COVID-19 պանդեմիայի մասին կոնսպիրոլոգիական տեսություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դեռևս մինչև COVID-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի պաշտոնական հայտարարությունը, 2020 թվականի մարտի 11-ին համացանցում սկսեցին տարածվել կոնսպիրոլոգիական վարկածներ և ապատեղեկատվություն այդ հիվանդության ծագման, մասշտաբի, կանխարգելման, բուժման և այլ ասպեկտների վերաբերյալ[1][2][3][4]։ Կոնսպիրոլոգիական վարկածները տարածվել են սոցիալական ցանցերում, տեքստային հաղորդագրություններում, ինչպես նաև տարբեր երկրների մի շարք պետական ԶԼՄ-ներում։ Այս տեսակի ամենատարածված վարկածներից են այն պնդումները, որ վիրուսը արտոնագրված պատվաստանյութով կենսաբանական զենք է, բնակչության թվաքանակի կարգավորման գործիք կամ լրտեսական գործողության արդյունք[5][6][7]։ Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման, բուժման և ինքնագնահատականի մասին բժշկական ապատեղեկատվությունը նույնպես տարածվել է սոցիալական ցանցերի միջոցով[8]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սա ինֆոդեմիա է հայտարարել, որը վտանգ է ներկայացնում համաշխարհային առողջապահության համար[3]։

Ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի 2-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր «զանգվածային ինֆոդեմիայի» (այսինքն՝ «ապատեղեկատվության համաճարակի») մասին՝ մատնանշելով վիրուսի մասին տարածվող ոչ հավաստի տեղեկատվության առատությունը, որը խանգարում է մարդկանց անհրաժեշտության դեպքում գտնել հուսալի աղբյուրներ և հուսալի խորհուրդներ։ ԱՀԿ-ն հայտարարել է, որ ստեղծված իրադրության կապակցությամբ ստեղծվել է ԱՀԿ-ի ուղիղ շուրջօրյա «թեժ գիծ», որտեղ հաղորդակցությունների և սոցիալական ցանցերի մասնագետները հետևում են վիրուսի մասին ապատեղեկատվությանը և դրան արձագանքում ԱՀԿ-ի վեբ-կայքի և սոցիալական ցանցերի էջերի միջոցով[9][10][11]։ ԱՀԿ-ն հատուկ ներկայացրել է սոցիալական ցանցերում տարածված կեղծ որոշ պնդումներ, այդ թվում, այն պնդումը, որ մարդը կարող է ասել, թե արդյոք նա ունի վիրուս, թե ոչ, պարզապես պահելով իր շունչը, պնդումը ըստ որի մեծ քանակությամբ ջուր օգտագործելը կպաշտպանի վիրուսից և պնդումը, որ աղի ջրով կոկորդի ողողումը կարող է կանխել վարակը[12]։

Ֆեյսբուքի, Թվիթերի և Գուգլի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ընկերությունները համագործակցում են ԱՀԿ-ի հետ ապատեղեկատվության դեմ պայքարում[13]։ Ֆեյսբուքը հայտարարել էր, որ ինքը կհեռացնի այն կոնտենտը, որը խախտում է առողջապահության կազմակերպությունների և տեղական իշխանությունների քաղաքականությունը ապատեղեկատվության վերաբերյալ և, որը ունակ է վնաս հասցնել մարդկանց առողջությանը[14]։ Ֆեյսբուքը նաև ԱՀԿ-ի անվճար գովազդ է ցուցադրում[15]։

2020 թվականի փետրվարի վերջին Amazon ինտերնետ-խանութը իր կատալոգից հեռացրել էր ավելի քան մեկ միլիոն արտադրանք, որոնք բնութագրվել էին որպես կորոնավիրուսից բուժելու կամ պաշտպանելու միջոցներ[16]։

COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության միլիոնավոր դեպքեր նկատվել են մի քանի առցանց հարթակներում[17]։ Ֆեյքային նորությունների այլ հետազոտողներ նշել են, որ որոշ խոսակցություններ սկսվել են Չինաստանում, և ապա այդ նույն լուրերից շատերը տարածվել են Կորեայում և ԱՄՆ-ում, ինչը Կորեայի մի քանի համալսարաններին դրդել է «փաստեր նախքան ասեկոսեները» բազմալեզու քարոզարշավ սկսել ի պատասխան համացանցում տեղ գտած պնդումների[18][19][20][21]։

Շատ թերթեր, օրինակ՝ The New York Times[22] և Bloomberg-ը անվճար հասանելիություն են հայտնաբերել իրենց պաշտոնական կայքերում տեղադրված կորոնավիրուսի թեմայով վճարովի նյութերին[23]։ Շատ գիտական հրատարակչություններ հրապարակել են գիտական հոդվածներ, որոնք կապված են հիվանդության բռնկման հետ[24]։ Որոշ գիտնականներ իրենց արդյունքները տեղադրել են bioRxiv-ի նման սերվերների վրա՝ տեղեկատվության տարածումն արագացնելու համար[25]։ Nature Medicine-ը հոդված է հրապարակել, որը հերքում է դավադրության տեսությունը այն մասին, որ SARS-CoV-2 վիրուսը ստեղծվել է արհեստականորեն։ Այն ցույց է տվել, որ վիրուսի պեպլոմերների բարձրաֆինային կապը մարդու անգիոտենզինհավաքող ֆերմենտի հետ (ACE2) հանդիսանում է մարդու կամ ACE2-ի բնական ընտրության ամենահավանական արդյունքը, որը թույլ է տալիս զգալ մեկ այլ օպտիմալ կապակցող լուծում[26]։ Գենետիկական մանիպուլյացիայի դեպքում, հավանաբար, կօգտագործվի բետակորոնավիրուսների համար մի քանի հակադարձ գենետիկ համակարգերից մեկը, մինչդեռ գենետիկական տվյալները անհերքելիորեն ցույց են տվել, որ վիրուսը նախկինում օգտագործված որևէ վիրուսի կաղապարից ստացված չէ[26]։ Պարզվել է, որ վիրուսի ընդհանուր մոլեկուլային կառուցվածքը տարբերվում է հայտնի կորոնավիրուսից և առավել մոտ է չղջիկների և հավերի վիրուսների կառուցվածքին, որոնք քիչ են ուսումնասիրվել և երբեք չեն վնասել մարդկանց[27]։

Պանդեմիայի կոնսպիրոլոգիական տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական կենսաբանական զենք ուհանական լաբորատորիայից[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին Բի-բի-սի-ն հաղորդագրություն է հրապարակել՝ վկայակոչելով հունվարի 24-ին The Washington Times-ից հրապարակված երկու հոդվածները, որոնցում նշվում է, որ COVID-19 վիրուսը կենսաբանական զենքի մշակման չինական ծրագրի մի մասն է, որն ստեղծվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում (WIV)[1][28]: Ավելի ուշ Washington Post թերթը հրապարակել է մի հոդված, որը հերքում է դավադրության տեսությունը, հղում անելով ամերիկյան փորձագետներին, որոնք բացատրել են, որ այս ինստիտուտը հարմար չէ կենսաբանական զենքի հետազոտությունների համար, և որ երկրների մեծ մասը հրաժարվել է կենսաբանական զենքից, այն համարելով անօգուտ։ Բացի այդ, չկա որևէ ապացույց, որ վիրուսը գենետիկորեն ձևափոխվել է[29]։

