Baby Shark

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Baby Shark»
ի երգը
Ժանրմանկական երգ

«Baby Shark», շնաձկների ընտանիքի մասին մանկական երգ։ Pinkfong կորեական նախագծով տեսահոլովակը դարձել է հայտնի վիրուսային տեսանյութ. ՅուԹյուբում երգը լսվել է 6 մլրդ անգամ[1]։ 2018 թվականի աշնանը երգը 11 շաբաթ եղել է Kid Digital Song Sales հիթ-շքերթի առաջին տեղում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Baby Shark»-ը եղել է խարույկի մասին երգ, որտեղ շնաձկների ընտանիքի յուրաքանչյուր անդամ ներկայացվել է ձեռքերի տարբեր շարժումներով։ Տարբեր տարբերակներում շնաձկները որսում են ձկների, ուտում են նավաստի կամ սպանում են մարդկանց, ովքեր հետո հայտնվում են երկնքում[3]։

Գերմանական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Baby Shark»-ի պարային տարբերակն առաջին անգամ առցանց տարածվել է Յություբում 2007 թվականին՝ «Kleiner Hai»[4] անվանումով տեսահոլովակի միջոցով, որը հրապարակվել է Ալեքսանդրա Մյուլլերի (գերմ.՝ Alexandra Müller) կողմից, որը նաև հայտնի է alemue բեմական կեղծանվամբ[5]։ Այս տարբերակը կապված է Ծնոտներ ֆիլմի երաժշտության հետ, որտեղ պատմվում է փոքրիկ շնաձկան մասին, ով մեծանում է և ուտում է լողորդի[6]։ Տեսահոլովակը շատ արագ ձեռք է բերել հայտնիություն[7][8]։ Երգը հասել է առավելագույնին՝ գերմանական հիթ-շքերթի 25-րդ տեղում և ավստրիական հիթ-շքերթի 21-րդ տեղում[9][10]։ Երգի և օրիգինալ տեսահոլովակի հիման վրա Յություբ համայնքը ստեղծել է հայտնի երաժշտական տեսահոլովակ, որը քրաուդսորսինգի տիպիկ օրինակ է։ Երգի գերմանական տարբերակը մնում է հայտնի գերմանական երիտասարդական խմբերի շրջանում և մի քանի տարբերակներ (նաև գերմաներենի տարբեր բարբառներով[11]) հրապարակվել են այն պահից հետո, երբ նրանք 2007 թվականին առաջին անգամ ձեռք են բերում հայտնիություն։

Pinkfong-ի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Baby Shark» երգը հանրածանոթ է դարձել Pinkfong-ի կողմից թողարկված տեսանյութով, որը Հարավային Կորեայի SmartStudy մեդիա-սթարթափի կրթական ապրանքանիշն է, որը կոչվում է «Baby Shark» (հանգըլ: 상어 가족; կոր․ նոր ռոմ․: Sang-eo Gajok), թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին և ունեցել է 2 մլրդ-ից ավելի դիտում[12]։ Այս տարբերակը սկսվում է չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի սիմֆոնիա № 9-ով , որը հիշեցնում է Ծնոտներ ֆիլմի երաժշտությունը։ Երգում պատմվում է շնաձկների ընտանիքի մասին, որոնք որսում են ձկներին[13]։

2017 թվականին Ինդոնեզիայում տեսահոլովակը դարձել է վիրուսային, և տարիների ընթացքում տարածվել է ասիական շատ երկրներում՝ հատկապես Հարավարևելյան Ասիայում։ Բջջային հավելվածը ներառվել է 2017 թվականին Հարավային Կորեայի, Բանգլադեշի, Սինգապուրի, Հոնկոնգի, Ինդոնեզիայի և նման երկրներում ընտանեկան հավելվածների (family apps)[14] կատեգորիայում ամենածանրաբեռնվածների տասնյակում, «Baby Shark» երգի պարային տարբերակը թողարկվել է 2016 թվականի հունիսի 17-ին[15] և ստացել է ավելի քան 2 մլրդ դիտում ամբողջ աշխարհում՝ դառնալով Յություբի 26-րդ ամենադիտվող տեսահոլովակը[16]։

Իր ճանաչվածության համար, նա խթանել է օնլայն պարերի հանդեպ ընդհանուր հետաքրքրվածություն ամբողջ աշխարհում, այդ ժամանակ մեջբերելով՝ «Հաջորդ մեծ գործը՝ Gangnam Style-ի իշխելուց հետո»։ Քեյ փոփ խմբերը՝ Girls' Generation, Twice, Red Velvet, Blackpink սկսեցին խթանել այս վիրուսային երգի տարածումը՝ քավր տարբերակների և պարերի միջոցով՝ մասնավորապես իրենց հեռուստաշոուների և համերգների ժամանակ[17][18]։ 2018 թվականի օգոստոսին երգը սկսեց տարածվել Եվրոպայում և Ամերիկայում[19]։ 2018 թվականի սեպտեմբերին Էլեն Դեջեներեսը իր Էլեն ԴեՋեներեսի շոուի ժամանակ ցույց է տվել իր սեփական տարբերակը, իսկ Ջեյմս Քորդենը իր տարբերակը ցույց է տվել «The Late Late Show with James Corden» շոուի ժամանակ[20]։ 2018 թվականի դեկտեմբերի սկզբին երգը եղել է The X Factor հեռուստահաղորդման մեջ, քանի որ դա խնդրել էր Էրիկը՝ ժյուրիի գլխավոր անդամի և պրոդյուսեր Սայմոն Քաուելի չորս տարեկան որդին[21]։

Անգլերեն տարբերակում միայն թվարկվում է շնաձկների ընտանիքը, իսկ կորեական տարբերակում ասվում է՝ մայրիկ շնաձուկը «համակրելի է», հայրիկ շնաձուկը՝ «ուժեղ», տատիկ շնաձուկը՝ «բարի», իսկ պապիկ շնաձուկը՝ «խիստ»։ 2018 թվականի հարավկորեական Kyunghyang Shinmun թերթը հրապարակել է առաջադեմ հոդված, որը երգի տեքստը դատապարտում է որպես խտրականական։

«Johnny Johnny Yes Papa» ինտերնետային երգի բառերը խառնվել են «Baby Shark»-ի տեքստի հետ[22]։

2012 թվականի փոփոխության հետ կապված, երբ Billboard Hot 100 երաժշտական չարթերում սկսել են հաշվի առնել նաև Յություբումում երաժշտական տեսահոլովակների առցանց դիտումները, «Baby Shark»-ը միանգամից Billboard Top 100 է ներխուժել 32-րդ հորիզոնականով, որը սկսվել է 2019 թվականի հունվարի 7-ին (պաշտոնական հիթ-շքերթը ՝ հունվարի 12-ին)[23]։

Ռուսական տարբերակով երգը և տեսահոլովակը գոյություն ունեն «Kote TV» ալիքում[24][25]։

Տարեկան ամփոփիչ հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

հիթ-շքերթներ (2019) Դիրք
կանադա (Canadian Hot 100)[26] 85
UK Singles (Official Charts Company)[27] 48
US Billboard Hot 100[28] 75

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. YouTube full-color icon (2017).svg «Baby Shark»
  2. Rutherford Kevin (2019-01-08)։ «'Baby Shark' Debuts in Billboard Hot 100's Top 40»։ Billboard։ Վերցված է 2019-01-11 
  3. Valens Ana (2018-11-18)։ «'Baby Shark' reminds us of the past—and that's what makes it a great meme»։ The Daily Dot։ Վերցված է 2018-11-19 
  4. Оригинальные источники «Kleiner Hai» от Александры Мюллер (Alexandra Müller):
  5. «Where did the Baby Shark song come from?»։ Evening Standard։ 2018-09-05։ Վերցված է 2018-10-06 
  6. Pineros Benjamin (2018-09-18)։ «Sexism, German memes and right-wing chants: Behind the 'Baby Shark' viral sensation»։ Techly։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-06-ին։ Վերցված է 2018-10-06 
  7. «Alemuel Biografie»։ last fm։ Վերցված է 2018-10-06 
  8. «Schnappt der "kleine Hai" nach "Schnappi"?»։ Bild Zeitung online։ 2008-05-29 
  9. «Offizielle Deutsche Charts - Offizielle Deutsche Charts»։ www.offiziellecharts.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-02 
  10. Hung Steffen։ «Kleiner Hai feat. Alemuel - Kleiner Hai - dim dim...»։ austriancharts.at։ Վերցված է 2018-11-02 
  11. Hassendoerper։ «WRS Baby Hai»։ YouTube։ Վերցված է 2018-10-05 
  12. «Baby Shark | Animal Songs | PINKFONG Songs for Children»։ 2015-11-25։ Վերցված է 2018-12-13 
  13. Sen Indrani։ «The story behind the astonishingly viral Baby Shark YouTube video»։ Quartzy։ Վերցված է 2018-10-07 
  14. «PINKFONG» – via Facebook 
  15. «Baby Shark Dance | Sing and Dance! | Animal Songs | PINKFONG Songs for Children»։ 2016-06-17։ Վերցված է 2018-09-07 
  16. «Who Is Behind The Viral 'Baby Shark' Song And How Is It Taking Over Our Lives?»։ Rojakdaily.com։ Վերցված է 2017-10-16 
  17. Ramirez Elaine։ «How This 'Baby Shark' Video Went Insanely Viral In Indonesia»։ Forbes 
  18. «"Baby Shark" Dance Craze From South Korea Dominates Online World»։ Phil News։ 2017-09-27։ Վերցված է 2017-10-30 
  19. Sen Indrani (2018-08-27)։ «The story behind the astonishingly viral Baby Shark YouTube video»։ Quartz։ Վերցված է 2018-08-30 
  20. «James Corden, Ellen, and The Internet: Why is Everyone Dancing to 'Baby Shark' Nursery Jingle?»։ News18։ 2018-10-03։ Վերցված է 2018-10-07 
  21. Dosani Rishma (2018-12-02)։ «Simon Cowell's son Eric makes X Factor debut as Baby Shark opens final show»։ Metro։ Վերցված է 2018-12-03 
  22. «People Are Freaking Out Over This "Johnny Johnny" And "Baby Shark" Video Mashup»։ BuzzFeed News։ Վերցված է 2018-12-08 
  23. Victor Daniel (2019-01-10)։ «Baby Shark (Doo Doo Doo Doo Doo Doo) Billboard Chart (Doo Doo Doo Doo Doo Doo)»։ The New York Times։ Վերցված է 2019-01-11 
  24. Акулёнок я туруру 1 час/Shark tururu 1 hours.
  25. Акуленок Танцы для детей.
  26. «Canadian Hot 100 – Year-End 2019»։ Billboard։ Վերցված է December 6, 2019 
  27. «End of Year Singles Chart Top 100 – 2019»։ Official Charts Company։ Վերցված է January 4, 2020 
  28. «Hot 100 Songs – Year-End 2019»։ Billboard։ Վերցված է December 6, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]