Cirque du Soleil

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cirque du Soleil
ՏեսակԿրկես, մեդիա ընկերություն և հավաքածու
Երկիր Կանադա[1]
ՍեփականատերTPG?
Հիմնադրված է1984
ՀիմնադիրGuy Laliberté?, Gilles Ste-Croix? և Daniel Gauthier?
Պարգևներ
Իրադարձություններանանկություն[2]
Պաշտոնական կայք

«Cirque du Soleil» (ֆր.՝ Սիրկ դյու սոլեյ - «Արևի կրկես») կանադական ընկերություն, որն աշխատում է ժամանցային ոլորտում և իր գործունեությունը բնութագրում է որպես «կրկեսային մշակույթի և փողոցային ներկայացումների գեղարվեստական համակցություն»։ Հիմնադրվել է 1984 թվականին՝ Գի Լաբերտեի և Ժիլեմ Սենտ Կուրայի կողմից՝ Մոնրեալում (ԿանադաԿրկեսը հայտնի է նրանով, որ հաստատապես հրաժարվել է իր ներկայացումներում կենդանիների մասնակցությունից, ինչպես նաև՝ իր համադրական ներկայացումներով, որոնցում կրկեսային վարպետությունը միավորվում է երաժշտության, հետաքրքիր դիզայնի և պարարվեստի հետ։ Համարվում է, որ այն նոր կյանք է տվել կրկեսային արվեստին։

Ընկերությունն ունի շուրջ 4 հազար մարդ, որոնք աշխատում են տարբեր խմբերում, ինչը հնարավորություն է տալիս ներկայացումներ ունենալ միաժամանակ տարբեր քաղաքներում։ Կրկեսախմբի հիմնական մասը ներկայացում է տալիս Լաս Վեգասում, շրջիկ մասը տարբեր շոուներով շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում՝ ելույթ ունենալով ինչպես ժամանակավոր վրանային կրկեսներում (շապիտո), այնպես էլ մշտական կրկեսներում, թատերական բեմերում, համերգային սրահներում։ Կրկեսի տարեկան շահույթը հասնում է 600 միլիոն դոլարի։

Կրկեսի հետ համագործակցել են կոմպոզիտոր Ռենե Դյուպերեն, ռեժիսոր Ռոբեր Լեպաժը, մոդելագործ Տիերի Մյուգլերը։ Երկար տարիներ կրկեսի բեմադրող ռեժիսորն է Պավել Բրյունը (անգլ.՝ Pavel Brun), պարուսույցը՝ Դեբրա Լին Բրաունը (անգլ.՝ Debra Lynne Brown):

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Mirage» հյուրանոց, 1994 թվական
Հատված Dralion ներկայացումից, Վիեն, 2004 թվական

Բազմաթիվ ներկայացումներ կրում են սեփական անվանումներ և թարգմանության կարիք չունեն:

  • 1984 - Le Grand Tour / «Մեծ ճանապարհորդություն»
  • 1987 - Le Cirque Réinventé / «Նորովի հնարված կրկես»
  • 1990 - Nouvelle Expérience / «Նոր փորձ»
  • 1990 - Fascination / «Կախարդանք»
  • 1992 - Saltimbanco / «Թափառական ակրոբատ» (առաջին ներկայացումը շապիտոյում)
  • 1993 - Mystère / «Կախարդանք»
  • 1994 - Alegría / «Ուրախություն»
  • 1996 - Quidam / «Ինչ որ մեկը»
  • 1998 - «O» (Au) / «Ջուր»
  • 1998 - La Nouba / Զվարճանալ, կյանքը վայելել
  • 1999 - Dralion / «Վիշապառյուծ»
  • 2002 - Varekai / «Որտեղ էլ որ լինես»
  • 2003 - Zumanity
  • 2004 -
  • 2005 - Corteo / «Թափոր»
  • 2006 - Delirium / «Զառանցանք»
  • 2006 - The Beatles LOVE / «Բիթլզը ՍԵՐ է»[3]
  • 2007 - Koozå
  • 2007 - Saltimbanco (ներկայացումը բեմադրվում է մշտական բեմում)
  • 2007 - Wintuk
  • 2008 - CRISS ANGEL Believe
  • 2008 - Zaia
  • 2008 - Zed
  • 2009 - Ovo / «Ձու»
  • 2010 - Banana Shpeel
  • 2010 - Totem / «Тотем»
  • 2010 - Viva Elvis|Viva ELVIS / «Կեցցե Էլվիսը»
  • 2011 - IRIS
  • 2011 - Zarkana
  • 2011 - Michael Jackson THE IMMORTAL World Tour
  • 2012 - Amaluna
  • 2013 - Alegria (վերսկսում)

Saltimbanco[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թափառական ակրոբատ» (իտալ.՝ salltarre in banco - «թռչել նստարանին») (1992) թվականին շապիտո կրկեսի առաջին բեմադրությունն է։ Ներշնչվելով մեծ քաղաքի ուրբանիստական մատերիայով և նրա բնակիչներով՝ շոուն ցուցադրում է քաղաքային կյանքն իր ողջ դրսևորումներով. այստեղ ապրող մարդկանց, թե ինչ են նրանք սիրում, ինչ չեն սիրում, նրանց խմբերը, ընտանիքները, փողոցների ունայնությունն ու հսկա երկնաքերերը, այս ամենը ակրոբատիկ հնարքների մի ամբողջական այլաբանություն է։ Գործող անձանց բարոկկո ձևավորմամբ էկլեկտիկ կազմը հանդիսատեսին տանում է դեպի մի հեքիաթային աշխարհ, մտացածին քաղաք, որտեղ կերպարների բազմազանությունը հանդիսանում է հույսերի հենարան[4]։

