HELLP համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HELLP համախտանիշ
ՏեսակՀիվանդություն
ՊատճառԱնհայտ[1]
Հիվանդության ախտանշաններՀոգնածություն, այտուցներ, գլխացավ, սրտխառնոց, ցավ որովայնի վերին աջ հատվածում, տեսողության մթագնում, ցնցումներ[1]
Բժշկական մասնագիտությունՄանկաբարձություն
ՀՄԴ-9642.5
ՀՄԴ-10O14.2
Ռիսկի գործոններՊրեէկլամպսիա, էկլամպսիա,նախկինում HELLP համախտանիշ ունեցող մայրեր,25 տարեկանից բարձր տարիքի մայրեր, սպիտակամորթներ[1]
ԱխտորոշումԱրյան լաբորատոր հետազոտություններ[2]
Տարբերակիչ ախտորոշումՎիրուսային հեպատիտներ, թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, խոլանգիտ, հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ[2]
ԲուժումՀնարավորինս շուտ ծննդալուծում, զարկերակային ճնշման կարգավորում[1][2]
ԲարդություններԴիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ, ընկերքի շերտազատում, երիկամային անբավարարություն,թոքերի այտուց[1]
ՍկիզբըՀղիության վերջին 3 ամիսների ընթացքում կամ ծննդաբերությունից կարճ ժամանակ հետո[1]
ԿանխատեսումՄայրական մահացությունը < 1%[3]
Հանդիպման հաճախականությունՀղիությունների ~0.7%
Commons-logo.svg HELLP syndrome Վիքիպահեստում

HELLP համախտանիշ. հղիության բարդություն է, որը բնութագրվում է հեմոլիզով (անգլ․hemolysis), լյարդային ֆերմենտների բարձրացած մակարդակով (անգլelevated liver enzymes) և թրոմբոցիտների ցածր քանակությամբ (անգլlow platelet count) [1]: Այն սովորաբար սկսվում է հղիության վերջին 3 ամիսների ընթացքում կամ ծննդաբերությունից կարճ ժամանակ հետո[1]։ Բնորոշ ախտանիշներն են հոգնածությունը, այտուցները, գլխացավը, սրտխառնոցը, ցավը որովայնի վերին աջ հատվածում, տեսողության մթագնումը, քթային արյունահոսությունը և ցնցումները[1]։ Բարդություններից են դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշը, ընկերքի շերտազատումը և երիկամային անբավարարությունը[1]։

Պատճառն անհայտ է[1]։ Նման վիճակի առաջացումը կապված է պրեէկլամպսիայի կամ էկլամպսիայի հետ [1]։ Այլ ռիսկի խմբերն են նախկինում նույն համախտանիշն ունեցողները, 25 տարեկանից բարձր տարիքի մայրերը, սպիտակամորթները[1]։ Պլացենտայի ոչ նորմալ զարգացումը կարող է ընկած լինել համախտանիշի զարգացման մեխանիզմի հիմքում[4]։ Ախտորոշումը գլխավորապես հիմնված է արյան լաբորատոր հետազոտությունների վրա, որոնցով հայտնաբերվում են էրիթրոցիտների քայքայման նշաններ (լակտատ դեհիդրոգենազայի մակարդակը 600 Մ/լ-ից բարձր), ասպարտատ տրանսամինազի մակարդակի բարձրացում 70 Մ/լ-ից բարձր և թրոմբոցիտների քանակության նվազեցում 100x109/լ-ից[2]։ Եթե ոչ բոլոր չափանիշներն են առկա, ապա համախտանիշը թերի է[2]։

Բուժումը սովորաբար ներառում է հնարավորինս շուտ ծննդալուծելը[1]։ Դա մասնավորապես ճիշտ է այն դեպքում, երբ հղիության ժամկետը գերազանցում է 34 շաբաթականը[2]։ Դեղորայքը կարող է կիրառվել զարկերակային ճնշումը նվազեցնելու նպատակով, կարող է պահանջվել արյան փոխներարկում[1]։ Հղիության վաղ շրջաններում, կորտիկոստերոիդները կարող են կիրառվել երեխայի թոքերի զարգացումը խթանելու նպատակով[2]։

