Jump to content

Օրթոստատիկ թերճնշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրթոստատիկ թերճնշում
Հիվանդության ախտանշաններԱխտանիշները առաջանում կամ ծանրանում են նստած կամ կանգնած դիրքի անցնելիս և բարելավվում պառկած դիրքում։ Ախտանիշներից են գլխապտույտ, ուշագնացություն, ընդհանուր թուլություն, կենտրոնացման դժվարացում, մշուշոտ, լղոզված տեսողության առաջացում, տրեմոր, տագնապ, սրտխփոց, ատաքսիա, քրտնելու զգացում, երբեմն՝ սրտխառնոց։
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9458.0
ՀՄԴ-10I95.1
ԱխտորոշումՕրթոստատիկ թերճնշման առկայութունն ախտորոշվում է չափելով զարկերային ճնշումը 5 րոպե պառկած դիրքում գտնվելուց հետո, այնուհետև կանգնելուց հետո 1րոպե և 3 րոպե անց։ Այն սահմանվում է, որպես սիստոլիկ զարկերակային ճնշման անկում նվազագույնը 20 մմս․ս․-ով կամ դիաստոլիկ զարկերակային ճնշման անկում նվազագույնը 10 մմս․ս․-ով՝ երբ անհատը հորզոնական դիրքից անցում է կատարում ուղղաձիգ դիրքի։
ԲուժումՀիմքում ընկած պատճառական գործոնի վրա ազդելուց բացի՝ օրթոստատիկ թերճնշման բուժումը կարող է ներառել՝ ջրի և աղի օգտագործման մեծացում (արյան ծավալի մեծացման նպատակով), կոմպրեսիոն զուգագուլպաների կրում և երբեմն դեղորայքի օգտագործում (ֆլուդրոկորտիզոն, միդոդրին և այլն)։
ԲարդություններԳլխուղեղի քրոնիկ վնասում, վայր ընկնելուց առաջացած վնասվածքներ, ընդհուպ՝ մահացու։
ԿանխարգելումԿախված է առաջացման հաճախականությունից, ծանրությունից և հիմքում ընկած խնդրի բնույթից։

Օրթոստատիկ թերճնշում, հայտնի նաև որպես դիրքային թերճնշում[1], խնդիր, երբ կանգնելիս կամ նստելիս դիտվում է զարկերակային ճնշման անկում։ Զարկերակային ճնշման անկումը կարող է լինել հանկարծակի (վազովագալ օրթոստատիկ թերճնշում), 3 րոպեի ընթացքում (դասական օրթոստատիկ թերճնշում) կամ աստիճանական (ուշացած օրթոստատիկ թերճնշում)[2]։ Այն սահմանվում է, որպես սիստոլիկ զարկերակային ճնշման անկում նվազագույնը 20 մմս․ս․-ով կամ դիաստոլիկ զարկերակային ճնշման անկում նվազագույնը 10 մմս․ս․-ով՝ երբ անհատը հորզոնական դիրքից անցում է կատարում ուղղաձիգ, օրինակ՝ կանգնած դիրքի։ Այն գլխավորապես տեղի է ունենում մարմնի ստորին հատվածներում արյունատար անոթների ուշացած անոթասեղղման կամ դրա բացակայության հետևանքով, որը նորմայում անհրաժեշտ է ադեկվատ զարկերակային ճնշում ապահովելու համար՝ մարմնի դիրքի փոփոխման, օրինակ՝ կանգնելու ժամանակ։ Արդյունքում տեղի է ունենում արյան վերաբաշխում դեպի ստորին վերջույթների անոթներ և դիտվում է դեպի սիրտ արյան հետվերադարձի նվազում, ինչը հանգեցնում է սրտային արտամղման նվազմանը և դեպի գլխուղեղ արյան ոչ ադեկվատ հոսքի առաջացմանը։

Օրթոստատիկ թերճնշման շատ մեղմ և հազվադեպ առաջացումը տարածված երևույթ է և ընդհանուր առմամբ կարող է պատահել ցանկացածի մոտ, այնուամենայնիվ այն հատկապես տարածված է ծերերի և նրանց շրջանում, ովքեր ունեն ցածր զարկերակային ճնշում։ Զարկերակային ճնշման արտահայտված անկումը կարող է հանգեցնել ուշագնացության՝ վնասվածքների հավանական առաջացմամբ։ Զարկերակային ճնշման միջին աստիճանի անկումը կարող է առաջացնել շփոթվածություն, ուշադրության կենտրոնացման պակաս, դելիրիում և ատաքսիայի էպիզոդներ։ Քրոնիկ օրթոստատիկ թերճնշումը ասոցացվում է գլխուղեղի հիպոպերֆուզիայի հետ, ինչը կարող է խթանել դեմենցիայի զարգացման պաթոֆիզիոլոգիան[3]։ Այնուամենայնիվ դեռևս հստակ չէ, թե արդյոք այն հանդիսանում է դեմենցիա առաջացնող պատճառական գործոն[4]։

Հայտնի են օրթոստատիկ թերճնշում առաջացնող մի շարք գործոններ, ինչպիսիք են՝ որոշակի դեղամիջոցների օգտագործումը (օրինակ՝ ալֆա ադրենապաշարիչներ), վեգետատիվ նեյրոպաթիայի, արյան ծավալի նվազման, բազմակի համակարգային ատրոֆիայի առկայությունը և տարիքով պայմանավորված՝ արյունատար անոթների էլաստիկության նվազումը։

Հիմքում ընկած պատճառական գործոնի վրա ազդելուց բացի՝ օրթոստատիկ թերճնշման բուժումը կարող է ներառել՝ ջրի և աղի օգտագործման մեծացում (արյան ծավալի մեծացման նպատակով), կոմպրեսիոն զուգագուլպաների կրում և երբեմն դեղորայքի օգտագործում (ֆլուդրոկորտիզոն, միդոդրին և այլն)։ Աղի օգտագործման մեծացումը պետք է վերահսկվի բժշկի կողմից, քանի որ այն կարող է հանգեցնել նյարդաբանական լուրջ խնդիրների առաջացման, եթե իրականացվի չափազանց ագրեսիվ կերպով։

Օրթոստատիկ թերճնշումը բնորոշվում է կանգնելուց հետո (պառկած կամ նստած դիրքից)՝ հատկապես կտրուկ և արագ կերպով, դիտվող ախտանշանների առաջացմամբ։ Շատերը նշում են գլխապտույտի առաջացում, որը երբեմն լինում է խիստ արտահայտված, ծանր։ Քրոնկ օրթոստատիկ թերճնշման պարագայում խնդիրը և դրա ազդեցությունները կարող են վատթարանալ, անգամ եթե ուշագնացության և այլ ախտանշանների դիտման հաճախությունը նվազում է։ Ընդհանուր թուլություն կամ հոգնածության զգացում նույնպես կարող է առաջանալ։ Որոշ մարդկանց շրջանում դիտվում է կենտրոնացման դժվարացում, մշուշոտ, լղոզված տեսողության առաջացում, տրեմոր, գլխապտույտ, տագնապ, սրտխփոց, ատաքսիա, քրտնելու զգացում, երբեմն՝ սրտխառնոց։ Կարող է դիտվել մաշկի գունատություն[5]։ Որոշ մարդկանց շրջանում կարող է արտահայտված օրթոստատիկ թերճնշման զարգացումն ուղեկցվել միայն շփոթվածության կամ արտահատված ընդհանուր թուլության զգացումի առաջացումով։ Քրոնիկ ծանր օրթոստատիկ թերճնշումը կարող է դրսևորվել, որպես կոգնիտիվ ֆունկցիայի տատանումներ/դելիրիում։

