Քրիստոսն անապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Քրիստոսն անապատում
Христос в пустыне
Kramskoi Christ dans le désert.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Իվան Կրամսկոյ
տարի 1872
բարձրություն 180
լայնություն 210
ստեղծման երկիր Ռուսաստան
ժանր հոգևոր արվեստ
նյութ յուղաներկ, կտավ
գտնվում է Տրետյակովյան պատկերասրահ
հավաքածու Տրետյակովյան պատկերասրահ
կայք
Christ in the Wilderness (Ivan Kramskoy) Վիքիպահեստում

Քրիստոսն անապատում (ռուս.՝ Христос в пустыне), ռուս նկարիչ Իվան Կրամսկոյի (1837—1887) կտավը՝ ստեղծված 1872 թվականին։ Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ.՝ 651)։ Նկարի չափերն են՝ 180 × 210 սմ[1][2][3]:

«Քրիստոսն անապատում» նկարը համարվում է Իվան Կրամսկոյի ամենանշանակալի աշխատանքներից մեկը։ Նկարիչը կրոնական թեման դիտարկում է հումանիստական, բարոյափիլիսոփայական տեսանկյունից և առաջարկում Քրիստոսի մտախոհությունների ու ապրումների հոգեբանական-կենցաղային մեկնութուն։

Սյուժե և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն կապված է Քրիստոսի քառասնօրյա պահքի (այդ ողջ ժամանակ նա գտնվել է անապատում, ուր նա հեռացել էր մկրտությունից հետո) և այդ պահքի ժամանակ Սատանայի՝ Քրիստոսին գայթակղելու փորձի հետ, որոնց մասին պատմվում է Նոր Կտակարանում: Նկարիչը խոստովանել է, որ ինքը ցանկացել է պատկերել բարոյական ընտրության դրամատիկ պահը, որ անխուսափելի է յուրաքանչյուր մարդու կյանքում[4]:

Նկարում պատկերված է Քրիստոսը, ով նստած է մոխրագույն քարի վրա, որը գտնվում է անապատում՝ նույնպիսի մոխրագույն քարերով կազմված բարձունքի վրա։ Կրամսկոյն օգտագործել է սառը գույներ, որպեսզի պատկերի վաղ առավոտը. արևը դեռ նոր է սկսում ծագել։ Հորիզոնի գիծը բավական ցածր է և մոտավորապես կիսում է նկարը։ Ստորին հատվածում մոխրագույն քարքարոտ անապատն է, վերևում՝ նախարշալույսյան երկինքը՝ լույսի, հույսի ու ապագա վերափոխման խորհրդանիշը[5]: Արդյունքում Քրիստոսի կերպարը՝ հագած մուգ գույնի թիկնոց և կարմիր պատմուճան, գերիշխում է շրջապատի վրա, սակայն միաժամանակ գտնվում է ներդաշնակության մեջ շրջակա իրականության հետ[6]:

Հագուստի հասարակ լինելը նկարչին թույլ է տալիս կենտրոնանալ Քրիստոսի դեմքի ու ձեռքերի վրա, որ նրա կերպարին հաղորդում են հոգեբանական համոզչականություն ու մարդկայնություն[6]: Ձեռքերի՝ պինդ սեղմված դաստակները գտնվում են նկարի գրեթե երկրաչափական կենտրոնում։ Քրիստոսի դեմքի հետ միասին ձեռքերը կազմում են կոմպոզիցիայի իմաստային ու էմոցիոնալ կենտրոն, որ իր վրա է գրավում դիտողի ուշադրությունը[5]:

Նկարը ստատիկ է, նրանում չկա շարժում, բայց ցուցադրված են Քրիստոսի մտքերն ու նրա ոգու արիությունը, որ պահպանվել է՝ չնայած բոլոր տառապանքներին, որ նա կրել է և դեռ պիտի կրի ապագայում[6]: Քրիստոսի կերպարի վերաբերյալ հնչած հարցերին՝ «Սա Քրիստոսը չէ, ինչի՞ց դուք գիտեք, որ նա հենց այդպիսին է եղել, ես ինձ թույլ էի տալիս կտրուկ պատասխանել՝ չէ՞ որ իսկական, կենդանի Քրիստոսին էլ չճանաչեցին»,- գրում է Կրամսկոյը[7]: Ինչպես Կրամսկոյի մյուս նկարները, այս նկարը ևս ավարտված ու ամբողջական է այն աստիճան, որ ոմանք դա համարում են չափազանց կամ ավելորդ[8]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իր» Քրիստոսի որոնումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի գլուխը (1863)

Քրիստոսի գայթակղության թեման Կրամսկոյին հետաքրքրել է դեռ 1860-ական թվականների սկզբին, երբ նա սովորում էր Գեղարվեստի կայսերական ակադեմիայում և տարված էր Ալեքսանդր Իվանովի արվեստով։ 1863—1864 թվականների ձմռան վերջին Կրամսկոյի՝ Վասիլևսկի կղզիներում գտնվող բնակարան է այցելում 19-ամյա Իլյա Ռեպինը, ով նկարչի արվեստանոցում տեսել է Քրիստոսի գլուխը՝ ծեփված կավից, ինչպես նաև նման գլուխ՝ նկարված կտավի վրա։ Կրամսկոյը Ռեպինին պատմել է Քրիստոսի կյանքում տեղի ունեցած մեծ դրամայի՝ անապատում նրան գայթակղելու սատանայի փորձի և այն մասին, որ նման գայթակղություններ հաճախ են պատահում սովորական մարդկանց կյանքում[9][10]: Այդ ժամանակվա էտյուդներից մեկը՝ «Քրիստոսի գլուխը» (1863, կտավ, յուղաներկ, 55,5 × 41,5 սմ), ներկայումս պահվում է Պետրոզավոդսկում՝ Կարելիայի Հանրապետության կերպարվեստի թանգարանում[11][12]:

Նկարի առաջին տարբերակը (1867)

1867 թվականին Կրամսկոյը ստեղծել է Քրիստոսին պատկերող նկարի առաջին տարբերակը։ Հայտնի է, որ նա նկարել է կոնկրետ բնորդի՝ գյուղացի Ստրոգանովին, որ Պերեյասլավի գավառի Վիպոլզովո բնակավայրից էր[4]: Սակայն այդ տարբերակը նկարիչը բավարար չի համարել, քանի որ Կրամսկոյը գտավ, որ սխալ էր ընտրված կտավի չափը, որի բարձրությունը գերազանցում էր լայնությանը, քանի որ այդ դեպքում նկարը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում էր Քրիստոսի կերպարը, և տեղ չէր մնում քարքարոտ անապատը պատկերելու համար[4][6]:

1869 թվականի վերջին Կրամսկոյն այցելեց մի շարք եվրոպական թանգարաններ նախ Գերմանիայում, ապա Վիեննայում, Անտվերպենում, Փարիզում, ծանոթացավ հին ու նոր ժամանակների վարպետների արվեստին՝ միաժամանակ փնտրելով «իր» Քրիստոսին[5]:

Աշխատանք նկարի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրամսկոյը «Քրիստոսն անապատում» նկարի հիմնական տարբերակի վրա սկսել է աշխատել 1871 թվականի նոյեմբերին։ Դրանից հետո նա գնացել է Ղրիմ՝Բախչիսարայ և Չուֆուտ Կալե, որպեսզի հասկանա, թե ինչ է զգում մարդը անապատում՝ քարե բարձունքին գտնվելիս[9]։

Քրիստոսի գլուխը (էտյուդ)

Կրամսկոյը շարունակել է նկարի վրա աշխատել 1872 թվականի աշնանը Լուգայի մոտ գտնվող ամառանոցում (Իլժո կալվածքում), որտեղ նա բնակվում էր նկարիչներ Իվան Շիշկինի ու Կոնստանտին Սավիցկու հետ[13][14]։ Աննա Ցոմակինը Կրամսկոյի կենսագրության մեջ գրում է[9]