HELLP համախտանիշը հանդիպում է հղիությունների մոտ 0.7% դեպքերում, ինչպես նաև էկլամպսիայով կամ սուր պրեէկլամպսիայով կանանց 15%-ի մոտ[2][5]։ Մայրական մահացությունը հազվադեպ է (< 1%)[1][3]: Երեխաների դեպքում մահացության ցուցանիշները սովորաբար կախված են այն բանից, թե որքան վաղաժամ են նրանք ծնվել[1]։ Համախտանիշը առաջին անգամ նկարագրվել է 1982 թվականին, ամերիկացի գինեկոլոգ Լուիս Վեինշտեյնի կողմից[2]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

HELLP-ի առաջին նշանները սովորաբար սկսում են ի հայտ գալ հղիության երրորդ եռամսյակի կեսին, թեև նշանները կարող են հայտնվել նաև ավելի վաղ կամ ուշ էտապներում[6]։ Ախտանիշները տարբերվում են ծանրության աստիճանով, ինչպես նաև տարբեր անհատների մոտ, և հաճախ շփոթվում են հղիության նորմալ սիմպտոմների հետ, հատկապես երբ HELLP-ի ախտանիշները խիստ արտահայտված չեն[7]։

HELLP համախտանիշով հիվանդները գանգատվում են ընդհանուր դիսկոմֆորտից, որին հաջորդում է սուր ցավը էպիգաստրալ կամ որովայնի աջ վերին քառակուսու շրջանում, ուղեկցող սրտխառնոցից, փսխումից, մեջքի ցավից, անէմիայից և հիպերտենզիայից։ Որոշ հիվանդներ կարող են նաև գանգատվել գլխացավից և տեսողության խնդիրներից։ Այս ախտանիշները կարող են ուժգնանալ գիշերային ժամերին[8][9][10][11][12]։ Քանի որ համախտանիշը պրոգրեսիվում է և վիճակն ավելի է վատթարանում, լյարդի պատիճի (կապսուլա) պատռման հետևանքով առաջանում է սպոնտան հեմատոմա, ավելի հաճախ տեղակայվելով լյարդի աջ բլթում։ Նշված ախտանիշների ցանկացած համակցումների առկայությունը, մասնավորապես լյարդի սուբկապսուլյար (ենթապատիճային) հեմատոման, պահանջում է անհապաղ հետազոտություն` պայմանավորված վիճակի բարձր հիվանդացության և մահացության ցուցանիշներով[13][14][15]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր մարմնի զանգվածի ինդեքսը, նյութափոխանակային խանգարումները, ինչպես նաև հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը նշանակալիորեն բարձրացնում են HELLP համախտանիշի զարգացման ռիսկը բոլոր հղիների շրջանում։ Կանայք, որոնք նախկինում ունեցել են այս համախտանիշը կամ ունեցել են HELLP սինդրոմի բարդություններով հարազատներ, հակված են լինելու ավելի բարձր ռիսկի խմբերում իրենց հետագա բոլոր հղիությունների ընթացքում [16][17][18]։

HELLP համախտանիշի զարգացման կապը որոշակի գենետիկ փոփոխությունների հետ վերջնականորեն հաստատված չէ, բայց հավանաբար, գենետիկական փոփոխությունների համակցումը որոշակի գեներում, ինչպես օրինակ FAS, VEGF (անոթային էնդոթելիալ աճի գործոն), գլյուկոկորտիկոիդային ռեցեպտորների և TLR գեներում, բարձրացնում են ռիսկը[17][19][20][21][22]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաֆիզիոլոգիան դեռևս պարզ չէ, և հստակ պատճառը չի հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, այն ունի զարգացման ընդհանուր մեխանիզմ (էնդոթելիալ բջիջների վնասում) այնպիսի վիճակների հետ, ինչպիսիք են երիկամների սուր վնասումը և թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրան[23][24]։ HELLP սինդրոմի պաթոֆիզիոլոգիայի բացահայտումը կնպաստի ախտորոշման ճշգրտության բարձրացմանը, հատկապես հղիության վաղ շրջաններում։ Դա նաև կբերի վիճակի կանխարգելման, վարման և բուժման պրոցեսների բարելավման, որը կբարձրացնի մայրական և ֆետալ ապրելիության և առողջացման հավանականությունը[6][25]։