2020 թվականի փետրվարին ամերիկացի սենատոր Թոմ Կոտոնը և պրոֆեսոր Ֆրենսիս Բոյլը ենթադրել են, որ վիրուսը, հնարավոր է, չինական կենսաբանական զենք է եղել[30], բայց, բազմաթիվ բժշկական փորձագետների կարծիքով, դրա ապացույցները բացակայում են[31]։ Պահպանողական քաղաքական մեկնաբան Ռաշ Լիմբոն «Ռաշա Լիմբոյի շոու» ռադիոհաղորդման ժամանակ հայտարարել է, որ վիրուսը, հավանաբար, «ՔԴԿ-ի լաբորատոր փորձարկումն է», և որ չինացիները զինվել են վիրուսով և ուղեկցող լրատվամիջոցների հիստերիայով՝ Դոնալդ Թրամփին ոչնչացնելու համար[32][33]։ 2020 թվականի փետրվարին The Financial Times-ը, հղում անելով կորոնավիրուսի առաջատար հետազոտողներից մեկին՝ Trevor Bedford-ին, հաղորդել է, որ «գենային ինժեներիայի ոչ մի ապացույց չկա, որը մենք կարող ենք գտնել», և որ «մենք ապացույցներ ունենք, որ մուտացիաները (վիրուսում) լիովին համապատասխանում են բնական էվոլյուցիային»[34]։ Այնուհետև Բեդֆորդը պարզաբանել է. ամենահավանական սցենարը, որը հիմնված է գենետիկ անալիզի վրա, կայանում էր նրանում, որ վիրուսը չղջիկի կողմից 20-70 տարի առաջ փոխանցվել է մեկ այլ կաթնասունի։ Այս միջանկյալ կենդանին, որը դեռ չի նույնականացվել, 2019 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին փոխանցել է Ուհան քաղաքում վիրուսակիր առաջին մարդուն[34]։

Հունվարի 29-ին անգլալեզու տնտեսական ինտերնետ բլոգ ZeroHedge-ն առանց որևէ ապացույցի ենթադրել է, որ կորոնավիրուսի բռնկման համար պատասխանատու COVID-19 շտամը ստեղծել են Ուհան ինստիտուտի գիտնականները։ Zero Hedge-ը, օգտագործելով դոքսինգը, հրապարակել է գիտնականի ամբողջական կոնտակտային տվյալները, որը ենթադրաբար պատասխանատու է դրա համար, ներառյալ նրա անունը, լուսանկարը և հեռախոսահամարը, ընթերցողներին առաջարկելով «այցելել [չինական գիտնականին], եթե նրանք ցանկանում են իմանալ, թե ինչից է իրականում առաջացել կորոնավիրուսի պանդեմիան»[35]։ Ավելի ուշ Թվիթերը մշտապես արգելափակել է բլոգի հաշիվը, քանի որ այն վարում էր մանիպուլյացիայի քաղաքականություն[36]։

2020 թվականի հունվարին ամերիկյան Buzzfeed News լրատվական կայքը հրապարակել է կոնսպիրոլոգիական տեսություն WIV ինստիտուտի և «Umbrella Corporation»-ի լոգոտիպի՝ անդրազգային կորպորացիայի միջև կապի մասին, որը Resident Evil համակարգչային խաղերի շարքում զոմբի-ապոկալիպսիս արձակող վիրուս է ստեղծել։ Այս տեսությունը նաև հայտնաբերել է «Racoon»-ի (Resident Evil-ի հիմնական քաղաքը) և «Corona»-ի անագրամայի միջև կապը[37]։ Այս տեսության ժողովրդականությունը գրավել է Snopes.com կայքի ուշադրությունը մասնագիտանալով քաղաքային լեգենդների, ասեկոսեների և կասկածելի պատմությունների քննադատական ուսումնասիրության մեջ, որն ապացուցել է, որ լոգոն ոչ թե Ուհանի ինստիտուտն էր, այլ Շանհայի Shanghai Ruilan Bao Hu San Biotech Limited-ը, որը գտնվում է Շանհայից մոտ 500 մղոն (800 կմ) հեռավորության վրա և հետագայում նշել է, որ քաղաքի ճիշտ անունը Resident Evil-Raccoon City-ն է[37]։ Inverse-ի կայքը հաղորդել է, որ «Bot Sentinel»-ի հիմնադիր Քրիստոֆեր Բուզին Թվիթերում վերլուծություն է կատարել Inverse-ի համար և հայտնաբերել է, որ [առցանց] բոտերը առաջ են քաշում բազմաթիվ կեղծ պնդումներ։ Այդ բոտերը պնդում են, որ Չինաստանը միտումնավոր է ստեղծել վիրուս և, որ այն հանդիսանում է կենսաբանական զենք[38]։

Կանխամտածված ապատեղեկատվության հետ մեկտեղ, մնում են մտավախություններ Ուհան ինստիտուտից վիրուսի պատահական արտահոսքի կապակցությամբ[39]։ 2017 թվականին ամերիկացի մոլեկուլային կենսաբան Ռիչարդ Հ. Էբրայթը հայտարարել էր, որ WIV-ն ընդլայնվել է, որպեսզի դառնա Չինաստանի 4-րդ մակարդակի կենսաբանական անվտանգության առաջին լաբորատորիան՝ նշելով SARS վիրուսի նախորդ արտահոսքերը չինական այլ լաբորատորիաներից[40]։ Չնայած Էբրայթը հերքել է WIV-ի վերաբերյալ մի քանի կոնսպիրոլոգիական տեսություններ (օրինակ, վիրուսը հատուկ նախագծված էր), նա նշել է BBC China-ին տված հարցազրույցում, որ դա «ամբողջությամբ չի բացառում» վիրուսի արտահոսքը լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի պատճառով[39]։ 2020 թվականի փետրվարի 6-ին Սպիտակ տունը դիմել էր գիտնականներին և բժշկական հետազոտողներին՝ խնդրելով արագ հետաքննել վիրուսի ծագումը, որպեսզի հաշվի առնեն ինչպես ընթացիկ տարածումը, այնպես էլ իրազեկեն բռնկման (համաճարակի) ապագա պատրաստվածության մասին և ավելի լավ հասկանան կորոնավիրուսների տարածման ասպեկտները կենդանիների, մարդու և շրջակա միջավայրի շրջանում[41]։