Կոնստանտին Սավիցկին, ով այդ ամառ ապրում էր Կրամսկոյի հետ, հետո Ռեպինին պատմել է, որ նա «այդ ժամանակ տառապելով շնչահեղձությամբ՝ հաճախ չէր կարողանում քնել գիշերները՝ երբեմն մինչև արևածագ, և ակամա ականատես էր լինում, թե ինչպես Կրամսկոյը, հազիվ առավոտը ծագած, միայն ներքնաշորերով ու կոշիկներով կամացուկ մոտենում էր իր «Քրիստոսին» ու աշխատում՝ երբեմն մոռանալով ամեն ինչ, մինչև ուժասպառ լինելը»։ «Ահա արդեն հինգ տարի նա անընդհատ կանգնած է իմ առաջ, ես պիտի նկարեի Նրան, որպեսզի ազատվեմ»,- գրել է Կրամսկոյը Վասիլևին։ Անհանգիստ ու դառնությամբ լի՝ նա մտածում էր այն մասին, թե ինչպես կընդունեն մարդիկ իր հոգու երգը, ինչ կասեն, կհասկանան արդյոք այն․ «Այո, թանկագին ընկեր, ավարտել կամ գրեթե ավարտել է «Քրիստոսը», և քարշ կտա այն համաժողովրդական դատի, և բոլոր փսլնքոտ կապիկները մատով ցույց կտան նրան ու իրենց քննադատությունը կբարձրաձայնեն»։

Կրամսկոյը Լուգայի մոտի ամառանոցում անցկացրել է երեք ամիս՝ 1872 թվականի հունիսի վերջից մինչև սեպտեմբերի վերջ (հին տոմարով)՝ շարունակելով աշխատել «Քրիստոսն անապատում» կտավի վրա[13]։

Ստեղծումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ներկայացվել է 1872 թվականի աշնանը՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») երկրորդ ցուցահանդեսում[15]։ Այն մեծ տպավորություն է թողել ցուցահանդեսի այցելուների վրա։ Ինչպես հիշում է Կրամսկոյը[5][16],

Իմ նկարը դիտողներին բաժանեց տարբեր կարծիքներ ունեցող բազմաթիվ խմբերի։ Ճիշտն ասած՝ չկա երեք մարդ, որ համաձայն լինեն միմյանց հետ։ Բայց ոչ ոք չի ասում ոչինչ կարևոր։ Իսկ «Քրիստոսն անապատում»-ն առաջինն է, որի վրա ես աշխատել եմ լրջորեն, նկարել եմ արցունքներով ու արյամբ․․․ այն իմ կողմից խորը տառապանքով է ձեռք բերվել․․․ այն բազում տարիների որոնումների արդյունք է․․․

1873 թվականի սկզբին Գեղարվեստի ակադեմիայի խորհուրդը որոշում ընդունեց «Քրիստոսն անապատում» կտավի համար Իվան Կրամսկոյին շնորհել պրոֆեսորի կոչում։ Իմանալով այդ մասին՝ Կրամսկոյը նամակ է գրել, որով նա հրաժարվել է կոչումից՝ չցանկանալով կախման մեջ լինել ակադեմիայից[4][5][7]։

Քրքիջ (Ուրախացի՛ր, հրեաների թագավոր) (ռուս.՝ Хохот (Радуйся, царю иудейский))

Կրամսկոյը ստանում է նկարը գնելու մի քանի առաջարկ, մասնավորապես այն ձեռք բերելու ցանկություն են հայտնում Կոզմա Սոլդատյոնկովն ու Գեղարվեստի ակադեմիան[17]։ Բայց առաջինը, ում Կրամսկոյը հայտնում է նկարի գինը՝ 6000 ռուբլի, եղել է Պավել Տրետյակովը, ով անմիջապես գալիս է և գնում նկարն իր հավաքածուի համար, որը հետագայում դարձավ Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի հիմքը[7]։ Նկարիչ Ֆեոդոր Վասիլևին ուղղված նամակում Կրամսկոյը գրում է․ «Եկավ Տրետյակովը, գնում է իմ նկարն ու սակարկում և պատճառ ունի։ Ես նրան շփոթեցրել էի, կարո՞ղ եք պատկերացնել․ մի պատկերի համար նրանից պահանջում են ոչ ավել, ոչ պակաս վեց հազար ռուբլի։ Ի՞նչ է ձեզ թվում։ Հը՞։ Գժվելու պատճառ ունի։ Ահա նա էլ ձայնը գլուխը գցեց։ Բայց, այնուամենայնիվ, չի հեռանում»[4][18]։

Տրետյակովի խոսքերով՝ «Քրիստոսն անապատում» կտավը (կամ Կրամսկոյի «Փրկիչը», ինչպես ինքն էր կոչում) եղել է նրա սիրելի նկարներից մեկը։ Նա խոստովանել է. «Կրամսկոյի Փրկիչը ինձ շատ է դուր գալիս...., այդ պատճառով էլ ես շտապեցի ձեռք բերել այն, սակայն շատերին այն այնքան էլ դուր չի գալիս, իսկ ոմանց էլ՝ ընդհանրապես: Իմ կարծիքով՝ դա լավագույն նկարն է, որ ստեղծվել է մեր դպրոցում վերջին ժամանակներս. հնարավոր է՝ ես սխալվում եմ[19]:

«Քրիստոսն անապատում» նկարն ավարտելուց հինգ տարի անց Կրամսկոյն սկսեց աշխատել Քրիստոսի կյանքին անդրադարձող մեկ այլ կտավի վրա, որ կոչվում է «Քրքիջ» (ռուս.՝ «Хохот»)։ Այն հայտնի է նաև «Ուրախացիր, հրեաների թագավոր» (ռուս.՝ «Радуйся, царю иудейский») կամ «Քրիստոսը Պիղատոսի բակում» (ռուս.՝ «Христос во дворе Пилата») խորագրերով[20]: Նրանում պիտի պատկերվեր Քրիստոսին ծաղրումը Պիղատոս Պոնտացու դատից հետո և Քրիստոսի խարազանումը, որ հաջորդել է դատին։ Ըստ նկարչի մտահղացման՝ դա պիտի լիներ հսկայական կտավ (կտավ, յուղաներկ, 373×501 սմ), և դրա վրա նա աշխատել է հինգ տարի՝ 1877-1882 թվականներին, սակայն այդպես էլ չի ավարտել։ Անավարտ կտավը ներկայումս պահվում է Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսական պետական թանգարանում[21]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Վլադիմիր Ստասովն իր «Իվան Նիկոլաևիչ Կրամսկոյի արվեստը» ակնարկում գրել է[22].

1872 թվականին Կրամսկոյը նկարում է իր «Քրիստոսն անապատում» կտավը՝ հիանալի մի նկար՝ լի սրտակցությամբ ու որոշակի եղերերգական տրամադրությամբ. այն իր վրա կրում էր Իվանովի ստեղծագործության խոր ուսումնասիրության ու նրա նոր ուղղության հանդեպ ջերմ համակրության հետքերը։

Գրով Իվան Գոնչարովը «Քրիստոսն անապատում» կտավի վերաբերյալ գրել է[23].