Բորբոքում և մակարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդոթելիալ բջիջների վնասման հետևանքով թողարկվում է պաթոլոգիական ռեակցիաների կասկադ, որոնցով պայմանավորված նշանները և ախտանիշները աստիճանաբար պրոգրեսիվում են, դառնում ավելի ծանր և նույնիսկ մահացու։ Էնդոթելիալ վնասմանը հետևում է վազոսպազմը և թրոմբոցիտների ակտիվացումը, էնդոթելիալ գործոնի (NO) սինթեզի նվազումը և ֆոն Վիլլեբրանդի գործոնի (vWF) սինթեզի ավելացումը, որը բերում է մակարդման կասկադի ընդհանուր ակտիվացման և բորբոքման զարգացման։ Պլացենտայից անջատված նյութերը, ինչպիսիք են բորբոքային ցիտոկինները և սինցիտիոտրոֆոբլաստների մասնիկները, փոխազդում են մայրական իմուն համակարգի և էնդոթելիալ բջիջների հետ՝ հետագայում էլ ավելի նպաստելով մակարդմանը և բորբոքմանը[26][27]։ Այս փոխազդեցությունները նաև բարձրացնում են լեյկոցիտների քանակությունը և ինտերլեյկինների կոնցենտրացիան, ինչպես նաև կոմպլեմենտի ակտիվությունը[28][29]։

Թրոմբոցիտների ցածր քանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոն Վիլլեբրանդի գործոնի (vWF) քայքայումը HELLP սինդրոմի ժամանակ ընկճվում է այն քայքայող սպիտակուցների քանակության նվազեցման հետևանքով, որը բերում է vWF-ի օգնությամբ ավելացած քանակությամբ թրոմբոցիտների օգտագործման։ Որպես հետևանք զարգանում են թրոմբոտիկ միկրոանգիոպաթիաներ և թրոմբոցիտոպենիա[30]։

Հեմոլիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ քանակությամբ անգիոպաթիաների հետևանքով էրիթրոցիտները ֆրագմենտավորվում (հատվածավորվում) են, քանի որ դրանք անցնում են վնասված էնդոթելով և մեծ ֆիբրինային ցանցերով արյունատար անոթներով, որը բերում է միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անէմիայի։ Որպես հեմոլիզի հետևանք անջատվում են մեծ քանակությամբ լակտատ դեհիդրոգենազա և հեմոգլոբին, իսկ վերջինս կարող է վերածվել բիլիռուբինի և կապվել պլազմայի հապտոգլոբինին[8][16]։

Լյարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակարդման կասկադի ակտիվացման հետևանքով ֆիբրինը նստում է լյարդում, բերում լյարդային սինուսոիդների օբստրուկցիայի (խցանման) և անոթային կանգի, ինչը բարձրացնում է ներլյարդային ճնշումը։ Պլացենտար FasL–ը (CD95L, ապոպտոզի անտիգեն), որը տոքսիկ է մարդկանց հեպատոցիտների (լյարդային բջիջներ) համար, խթանելով ՈՒՆԳ-α-ի (ուռուցքային նեկրոզի գործոն) էքսպրեսսիան, բերում է հեպատոցիտների ապոպտոզի և նեկրոզի, ինչի հետևանքով առաջանում է մեծ քանակներով լյարդային ֆերմենտների անջատում։ Լյարդի վնասումը վատթարանում է միկրոանգիոպաթիաների արդյունքում զարգացող պորտալ և ընդհանուր լյարդային արյունահոսքի խանգարման հետևանքով։ Այսպիսով, տարածուն էնդոթելիալ դիսֆունկցիան և լյարդաբջջային վնասումը առաջացնում են լյարդային դիսֆունկցիա` հաճախ բերելով լյարդի նեկրոզի, արյունազեղումների և պատիճի պատռման[31][32][33]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ և ճշգրիտ ախտորոշումը, որը հիմնված է լաբորատոր և գործիքային հետազոտությունների վրա, անհրաժեշտ է բուժման և վարման համար, և նշանակալիորեն նվազեցնում է հիվանդացության ցուցանիշները։ Այնուամենայնիվ, հատկապես նշանների և ախտանիշների բազմազանության և առողջապահության մասնագետների շրջանում կոնսենսուսի բացակայության պատճառով, սինդրոմի ախտորոշումը բավականին բարդ է:Նմանությունները այլ վիճակներին, ինչպիսիք են օրինակ հղիության նորմալ դրսևորումները, սովորաբար բերում են դեպքերի սխալ կամ ավելի հաճախ ուշացած ախտորոշման[6][25]։

Գոյություն ունի ընդհանուր կոնսենսուս HELLP համախտանիշի 3 գլխավոր ախտորոշիչ չափանիշների վերաբերյալ, որը ներառում է լյարդային դիսֆունկցիան, թրոմբոցիտոպենիան և միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիան պրեէկլամպսիայի կասկածով հիվանդների շրջանում։

HELLP համախտանիշի ախտորոշման համար գլխավոր ախտորոշիչ չափանիշների հետ մեկտեղ կարող են կիրառվել նաև մի շարք այլ, թեև ավելի քիչ համոզիչ կլինիկական ախտորոշիչ չափանիշներ ևս։

Գործիքային հետազոտությունները, ինչպիսիք են ուլտրաձայնային հետազոտությունը, համակարգչային շերտագրությունը և մագնիսառեզոնանսային շերտագրությունը, նպաստում են լյարդի դիսֆունկցիայի կասկածով հիվանդների մոտ HELLP համախտանիշի ախտորոշման ճշգրտմանը։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը կատարվում է ոչ հրատապ դեպքերում, իսկ այնպիսի լաբորատոր թեստեր, ինչպես օրինակ գլյուկոզի մակարդակի որոշումը, խորհուրդ է տրվում կատարել HELLP համախտանիշի մեղմ դեպքերում[31][40]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգման համակարգը, որը մշակվել է Միսսիսիպիում, գնահատում է համախտանիշի ծանրության աստիճանը, օգտագործելով հիվանդների մոտ որոշված թրոմբոցիտների նվազագույն քանակությունը, մյուս երկու գլխավոր կլինիկական չափանիշների դրսևորման հետ մեկտեղ։ Մյուս երկու դասերի հետ համեմատած I դասը ամենածանրն է, հիվանդացության և մահացության ավելի բարձր ռիսկով[41]։

  • Դաս I՝ թրոմբոցիտների քանակությունը 50,000 / մկլ-ից ցածր;
  • Դաս II՝ թրոմբոցիտների քանակությունը 50,000-100,000/մկլ;
  • Դաս III՝ թրոմբոցիտների քանակությունը 100,000-150,000/մկլ։

Մեկ այլ դասակարգման համակարգ, որը ներկայացվել է Մեմֆիսում, դասակարգում է HELLP համախտանիշը՝ հիմնվելով դրա դրսևորումների վրա։

  • Թերի (պարցիալ) համախտանիշը բնորոշվում է գլխավոր ախտորոշիչ չափանիշներից մեկի կամ երկուսի մանիֆեստացիայով;
  • Ամբողջական համախտանիշը բնորոշվում է բոլոր երեք գլխավոր ախտորոշիչ չափանիշների մանիֆեստացիայով[42]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս միակ առաջարկվող և ամենաարդյունավետ բուժման մեթոդը հնարավորինս շուտ ծննդալուծումն է, քանի որ նշանները և ախտանիշները նվազում և աստիճանաբար անհետանում են ընկերքի անջատումից հետո։ Անհապաղ ծննդալուծումը կյանքի հետ համատեղելի միակ տարբերակն է բազմաօրգանային դիսֆունկցիայով կամ անբավարարությամբ դեպքերում, արյունազեղման և պտղի համար զգալի վնասի առկայության դեպքում։ Որոշակի դեղորայքներ կարող են նաև կիրառվել սպեցիֆիկ սիմպտոմները մեղմելու համար[2][31][43][44]։