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պաշտպանության կոմիտեի նախագահ Թոբիաս Էլվուդը նույնպես հրապարակայնորեն կասկածի տակ էր դրել Ուհանի ինստիտուտի դերը չինական բանակի համար արտադրանքի արտադրության մեջ և կոչ է արել «ավելի մեծ թափանցիկություն ցուցաբերել կորոնավիրուսի ծագման նկատմամբ»[42]։

South China Morning Post թերթը հաղորդել Է, որ Ուհանի ինստիտուտի առաջատար հետազոտողներից մեկը՝ Շի Չժենլին, չինական սոցիալական ցանցերում հարձակումների թիրախ է եղել, օգտատերերը պնդում էին, որ իր աշխատանքը չղջիկների վիրուսների վրա COVID-19 վիրուսի աղբյուր է, ինչին Շին արձագանքել է. «Ես երդվում եմ իմ կյանքով, [վիրուսը] ոչ մի կապ չունի լաբորատորիայի հետ», և երբ թերթը հետազոտողին խնդրել է մեկնաբանել հարձակումները, Շին պատասխանել է. «Ես իմ ժամանակը պետք է ծախսեմ ավելի կարևոր հարցերի վրա»[43][44]։

Սակայն ապրիլի 16-ին ամերիկյան Fox News ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտարարել էր, որ կորոնավիրուսով «զրոյական հիվանդը» աշխատել է Ուհանի լաբորատորիայում[45]։ Մայիսի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի լաբորատորիայում[46]։

Նյու Ջերսիից քաղաքական մեկնաբան Ջոշ Բերնշտեյնը հայտարարել է, որ դեմոկրատական կուսակցությունը համագործակցում է Չինաստանի կառավարության հետ, որպեսզի նրանք միասին տապալեն Դոնադ Թրամփին։ Բերնշտեյնն առաջարկել է, որ մեղավորները որպես պատիժ փակվեն կորոնավիրուսով վարակված սենյակում[47]։

ԱՄՆ կենսաբանական զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղադրանքներ ռուսական ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյսբուք, Ինստագրամ և Թվիթեր սոցիալական ցանցերում հազարավոր հաշիվներ օգտագործելով՝ «դավադրության տեսությունների» կանխամտածված առաջխաղացման համար տարածվում էին պնդումներ, որ վիրուսը ԿՀՎ-ի կողմից մշակված կենսաբանական զենք է, իսկ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է վարում Չինաստանի հետ՝ օգտագործելով վիրուսը[48][49][50]։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հայտարարել է, որ «Ռուսաստանի մտադրությունը կայանում է նրանում, որպեսզի պառակտում սերմանվի և ԱՄՆ-ի ինստիտուտներն ու դաշինքները ներսից խարխլվեն» և «կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելով՝ ռուս չարագործները վերստին որոշել են սպառնալ հասարակական անվտանգությանը՝ շեղելով առողջապահության բնագավառում գլոբալ պատասխան գործողություններից»[48]։ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հերքել են այդ մեղադրանքները՝ նշելով, որ «դա ակնհայտ կեղծ պատմություն է»[51]։

The National Interest հանդեսի հրապարակման համաձայն, չնայած ռուսական պաշտոնական հեռուստաալիքները չեն առաջադրում ԱՄՆ-ում կենսաբանական զենքի դավադրության տեսությունը, ռուսական մյուս ԶԼՄ-ները չեն կիսում Կրեմլի զսպվածությունն այդ հարցում[52]։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող Կրասնայա զվեզդա թերթը հոդված է հրապարակել «կորոնավիրուս. ամերիկյան կենսաբանական պատերազմ Ռուսաստանի և Չինաստանի դեմ» վերնագրով, որում նշվում է, որ վիրուսը կոչված է վնասելու Չինաստանի տնտեսությանը՝ այն թուլացնելով առևտրային բանակցությունների հաջորդ փուլում[52]։

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ վիրուսը արդեն սադրանք է համարվում ԱՄՆ-ի դեղագործական ընկերությունների համար[53]։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական Իգոր Նիկուլինը ռուսական հեռուստատեսությունում և այլ լրատվամիջոցներում հայտարարել է, որ Ուհանն ընտրվել է հարձակման համար, քանի որ այնտեղ վիրուսային լաբորատորիայի առկայությունը Պենտագոնին և ԿՀՎ-ին հնարավորություն է տվել քողարկել «չինական կենսաբանական փորձի» արդյունքների արտահոսքի մասին տեղեկատվությունը[54][55]։

Վերոնիկա Վիխովան՝ չեխական ոչ կառավարական կազմակերպության Kremlin Watch ծրագրի ղեկավար Եվրոպական արժեքները հայտարարում է, որ բազմիցս հանդիպել է հրատարակություններում հրապարակված հոդվածներում, որոնք ռուսամետ և պրոկիտայական դիրքորոշում են զբաղեցնում, այն պնդումներին, թե COVID-19-ը մշակվել է Չինաստանի կամ ԱՄՆ-ի կողմից՝ որպես կենսաբանական զենք։ Kremlin Watch ծրագրի շրջանակներում անցկացված հետազոտություններում Վիխովայի խոսքով՝ սոցիալական ցանցերում տարածվող մանիպուլյատիվ տեղեկատվության մի մասը վերաբերում է ռուսական պետական լրատվամիջոցներին, որոնք Եվրոպական միության որոշ երկրներում ունեն բյուրոներ և կայքեր[56]։

Մեղադրանքներ իրանական ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Farda ռադիոկայանի փոխանցմամբ՝ իրանցի հոգևորական Սեյեդ Մոհամմադ Սայիդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանում, որ նա կորոնավիրուսի օգնությամբ թիրախավորել է Կում քաղաքը, «որպեսզի վնաս հասցնի նրա մշակույթին և պատվին»։ Սաիդին հայտարարել է, որ Թրամփը կատարում է իրանական մշակութային օբյեկտները խոցելու իր խոստումը[57]։

Իրանի հեռուստատեսության ներկայացուցիչ Ալի Աքբար Ռաֆիպուրը հայտարարել է, որ կորոնավիրուսը «հիբրիդային պատերազմի» ծրագրի մի մասն է, որը ԱՄՆ-ն վարում է Իրանի և Չինաստանի դեմ[58]։

Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար բրիգադի գեներալ Գոլյամ Ռեզա Ջալիլին հայտարարել է, որ կորոնավիրուսը, հավանաբար, տնտեսական նպատակներով կենսաբանական հարձակում է Չինաստանի և Իրանի վրա[59][60]։ Իսլամական հեղափոխության պահապանների ղեկավար Հոսեյն Սալամին ենթադրել է, որ «կորոնավիրուսը կարող է կենսաբանական զենք լինել ԱՄՆ-ի համար Չինաստանի և Իրանի դեմ»[61]։ Մի քանի իրանցի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ բարձրագույն ղեկավար Ալի Խամենեին, Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, Ռասուլ Ֆալահատին, Ալիռեզա Փանահիանը, Աբոլֆազլ Հասանբեյջին և Գոլյամալի Ջաֆարզադե Իմանաբադին նույնպես նման հայտարարություններ են արել[62]։ Սակայն Իրանի առողջապահության փոխնախարար Ռեզա Մալեքզադեն մերժել է կենսաբանական պատերազմի տեսությունը[63]։