Ասոցացված հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդիրը կարող է դիտվել Ադիսոնի հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի, ֆեոքրոմոցիտոմայի, պորֆիրիայի[6] ժամանակ, ինչպես նաև որոշակի նյարդաբանական խանգարումների առկայության պարագայում, ինչպիսիք են՝ աուտոիմուն վեգետատիվ գանգլիոնոպաթիան, բազմակի համակարգային ատրոֆիան և դիսավտոնոմիայի այլ ձևերի առկայությունը։ Ինչպես նաև, այն կարող է դիտվել Էհլերս-Դանլոսի համախտանիշի և նյարդային անոռեքսիայի ժամանակ։ Այն դիտվում է նաև Պարկնսոնի հիվանդության կամ Լյուիի մարմնիկներով դեմենցիայի ժամանակ՝ սրտի սիմպատիկ դեներվացիայի հետևանքով կամ որպես դոպամինախթանիչ բուժման կողմնակի ազդեցություն։ Այն հազվադեպ է առաջացնում ուշագնացություն, քանի դեռ հիվանդի մոտ չի զարգացել իրական վեգետատիվ անբավարարություն կամ եթե հիվանդը չունի սրտի հետ կապված խնդիր[փա՞ստ]։

Մեկ այլ, ենթադրյալ թերախտորոշվող հիվանդության՝ դոպամին բետա հիդրոքսիլազայի անբավարարության ժամանակ, զարգանում է սիմպատիկ նյարդային համակարգի նորադրենէրգիկ ֆունկցիայի կորուստ, որը բնորոշվում է նորադրենալինի ցածր կամ ծայրահեղ ցածր քանակների առկայությամբ և դոպամինի քանակի ավելցուկային բարձրացմամբ[7]։

Տետրապլեգիայով և պարապլեգիայով հիվանդների շրջանում նույնպես դիտվում է այս խնդիրը՝ նորմալ զարկերակային ճնշման պահպանման և մարմնի վերին հատվածի արյան ադեկվատ մատակարարման բազմակի համակարգային անբավարարության հետևանքով[փա՞ստ]։

Առաջացման պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոստատիկ թերճնշման առաջացման պատճառներից են՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, արյան ծավալի փոքրացումը (օրինակ՝ ջրազրկում, արյունահոսություն կամ միզամուղների օգտագործում), անոթալայնացում առաջացնող դեղամիջոցները, այլ խմբի դեղամիջոցներ, անոթասեղմիչ դեղամիջոցի օգտագործման դադարեցումը, երկարատև անկողնային վիճակը (անշարժություն), վերջերս դիտված քաշի արտահայտված կորուստը, սակավարյունությունը[8], կամ վերջերս կրած բարիատրիկ վիրահատությունը[9]։

Դեղորայքային

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոստատիկ թերճնշման զարգացումը կարող է դիտվել որպես որոշակի հակադեպրեսանտների կողմնակի ազդեցություն, ինչպիսիք են եռցիկլիկ հակադեպրեսանտները[10] կամ մոնոամինօքսիդազայի ինհիբիտորները[11]։ Հազվադեպ մարիհուանան և տետրահիդրոկանաբինոլը կարող են առաջացնել արտահայտված օրթոստատիկ թերճնշում[12]։ Ալկոհոլը կարող է պոտենցել օրթոստատիկ թերճնշումը ընդհուպ ուշագնացության առաջացում[13]։ Օրթոստատիկ թերճնշումը կարող է զարգանալ, որպես ալֆա-1 պաշարիչների (ալֆա-1 ադրենապաշարիչներ) օգտագործման կողմնակի ազդեցություն։ Ալֆա-1 պաշարիչները ընկճում են նորմայում ի պատասխան մարմնի դիրքի փոփոխությանը առաջացող բարոընկալիչային ռեֆլեկտոր անոթասեղմումը[14]։

Տետրահիդրոկանաբինոլ

Այլ գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոստատիկ թերճնշման առաջացմանը հակված են ծերերը, հետծննդաբերական շրջանում գտնվող կանայք։ Անորեքսիա ներվոզայով կամ բուլիմիա ներվոզայով տառապողների շրջանում նույնպես դիտվում է օրթոստատիկ թերճնշման առաջացում, որպես տարածված կողմնակի ազդեցություն։ Ալկոհոլի օգտագործումը նույնպես կարող է հանգեցնել օրթոստատիկ թերճնշման առաջացմանը՝ ջրազրկման պատճառով[փա՞ստ]։

