Ֆրանտիշեկ Լանգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանտիշեկ Լանգեր
František Langer
Frantisek Langer.jpg
Ծնվել է մարտի 3, 1888(1888-03-03)[1][2][3][4]
Ծննդավայր Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել է օգոստոսի 2, 1965(1965-08-02)[1][2][3][4] (77 տարեկանում)
Մահվան վայր Պրահա, Չեխոսլովակիա
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Ազգություն Չեխեր
Մասնագիտություն թարգմանիչ, բժիշկ-գրող, դրամատուրգ, գրական քննադատ, լրագրող, գիտաֆանստաստիկ գրող, բանաստեղծ, ակնարկագիր և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ժողովրդական արտիստ Recipient of the Order of Tomáš Garrigue Masaryk, 2nd class և Թոմաս Մասարիկի շքանշան
Ստորագրություն
Frant Langer podpis.jpg
František Langer Վիքիպահեստում

Ֆրանտիշեկ Լանգեր, (չեխ․՝ František Langer; մարտի 3, 1888, Պրահա, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 21965, Պրահա, ՉՍՍՀ), չեխ արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, հրապարակախոս, գրաքննադատ։ ՉՍՍՀ ժողովրդական վարպետ (1947). գրող Իրժի Լանգերի եղբայրը։ .

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեա մտավորականների ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո 1907-1914 թվականներին սովորել է Կարլովի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1912-1914 թվականներին խմբագրել է «Umělecký měsíčník» միամսյա հանդեսը։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ավստրո-հունգարական բանակում ծառայել է որպես զինվորական բժիշկ։ Գալիցիայի ճակատում 1916 թվականին ռուսներին գերի է ընկել, ներկալվել է Պովոլոժիե։ Հետագայում եղել է զինվորական բժիշկ չեխական լեգիոններում, որոնց հետ Զբորով քաղաքից հասել է մինչև Սիբիր։ Բացի բժշկությունից զբաղվել լրագրողությամբ՝ զինվորական պարբերականներում հրատարակել է հոդվածներ, պատմվածքներ։

1920 թվականին անցնելով Ճապոնիայով և Չինաստանով վերադարձել է Չեխոսլովակիա։ Շարունակել է բանակում բժիշկ աշխատել։ Համագործակցել է «Լիդովյե Նովինի» թերթին։ 1917-1937 թվականներին «Զբոևով» (չեխ․՝ «Zborov», լեհ.՝ «Zborów»). ժողովածուի խմբագիրն է եղել։

1939 թվականին Լեհաստանով փախել է Ֆրանսիա, որտեղ ղեկավարել է չեխոսլովակիայի բանակի բժշկական ծառայությունը։ Ֆրանսիայի գրավումից հետո նույն պաշտոնն է զբաղեցրել Անգլիայում։ 1944 թվականին Չեխոսլովակիայի բրիգադի կազմում անցել է Եվրոպա, մասնակցել Դյունկերկի մոտի մարտերին։ 1945 թվականից բրիգադի գեներալ է։

1945 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, վերադարձել է հայրենիք։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանտիշեկ Լանգերը պատմվածքների, վեպերի, էսսեների, դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ է, որոնց մեծ մասը նվիրված է 1917-1920 թվականների չեխական լեգիոներների Ռուսաստանով անցած ուղղուն։

Դեբյուտել է դեռևս գիմնազիայի աշակերտ եղած ժամանակ։ Հրատարակել է իր աշխատանքները բազմաթիվ թերթերում և ամսագրերում՝ Národní obzor, Přehled, Zlatá Praha, Lumír, Novina, Besedy času, Rudé květy, Večery, Národní listy, Jeviště, Divadlo, Rozpravy Aventina, Přítomnost, Čin, Světozor, Šibeničky, Cesta, Kmen, Literární noviny, Divadelní zápisník, Divadelní noviny, Dnešek և այլն։

1920-1930-ական թվականներին գրել է մի շարք դրամատիկական պիեսներ՝

  • «Երկաթյա գայլ» (1920),
  • «Նամակներ լեգիոնների ժամանակագրությունից»,
  • «Ծայրամաս» (բեմադրվել է 1925 թվականին Վիեննայի Josefstädter Theater թատրոնում, ռեժիսոր՝ Մաքս Ռեյնհարդտ),
  • «Քսանականները»,
  • «Տորպեդային կատեր»։

1950-1960-ական թվականներին Լանգերը մի քանի կատակերգություն է գրել («Ուղտը ասեղի անցքով», «Գրանդ հոթել Նևադա», «Obrácení Ferdyše Pištory» և այլն).

Իր եղբոր՝ գրող Իրժի Լանգերի կենսագրականի հեղինակն է, որը գրվել է որպես «Ինը դարպաս» գրքի նախաբան[5]։

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սուրբ Վացլավ» (1912)
  • «Ոսկե Վեներա»
  • «Երազողներ և մարդասպաններ» (1921)
  • «Մահացածները քայլում են մեր միջև» (1930)
  • «Վարդագույն Մերկուրի». Ինչի մասին են պատմում փոստային նամականիշերը— М.: Связь, 1969. — 224 էջ. (ռուս.)
  • «Սպիտակ բանալու ընկերությունը» (դետեկտիվ վիպակ երեխաների համար, 1934)
  • «Կային և կար» հիշողությունների գիրք (1963).

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՉՍՍՀ ժողովրդական վարպետ (1947)
  • Թոմաշ Գարիգ Մասարիկի երկրորդ աստիճանի շքանշան (1965)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. Барна. Лангер Франтішек // Тернопільський енциклопедичний словник. — Тернопіль: видавничо-поліграфічний комбінат «Збруч», 2004—2010. — ISBN 966-528-197-6, том ІІ, 2005, с. 316.(ուկր.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. Лангер, И. Девять врат = Devět bran / Пер. с чешского Н. Шульгиной. — M.: Текст — Книжники, 2011. — 381 с. — (Чейсовская коллекция). — 3500 экз. — ISBN 978-5-7516-0990-0