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2020 թվականի մարտի 9-ին նամակ է հղել ՄԱԿ-ին, որտեղ պնդել է, որ «աշխարհին պարզ է, որ մուտացված կորոնավիրուսը արտադրվել է լաբորատորիայում» և որ COVID-19-ը «նոր զենք է համաշխարհային ասպարեզում քաղաքական և տնտեսական գերակայություն ստեղծելու և/կամ պահպանելու համար»[64]։

Մեղադրանքները չինական ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի The Economist ամսագրի տվյալներով՝ չինական ինտերնետ-ռեսուրսներում լայնորեն քննարկվում են կոնսպիրոլոգիական տեսություններն այն մասին, որ COVID-19 վիրուսը ԿՀՎ-ն ստեղծել է Չինաստանին ճնշելու համար[65]։ Չնայած ԱՄՆ-ում կորեական պատերազմի ժամանակ չինական զորքերի դեմ մանրէաբանական պատերազմ վարելու փաստը համարվում է մերկապարանոց մեղադրանք, Չինաստանում դա համարվում է հավաստի, ինչը նպաստում է այդ կոնսպիրոլոգիական տեսությունների տարածմանը[66][67][68]։

2020 թվականի մարտի 12-ին նույնիսկ ՉԺՀ-ի մամուլի քարտուղար Չժաո Լիձյանն իր թվիթերյան էջում կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսը Ուհան կարող էին հասցնել ԱՄՆ-ի բանակի զինվորները[66][69], ինչի կապակցությամբ մարտի 13-ին ԱՄՆ-ի կառավարությունը Չինաստանի դեսպան Ցույ Տյանկային կանչել է Վաշինգտոն՝ պարզաբանումներ տալու համար[70][71][72]։

  • 2020 թվականի մարտի 17-ին «զրոյական հիվանդը» հայտնվել է ԱՄՆ-ում և Չինաստանը Ամերիկն անվանել է կորոնավիրուսի հայրենիք[73]։

Արաբական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական ԶԼՄ-ների շատ հեղինակներ աջակցում են COVID-19-ի, ինչպես նաև SARS-ի և խոզի գրիպի վիրուսի կոնսպիրոլոգիական տեսությանը, որոնք հատուկ ստեղծվել և տարածվել են ԱՄՆ-ի կողմից, և դա «տնտեսական և հոգեբանական պատերազմի մի մասն է, որը ԱՄՆ-ն վարում է Չինաստանի դեմ, որպեսզի թուլացնի Չինաստանին և ներկայացնի այն որպես հետամնաց երկիր և հիվանդությունների աղբյուր»[74]։ Այս դիրքորոշումը հայտնել են իրաքցի քաղաքագետ Սաբահ ալ Ակիլին Al-Etejah հեռուստաալիքով, Սաուդյան «Ալ-Վաթան» թերթի մեկնաբան Սաուդ Ալ-Շերին, սիրիական «Ալ-Տաուրա» թերթի մեկնաբան Հուսեյն Սաքերը և եգիպտացի լրագրող Ահմադ Ռիֆաթը եգիպտական Vetogate լրատվական կայքում[74]։

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպինցի սենատոր Տիտո Սոտտոն 2020 թվականի փետրվարին Ֆիլիպինների Սենատում լսումների ժամանակ ցուցադրել է տեսահոլովակ, որում հայտնում է այն վարկածը, որ կորոնավիրուսը Չինաստանի դեմ կենսաբանական պատերազմ է[75][76]։

Վենեսուելա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի անդամ Էլվիս Մենդեսը հայտարարել է, որ կորոնավիրուսը «մանրէաբանական զենք» է։ Մենդեսը ենթադրում է, որ վիրուսը զենք էր Լատինական Ամերիկայի և Չինաստանի դեմ և նրա նպատակն էր «բարոյալքել մարդկանց»[77]։

Սիոնիստական կենսաբանական զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի կառավարության կողմից ֆինանսավորվող անգլալեզու Press TV միջազգային լրատվական հեռուստաալիքը հայտարարություն է տարածել, որ «սիոնիստական տարրերը մշակել են կորոնավիրուսի մահաբեր շտամը Իրանի դեմ»[78]։ Նույն կերպ արաբական տարբեր լրատվամիջոցներ Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել են թռչնագրիպի և ատիպիկ թոքաբորբի վիրուսների ստեղծման և տարածման մեջ[79][80][81][82][83][84]։

Կորոնավիրուսի կանխամտածված տարածման հնարավոր սպառնալիքի մասին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախազգուշացման մեջ նշվում էր, որ ռասիստական ծայրահեղական խմբերը հրեաներին և հրեա առաջնորդներին մեղադրում են համաճարակի և ԱՄՆ-ում պետական հաստատությունների փակման մեջ[85]։

Լրտեսական գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ինտերնետ-հրապարակումներում, հղում անելով Կանադայի ռադիոհեռարձակման կորպորացիայից (CBC) 2019 թվականի հուլիսից ստացված հաղորդագրությանը, նշվում է, որ կորոնավիրուսն իբր գողացել են կանադացի գիտնականների կողմից[86]։ CBC-ն այդ կապակցությամբ հայտարարել է, որ իրենց հաղորդագրությունը խեղաթյուրվել է ապատեղեկատվության պատճառով, իսկ Կանադայի առողջապահության նախարարության և Կանադայի հանրային առողջապահության գործակալության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էրիկ Մորիսեթը հայտարարել է, որ լրտեսական տարբերակը «փաստացի հիմք չունի»։ Հայտնի է, որ չինացի մասնագետների կողմից 2019 թվականի մարտի 31-ին Վինիպեգից Պեկին ուղարկված նմուշներից ոչ մեկը COVID-19 կորոնավիրուս չի եղել[87][88][89][90]։

Ապատեղեկատվություն համաճարակի մասշտաբների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապատեղեկատվություն «բուժքրոջ» կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 24-ին համացանցում տարածվել էր տեսագրություն, որտեղ Հուբեյ նահանգի բուժքույր Ցզին Հուի կողմից ներկայացված կինը Ուհանի իրադրությունը բնութագրել է որպես շատ ավելի ծանր, քան հայտնել են չինացի պաշտոնատար անձինք[91]։ Նրա պնդմամբ՝ այդ պահին ավելի քան 90 հազար մարդ Չինաստանում վարակվել է վիրուսով և, որ վիրուսը կարող է տարածվել մեկ մարդուց մինչև 14 մարդու, և սկսվել է նրա երկրորդ մուտացիան[92]։ Հոլովակը միլիոնավոր դիտումներ է հավաքել սոցիալական ցանցերում և հիշատակվել բազմաթիվ առցանց հաշվետվություններում։ Սակայն BBC News հեռուստաալիքը նշել է, որ ի հեճուկս տեսանյութերից մեկում անգլիական ենթագրերի՝ կինը չի կարող բուժքույր կամ բժիշկ լինել, ինչպես նաև նրա կոստյումն ու դիմակը չեն համապատասխանում այն ամենին, ինչ բժշկական անձնակազմ էր կրում Հուբեյ նահանգում[1]։ վիրուսի 90 000 վարակվածների մասին հայտարարությունը որակվել է որպես «անհիմն» հայտարարություն[1][92]։

