Ֆրից Մաուտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրից Մաուտներ
Fritz Mauthner (1849-1923).jpg
Ծնվել էնոյեմբերի 22, 1849(1849-11-22)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՀորժիցե, Պրիբրամի շրջան[7][8][6]
Վախճանվել էհունիսի 29, 1923(1923-06-29)[1][2][3][4][5][6] (73 տարեկանում)
Վախճանի վայրՄեերսբուրգ[8]
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, լրագրող և գրական քննադատ
Լեզուգերմաներեն[2]
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
Fritz Mauthner Վիքիպահեստում

Ֆրից Մաուտներ (գերմ.՝ Fritz Mauthner, նոյեմբերի 22, 1849(1849-11-22)[1][2][3][4][5][6], Հորժիցե, Պրիբրամի շրջան[7][8][6] - հունիսի 29, 1923(1923-06-29)[1][2][3][4][5][6], Մեերսբուրգ[8]), ավստրիացի լրագրող, գրող, փիլիսոփա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Մաուտները ծնվել է 1849 թվականի նոյեմբերի 22-ին Բոհեմիայում, հրեաների ընտանիքում[9]։ Վեց տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Պրահա, որտեղ ավարտել է դպրոցն ու համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կրել է Էռնստ Մախի փիլիսոփայության ազդեցությունը, ում դասախոսություննները (ֆիզիկայի վերաբերյալ) լսել է համալսարանում։ 1873 թվականից զբաղվել է փաստաբանությամբ։ Սկսել է ստեղծագործել ու տպագրել ստեղծագործությունները Պրահայի թերթերում։ Նրա «Աննա» դրաման բեմադրվել է Գերմանական թագավորական թատրոնում։ Պատկանել է Պրահայի գերմանալեզու հրեա գրողների շրջանակին, որ Ավստրո-Հունգրիայի կայսրության մշակութային օջախներից մեկն էր ու եվրոպական մոդեռնի լաբորատորիաներից մեկը (հետագայում այդ ուղղությանն են հարել Ֆրանց Կաֆկան, Մաքս Բրոդը և այլք)։

1876 թվականին տեղափոխվել է Բեռլին, աշխատել Բեռլիներ Տագեբլատ թերթում։ Ամուսնացել է գերմանա-հրեական ծագում ունեցող դաշնակահարուհի Ժենի Էրենբերգի հետ, ունեցել են մի աղջիկ։

Ֆրից Մաուտները հրատարակել է ժամանակակից հայտնի գրողների պարոդիաներ։ 1880 թվականին Գերհարդ Հաուպտմանի, Մաքս Խալբեի, Օտտո Բրամի ու այլոց հետ համատեղ մասնակցել է Ազատամիտների միության կազմակերպմանը։ 1882 թվականին հրատարակվել է նրա առաջին վեպը՝ Նոր Ագասֆեր։ 1889 թվականին գլխավորել է Գերմանիա ամսագիրը։ 1896 թվականին մահացել է Ֆրից Մաուտների կինը, իսկ 1898 թվականին գրողը ստիպված է լինում ժամանակավորապես դադարեցնել գիտական ու գրական ակտիվ գործունեությունը, որովհետև տեսողությունը կորցնելու վտանգ կար։ 1905 թվականին բնակություն է հաստատում Ֆրայբուրգում, ծանոթանում Մարտին Բուբերի հետ, հիմնադրում Կանտական միությունը։ 1909 թվականից երկրորդ կնոջ հետ ապրել է Մեերսբուրգում, իսկ 1915 թվականին ստացել է Մեերսբուրգի պատվավոր քաղաքացու կոչում։ Մահացել է Աշխարհի երեք կերպարները գրքի վրա աշխատելու ժամանակ, որ լույս է տեսել արդեն հետմահու (1925

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Մաուտները հեղինակել է նովելներ, վեպեր (այդ թվում՝ պատմական, Քսանտիպա, 1884; Գիպատիա, 1892, և այլն), սատիրական ստեղծագործություններու փիլիսոփայական երկեր (այդ թվում՝ «Փիլիսոփայական բառարան», 1910—1911, վերահրատ. 1923—1924, 1980, 1997, «Աթեիզմն ու նրա պատմությունը արևմտյան աշխարհում», 4 հատոր, 1920—1923, մենագրություն Սպինոզայի 1906 և Շոպենհաուերի մասին, 1911), ինչպես նաև թողել է ինքնակենսագրական մի քանի աշխատություններ։ Թարգմանել է Էդմոն դը Գոնկուրի արձակ ստեղծագործություններից։

Ֆրից Մաուտներն առավել հայտնի է լեզվի փիլիսոփայության վերաբերյալ իր աշխատություններով («Լեզվի քննադատության ներածություն», 3 հատոր, 1901—1902), որ արտացոլում են Նիցշեի ազդեցությունն ու իրենց հերթին ազդել են Լյուդվիգ Վիտգենտեյնի ու Գուստավ Լանդաուզերի գիտական հայացքների վրա։ Ֆրից Մաուտների հայացքներն իրենց արձագանքն են գտել Շնիցլերի ու Հոֆմանստալի (Մաուտների ազդեցությունը երևում է նրա Լորդ Չանդոսի նամակը նովելում), Ջեյմս Ջոյսի, Խորխե Լուիս Բորխեսի ու Սեմյուել Բեկկետի ստեղծագործությունների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kühn J. Gescheiterte Sprachkritik. Fritz Mauthners Leben und Werk. Berlin։ Walter de Gruyter, 1975
  • Eschenbacher W. Fritz Mauthner und die deutsche Literatur um 1900. Eine Untersuchung zur Sprachkrise der Jahrhundertwende. Frankfurt/ Main u. a.։ Lang, 1977
  • Gustafsson L. Sprache und Lüge. Drei sprachphilosophische Extremisten։ Friedrich Nietzsche, Alexander Bryan Johnson, Fritz Mauthner. München u. a.։ Hanser, 1980
  • Vierhufe A. Parodie und Sprachkritik. Untersuchungen zu Fritz Mauthners «Nach berühmten Mustern». Tübingen։ Niemeyer, 1999
  • Ullmann B. Fritz Mauthners Kunst- und Kulturvorstellungen. Zwischen Traditionalität und Modernität. Frankfurt/Main u. a.։ Lang, 2000
  • Fritz Mauthner — Sprache, Literatur, Kritik. Festakt und Symposion zu seinem 150. Geburtstag / Helmut Henne, Christine Kaiser (Hrsg.). Tübingen։ Niemeyer, 2000 (материалы симпозиума, приуроченного к 150-летию Маутнера)
  • Leinfellner E. Brückenschlag zwischen den Disziplinen. Fritz Mauthner als Schriftsteller, Kritiker und Kulturtheoretiker. Wuppertal։ Arco-Verlag, 2004
  • Соболева М. Е. Философия как «критика языка» в Германии. СПб.։ Изд-во СПбГУ, 2005.
  • Ժակ Լե Ռիդերի՝ Մաունտերի փիլիսոփայության վերաբերյալ ելույթի տեսագրությունը, 2009 (ֆր.)
  • Пучков Андрей. «Кстати, подумайте, не можете ли помочь…». [Письма М. Гершензона, Ф. Маутнера и два философских трактата Алексея Фёдоровича Селивачёва (1912–1919 гг.)] // Сучасні проблеми дослідження, реставрації та збереження культурної спадщини. Збірник наукових праць з мистецтвознавства, архітектурознавства і культурології. Випуск третій. Частина друга. – К.։ Видавничий дім А+С, 2006. – С. 170-174.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]