Առաջացման մեխանիզմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոստատիկ թերճնշում զարգանում է, երբ ծանրության ուժի ազդեցությամբ տեղի է ունենում շրջանառող արյան վերաբաշխում դեպի ստորին վերջույթների անոթներ, որի արդյունքում նվազում է դեպի սիրտ արյան հետվերադարձը, ինչն էլ հանգեցնում է սրտային արտամղման նվազմանը և բերում զարկերակային ճնշման անկման։ Օրինակ՝ պառկած դիրքից կանգնած դիրքի անցնելիս մոտ 700 մլ արյուն չի վերադառնում կրծքավանդակ` հանգեցնելով սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման նվազման[15]։ Ընդհանուր առմամբ վերջնական ազդեցությունը արյան ոչ բավարար շրջանառությունն է մարմնի վերին հատվածներում[փա՞ստ]։

Նորմայում կարճատև ժամանակամիջոցում՝ արագ կերպով տեղի են ունենում մի շարք սրտային, անոթային, նյարային, մկանային և նյարդահումորալ պատասխանի գործընթացներ, և զարկերակային ճնշման նշանակալի անկում չի դիտվում։ Անոթասեղղման առաջացումը զարգացող պատասխաններից մեկն է (բարոընկալիչային ռեֆլեքս), երբ տեղի է ունենում արյան կենտրոնացում։ (Հաճախ այս ազդեցությունը լինում է արտահայտված, և դրա արդյունքում դիաստոլիկ ճնշումը կանգնած դիրքում մի փոքր ավելին է ի համեմատ պառկած դիրքի)։ Այսպիսով որոշակի գործոնների առկայությամբ, որոնք ազդում են նշված պատասխանների առաջացման վրա, զարգանում է զարկերակային ճնշման նորմայից մեծ անկում։ Այդպիսի գործոններից են` արյան նվազած ծավալի, տարբեր հիվանդությունների առկայությունը և որոշակի դեղամիջոցներ[փա՞ստ]։

Օրթոստատիկ թերճնշման առկայութունն ախտորոշվում է` չափելով զարկերային ճնշումը 5 րոպե պառկած դիրքում գտնվելուց հետո, այնուհետև` կանգնելուց հետո 1րոպե և 3 րոպե անց[16]։ Այն սահմանվում է, որպես սիստոլիկ զարկերակային ճնշման անկում նվազագույնը 20 մմս․ս․-ով կամ դիաստոլիկ զարկերակային ճնշման անկում նվազագույնը 10 մմս․ս․-ով՝ երբ անհատը հորզոնական դիրքից անցում է կատարում ուղղաձիգ դիրքի։ Բացի այդ սրտի զարկերի հաճախությունը նույնպես պետք է որոշել յուրաքանչյուր դիրքում։ Սրտի կծկման հաճախության արտահայտված աճը կարող է հանդիսանալ, որպես սրտային արտամղման պահպանմանն ուղղված կոմպենսատոր մեխանիզմի հետևանք։ Նմանատիպ մեկ այլ խնդիր՝ դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշը ախտորոշվում է, երբ դիտվում է սրտի կծկման հաճախության նվազագույնը 30զարկ/րոպե-ով աճ, և որն ընթանում է առանց զարկերակային ճնշման անկման կամ դրա աննշան փոփոխմամբ։ Կարելի է կիրառել նաև տիլտ թեստ[17]։

Օրթոստատիկ թերճնշումը (կամ դիրքային թերճնշում) կանգնելուց հետո առաջացող զարկերակային ճնշման անկումն է։ Այն սահմանվում է, որպես սիստոլիկ զարկերակային ճնշման անկում նվազագույնը 20 մմս․ս․-ով կամ դիաստոլիկ զարկերակային ճնշման անկում նվազագույնը 10 մմս․ս․-ով՝ երբ անհատը հորզոնական դիրքից անցում է կատարում ուղղաձիգ դիրքի[18]։ Ամենահաճախ դիտվող առաջին ախտանիշը գլխապտույտն է, որին կարող են հաջորդել ավելի լուրջ ախտանիշներ, օրինակ՝ տեսադաշտի նեղացում կամ տեսողության կորուստ, ընդհանուր թուլություն, ուշագնացություն։