Տեղեկատվության ենթադրյալ արտահոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի 25-ին Taiwan News թերթը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ չինական ներդրումային Tencent ընկերությունը պատահաբար հրապարակել է Չինաստանում մահացության և վարակի իրական թվերը։ Ըստ հոդվածի կարճ ժամանակահատվածում ցույց է տրվել, որ կորոնովիրուսից մահացածների թիվը հաճախ գերազանցել է պաշտոնապես հրապարակված թվին[93]։ Taiwan News-ի հոդվածին անդրադարձել են այլ լրատվամիջոցներ, ինչպիսիք են Daily Mail-ը, հոդվածը լրջորեն տարածվել է Թվիթերում, Ֆեյսբուքում, 4chan-ում և առաջացրել է կոնսպիրոլոգիական հրապարակումների ալիք։ Ջոնս Հոպկինսի համալսարանի հանրային առողջության դպրոցի ադյունկտ-պրոֆեսոր Ջասթին Լեսլերը պնդել է, որ այս ենթադրյալ «արտահոսքի» թվերը անիրատեսական են։ Tencent-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Taiwan News-ի հրապարակման պատկերը կեղծվել է[94]։

Taiwan News-ի խմբագիր Կեոնի Էվերինգթոնը, իր հերթին պնդել է արտահոսքի իրական լինելու մասին[95]։ Բրայան Հայեսը և Լարս Վուսթերը New Bloom Magazine-ից, հիմնվելով Tencent-ի տվյալների բազան օգտագործած այլ կայքերի տվյալների վրա, հերքել են Taiwan News-ի տվյալները։ Նրանք եկել են այն եզրակացության, որ հրապարակված սքրինշոթը շինծու է եղել[95]։

Ապատեղեկատվություն Թայվանի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի 26-ին թայվանական կենտրոնական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ֆեյսբուքում մեծ քանակությամբ ապատեղեկատվություն է հայտնվել, որը պնդում է, որ Թայվանում պանդեմիան դուրս է եկել վերահսկողությունից, որ Թայվանի կառավարությունը թաքցրել է հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը, և որ նախագահ Ցայ Ինվենը վարակվել է։ Թայվանական փաստերի ստուգման կազմակերպությունը ենթադրել է, որ Ֆեյսբուքում ապատեղեկատվությունն ընդհանուր գծեր ունի Չինաստանի հետ՝ չինական պարզեցված բառապաշարի օգտագործման պատճառով։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ ապատեղեկատվության նպատակը կառավարության վրա հարձակումն է[96][97][98]։

2020 թվականի մարտին Թայվանի արդարադատության նախարարության հետաքննությունների բյուրոն զգուշացրել է, որ Չինաստանը փորձում է խաթարել վստահությունը փաստացի նորությունների նկատմամբ՝ պատկերելով Թայվանի կառավարության հաշվետվությունները որպես կեղծ լուրեր։ Թայվանի իշխանություններին հրահանգվել է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ հետևելու համար, թե արդյոք այդ հաղորդագրությունները կապված են եղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից տրված ցուցումների հետ։ Չինաստանի Թայվանի գործերի վարչությունը հերքել է այդ հայտարարությունները դրանք անվանելով կեղծիք, և հայտարարել է, որ Թայվանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը «ատելություն է բորբոքում» երկու կողմերի միջև։ Այնուհետև նրանք հայտարարել են, որ Դեմոկրատական կուսակցությունը շարունակում է քաղաքականապես մանիպուլացնել վիրուսը[99]։ The Washington Post թերթի տվյալներով՝ Չինաստանը տասնամյակներ շարունակ օգտագործել է Թայվանի դեմ կազմակերպված ապատեղեկատվական արշավներ[100]։

Ըստ Taiwan News-ի տվյալների, գրեթե 4-ից 1 դեպքը ապատեղեկատվություն է, որը ենթադրվում է, որ կապված է Չինաստանի հետ[101][102]։

2020 թվականի մարտի 27-ին Թայվանի ամերիկյան ինստիտուտը հայտարարել էր, որ համագործակցում է փաստերի ստուգման թայվանական կենտրոնի հետ, որպեսզի օգնի պայքարել COVID-19-ի բռնկման մասին ապատեղեկատվության դեմ[103]։

World Population Project քարտեզի կեղծ մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի սկզբին մի շարք ավստրալական ԶԼՄ-ներ տեղադրել են տասնամյա վաղեմության քարտեզ, որը հրապարակվել է World Population Project նախագծի շրջանակներում, որն իրագործվում էր Սաութհեմփթոնի համալսարանի կողմից։ Այս քարտեզի վրա պատկերված էր վիրուսի հիպոթետիկ համաճարակի տարածման սխեմա, և այն հրապարակած լրատվամիջոցները պնդում էին, որ քարտեզը ցույց է տալիս կորոնավիրուսի տարածումը 2020 թվականին[104]։ Այս պնդումներն այնուհետև տարածվել են այդ լրատվամիջոցների սոցիալական էջերում, և չնայած նրանցից ոմանք հետագայում ջնջել են քարտեզը, BBC-ն հաղորդում է, որ մի շարք լրատվական կայքեր դեռևս չեն հեռացրել այդ քարտեզը[104]։

Ապատեղեկատվություն քրեական կառույցների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՀԿ-ն նախազգուշացրել էր խարդախության նոր տեսակի առաջացման մասին, երբ հանցագործները ներկայացվում են ԱՀԿ-ի ներկայացուցիչների կողմից և զոհերից անձնական տվյալներ են խնդրում էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով[105]։

Կիբերանվտանգության ոլորտում աշխատող Check Point ընկերության ներկայացուցիչները նշում են ֆիշինգային հարձակումների թվի աճի մասին կորոնավիրուսի թեմայով նամակներ ուղարկելու միջոցով, որոնք վնասակար ծրագրային ապահովմամբ ներդրումներ են պարունակում։ Հարձակվողները կեղծում են այն տիրույթը, որտեղ աշխատում են, որպեսզի այն իրական տեսք ունենա։ Գրանցվել է կորոնավիրուսի հետ կապ ունեցող ավելի քան 4000 դոմեն[106]։

Նյու Ջերսիի նահանգի ոստիկանությունը հայտնել է այն դեպքերի մասին, երբ հանցագործները շրջանցել են տները և պնդելով, որ նրանք CDC-ից են, փորձել են ապրանքը վաճառել չափազանց բարձր գներով կամ այլ կերպ խաբել զոհերին՝ լուսավորության և կորոնավիրուսից բնակչության պաշտպանության անվան տակ[107]։

Սոցիալական ցանցերում կիբեր հանցագործները տարածում են հղումներ, որոնք նախատեսված են իբր Ջոնս Հոպկինսի համալսարանի կորոնավիրուսի տարածման քարտեզն ուսումնասիրելու համար, սակայն դրա փոխարեն հղումը դեպի կեղծ կայք է տանում, որը վնասակար ծրագրային ապահովում է պարունակում[108]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «China coronavirus: Misinformation spreads online about origin and scale»։ BBC News։ 2020-01-30։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-04-ին։ Վերցված է 2020-02-08 
  2. Taylor Josh (January 31, 2020)։ «Bat soup, dodgy cures and 'diseasology': the spread of coronavirus misinformation»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2020-ին։ Վերցված է February 3, 2020 
  3. 3,0 3,1 Natasha Kassam (2020-03-25)։ «Disinformation and coronavirus»։ The Interpreter (Կաղապար:Нп3) 
  4. «Here's A Running List Of Disinformation Spreading About The Coronavirus»։ Buzzfeed News։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-02-08 
  5. Jessica McDonald (2020-01-24)։ «Social Media Posts Spread Bogus Coronavirus Conspiracy Theory»։ factcheck.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-02-08 
  6. «Here's A Running List Of Disinformation Spreading About The Coronavirus»։ Buzzfeed News։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-02-08 
  7. Ghaffary Shirin (2020-01-31)։ «How tech companies are scrambling to deal with coronavirus hoaxes»։ Vox։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-08-ին։ Վերցված է 2020-02-08 
  8. Robert H. Shmerling (2020-02-01)։ «Be careful where you get your news about coronavirus»։ Harvard Health Blog։ Վերցված է 2020-03-25 
  9. Novel Coronavirus (‎2019-nCoV)‎: situation report, 13 (Report). World Health Organization. 2020. 
  10. «Coronavirus: UN health agency moves fast to tackle 'infodemic'; Guterres warns against stigmatization»։ UN News։ 2020-02-04։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-05-ին։ Վերցված է 2020-02-05 
  11. «WHO Says There's No Effective Coronavirus Treatment Yet»։ Yahoo! Finance։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-02-06 
  12. Elassar Alaa (2020-03-17)։ «One dangerous coronavirus 'self-check test' is circulating on social media. Here's why you should avoid it.»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-17-ին։ Վերցված է 2020-03-17 
  13. Richtel Matt (2020-02-06)։ «W.H.O. Fights a Pandemic Besides Coronavirus: an 'Infodemic'»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-02-07 
  14. Richtel Matt (2020-02-06)։ «W.H.O. Fights a Pandemic Besides Coronavirus: an 'Infodemic'»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-02-07 
  15. «As coronavirus misinformation spreads on social media, Facebook removes posts»։ Reuters։ 2020-02-01։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-02-07 
  16. «Amazon culls one million fake coronavirus products»։ BBC News։ 2020-02-28։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-01-ին։ Վերցված է 2020-03-01 
  17. Matteo Cinelli, Walter Quattrociocchi, Alessandro Galeazzi, Carlo Michele Valensise, Emanuele Brugnoli, Ana Lucia Schmidt, Paola Zola, Fabiana Zollo, Antonio Scala (2020-03-10)։ «The COVID-19 Social Media Infodemic»։ arXiv։ Վերցված է 2020-03-29 
  18. «“Fact before rumors” campaign just began by the IBS Data Science Group»։ Institute for Basic Science։ 2020-03-26։ Վերցված է 2020-03-31 
  19. Cha Meeyoung (2020-03-24)։ «코로나바이러스와 인포데믹»։ Institute for Basic Science (Korean)։ Վերցված է 2020-03-30 
  20. «"동남아·남미 코로나 가짜뉴스 막고 '진짜뉴스' 전하자" 국내 과학자 팔 걷어»։ Donga Science (Korean)։ 2020-03-25։ Վերցված է 2020-03-30 
  21. «[차미영의 데이터로 본 세상] '인포데믹'의 시대»։ 한국경제 (Korean)։ 2020-03-25։ Վերցված է 2020-03-30 
  22. «The Coronavirus Outbreak»։ The New York Times։ 2020-04-05։ 0362-4331։ Վերցված է 2020-04-05 
  23. Jerde Sara (2020-03-12)։ «Major Publishers Take Down Paywalls for Coronavirus Coverage»։ Adweek։ Վերցված է 2020-03-25 
  24. «Sharing research data and findings relevant to the novel coronavirus (COVID-19) outbreak»։ wellcome.ac.uk (Press release)։ January 31, 2020։ Վերցված է February 13, 2020 
  25. Rogers Adam (2020-01-31)։ «Coronavirus Research Is Moving at Top Speed – With a Catch»։ Wired։ ISSN 1059-1028։ Վերցված է 2020-02-13 
  26. 26,0 26,1 Kristian G. Andersen, Andrew Rambaut, W. Ian Lipkin, Edward C. Holmes & Robert F. Garry The proximal origin of SARS-CoV-2(անգլ.) // Nature Medicine : journal. — 2020. — doi:10.1038/s41591-020-0820-9
  27. Jeanna Bryner։ «The coronavirus did not escape from a lab. Here's how we know»։ Live Science։ Վերցված է 2020-03-27 
  28. «China coronavirus: Misinformation spreads online»։ BBC News։ 2020-01-30։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-04-ին։ Վերցված է 2020-02-03 
  29. «Experts debunk fringe theory linking China's coronavirus to weapons research»։ The Washington Post։ 2020-01-29։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-31-ին։ Վերցված է 2020-02-02 
  30. Zack Budryk (2020-02-09)։ «Chinese ambassador on Cotton coronavirus comments: 'It's very harmful to stir up' unsubstantiated rumors» (անգլերեն)։ The Hill (newspaper)։ Վերցված է 2020-03-18 
  31. Tara Subramaniam (2020-02-18)։ «Fact-checking Tom Cotton's claims about the coronavirus»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-19-ին։ Վերցված է 2020-02-19 
  32. Staff Media Matters։ «Rush Limbaugh: "The coronavirus is an effort to get Trump"»։ Media Matters for America 
  33. «Rush Limbaugh claims Chinese are 'trying to weaponize' coronavirus to 'bring down' Trump»։ 2020-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-29-ին։ Վերցված է 2020-02-25 
  34. 34,0 34,1 Clive Cookson (2020-02-14)։ «Coronavirus was not genetically engineered in a Wuhan lab, says expert» (անգլերեն)։ Financial Times։ Վերցված է 2020-03-18 
  35. Peters Jay (2020-01-31)։ «Markets blogger Zero Hedge suspended from Twitter after doxxing a Chinese scientist»։ The Verge։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-02-23 
  36. Datoo Siraj (2020-01-31)։ «Zero Hedge Permanently Suspended From Twitter for 'Harassment'»։ Bloomberg։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-02-ին։ Վերցված է 2020-02-07 
