայնագրման ստուդիայի երգացանկը` ստանալով քննադատների արձագանքը: Երբ ծնվում է Էվենի որդին, նա պայմանագիր է կնքում բրիտանական «Ultimate Dilemma» լեյբլի հետ, որը կազմակերպում է նոր մինիոնների` «Այնտեղ, որտեղ ապրում է երջանկությունը» (Where Happiness Lives) և «Երազանքի հետևից» (Chasing Dreams), տարածումը: Նորվեգիայում ձայնասկավառակները տարածվեցին «Warner» ընկերության միջոցով:
2003 թվականին թողարկվել է երկրորդ ալբոմը` «Քո կողքին» (On Your Side),որի մի մասը ձայնագրվել է շոտլանդական Լոկերբի քաղաքում, իսկ մյուս մասը` Դամֆրիսում, տնային պայմաններում, թողարկվել է կեղծանունով և արժանացել քննադատների բարձր գնահատականին: Կես տարվա ընթացքում Նորվեգիայում վաճառվեց ավելի քան 20 000 ձայնասկավառակ: Այդ նույն տարում Մագնիտը իր ալբոմով գնում է հյուրախաղերի և սիրվում է բոլոր մելոմանների կողմից` Նորվեգիայից մինչև Ավստրալիա: Բրիտանական NME երաժշտական ամսագիրը Մոգնիտին անվանեց «Նոր լավագույն կոմպոզիտորներից մեկը» («en av de viktigste nye artistene»): Ալբոմի թողարկմանը մասնակցել է երաժիշտ Յորգեն Թրայենը (Jørgen Træen): Բացի այդ իրենց ներդրումն են ունեցել նաև Թարեյ Սթրեմը (Tarjei Strøm) և Դավիդ Աաշեյմը (David Aasheim): Երեքն էլ Մագնիտի համերգների ժամանակ եղել են նրա կողքին սկզբից մինչև վերջ: Անգլիայում ամառային շրջագայությունների ժամանակ Մագնիտը ելույթ է ունեցել «Doves» հանրաճանաչ բրիտանական խմբի հետ: Համերգներին հնչեցրել են տարբեր երգեր «Chasing Dreams» մինի ալբոմից, նաև խմբի և Ստիվ Օսբորնի հետ ձայնագրած երգերից: Շրջագայությունից Մագնիտը վերադարձել է 2003 թվականին, Ծննդյան տոներից առաջ և իր հետ հայրենիք է բերել մի շարք առաջին կարգի պատվոգրեր: Նա արժանացել է նաև «Alarm-prisen» մրցանակի որպես լավագույն պոպ-դիսկ (Årets Pop-plate) և «Spellemann-prisen»,` «Լավագույն պոպ-մենակատար» (Årets Mannlige Popsolist) անվանակարգում:

2005 թվականին Լոս Անջելեսում թողարկվել է «The Tourniquet» երրորդ ալբոմը: Այդ նույն տարում երաժիշտը մասնակցել է նաև «Միստր և միսիս Սմիթները» ֆիլմի սաունդթրեկին: Նրա երգերը եղել են նաև «Միայնակ սրտեր» և «Հաճախորդը միշտ մահացած է» սերիալների սաունդթրեքները[9]: 2006 թվականին նրա չորս երգերը հնչել են «Dreamfall: The Longest Journey» խաղի մեջ: 2007 թվականին թողարկվել է չորրորդ ալբոմը` «The Simple Life»: Հենց այս աշխատանքի համար Մագնիտը Օսլոյում փետրվարի 2-ին պարգևատրվել է «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում: Գոհ լինելով իր «On Your Side» ալբոմի հաջողություններից` Յոհանսենը որոշում է վերադառնալ Նորվեգիա և գնում է Բերգենից մի քիչ հեռու գտնվող Ասկո քաղաքի լքված ֆերման:
Մոր մահը և ստեղծագործական ընդմիջում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ արտիստը ապրում էր արտասահմանում, նրա մոր մոտ խնդիրներ առաջացան ալկոհոլի նկատմամբ[10]:
«Այդ տառապանքը սկսվեց, երբ ես քսան տարեկան էի: Անցան շատ տարիներ, մինչև ես կհասկանայի, թե դա որքան էր լուրջ».
:
2008 թվականի աշնանը Էվենին զանգահարեցին տեղի ոստիկանությունից: Նրա մայրը ոստիկանություն էր տարվել ոչ սթափ վիճակում այն բանից հետո, երբ նրան սուպերմարկետում գարեջուր չէին վաճառել: Արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 2,9 գ/լ էր: Մի շաբաթ հոսպիատալացնելուց հետո նրան ասացին, որ երկրորդ այդպիսի դեպքը կսպանի իրեն: Էվենը, հետաձգելով համերգները և կարիերայի դադար տալով, մորը բերեց իր տուն: Նա հույս ուներ, որ եթե մայրը լիեր իր թոռների, տղայի ու հարսի կողքին, հետ կմնա նման արարքներից: Հինգ ամիս մայրն ապրեց իրենց հետ` չօգտագործելով ոչ մի կաթիլ ալկոհոլ: Մի անգամ Էվենն իր կնոջ հետ մեկնեց համերգի` Տրոնհեյմ` տանը թողնելով մորն ու երեխաներին: Երբ նրանք վերադարձան, Էվենի մայրն արդեն մահացած էր: Նա 64 տարեկան էր: Արտիստը հիշում է.
«Նա գնել էր մեծ քանակությամբ ալկոհոլ, փակվել բնակարանում և խմել մինչև սչտի կանգ առնելը: Ես մեղադրում եմ ինձ, որ թողեցի նրան մենակ: Բայց ես ոչինչ չէի կարող անել, բացի այն, որ կապկպեի նրան, սակայն ես նման բան չէի անի...»
:
Վերադարձ բեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորս և կես տարի երկար ընդմիջումից հետո երգիչը չէր էլ մտածում արդարանալ մամուլի առջև:
«Երբ երգիչ Ռիկկի Լի Ջոնսը 1999 թվականին թողարկեց իր առաջին „Extremely Cool“, ալբոմը` անգործ մնալով 18 տարի, նրան հարցրեցին, թե ինչու այդքան երկար: Նա բացահայտ պատասխանեց. «Ես... Շեղվել էի»
:
2011 թվականի դեկտեմբերին Մագնիտը վերջապես թողարկում է իր հինգերորդ ալբոմը` «Ferrofluid» և 2012 թվականին մեկնում համերգային շրջագայությունների:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Quiet & Still
- 10 հոկտեմբերի, 2000 — Նորվեգիա
- 15 մայիսի, 2001 — ԱՄՆ
- On Your Side
- 23 հունիսի, 2003 — Նորվեգիա
- 7 հուլիսի, 2003 — Միացյալ Թագավորություն
- 28 սեպտեմբերի, 2004 — ԱՄՆ
- The Tourniquet
- 30 մայիսի, 2005 — Նորվեգիա
- 22 օգոստոսի, 2005 — Միացյալ Թագավորություն
- 14 փետրվարի, 2006 — Միացյալ Թագավորություն
- The Simple Life
- 26 մարտի, 2007 — Նորվեգիա
- 18 սեպտեմբերի, 2007 — Միացյալ Թագավորություն
- 24 մարտի, 2008 — Միացյալ Թագավորություն
- Ferrofluid
- 26 մարտի, 2011 — Նորվեգիա
Սինգլներ/Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Where Happiness Lives EP (3 հունիսի, 2002) (CD, 10»)
- «Where Happiness Lives»
- «I’ll Come Along»
- «Heaviest Heart»
- «Nothing Hurts Now»
- Chasing Dreams EP (23 սեպտեմբերի, 2002) (CD, 10")
- «Chasing Dreams»
- «Little Miss More or Less»
- «Home Song»
- «I’ll Come Along» (Psychonauts Remix)
- The Day We Left Town EP (21 ապրիլի, 2003) (CD)
- «The Day We Left Town»
- «Clean Slate»
- «Dead Happy»
- «The Big Black Moon»
- «Last Day of Summer» single (24 նոյեմբերի, 2003) (12")
- «Last Day of Summer»
- «Last Day of Summer» (Tom Middleton Cosmos Vox Remix)
- «Last Day of Summer» (Tom Middleton Cosmos Deep Dub)
- «Lay Lady Lay» single (22 մարտի, 2004)
- CD:
- «Lay Lady Lay» (with Gemma Hayes) (Radio Edit)
- «Wish Me Well»
- «Last Day of Summer» (Tom Middleton Cosmos Vox Remix)
- «Lay Lady Lay» (enhanced video)
- 7" vinyl:
- «Lay Lady Lay» (with Gemma Hayes)
- «Clean Slate» (The Bees Remix Edit)
- Minus EP (29 նոյեմբերի, 2004) (միայն Նորվեգիա)
- «Let It Snow»
- «Clean Slate»
- «Heaviest Heart»
- «Dead Happy»
- «The Big Black Moon»
- «Clean Slate» (The Bees Remix)
- «Hold On» (15 օգոստոսի, 2005)
- UK double 7" set:
- «Hold On»
- «The Mute»
- «The Pacemaker»
- «Good Mourning»
- US Tour EP CD:
- «Hold On» (Radio Edit)
- «The Mute»
- «Good Mourning»
- «Grinder»
- «Hold On» (Metronomy Remix)
- «Hold On» (Hans-Peter Lindstrøm Remix)
- «Fall at Your Feet» (5 դեկտեմբերի, 2005)
- CD:
- «Fall at Your Feet» (Jack Joseph Puig Mix)
- «This Bird Can Never Fly»
- 7" vinyl:
- «Fall at Your Feet»
- «Hold On» (Metronomy Remix)
- Dreamfall: The Longest Journey Soundtrack EP (5 ապրիլի, 2006)
- «Be With You» (previously unreleased)
- «My Darling Curse»
- «The Pacemaker»
- «Nothing Hurts Now»
- «Lonely No More» (30 հունիսի, 2008) (միայն համացանցի միջոցով)
- «Lonely No More»
- «Pennydrop»
- «1997»
- «Selfhelper»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://rateyourmusic.com/artist/magnet
- ↑ 2,0 2,1 https://itunes.apple.com/gb/artist/magnet/id5169030
- ↑ 3,0 3,1 http://www.allmusic.com/artist/magnet-mn0000227141
- ↑ 4,0 4,1 4,2 https://itunes.apple.com/us/album/quiet-still/id296018774
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.konzertjunkie.com/tag/norway
- ↑ http://home.c2i.net/gluedy/choco.htm Биография группы «Шоколадная передозировка»
- ↑ 7,0 7,1 7,2 Magnet — Kultur-og-underholdning — NRK
- ↑ Libido — Ballade.no
- ↑ http://www.dagbladet.no/kultur/2005/06/09/434239.html Саундтреки Магнита к Фильмам
- ↑ http://www.dagbladet.no/2011/12/05/magasinet/musikk/even_johansen/magnet/plater/19293735/ Интервью, взятое онлайн-газетой «Dagbladet»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|