Կորտիկոստերոիդների օգտակարությունը դեռ պարզ չէ, թեև գոյություն ունեն փորձարարական ապացույցներ, որ դրանք կարող են բարձրացնել մայրական թրոմբոցիտների քանակությունը[45][46]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման դեպքում մայրական մահացությունը կազմում է մոտ 1%, թեև այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ընկերքի շերտազատումը, երիկամների սուր վնասումը, լյարդի սուբկապսուլյար (ենթապատիճային) հեմատոման, լյարդի կայուն վնասումը և ցանցաթաղանթի շերտազատումը, հանդիպում են կանանց մոտ 25%–ի մոտ։ Պերինատալ մահացությունը (բնութագրում է 22 շաբաթական հղիությունից մինչև 7 օրական ժամակահատվածում առկա մեռելածնության, ինչպես նաև կենդանածինների մահվան դեպքերը 1000 կենդանածնի հաշվով տվյալ տարվա ընթացքում) կազմում է 73–ից 119 դեպք HELLP համախտանիշով հիվանդ կանանցից ծնված 1000 երեխաների հաշվարկով, իսկ երեխաների 40%–ի աճի ցուցանիշները հետ են մնում գեստացիոն տարիքից[47]։ Ընդհանուր առմամբ, գեստացիոն տարիքը, որպես երեխաների ապրելիության ցուցանիշները որոշող գործոն, ունի ավելի կարևոր նշանակություն, քան HELLP–ի ծանրության աստիճանը[48]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

HELLP համախտանիշը հանդիպում է պրեէկլամպսիայով հիվանդների 10-20%–ի մոտ և հանդիսանում է բոլոր հղիությունների 0.5-0.9%–ի բարդություն[6][49]։ 25 տարեկանից բարձր կովկասցի կանայք կազմում են ախտորոշված HELLP համախտանիշի դեպքերի մեծ մասը[50]։ Դեպքերի 70%–ի ժամանակ համախտանիշը դրսևորվում է մինչև ծննդաբերությունը, առավելապես հղիության երրորդ եռամսյակում, բայց 10% և 20% դեպքերում ախտանիշներն առաջանում են համապատասխանաբար երրորդ եռամսյակից առաջ և հետո։ Հետծննդաբերական դրսևորումները նկատվում են HELLP համախտանիշի բոլոր դեպքերի 30%–ի ժամանակ[51]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

HELLP համախտանիշը ճանաչվել է որպես առանձին կլինիկական միավոր (տարբերակվելով ծանր պրեէկլամպսիայից) 1982 թվականին ամերիկյան գինեկոլոգ Լուիս Վեինշտեյնի կողմից[31]։ 2005 թվականին, իր հոդվածներից մեկում Վեինշտեյնը գրել էր, որ հեմոլիզ, լյարդի խանգարված ֆունկցիա, թրոմբոցիտոպենիա և հիպոգլիկեմիա ունեցող կանանց հետծննդաբերական անբացատրելի մահը դրդեց նրան վերանայել բժշկական գրականությունը և հավաքել տեղեկություններ նման կանանց մասին[10]։ Նա նշում էր, որ HELLP համախտանիշի դրսևորումներով դեպքեր նկարագրվել են դեռևս 1954 թվականին[10][52]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 «HELLP syndrome»։ Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program (անգլերեն)։ 2018։ Վերցված է հոկտեմբերի 5, 2018 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «The HELLP syndrome: clinical issues and management. A Review»։ BMC Pregnancy Childbirth 9: 8։ February 2009։ PMC 2654858։ PMID 19245695։ doi:10.1186/1471-2393-9-8 
  3. 3,0 3,1 Odze Robert D., Goldblum John R. (2009)։ Surgical Pathology of the GI Tract, Liver, Biliary Tract, and Pancreas (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 1240։ ISBN 9781416040590 
  4. Cohen Hannah, O'Brien Patrick (2015)։ Disorders of Thrombosis and Hemostasis in Pregnancy: A Guide to Management (անգլերեն)։ Springer։ էջ 305։ ISBN 9783319151205 
  5. «Preeclampsia and Eclampsia»։ Merck Manuals Consumer Version։ March 2018։ Վերցված է հոկտեմբերի 5, 2018 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Maternal-perinatal outcome associated with the syndrome of hemolysis, elevated liver enzymes, and low platelets in severe preeclampsia-eclampsia»։ J Perinat Med 155 (3): 501–9։ September 1986։ PMID 3529964։ doi:10.1016/0002-9378(86)90266-8 
  7. «Temporising management of severe pre-eclampsia with and without the HELLP syndrome»։ Br J Obstet Gynaecol 102 (2): 111–7։ February 1995։ PMID 7756201։ doi:10.1111/j.1471-0528.1995.tb09062.x 
  8. 8,0 8,1 8,2 «Diagnosis, controversies, and management of the syndrome of hemolysis, elevated liver enzymes, and low platelet count»։ Obstet Gynecol 103 (5 Pt 1): 981–91։ May 2004։ PMID 15121574։ doi:10.1097/01.AOG.0000126245.35811.2a 
  9. 9,0 9,1 «he HELLP syndrome (hemolysis, elevated liver enzymes, and low platelets): much ado about nothing?»։ Am J Obstet Gynecol 162 (2): 311–6։ February 1990։ PMID 2309811։ doi:10.1016/0002-9378(90)90376-i 
  10. 10,0 10,1 10,2 «It has been a great ride: The history of HELLP syndrome»։ Am J Obstet Gynecol 193 (3 Pt 1): 860–3։ September 2005։ PMID 16150288։ doi:10.1016/j.ajog.2005.06.058 
  11. «A syndrome of liver damage and intravascular coagulation in the last trimester of normotensive pregnancy. A clinical and histopathological study»։ Br J Obstet Gynaecol 93 (2): 145–55։ February 1986։ PMID 3511956։ doi:10.1111/j.1471-0528.1986.tb07879.x 
  12. «Characteristics and treatment of hepatic rupture caused by HELLP syndrome»։ Am J Obstet Gynecol 1995 (1): 129–33։ July 2006։ PMID 16579935։ doi:10.1016/j.ajog.2006.01.016 
  13. «Placenta-derived CD95 ligand causes liver damage in hemolysis, elevated liver enzymes, and low platelet count syndrome»։ Gastroenterology 126 (3): 849–58։ March 2004։ PMID 14988839։ doi:10.1053/j.gastro.2003.11.054 
  14. «Preeclampsia-associated hepatic hemorrhage and rupture: mode of management related to maternal and perinatal outcome»։ Obstet Gynecol Surv 54 (3): 196–202։ March 1996։ PMID 10071839։ doi:10.1097/00006254-199903000-00024 
  15. «Subcapsular liver hematoma in HELLP syndrome: Evaluation of diagnostic and therapeutic options--a unicenter study»։ Am J Obstet Gynecol 190 (1): 106–12։ January 2004։ PMID 14749644։ doi:10.1016/j.ajog.2003.08.029 
  16. 16,0 16,1 «A genome-wide scan for preeclampsia in the Netherlands»։ Eur J Hum Genet 9 (10): 758–64։ October 2001։ PMID 11781687։ doi:10.1038/sj.ejhg.5200706 
  17. 17,0 17,1 «Long-term maternal and subsequent pregnancy outcomes 5 years after hemolysis, elevated liver enzymes, and low platelets (HELLP) syndrome»։ Am J Obstet Gynecol 201 (4): 385 e1–5։ October 2009։ PMID 19716544։ doi:10.1016/j.ajog.2009.06.033 
  18. «Follow-up analysis of pregnancies complicated by HELLP syndrome»։ Fetal Diagn Ther 21 (6): 519–22։ 2006։ PMID 16969007։ doi:10.1159/000095665 
  19. «Fas (TNFRSF6) gene polymorphism in pregnant women with hemolysis, elevated liver enzymes, and low platelets and in their neonates»։ Obstet Gynecol 107 (3): 582–7։ March 2009։ PMID 16507928։ doi:10.1097/01.AOG.0000195824.51919.81 
  20. «Vascular endothelial growth factor (VEGF) polymorphisms in HELLP syndrome patients determined by quantitative real-time PCR and melting curve analyses»։ Clin Chim Acta 389 (1–2): 126–31։ 2006։ PMID 18167313։ doi:10.1016/j.cca.2007.12.003 
  21. «Overrepresentation of BclI polymorphism of the glucocorticoid receptor gene in pregnant women with HELLP syndrome»։ Clin Chim Acta 405 (1–2): 148–52։ July 2009։ PMID 19336230։ doi:10.1016/j.cca.2009.03.046 
  22. «Maternal TLR4 and NOD2 gene variants, pro-inflammatory phenotype and susceptibility to early-onset preeclampsia and HELLP syndrome»։ PLOS ONE 3 (4): e1865։ April 2008։ Bibcode:2008PLoSO...3.1865V։ PMC 2270909։ PMID 18382655։ doi:10.1371/journal.pone.0001865 
  23. 23,0 23,1 «The HELLP syndrome»։ Br J Obstet Gynaecol 104 (8): 877–91։ August 1997։ PMID 9255078։ doi:10.1111/j.1471-0528.1997.tb14346.x 
  24. «DCurrent understanding of severe preeclampsia, pregnancy-associated hemolytic uremic syndrome, thrombotic thrombocytopenic purpura, hemolysis, elevated liver enzymes, and low platelet syndrome, and postpartum acute renal failure: different clinical syndromes or just different names?»։ Curr Opin Nephrol Hypertens 3 (4): 436–45։ July 1994։ PMID 8076148։ doi:10.1097/00041552-199407000-00010 
  25. 25,0 25,1 «Biochemistry of HELLP syndrome»։ Adv Clin Chem։ Advances in Clinical Chemistry 53: 85–104։ 2011։ ISBN 9780123858559։ PMID 21404915։ doi:10.1016/B978-0-12-385855-9.00004-7 
  26. «Syncytiotrophoblast microvesicles released from pre-eclampsia placentae exhibit increased tissue factor activity»։ PLOS ONE 6 (10): e26313։ 2011։ Bibcode:2011PLoSO...626313G։ PMC 3194796։ PMID 22022598։ doi:10.1371/journal.pone.0026313 
  27. «Acute activation of the endothelium results in increased levels of active von Willebrand factor in hemolysis, elevated liver enzymes and low platelets (HELLP) syndrome»։ PLOS ONE 4 (12): 2569–75։ December 2006։ PMID 16968329։ doi:10.1111/j.1538-7836.2006.02205.x 
  28. «SLeukocytosis is proportional to HELLP syndrome severity: evidence for an inflammatory form of preeclampsia»։ South Med J 93 (8): 768–71։ August 2000։ PMID 10963506։ doi:10.1097/00007611-200093080-00005 
  29. «Complement, neutrophil, and macrophage activation in women with severe preeclampsia and the syndrome of hemolysis, elevated liver enzymes, and low platelet count»։ Obstet Gynecol 79 (1): 19–26։ January 1992։ PMID 1727579 
  30. «Mild to moderate reduction of a von Willebrand factor cleaving protease (ADAMTS-13) in pregnant women with HELLP microangiopathic syndrome»։ Haematologica 88 (9): 1029–34։ September 2003։ PMID 12969811 
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 «Syndrome of hemolysis, elevated liver enzymes, and low platelet count: a severe consequence of hypertension in pregnancy»։ Am J Obstet Gynecol 142 (2): 159–67։ January 1982։ PMID 7055180։ doi:10.1016/s0002-9378(16)32330-4 
  32. 32,0 32,1 «Acute complications of preeclampsia»։ Clin Obstet Gynecol 45 (2): 308–29։ June 2002։ PMID 12048392։ doi:10.1097/00003081-200206000-00004 
  33. «Hepatic hemorrhage and the HELLP syndrome: a surgeon's perspective»։ Am Surg 61 (9): 756–60։ September 1995։ PMID 7661469 