  37. 37,0 37,1 Dan Evon (2020-01-29)։ «Is the 'Umbrella Corporation' Logo Oddly Similar to a Wuhan Biotech Lab's?» (անգլերեն)։ Snopes։ Վերցված է 2020-03-18 
  38. «Bots are waging a coronavirus disinformation campaign on social media»։ Inverse (website)։ 2020-02-27 
  39. 39,0 39,1 «[TRANSLATED] Wuhan Pneumonia: "Wuhan Virus Research Institute" in the eyes of the outbreak and fake news storm» (անգլերեն)։ 2020-02-05։ Վերցված է 2020-03-18 
  40. David Cyranoski Inside the Chinese lab poised to study world's most dangerous pathogens(անգլ.) // Nature : journal. — 2017. — Т. 592. — № 7642. — С. 399—400. — doi:10.1038/nature.2017.21487 — Bibcode2017Natur.542..399C — PMID 28230144.
  41. «White House asks scientists to investigate origins of coronavirus»։ 2020-02-06։ Վերցված է 2020-03-18 
  42. Ellwood Tobias (2020-02-29)։ «Transparency will convince the world China is a friend»։ The Telegraph։ ISSN 0307-1235։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-02-ին։ Վերցված է 2020-03-03 
  43. Stephen Chen (2020-02-06)։ «Coronavirus: bat scientist's cave exploits offer hope to beat virus 'sneakier than Sars'» (անգլերեն)։ South China Morning Post։ Վերցված է 2020-03-18 
  44. Yang Rui, Feng Yuding, Zhao Jinchao, Matthew Walsh (2020-02-07)։ «Wuhan Virology Lab Deputy Director Again Slams Coronavirus Conspiracies» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ Վերցված է 2020-03-18 
  45. Fox News: «нулевой пациент» с COVID-19 работал в лаборатории Ухани // НТВ, 16 апреля 2020 года
  46. Помпео заявил, что COVID-19 произошел из лаборатории в Ухане // Km.ru, 04.05.2020
  47. Kyle Mantyla (2020-03-12)։ «Josh Bernstein: The Coronavirus Outbreak Is a Democratic and Chinese Conspiracy Against Trump»։ Right Wing Watch։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-12-ին։ Վերցված է 2020-03-12 
  48. 48,0 48,1 Glenza Jessica (2020-02-22)։ «Coronavirus: US says Russia behind disinformation campaign»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-25-ին։ Վերցված է 2020-02-25 
  49. «Coronavirus: Russia pushing fake news about US using outbreak to 'wage economic war' on China, officials say»։ Agence France-Presse։ 2020-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-23-ին։ Վերցված է 2020-02-27 
  50. Kate Ng (2020-02-23)։ «US accuses Russia of huge coronavirus disinformation campaign»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-24-ին։ Վերցված է 2020-02-27 
  51. «Coronavirus: Russia denies spreading US conspiracy on social media»։ BBC։ 2020-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-25-ին։ Վերցված է 2020-02-25 
  52. 52,0 52,1 Episkopos Mark (2020-02-07)։ «Some in Russia Think the Coronavirus Is a U.S. Biological Weapon»։ The National Interest։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-23-ին։ Վերցված է 2020-02-27 
  53. Жириновский назвал вспышку коронавируса в Китае провокацией США // РИА Новости. 25.01.2020
  54. Эксперт по биологическому оружию: коронавирус создали в лаборатории // Ура.ру. 13 марта 2020 года
  55. «Вирус запущен для создания паники»: эксперт о биологическом оружии нового поколения // Московский комсомолец. 14.04.2020
  56. Александра Вагнер։ «"Сомнения, что правда существует". Россия и ее влияние в ЕС в эпоху пандемии»։ Радио Свобода։ Վերցված է 2020-05-17 .
  57. «Iran Cleric Blames Trump For Coronavirus Outbreak in Religious City»։ Radio Farda։ 2020-02-22։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-23-ին։ Վերցված է 2020-02-26 
  58. «Coronavirus: Misinformation and false medical advice spreads in Iran»։ BBC News։ 2020-02-29։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-01-ին։ Վերցված է 2020-03-01 
  59. «Civil Defense Chief: Coronavirus Likely Biological Attack against China, Iran»։ Fars News Agency։ 2020-03-03։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-04-ին։ Վերցված է 2020-03-04 
  60. «Virus is biological attack on China and Iran, Iranian civil defense chief claims»։ The Times of Israel։ 2020-03-04։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-05-ին։ Վերցված է 2020-03-04 
  61. Иранский военачальник предположил, что коронавирус — биологическое оружие США // Московский комсомолец, 5 марта 2020 года
  62. «The Lie that Triggered Khamenei’s "Biological Attack" Conspiracy Theory»։ IranWire։ 2020-03-16 
  63. «Coronavirus: Iran’s deputy health minister rejects biological warfare theory»։ Al Arabiya English։ 2020-03-14։ Վերցված է 2020-03-14 
  64. «'Biologic war': Former Iranian president says coronavirus was 'produced in laboratories'»։ Washington Examiner։ 2020-03-09։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-11-ին։ Վերցված է 2020-03-11 
  65. «China's rulers see the coronavirus as a chance to tighten their grip»։ The Economist։ 2020-02-08։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-29-ին։ Վերցված է 2020-02-29 
  66. 66,0 66,1 «zh:朋友圈智商鉴定,冠状病毒是美国投的毒?» (չինարեն)։ 中华网։ 2020-02-21։ Վերցված է 2020-03-18 
  67. «zh:中國家長指稱「武漢肺炎是美國投放病毒» (չինարեն)։ 2020-02-19։ Վերցված է 2020-03-18 
  68. «zh:武汉病毒4个关键蛋白被替换,可精准攻击华人_西陆网» (չինարեն)։ xilu.com։ 2020-02-07։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-11-ին։ Վերցված է 2020-03-18 
  69. «zh:为什么武汉这场瘟疫,必须得靠解放军?» (չինարեն)։ 2020-02-21։ Վերցված է 2020-03-18 
  70. МИД Китая: США проговорились, что Covid-19 появился у них // Eurasia Daily, 12 марта 2020
  71. МИД Китая: коронавирус мог быть завезен в Китай американскими военными // Голос Америки, 13 марта 2020
  72. «US summons China's ambassador to Washington over coronavirus conspiracy theory»։ Al Arabiya English։ 2020-03-14։ Վերցված է 2020-03-14 
  73. Виктория Венк. «Нулевой пациент появился в США». Почему Китай назвал Америку родиной коронавируса // strana.ua
  74. 74,0 74,1 «Arab Writers: The Coronavirus Is Part Of Biological Warfare Waged By The U.S. Against China»։ Middle East Media Research Institute։ 2020-02-06։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-09-ին։ Վերցված է 2020-02-29 
  75. Rubio Marco (2020-03-03)։ «Marco Rubio: Russia, China and Iran are waging disinformation war over coronavirus»։ New York Post։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-04-ին։ Վերցված է 2020-03-04 
  76. San Juan Ratziel (2020-02-04)։ «Bioweapon conspiracy video creeps into Senate coronavirus hearing»։ The Philippine Star։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-10-ին։ Վերցված է 2020-03-04 
  77. Web Master (2020-03-07)։ «Constituyente Elvis Méndez: "El coronavirus lo inocularon los gringos"»։ Somos Tu Voz (իսպաներեն)։ Վերցված է 2020-03-14 
  78. Frantzman, Seth Iran's regime pushes antisemitic conspiracies about coronavirus(անգլ.) // The Jerusalem Post : newspaper. — 2020. Архивировано из первоисточника 10 Մարտի 2020.
  79. Arab media accuse US, Israel of coronavirus conspiracy against China(անգլ.) // The Jerusalem Post : newspaper. — 2020. Архивировано из первоисточника 1 Մարտի 2020.
  80. Eric Cortellessa Conspiracy theory that Jews created virus spreads on social media, ADL says(անգլ.) // The Times of Israel : newspaper. — 2020.
  81. David Icke - The Truth Behind The Coronavirus Pandemic: COVID-19 Lockdown & The Economic Crash ՅուԹյուբում
  82. Joffre Tzvi (2020-03-16)։ «Iranian cleric denies approving use of coronavirus vaccine from Israel»։ The Jerusalem Post 
  83. «Would a Zionist coronavirus cure be Halal? Iranian cleric says yes»։ The Jerusalem Post։ 2020-03-15 
  84. Edmunds Donna Rachel (2020-03-18)։ «Coronavirus is a Zionist plot, say Turkish politicians, media, public»։ The Jerusalem Post 
  85. Margolin Josh (2020-03-23)։ «White supremacists encouraging their members to spread coronavirus to cops, Jews, FBI says»։ ABC News։ Վերցված է 2020-03-25 
  86. Broderick Ryan (2020-01-31)։ «A Pro-Trump Blog Doxed A Chinese Scientist It Falsely Accused Of Creating The Coronavirus As A Bioweapon»։ BuzzFeed News։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-10-ին։ Վերցված է 2020-02-08 
  87. Yates Karen։ «Online claims that Chinese scientists stole coronavirus from Winnipeg lab have 'no factual basis'»։ Canadian Broadcasting Corporation։ Իրադարձությունը կատարվել է 27 January 2020։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-08-ին։ Վերցված է 2020-02-08 
  88. Yates Karen։ «Chinese translation: 中国科学家从温尼伯实验室中窃取 冠状病毒的网络传言'没有事实根据'»։ Canadian Broadcasting Corporation։ Իրադարձությունը կատարվել է 27 January 2020։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-01-ին։ Վերցված է 2020-02-08 
  89. Saranac Hale Spencer (2020-01-28)։ «Coronavirus Wasn't Sent by 'Spy' From Canada»։ Factcheck.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-30-ին։ Վերցված է 2020-02-08 
  90. Shoham Dany (2020-01-29)։ «China and Viruses: The Case of Dr. Xiangguo Qiu»։ Begin-Sadat Center for Strategic Studies (չաշխատող հղում)
  91. Liao Yingkai (2020-01-30)։ «泛科學:關於新冠肺炎的20個傳言,哪些是真哪些是假?»։ The Initium (չինարեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-02-ին։ Վերցված է 2020-02-27 
  92. 92,0 92,1 Ghaffary Shirin (2020-01-31)։ «Facebook, Twitter, and YouTube struggle with coronavirus hoaxes»։ Կաղապար:Нп3։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-08-ին։ Վերցված է 2020-02-07 
  93. Everington Keoni (2 February 2020)։ «Tencent may have accidentally leaked real data on Wuhan virus deaths»։ Կաղապար:Нп3։ Արխիվացված է օրիգինալից 17 February 2020-ին։ Վերցված է 29 February 2020 
  94. Sharma Ruchira (2020-02-11)։ «A massively shared story about the 'real' Coronavirus death toll is fake: Here's how we know»։ Կաղապար:Нп3։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-29-ին։ Վերցված է 2020-02-29 
  95. 95,0 95,1 Brian Hioe, Lars Wooster (2020-02-12)։ «TAIWAN NEWS PUBLISHES COVID-19 MISINFORMATION AS EPIDEMIC SPREADS»։ New Bloom Magazine (անգլերեն)։ Վերցված է 2020-03-26 
  96. «武漢肺炎疫情謠言多 事實查核中心指3大共同點» (չինարեն)։ Central News Agency (Republic of China)։ 2020-02-26 
  97. «Virus Outbreak: Chinese trolls decried for fake news»։ Taipei Times։ 2020-02-28։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-01-ին։ Վերցված է 2020-03-12 
  98. «Taiwan accuses China of waging cyber 'war' to disrupt virus fight»։ Reuters։ 2020-02-29։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-01-ին։ Վերցված է 2020-03-12 
  99. Ben Blanchard Yimou Lee and (2020-03-03)։ «'Provocative' China pressures Taiwan with fighters, fake news amid virus outbreak»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-05-ին։ Վերցված է 2020-03-05։ «"We have been told to track if the origins are linked to instructions given by the Communist Party, using all possible means," the official said, adding that authorities had increased scrutiny on online platforms, including chat rooms.» 
  100. Fifield Anna։ «Russia's disinformation campaign in the U.S. has nothing on China's efforts in Taiwan»։ The Washington Post։ Վերցված է 2020-03-28 
  101. Staff NPR։ «With Odds Against It, Taiwan Keeps Coronavirus Corralled»։ NPR։ Վերցված է 2020-03-28 
  102. «One-fourth of coronavirus misinformation in Taiwan comes from Chinese trolls: CIB»։ Taiwan News։ Վերցված է 2020-03-31 
  103. and Matthew Mazzetta Chen Yun-yu։ «AIT partners with local group to combat COVID-19 disinformation»։ focustaiwan.tw։ Focus Taiwan։ Վերցված է 2020-03-28 
  104. 104,0 104,1 Reality Check team (2020-02-19)։ «How a misleading coronavirus map went global»։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-19-ին։ Վերցված է 2020-02-19 
  105. «UN health agency warns against coronavirus COVID-19 criminal scams»։ un.org։ 2020-02-29։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-08-ին։ Վերցված է 2020-03-11 
  106. Sara Morrison (2020-03-05)։ «Coronavirus email scams are trying to cash in on your fear»։ vox.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-06-ին։ Վերցված է 2020-03-11 
  107. Andrew Griffin (2020-03-10)։ «Coronavirus: Sinister people are knocking on doors claiming to be part of official disease response, police warn»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-11-ին։ Վերցված է 2020-03-11 – via Yahoo! News 
  108. «Hackers made their own coronavirus map to spread malware, feds warn»։ Miami Herald։ 2020-03-13։ Վերցված է 2020-03-14