Քրիս Քորնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիս Քորնել
Chris Cornell 2007.jpg
Բնօրինակ անուն անգլ.՝ Chris Cornell
Ի ծնե անուն անգլ.՝ Christopher John Boyle[1]
Ծնվել է հուլիսի 20, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:20|2|0}})[2][3][4][5]
Սիեթլ, Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6][3]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է մայիսի 18, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[7][4] (52 տարեկանում)
Դետրոյթ, Ուեյն շրջան, Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]
Ժանրեր ռոք, ալտերնատիվ ռոք, հարդ ռոք, գրանջ, Ալտերնատիվ մետալ, Փոսթ-գրանջ, Հևի մետալ, ռիթմ էնդ բլյուզ, Փսիխոդելիկ երաժշտություն և փոփ երաժշտություն
Մասնագիտություն կիթառահար, հեղինակ-կատարող, երգիչ, բանջոյիստ, երաժիշտ, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր և դաշնակահար
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ կիթառ, ջութակ, drum kit, բաս կիթառ, Մանդոլին, դաշնամուր և Շրթնահարմոն
Լեյբլ Sub Pop
Անդամակցություն Soundgarden, Audioslave և Temple of the Dog
Կայք chriscornell.com

Քրիս Քորնել (անգլ.՝ Chris Cornell; հուլիսի 20, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:20|2|0}})[2][3][4][5], Սիեթլ, Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6][3] - մայիսի 18, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[7][4], Դետրոյթ, Ուեյն շրջան, Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3][8][9]), ամերիկացի կիթառահար, կոմպոզիտոր և վոկալիստ։ Եղել է «Soundgarden» խմբի մենակատար։ Հանդիսացել է նաև «Audioslave» խմբի վոկալիստ։ 1990- 1992 թվականներին եղել է «Temple of the Dog» խմբի մեներգիչ։ Երաժշտական կարիերան սկսել է որպես թմբկահար։ Ավելի ուշ, սկսել է հանդես գալ որպես կիթառահար և վոկալիստ։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Քորնելը ծնվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Այնտեղ է անց կացրել նրա մանկությունը։ Նրա ծնողներն են եղել Էդ Բոյլը և Քարեն Քորնելը։ Ընտանիքը կրել է Բոյլ ազգանունը, սակայն ծնողների ամուսնալուծությունից հետո, Քրիսը և նրա եղբայրները ու քույրերը վերցրել են մորական ազգանունը։ 9 տարեկանում Քրիսը սկսել է հետաքրքրվել The Beatles խմբով՝ գտնելով խմբի հին սկավառակները տան նկուղում։ Քրիսը տառապել է դեպրեսիայով։ Նա ուղիղ մեկ տարի դուրս չի եկել տնից, որի ընթացքում տանը զբաղվել է կիթառով։

Մինչ հաջողակ երաժիշտ դառնալը, Քրիսը մի քանի մասնագիտություններ է փոխել։

1990 թվականին Քորնելը ամուսնացել է Սյուզան Սիլվերի հետ, ով 1986 թվականից եղել է Soundgarden խմբի երաժշտական մենեջերը։ 2000 թվականի հունիսին ամուսինները դուստր են ունեցել, սակայն շուտով ամուսնալուծվել են։ 2004 թվականին պաշտոնապես հաստատել են իրենց բաժանումը, որից հետո Քրիսը դատարանում նախկին կնոջ դեմ հայց է ներկայացրել՝ 15 կիթառների համար։

2004 թվականին Քորնելը ամուսնացել է Վիքի Քարայանիսի հետ, ով հունական ծագմամբ ամերիկացի լրագրող էր։ Նույն տարվա սեպտեմբերին ամուսինները դուստր են ունեցել, իսկ 2005 թվականի դեկտեմբերին` որդի։ Կնոջ ազդեցությամբ միացել է Հույն ուղղափառ եկեղեցուն[10][11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 18-ին ԶԼՄ-ները տեղեկացրել են 52-ամյա երաժիշտ Քրիս Քորնելի մահվան մասին[12]։ Այլ աղբյուրների համաձայն, երաժիշտը մահացած է գտնվել MGM Grand Detroit հյուրանոցի համարում[13]։ Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Soundgarden խմբի մենակատար Քրիս Քորնելը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել[14]։

Երաժիշտը թաղվել է Լոս Անջելեսի Hollywood Forever գերեզմանատանը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.rollingstone.com/music/news/soundgardens-chris-cornell-dead-at-52-w482882
  2. 2,0 2,1 https://www.letemps.ch/culture/2017/05/18/chris-cornell-chanteur-soundgarden-decede
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.lemonde.fr/disparitions/article/2017/05/18/chris-cornell-l-ancien-chanteur-de-soundgarden-est-mort_5129686_3382.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 Encyclopaedia Metallum — 2002.
  6. 6,0 6,1 6,2 http://www.rollingstone.fr/chris-cornell-1964-2017/
  7. 7,0 7,1 7,2 https://www.washingtonpost.com/news/morning-mix/wp/2017/05/18/soundgarden-frontman-chris-cornell-dead-at-52/
  8. «Soundgarden frontman Chris Cornell, a founding father of grunge, dead at 52»։ Washington Post։ Վերցված է 2017-05-18 
  9. «Police report: Cornell told wife, ‘I am just tired’»։ The Detroit News 
  10. «ROCK LEGEND DEAD»։ The Sun 
  11. «Musicians who are converts to Orthodox.» 
  12. «Fox News on Twitter»։ Թվիթթեր (անգլերեն)։ Վերցված է 2017-05-18 
  13. «Roop Raj on Twitter»։ Թվիթթեր (անգլերեն)։ Վերցված է 2017-05-18 
  14. «Эксперты подтвердили, что Крис Корнелл покончил с собой»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-19 
  15. «Новости Сегодня 24: CNN: Похороны фронтмена группы Soundgarden Криса Корнелла пройдут 26 мая. Новости России 24 Сегодня»։ 24segodnya.ru։ Վերցված է 2017-05-23