Լուսնկա գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Լուսնկա գիշեր
ռուս.՝ Лунная ночь
Moonlight night by Ivan Kramskoy (GTG).jpeg
տեսակ գեղանկար
նկարիչ Իվան Կրամսկոյ
տարի 1880 թիվ
բարձրություն 178,8
լայնություն 135,2
նյութ Յուղաներկ կտավի վրա
հավաքածու Տրետյակովյան պատկերասրահ

« Լուսնկա գիշեր», ռուս նկարիչ Իվան Կրամսկոյի (1837—1887) նկարը, որն ստեղծվել է 1880 թվականին։ Այն գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Նկարի չափերն են՝ 178.8 × 135.2 սմ[1][2][3].

Նկարի վրա աշխատելու ժամանակ նկարիչն այն կոչում էր «Հին կաղամախիներ» և «Կախարդական գիշեր», իսկ առաջին ցուցադրության ժամանակ անվանեց պարզապես «Գիշեր»[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրամսկոյը «Լուսնկա գիշեր» նկարի վրա սկսել է աշխատել 1879 թվականին։ Այն ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցադրության 8-րդ ցուցահանդեսին, որը կայացել է Սանկտ Պետերբուրգում 1880 թվականին[1]:

1880 թվականին կտավը ձեռք է բերել Սերգեյ Տրետյակովը և ավելացրել է իր հավաքածուին։ 1892 թվականին Սերգեյ Տրետյակովի մահից հետո, ըստ վերջինիս կտակի, կտավը հանձնվել է Տրետյակովյան պատկերասրահին[1][4][5]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լուսնկա գիշեր» նկարը համարվում է Կրամսկոյի ամենաքնարական կտավներից մեկը։ Նկարում պատկերված է ճերմակաթույր զգեստով կին, որը նստած է ծառի տակ դրված նստարանին՝ լուսնի լույսի ներքո[6]:

Նկարի ավելի վաղ տարբերակում կնոջ կերպարը մարմնավորել է Աննա Իվանովնա Պոպովան (1860—1942)՝ Դմիտրի Մենդելեևի ապագա կինը։ Իսկ վերջնական տարբերակում որպես բնորդ է հանդես եկել Սերգեյ Տրետյակովի երկրորդ կինը՝ Ելենա Անդրեևնա Տրետյակովան (աղջկական ազգանունը Մատվեևա)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 311. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Крамской Иван Николаевич — Лунная ночь» (HTML)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru։ Վերցված է 20.04.2014 
  3. «Крамской Иван Николаевич — Лунная ночь, 1880» (HTML)։ www.art-catalog.ru։ Վերցված է 20.04.2014 
  4. Л.П. Литвина։ «Сергей Михайлович Третьяков — гражданин и меценат» (PDF)։ НИЦ Информкультура РГБ — infoculture.rsl.ru։ Վերցված է 20.04.2014 
  5. Татьяна Юденкова։ «Стремление быть полезным обществу… (К 175-летию со дня рождения Сергея Михайловича Третьякова)» (PDF)։ Журнал «Третьяковская галерея» (№1, 2009)— www.tg-m.ru։ Վերցված է 20.04.2014 
  6. Р. Кононенко Иван Николаевич Крамской (Великие художники, том 13). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2009. — С. 42—43. — 48 с. — ISBN 978-5-87107-186-1