Alegría[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված Alegria ներկայացումից, Ալբերտ հոլ, Լոնդոն, 2004 թվական

Ալեգրիա (Cirque du Soleil)|Alegría (իսպ.՝ ՝ «հրճվանք, ուրախություն»), 1994 սա երիտասարդական ուժի, էներգիայի ներբող է։ Ներկայացումը շոշափում է մի շարք թեմաներ. հզորություն, որը ժամանակի ընթացքում թուլանում է, հնագույն միապետությունից դեպի ժամանակակից ժողովրդավարության էվոլյուցիա, ծերություն և երիտասարդություն։ Մթնոլորտը ստեղծում թագավորները, հիմարները, թափառական դերասանները, մուրացկանները, ծեր արիստոկրատներն ու երեխաները, ինչպես նաև ծաղրածուները, որոնք կարող են հաղթահարել ժամանակի ընթացքը և այն փոփոխությունները, որ ժամանակն է առաջ բերում։

Սպիտակ երգչուհի Ֆրանչեսկա Գանոն։

Quidam[խմբագրել | խմբագրել կոդը]

Quidam (Cirque du Soleil)|Quidam ներկայացում (1996)՝ պատմվածք է մի աղջկա մասին, որը ստեղծել է իր հանելուկային գաղտնի աշխարհը, որտեղ կարելի է հանդիպել կաթսան ձեռքին «անգլուխ ձիավորի» և այլ երևակայական հերոսների։

Varekai[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապիտո Varekai ներկայացման համար, Կոլումբուս (Օհայո), 2007 թվական

Varekai (2002) թափառող գնչուների լեզվով նշանակում է «որտեղ էլ որ լինես», «որտեղ հարմար է»։ Այս տարօրինակ աշխարհը գոյություն ունի անտառում՝ հրաբխի կատարին։ Ներկայացումը նվիրված է գնչուական ոգուն, մշակույթին և կրկեսի մթնոլորտին, նրա ավանդույթներին։

Հագուստի նկարիչ՝ Էյկո Իսիոկա։

Ovo[խմբագրել | խմբագրել կոդը]

Ovo (լատին․՝  «ձու»), 2009՝ ճանապարհորդություն դեպի մշտապես շարժվող միջատների աշխարհ։

Zarkana[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ներկայացման գլխավոր հերոսը կախարդ Զարկն է, որը մտահոգ է իր սիրուհու և նրա մոգական կարողության անհետացմամբ:Նա վերին ուժերին խնդրում է իրեն վերադարձնեն իր սերը։ Հանդիսատեսը նրա հետ տեղափոխվում է հանելուկային բազմադեմ կերպարների աշխարհ, որտեղ ջնջված են իրականության և երևակայության միջև սահմանները։ Զարկայի օգնական Լիուի դերը խաղացել է երգչուհի Կասիոպեան։

Այլ ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթ Թոֆիկ Բահրամովի անվան հանրապետական մարզադաշտում, Բաքու, 2012 թվական

Կրկեսի դերասանները ելույթ են ունեցել 2002 թվականին Օսկար կինոմրցանակի 74-րդ մրցանակաբաշխության, Գրեմմիի 50-րդ մցանակաբաշխության և Սուպեր Բոուլ XLI-ի ժամանակ։ 2009 թվականին կրկեսի դերասանները հանդես են եկել Մոսկվայում՝ Եվրատեսիլ միջոցառման բացմանը, 2010 թվականին ելույթի մի մասը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած շրջանավարտների միջոցառման՝ «Կարմիր առագաստներ» ժամանակ։ Կրկեսի դերասանները հանդես են եկել ԵՄ (2010) համաժողովին, (2012) Ադրբեջանում FIFA U-17 Women’s World Cup բացման ժամանակ։

2010 թվականին Կազանում շրջագայելու ժամանակ դպրոցներում աշխատող բոլոր 9 հազար ուսուցիչները հնարավորություն են ունեցել անվճար դիտելու ներկայացումը[5]։ Ներկայացումներից մեկն ընդհատվել է, քանի որ ահազանգել են պայթուցիկի առկայության մասին։ Դերասաններն ու հանդիսատեսները տարհանվել են տարբեր մուտքերով[6], ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել[7]։ Սա կրկեսի պատմության մեջ ներկայացումների ընդհատման եզակի դեպքն է եղել։

Կինոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսի նվաճումները նշանավորվել են կրկեսային առաջատար մրցանակներով։ Ելույթներից մեկի ձայնագրությունը շահել է «Էմմի» մրցանակ։

  • Կրկեսի դերասաններից մեկը՝ Դմիտրի Բուլկինն առաջին տեղն է զբաղեցրել հեռուստատեսային «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  2. https://www.forbes.com/sites/hanktucker/2020/05/03/coronavirus-bankruptcy-tracker-these-major-companies-are-failing-amid-the-shutdown/
  3. «Новости и анонсы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Гастрольное шоу Cirque du Soleil | Saltimbanco | Cirque du Soleil». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  5. Все учителя Казани смогут бесплатно сходить на шоу Цирка дю Солей
  6. Зрителей шоу Цирка дю Солей в Казани эвакуировали с представления
  7. Хулигана, сорвавшего представление Цирка Дю Солей, арестовали
  8. «Cirque du Soleil: Сказочный мир (США, 2012): дата выхода, трейлеры и тизеры, актеры, кадры со съемок фильма – Афиша-Кино». Афиша. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  9. Газета Новая жизнь. Интервью с Дмитрием Булкиным Արխիվացված 2012-03-04 Wayback Machine
  10. Дикая подлость «Минуты славы» Արխիվացված 2013-07-06 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Cirque du Soleil» հոդվածին։