  34. «The spectrum of severe preeclampsia: comparative analysis by HELLP (hemolysis, elevated liver enzyme levels, and low platelet count) syndrome classification»։ Am J Obstet Gynecol 180 (6 Pt 1): 1373–84։ June 1999։ PMID 10368474։ doi:10.1016/s0002-9378(99)70022-0 
  35. «Understanding and managing HELLP syndrome: the integral role of aggressive glucocorticoids for mother and child»։ Am J Obstet Gynecol 195 (4): 914–34։ October 2006։ PMID 16631593։ doi:10.1016/j.ajog.2005.08.044 
  36. «The natural history of HELLP syndrome: patterns of disease progression and regression»։ Am J Obstet Gynecol 164 (6 Pt 1): 1500–9; discussion 1509–13։ June 1992։ PMID 2048596։ doi:10.1016/0002-9378(91)91429-z 
  37. «Severe preeclampsia with fulminant and extreme elevation of aspartate aminotransferase and lactate dehydrogenase levels: high risk for maternal death»։ Am J Perinatol 12 (5): 310–3։ September 1995։ PMID 8540929։ doi:10.1055/s-2007-994482 
  38. «Preeclampsia: an endothelial cell disorder»։ Am J Obstet Gynecol 161 (5): 1200–4։ November 1989։ PMID 2589440։ doi:10.1016/0002-9378(89)90665-0 
  39. «Treatment of hypertension in pregnant women»։ N Engl J Med 335 (45): 257–65։ July 1996։ PMID 8657243։ doi:10.1056/NEJM199607253350407 
  40. «Preeclampsia/eclampsia with hemolysis, elevated liver enzymes, and thrombocytopenia»։ Obstet Gynecol 66 (5): 657–60։ November 1985։ PMID 4058824 
  41. «Pregnancy complicated by preeclampsia-eclampsia with the syndrome of hemolysis, elevated liver enzymes, and low platelet count: how rapid is postpartum recovery?»։ Obstet Gynecol 76 (5 Pt 1): 737–41։ November 1990։ PMID 2216215։ doi:10.1097/00006250-199011000-00001 
  42. «Clinical utility of strict diagnostic criteria for the HELLP (hemolysis, elevated liver enzymes, and low platelets) syndrome»։ Am J Obstet Gynecol 175 (2): 460–4։ August 1996։ PMID 8765269։ doi:10.1016/s0002-9378(96)70162-x 
  43. «Risk factors for adverse maternal outcomes among women with HELLP (hemolysis, elevated liver enzymes, and low platelet count) syndrome»։ Am J Obstet Gynecol 183 (2): 444–8։ August 2000։ PMID 10942484։ doi:10.1067/mob.2000.105915 
  44. «The importance of early laboratory screening methods for maternal and fetal outcome in cases of HELLP syndrome»։ Eur J Obstet Gynecol Reprod Biol 36 (1–2): 43–51։ August 1990։ PMID 2365128։ doi:10.1016/0028-2243(90)90048-6 
  45. Woudstra DM, Chandra S, Hofmeyr GJ, Dowswell T (սեպտեմբերի 8, 2010)։ «Corticosteroids for HELLP (hemolysis, elevated liver enzymes, low platelets) syndrome in pregnancy.»։ The Cochrane Database of Systematic Reviews (9): CD008148։ PMC 4171033։ PMID 20824872։ doi:10.1002/14651858.CD008148.pub2 
  46. «HELLP syndrome: understanding and management of a pregnancy-specific disease»։ J Obstet Gynaecol 33 (4): 331–7։ May 2013։ PMID 23654309։ doi:10.3109/01443615.2013.775231 
  47. Belfort Michael A., Steven Thornton, George R. Saade (2002)։ Hypertension in Pregnancy։ CRC Press։ էջեր 159–60։ ISBN 9780824708276։ Վերցված է 2012-04-13 
  48. Stevenson David Kendal, William E. Benītz (2003)։ Fetal and Neonatal Brain Injury։ Cambridge University Press։ էջ 260։ ISBN 9780521806916։ Վերցված է 2012-04-13 
  49. «Hypertensive disorders in twin pregnancy»։ Eur J Obstet Gynecol Reprod Biol 58 (1): 13–9։ January 1995։ PMID 7758654։ doi:10.1016/0028-2243(94)01982-d 
  50. «HELLP syndrome: recognition and perinatal management»։ American Family Physician 60 (3): 829–36, 839։ September 1999։ PMID 10498110 
  51. «Diagnosis and management of hemolysis, elevated liver enzymes, and low platelets syndrome»։ Clin Perinatol 31 (4): 807–33։ December 2004։ PMID 15519429։ doi:10.1016/j.clp.2004.06.008 
  52. «Intravascular hemolysis, thrombocytopenia and other hematologic abnormalities associated with severe toxemia of pregnancy»։ N Engl J Med 250 (3): 89–98։ Jan 1954։ PMID 13119851։ doi:10.1056/NEJM195401212500301 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