Տարբերում են օրթոստատիկ թերճնշման հետևյալ ենթաձևերը՝ սկզբնական արագ, դասական և ուշացած[19][20][21]։

Սկզբնական արագ ենթաձևը հաճախ բնութագրվում է սիստոլիկ զարկերակային ճնշման 40 մմս․ս․ և ավելի անկմամբ կամ դիաստոլիկ զարկերակային ճնշման 20 մմս․ս․ և ավելի անկմամբ՝ կանգնելուն հաջորդող 15 վայրկյանների ընթացքում[19]։ Այնուհետև զարկերակային ճնշումը սպոնտան և արագ կերպով վերադառնում է նախնական մակարդակին, այսպիսով թերճնշման և ախտանիշների դրսևորման ժամանակահատվածը կարճատև է և չի գերազանցում 30 վայրկյանը[19]։ Կանգնած դիրքում զարկերակային ճնշման միայն շարունակական, այսպես կոչված զարկից զարկ չափմամբ է հնարավոր գրանցել այս խնդիրը[19]։

Դասական ձևը հաճախ բնութագրվում է սիստոլիկ զարկերակային ճնշման նվազագույնը 20 մմս․ս․-ով կամ դիաստոլիկ զարկերակային ճնշման նվազագույնը 10 մմս․ս․-ով անկմամբ՝ կանգնելուն հաճորդող 30 վայրկայնից 3 րոպեյի ընթացքում[20]։

Ուշացած օրթոստատիկ թերճնշումը հաճախ բնութագրվում է սիստոլիկ զարկերակային ճնշման նվազագույնը 20 մմս․ս․-ով կամ դիաստոլիկ զարկերակային ճնշման նվազագույնը 10 մմս․ս․-ով անկմամբ՝ կանգնելուն հաճորդող 3 րոպեներից հետո[21]։

Կենսակերպի փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդրի հիմքում ընկած դարձելի պատճառական գործոնի վրա ազդելուց բացի (օրինակ՝ որոշակի դեղամիջոցների օգտագործման նվազեցումը կամ դադարեցումը, աուտոիմուն պատճառների բուժումը)՝ առկա են մի շարք միջոցներ ուղղված օրթոստատիկ թերճնշման ախտանիշները նվազեցնելուն և ուշագնացության կանխարգելմանը։ Անգամ զարկերակային ճնշման փոքր բարձրացումը հնարավոր է բավարար լինի գլխուղեղի արյան շրջանառության մակարդակը բավարար չափով պահպանելու համար՝ կանգնած դիրքի անցնելիս[20]։

Այն մարդկանց շրջանում, ովքեր չունեն գերճնշում, օրական 2-3 լիտր հեղուկի և աղի օգտագործումը կարող է բարելավել ախտանիշները՝ արյան ծավալի ընդարձակման շնորհիվ[20]։ Տարբեր միջոցներ կարող են օգտագործվել դեպի սիրտ արյան հետվերադարձը բարելավելու համար, օրինակ՝ ճնշող էլաստիկ զուգագուլպաների կրումը և վարժությունների՝ ֆիզիկական հակաճնշում ստեղծող, կատարումը անմիջապես կանգնելուց հետո, օրինակ՝ ոտքերի մկանների լարումը[20]։

Դեղամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղամիջոցներց միդոդրինը կարող է արդյունավետ լինել օրթոստատիկ թերճնշմամբ մարդկանց շրջանում[20][22]։ Դեղամիջոցի գլխավոր կողմնակի ազդեցությունն է սագամաշկի առաջացումը[22]։ Ֆլուդրոկորտիզոնը նույնպես օգտաֆործվում է, սակայն ունի ապացուցողական էլ ավելի սահմանափակ հիմք[20]։

Մի շարք թույլ ապացուցողական հիմք ունեցող միջոցներից են՝ ինդոմետացինը, ֆլյուօքսետինը, դոպամինային ներհակորդները, մետոկլոպրամիդը, դոմպերիդոնը, մոնոամինօքսիդազայի պաշարիչները թիրամինի հետ միասին (կարող է արտահայտված զարկերակային գերճնշման հանգեցնել), օքսիլոֆրինը, կալիումի քլորիդը և յոհիմբինը[23]։

Կանխատեսումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոստատիկ թերճնշման ժամանակ հնարավոր են պատահական անկումներ[24]։ Այն նաև ասոցացվում է սիրտանոթային հիվանդությունների, սրտային անբավարարության, գլխուղեղի ինսուլտի զարգացման ռիսկի բարձրացման հետ[25]։ Կան նաև օբսերվացիոն հետազոտությունների տվյալներ, ըստ որոնց օրթոստատիկ թերճնշման առկայությունը միջին տարքի մարդկանց շրջանում բարձրացնում է հնարավոր դեմենցիայի զարգացման ռիսկը և նվազեցնում կոգնիտիվ ֆունկցիան[26]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Orthostatic hypotension» Դորլանդի բժշկական բառարանում
  2. «Orthostatic Hypotension Information Page | National Institute of Neurological Disorders and Stroke». www.ninds.nih.gov. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  3. Hase Y, Polvikoski TM, Firbank MJ, Craggs LJ, Hawthorne E, Platten C, Stevenson W, Deramecourt V, Ballard C, Kenny RA, Perry RH, Ince P, Carare RO, Allan LM, Horsburgh K, Kalaria RN (January 2020). «Small vessel disease pathological changes in neurodegenerative and vascular dementias concomitant with autonomic dysfunction». Brain Pathology. 30 (1): 191–202. doi:10.1007/s10072-014-1686-8. PMID 31357238.
  4. Sambati L, Calandra-Buonaura G, Poda R, Guaraldi P, Cortelli P (June 2014). «Orthostatic hypotension and cognitive impairment: a dangerous association?». Neurol. Sci. 35 (6): 951–7. doi:10.1007/s10072-014-1686-8. PMID 24590841.
  5. Kasper DL, Fauci AS, Hauser SL, Longo DL, James JL, Loscalzo J (2015). Harrison's principles of internal medicine. Vol. 2 (19th ed.). New York: McGraw-Hill Medical Publishing Division. էջ 2639. ISBN 978-0-07-180215-4.
  6. Sim M, Hudon R (October 1979). «Acute intermittent porphyria associated with postural hypotension». Canadian Medical Association Journal. 121 (7): 845–6. PMC 1704473. PMID 497968.
  7. Robertson D, Garland EM (September 2003). «Dopamine Beta-Hydroxylase Deficiency». In Adam MP, Ardinger HH, Pagon RA, Wallace SE, Bean LJ, Stephens K, Amemiya A (eds.). GeneReviews. University of Washington, Seattle. PMID 20301647 – via NCBI Bookshelf.
  8. «What Causes Hypotension? -». National Heart, Lung, and Blood Institute (NHLBI). U.S. National Institutes of Health. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  9. Christou GA, Kiortsis DN (March 2017). «The effects of body weight status on orthostatic intolerance and predisposition to noncardiac syncope». Obesity Reviews. 18 (3): 370–379. doi:10.1111/obr.12501. PMID 28112481.
  10. Jiang W, Davidson JR (November 2005). «Antidepressant therapy in patients with ischemic heart disease». American Heart Journal. 150 (5): 871–81. doi:10.1016/j.ahj.2005.01.041. PMID 16290952.
  11. Delini-Stula A, Baier D, Kohnen R, Laux G, Philipp M, Scholz HJ (March 1999). «Undesirable blood pressure changes under naturalistic treatment with moclobemide, a reversible MAO-A inhibitor--results of the drug utilization observation studies». Pharmacopsychiatry. 32 (2): 61–7. doi:10.1055/s-2007-979193. PMID 10333164.
  12. Jones RT (November 2002). «Cardiovascular system effects of marijuana». Journal of Clinical Pharmacology. 42 (S1): 58S–63S. doi:10.1002/j.1552-4604.2002.tb06004.x. PMID 12412837.
  13. Narkiewicz K, Cooley RL, Somers VK (February 2000). «Alcohol potentiates orthostatic hypotension : implications for alcohol-related syncope». Circulation. 101 (4): 398–402. doi:10.1161/01.CIR.101.4.398. PMID 10653831.(չաշխատող հղում)
