Ahmad Tea
Ahmad Tea | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Ծագում | Լոնդոն |
![]() |
Ahmad Tea, թեյի ապրանքանիշ, որը պատկանում է Ahmad Tea Ltd ընկերությանը[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ahmad Tea Ltd-ն հիմնադրվել է 1986 թվականին Անգլիայում։ Ընկերության մշտական տերերից մեկը նրա պատմության ողջ ընթացքում եղել է Աֆշար (անգլ.՝ Afshar) ընտանիքը։ 2014 թվականին, վերակազմավորումից հետո, վերահսկողություն է սահմանվել Ahmad Tea Ltd ընկերության վրա․ այն անցել է Ahmad Tea (UK) Ltd-ին, որի սեփականատերերը մնացել են Աֆշար ընտանիքի ներկայացուցիչները[3]։
Ընկերության գլխավոր գրասենյակը և թեյի արտադրություններից մեկը գտնվում են Չենդլերս-Ֆորդում՝ Հեմփշիր կոմսությունում՝ Սաութհեմփթոն քաղաքում[4][5]։ 2014 թվականի վերջին Ahmad Tea Ltd ընկերության վերահսկողության տակ էին Մեծ Բրիտանիայից դուրս մի շարք ձեռնարկություններ․ թեյի գործարաններ Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ), Խարկովում (Ուկրաինա), Միտիշիում (Ռուսաստան), Նանչանում (Չինաստան)[6], Շրի Լանկայում և Իրանում[7]։ Հումքի հիմնական աղբյուրներն են Չինաստանը, Հնդկաստանը և Շրի Լանկան։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին, Euromonitor International-ի տվյալներով, «Ահմադ Թեյը» թեյի վաճառքով ամբողջ աշխարհում զբաղեցրել է 5-րդ տեղը (Unilever-ից, Tata Global Beverages-ից, Associated British Foods-ից և Orimi Trade-ից հետո)՝ մասնաբաժին ունենալով ավելի քան 20 երկրների շուկաներում։ Ընկերության վաճառքի մեծ մասը գտնվում է Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱֆրիկաԱֆրիկայի շուկաներում, հիմնականում Ռուսաստանում և Իրանում, որոնց բաժինը 2013 թվականին գերազանցել է ընկերության ընդհանուր վաճառքի 60%-ը[8]։
2009 թվականի դրությամբ Ռուսաստանում սև թեյի վաճառքում այն զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ կանաչ թեյի վաճառքով՝ առաջին[9], 2008 թվականի տվյալներով՝ Ռուսաստանում արտադրանքի վաճառքի տարեկան ծավալը տվյալ ապրանքանիշի ներքո գնահատվել է 5 մլրդ ռուբլի[5]։ 2013 թվականի դրությամբ ընկերությունը Ռուսաստանում թեյի վաճառքի ծավալով զբաղեցրել է երրորդ տեղը (շուկայի 10%)[10]։
2013 թվականին Իրանում ընկերությունը թեյի վաճառքով երկրորդ տեղում էր (տեղական գործընկերն է Maham Qeshm Trading Co. ընկերությունը)[10]։
Ապրանքանիշը գրեթե չի գործում Հյուսիսային և Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի և Օվկիանիայի շուկաներում[10]։ 2008-ին Forbes-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիայում ապրանքանիշի վաճառքը տեղի է ունենում խոշոր սուպերմարկետներից դուրս և հիմնականում կենտրոնացված է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա[5], բայց Euromonitor International-ից Հուոփ Լիի կարծիքով՝ ընկերությունը հնարավորություն է փնտրում ընդլայնել պրեմիում թեյի վաճառքը բրիտանական ներքին մանրածախ առևտրում` հենվելով արտաքին շուկաներում նվաճված դիրքերի վրա, սակայն 2014 թվականի դրությամբ ապրանքանիշը ներկայացված չի եղել մանրածախ առևտրի խոշոր ցանցերում[8]։
Ahmad Tea of London-ը Մեծ Բրիտանիայի Թեյի պալատի անդամ է (անգլ.՝ United Kingdom Tea Council)[11], որին կարող են անդամակցել Մեծ Բրիտանիայում գրանցված և նրա տարածքում թեյի արտադրություն ունեցող կամ թեյի առևտուր իրականացնող ընկերությունները [12]։
Ահմադ Թեյը Ռուսաստանում հանդիսանում է 2011 թվականից Մոսկվայում անցկացվող «Ahmad Tea Music Festival»-ի[10] նախաձեռնողը, կազմակերպիչն ու հովանավորը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «RU 349068»։ ФИПС։ Վերցված է 2016-03-11
- ↑ «Trade mark search results: Ahmad Tea»։ Intellectual Property Office
- ↑ «AHMAD TEA LIMITED - Overview (free company information from Companies House)»։ beta.companieshouse.gov.uk։ Վերցված է 2016-03-23
- ↑ «AHMAD TEA (UK) LIMITED - Overview (free company information from Companies House)»։ beta.companieshouse.gov.uk։ Վերցված է 2016-03-23
- ↑ 5,0 5,1 5,2 «Рейтинг брендов»։ Forbes, российское издание (ռուսերեն)։ 2008-03-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-19-ին։ Վերցված է 2013-12-06«48. Ahmad. […] В России Ahmad продается на каждом шагу, а в Лондоне — только в той части аэропортов, откуда летают рейсы в Россию. При всем этом Ahmad вполне успешно позиционируется как „настоящий английский чай“ для изысканных чаепитий»
- ↑ Ahmad Tea (UK) Limited. Consolidated annual report. — P. 17.
- ↑ Справка о компании Ahmad Tea Ltd.// Российская ассоциация производителей чая и кофе "РОСЧАЙКОФЕ"
- ↑ 8,0 8,1 Hope Lee (2014-11-8)։ «Ahmad Tea: Exploration of Home Market and Challenges Abroad» (անգլերեն)։ en:Euromonitor International։ Վերցված է 2016-03-21
- ↑ «Обзор российского рынка чая. Система ММЦ: Система межрегиональных маркетинговых центров»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-08
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Hope Lee (2014-11-9)։ «Ahmad Tea: Opportunities and Challenges Abroad» (անգլերեն)։ en:Euromonitor International։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-15-ին։ Վերցված է 2016-03-21
- ↑ «UKTIA Member Companies»։ UK Tea & Infusions Assosiation
- ↑ Membership of UKTIA // UK Tea & Infusions Assosiation
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ahmаd Tea ընկերության պաշտոնական կայք
- The Best Kept Secret In Chandler’s Ford — The Tea Museum Chandler’s Ford Today, 29.04.2013.