Նկարիչը տանում է ձեզ դեպի իր արվեստի խորքերը, որտեղ դուք աստիճանաբար հասկանում եք, թե նա ինքն ինչ է մտածել, երբ նկարել է այս դեմքը՝ պահքից տանջահար, աղոթքից հոգնատանջ, տառապած, արցունքով ու աշխարհի մեղքերով լվացված, բայց իր մեջ ուժ գտած սխրանք կատարելու համար։

Ողջ կերպարանքը կարծես թե փոքրացել է բնական մեծության համեմատությամբ, կուչ է եկել ոչ թե սովից, ծարավից կամ վատ եղանակից, այլ մտքի ու կամքի ներքին, ոչ մարդկային աշխատանքից՝ ոգու արիության ու մարմնի պայքարում, և, վերջապես, նա արդեն հասել ու պատրաստ է հաղթահարման։ Այստեղ չկա տոնական, հերոսական, հաղթական վեհություն. աշխարհի ու բոլոր կենդանի արարածների ճակատագիրը վճռվում է այս աղքատ փոքրամարմին արարածի ներսում, որ աղքատիկ տեսքով է ու ցնցոտիների մեջ՝ հնազանդ պարզությամբ, որ անբաժան է իսկական մեծությունից ու ուժից։

«Քրիստոսն անապատում» նկարը Ռուսաստանում 2000 թվականին թղարկված նամականիշի վրա

Կրամսկոյի նկարը բարձր է գնահատել նաև Լև Տոլստոյը, ով Պավել Տրետյակովին ուղղված նամակում գրել է, թե Կրամսկոյի Քրիստոսը «լավագույն Քրիստոսն է, որ ես գիտեմ»[24]:

Պավել Տրետյակովն ինքը Լև Տոլստոյին ուղղված նամակում նշել է. «Ամենից շատ ինձ համար հասկանալի է Կրամսկոյի «Քրիստոսն անապատում»: Ես այն համարում եմ մեծ ստեղծագործություն և շատ եմ ուրախանում, որ եմ որ այն ստեղծել է ռուս նկարիչ...»[25]:

Հանդիպում են նաև բացասական կարծիքներ: Օրինակ՝ Ալեքսանդր Բենուան Կրամսկոյի նկարած Քրիստոսի կերպարը համարում է «անհաջող»՝ ենթադրելով, թե «Կրամսկոյն ինքը որոշակի չի իմացել, թե ինչու է անդրադարձել այդ թեմային, ինչպիսին է ընդհանրապես իր հոգևոր վերաբերմունքը Քրիստոսի նկատմամբ»[26]:

Խորհրդային տարիներին արվեստագետ Գեորգի Վագները գրել է[6].

Կրամսկոյի կերպարը ոգեշնչված է. նա բնավ միֆ չէ, ոչ էլ ռազնոչինեցների ժամանակաշրջանի հեղափոխական-դեմոկրատական գաղափարների կրոնական մոդեռնիզացիա։ Դա բացառիկ նրբազգաց նկարչի հոգու ներքին շարժն է, ով օժտված է աստվածային լուսավորման շնորհով։ Նկարի հիմքում ընկած չէ ուղու ընտրության մտացածին գաղափարը («Ու՞ր գնալ՝ ա՞ջ, թե՞ ձախ»), և ոչ էլ աստվածայինի պայքարը սատանայի դեմ։ Այստեղ արտացոլված է Քրիստոսի տանջալից ջանքը՝ գիտակցելու իր մեջ Աստվածային ու մարդկայինի միասնութունը։

Այն, որ «Քրիստոսն անապատում» կտավը նշանակալի դեր ունի ռուսական գեղանկարչության պատմության մեջ, ընդունում են նաև այլազգի արվեստագետները[27]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 292—293. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Крамской Иван Николаевич — Христос в пустыне» (HTML)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-01-ին։ Վերցված է 27.09.2012 
  3. «Крамской Иван Николаевич — Христос в пустыне, 1872» (HTML)։ www.art-catalog.ru։ Վերցված է 27.09.2012 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 В. И. Порудоминский։ «Крамской (часть 16)» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-04-ին։ Վերցված է 2012-06-03 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Кононенко Р. Иван Николаевич Крамской (Великие художники, том 13). — М.: Директмедиа Паблишинг и Комсомольская правда, 2009. — ISBN 978-5-87107-186-1
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ионина Н. A.։ «Крамской И. — Христос в пустыне» (HTML)։ «Сто великих картин», издательство «Вече» (2002), www.nearyou.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-01-ին։ Վերցված է 28.09.2012 
  7. 7,0 7,1 7,2 «Иван Николаевич Крамской — Христос в пустыне (1872)» (HTML)։ www.kramskoy.info։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-01-ին։ Վերցված է 27.09.2012 
  8. Петрушевский Ф. Ф.։ «Крамской, Иван Николаевич» (HTML)։ ЭСБЭ, ru.wikisource.org։ Վերցված է 12.06.2013 
  9. 9,0 9,1 9,2 А. И. Цомакион (1891)։ «Иван Крамской. Его жизнь и художественная деятельность» (HTML)։ az.lib.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-01-ին։ Վերցված է 05.11.2014 
  10. Илья Репин։ «Далекое близкое (Автобиография) — Иван Николаевич Крамской. Памяти учителя.» (HTML)։ ilyarepin.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-04-ին։ Վերցված է 2013-06-03 
  11. «Русское искусство XVIII — начала XX вв» (HTML)։ Музей изобразительных искусств Республики Карелия — artmuseum.karelia.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-03-ին։ Վերցված է 2013-06-03 
  12. «Крамской И. Н. — Голова Христа. 1863» (HTML)։ media.karelia.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-03-ին։ Վերցված է 2013-06-03 
  13. 13,0 13,1 Александр Носков, Ольга Набокина։ «Луга старого времени — Шишкин под Лугой» (HTML)։ www.new-luga.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-13-ին։ Վերցված է 2013-06-12 
  14. «Про художников и помещиков» (HTML)։ ильжо.рф։ Վերցված է 12.06.2013 
  15. «Товарищество передвижных художественных выставок — Иван Николаевич Крамской» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-01-ին։ Վերցված է 27.09.2012 
  16. «Библейский сюжет — Христос в пустыне» (HTML)։ www.neofit.ru։ Վերցված է 06.10.2012 
  17. «Выставка одной картины. И. Крамской. Христос в пустыне» (HTML)։ www.akmar.info։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-01-ին։ Վերցված է 06.10.2012 
  18. А. П. Боткина։ «Павел Михайлович Третьяков в жизни и искусстве (Глава X: И.Н. Крамской)» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-04-ին։ Վերցված է 2012-06-03 
  19. Татьяна Юденкова։ «Неустанное служение — К истории коллекции П.М. Третьякова» (HTML)։ Наше наследие — www.nasledie-rus.ru։ Վերցված է 27.09.2012 
  20. Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — С. 151. — 448 с.
  21. Ю. А. Пелевин։ «Крамской, Иван Николаевич. Хохот («Радуйся, царю иудейский»). 1877–1882. ГРМ» (HTML)։ Российский общеобразовательный портал — artclassic.edu.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-04-ին։ Վերցված է 2013-06-03 
  22. В. В. Стасов։ «Творчество Ивана Николаевича Крамского» (HTML)։ art19.info։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-01-ին։ Վերցված է 28.09.2012 
  23. И. А. Гончаров «Христос в пустыне». Картина г. Крамского. — Москва: Художественная литература, Собрание сочинений в 8 томах, 1972—1980. — Т. 8. — С. 73.
  24. Л. Н. Толстой Письмо П.М. Третьякову (14 июля 1894 года). — Москва: Художественная литература, Собрание сочинений в 22 т., 1984. — Т. 19.
  25. А. П. Боткина։ «Павел Михайлович Третьяков в жизни и искусстве (Глава V: Женитьба)» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-04-ին։ Վերցված է 2012-06-03 
  26. Александр Бенуа։ «Статья о Иване Николаевиче Крамском» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-05-ին։ Վերցված է 2012-06-04 
  27. Walther K. Lang։ «The «Atheism» of Jesus in Russian Art: Representations of Christ by Ivan Kramskoy, Vasily Polenov, and Nikolai Ghe» (HTML)։ Nineteenth-Century Art Worldwide (Volume 2, Issue 3, 2003) — www.19thc-artworldwide.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-06-ին։ Վերցված է 2012-06-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]