  14. Shea MJ, Thompson AD. «Orthostatic Hypotension». Merck Manual.
  15. Orthostatic Hypotension and other Autonomic Failure Syndromes 1154266, բաժին Idiopathic Orthostatic Hypotension and other Autonomic Failure Syndromes(անգլ.) EMedicine կայքում
  16. «Measurement of lying and standing blood pressure: A brief guide for clinical staff». RCP London. 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. Natale, A., Akhtar, M., Jazayeri, M., Dhala, A., Blanck, Z., Deshpande, S., et al. (1995). Provocation of Hypotension During Head-Up Tilt Testing in Subjects With No History of Syncope or Presyncop. American Heart Association, (92), 54-58. doi: 10.1161/01.CIR.92.1.54; url: http://circ.ahajournals.org/content/92/1/54.full
  18. Bradley JG, Davis KA (December 2003). «Orthostatic hypotension». American Family Physician. 68 (12): 2393–8. PMID 14705758.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Wieling W, Krediet CT, van Dijk N, Linzer M, Tschakovsky ME (February 2007). «Initial orthostatic hypotension: review of a forgotten condition». Clinical Science. 112 (3): 157–65. doi:10.1042/CS20060091. PMID 17199559.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Moya A, Sutton R, Ammirati F, Blanc JJ, Brignole M, Dahm JB, Deharo JC, Gajek J, Gjesdal K, Krahn A, Massin M, Pepi M, Pezawas T, Ruiz Granell R, Sarasin F, Ungar A, van Dijk JG, Walma EP, Wieling W (November 2009). «Guidelines for the diagnosis and management of syncope (version 2009)». European Heart Journal. 30 (21): 2631–71. doi:10.1093/eurheartj/ehp298. PMC 3295536. PMID 19713422.
  21. 21,0 21,1 Gibbons CH, Freeman R (July 2006). «Delayed orthostatic hypotension: a frequent cause of orthostatic intolerance». Neurology. 67 (1): 28–32. doi:10.1212/01.wnl.0000223828.28215.0b. PMID 16832073.
  22. 22,0 22,1 Izcovich A, González Malla C, Manzotti M, Catalano HN, Guyatt G (September 2014). «Midodrine for orthostatic hypotension and recurrent reflex syncope: A systematic review». Neurology. 83 (13): 1170–7. doi:10.1212/WNL.0000000000000815. PMID 25150287.
  23. Logan IC, Witham MD (September 2012). «Efficacy of treatments for orthostatic hypotension: a systematic review». Age and Ageing. 41 (5): 587–94. doi:10.1093/ageing/afs061. PMID 22591985.
  24. Romero-Ortuno R, Cogan L, Foran T, Kenny RA, Fan CW (April 2011). «Continuous noninvasive orthostatic blood pressure measurements and their relationship with orthostatic intolerance, falls, and frailty in older people» (PDF). Journal of the American Geriatrics Society. 59 (4): 655–65. doi:10.1111/j.1532-5415.2011.03352.x. hdl:2262/57382. PMID 21438868.
  25. Ricci F, Fedorowski A, Radico F, Romanello M, Tatasciore A, Di Nicola M, Zimarino M, De Caterina R (July 2015). «Cardiovascular morbidity and mortality related to orthostatic hypotension: a meta-analysis of prospective observational studies». European Heart Journal. 36 (25): 1609–17. doi:10.1093/eurheartj/ehv093. PMID 25852216.
  26. Rawlings A, Juraschek S, Heiss G, Hughes T, Meyer M, Selvin E, Sharrett AR, Windham BG, Gottesman R (March 2017). Orthostatic Hypotension is Associated With 20-year Cognitive Decline and Incident Dementia: the Atherosclerosis Risk in Communities (ARIC) Study (PDF). Epidemiology and Prevention / Lifestyle and Cardiometabolic Health 2017 Scientific Sessions. Portland, Oregon. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում