Jump to content

Լուսնկա գիշեր (նկար, Կրամսկոյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնկա գիշեր
տեսակգեղանկար
նկարիչԻվան Կրամսկոյ
տարի1880
բարձրություն178,8 սանտիմետր
լայնություն135,2 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Լուսնկա գիշեր», ռուս նկարիչ Իվան Կրամսկոյի (1837—1887) նկարը, որն ստեղծվել է 1880 թվականին։ Այն գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարի չափերն են՝ 178.8 × 135.2 սմ[1][2][3].

Նկարի վրա աշխատելու ժամանակ նկարիչն այն կոչում էր «Հին կաղամախիներ» և «Կախարդական գիշեր», իսկ առաջին ցուցադրության ժամանակ անվանեց պարզապես «Գիշեր»[1]։

Կրամսկոյը «Լուսնկա գիշեր» նկարի վրա սկսել է աշխատել 1879 թվականին։ Այն ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցադրության 8-րդ ցուցահանդեսին, որը կայացել է Սանկտ Պետերբուրգում 1880 թվականին[1]։

1880 թվականին կտավը ձեռք է բերել Սերգեյ Տրետյակովը և ավելացրել է իր հավաքածուին։ 1892 թվականին Սերգեյ Տրետյակովի մահից հետո, ըստ վերջինիս կտակի, կտավը հանձնվել է Տրետյակովյան պատկերասրահին[1][4][5]։

«Լուսնկա գիշեր» նկարը համարվում է Կրամսկոյի ամենաքնարական կտավներից մեկը։ Նկարում պատկերված է ճերմակաթույր զգեստով կին, որը նստած է ծառի տակ դրված նստարանին՝ լուսնի լույսի ներքո[6]։

Նկարի ավելի վաղ տարբերակում կնոջ կերպարը մարմնավորել է Աննա Իվանովնա Պոպովան (1860—1942)՝ Դմիտրի Մենդելեևի ապագա կինը։ Իսկ վերջնական տարբերակում որպես բնորդ է հանդես եկել Սերգեյ Տրետյակովի երկրորդ կինը՝ Ելենա Անդրեևնա Տրետյակովան (աղջկական ազգանունը Մատվեևա)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 311. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Крамской Иван Николаевич — Лунная ночь». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 20.04.2014-ին.
  3. «Крамской Иван Николаевич — Лунная ночь, 1880» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 20.04.2014-ին.
  4. Л.П. Литвина. «Сергей Михайлович Третьяков — гражданин и меценат» (PDF). НИЦ Информкультура РГБ — infoculture.rsl.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 20.04.2014-ին.
  5. Татьяна Юденкова. «Стремление быть полезным обществу… (К 175-летию со дня рождения Сергея Михайловича Третьякова)» (PDF). Журнал «Третьяковская галерея» (№1, 2009)— www.tg-m.ru. Վերցված է 20.04.2014-ին.
  6. Р. Кононенко Иван Николаевич Крамской (Великие художники, том 13). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2009. — С. 42—43. — 48 с. — ISBN 978-5-87107-186-1