Ֆրանսուա Մինիե
Ֆրանսուա Մինիե François Mignet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 8, 1796[1][2][3][4][5][6] Էքս-ան-Պրովանս |
Մահացել է | մարտի 24, 1884[1][2][3][4][5] (87 տարեկանում) Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Saint-Pierre Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան և իրավաբան |
Պաշտոն(ներ) | Q61609494? և seat 20 of the Académie française? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա |
Ալմա մատեր | Էքս Մարսել համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ |
François-Auguste Mignet Վիքիպահեստում |
Ֆրանսուա Օգյուստ Մարի Մինիե (ֆր.՝ François-Auguste-Marie Mignet, 1796-1884), Ֆրանսիացի պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1836)։ Կրթությամբ իրավաբան։ Կողմնակից էր բուրժական սահմանադրական միապետության։ Մասնակցել է 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությանը։ Օ. Թիերիի, Ֆ. Գիզոյի և Անրի Թիերիի հետ հիմնել է բուրժուական պատմագրության մեջ նոր ուղղություն, որը դասակարգային պայքար դիտել է որպես պատմական իրադարձությունների գլխավոր շարժիչ ուժ։ Գրել է «Ֆրանսիական հեղափոխության պատմությունը» (1824), որտեղ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը համարել է անխուսափելիություն, քանի որ ֆեոդալական կարգը դադարել էր համապատասխանել զարգացող բուրժուազիայի պահանջներին, իսկ յակոբինյան դիկտատուրան՝ հեղափոխության կարևոր փուլ։ Դասակարգային պայքարն ընդունել է այնքան ժամանակ, քանի դեռ այն մղել է բուրժուազիան ֆեոդալների դեմ, սակայն խստորեն քննադատել է պրոլետարիատի պայքարը ընդդեմ բուրժուազիայի։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Histoire de la Révolution française, v. 1-2, P;, 1824
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Babelio
- ↑ 5,0 5,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ Base Léonore — ministère de la Culture.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Petit E., Fr. Mignet, P., 1889
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 559)։ ![]() |
- Մայիսի 8 ծնունդներ
- 1796 ծնունդներ
- Մարտի 24 մահեր
- 1884 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիական մեծ հեղափոխություն
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին