Քույր քաղաքների ծառուղի (Պետրոզավոդսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քույր քաղաքների ծառուղի
ՏեսակԾառուղի
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՊետրոզավոդսկ
Քույր քաղաքների ծառուղի (Պետրոզավոդսկ)ը գտնվում է Ռուսաստանում
Քույր քաղաքների ծառուղի (Պետրոզավոդսկ)

Քույր քաղաքների ծառուղի (ռուս.՝ Аллея Городов-Побратимов), ծառուղի Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքի կենտրոնում։ Սկսվում է Կիրովի հրապարակում և հասնում մինչև Լոսոսինկա գետ` Կոմսոմոլսկի պուրակի և Կույբիշևի փողոցի միջև[1]։

Ծառուղին ներառվել է Պետրոզավոդսկ քաղաքի հասցեների ցուցակում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1958 թվականը այս վայրում գտնվում էր կամուրջ, որը սկսվում էր «Պրավդայի» փողոցից[1]։

Պետրոզավոդսկը զարգացնում է երկկողմ հարաբերությունները մյուս երկրների, հիմնականում՝ Հյուսիսային Եվրոպայի քաղաքների հետ, 1960-ական թվականներից։ Պետրոզավոդսկի առաջին քույր քաղաքը 1965 թվականին դարձել է ֆիննական Վարկաուսը։ Դրանից հետո 1973 թվականին քույր քաղաք են դարձել ֆրանսիական Լա Ռոշելը և շվեդական Ումեոն, որի հետ բարեկամական հարաբերությունների պայմանագիրը ստորագրվել է 1973 թվականին[2]։

Նոյբրանդենբուրգը առաջին գերմանական քաղաքն է, որը դարձել է Կարելիայի մայրաքաղաքի քույր քաղաքը։ Դա տեղի է ունեցել 1986 թվականին։ Իսկ հաջորդ տարի Պետրոզավոդսկը բարեկամացել է այլ մայր ցամաքի քաղաքի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Մինեսոտա նահանգի մայրաքաղաք Դուլութի հետ։ 1980-1990-ական թվականներին Պետրովավոդսկի քույր քաղաքներ են դարձել Թյուբինգենը (Գերմանիա), Մու ի Ռանան (Նորվեգիա), Յոենսուուն (Ֆինլանդիա), Ալիտուսը (Լիտվա), Էջմիածինը (Հայաստան)[3], Բրեստը (Բելառուս), Նիկոլաևը (Ուկրաինա), Պորտոմաջորեն (Իտալիա), Օհարան (Ճապոնիա)[2]։

Քույր քաղաքների հուշանշանը

Քույր քաղաքների միջև համագործակցությունը հաստատված է տարբեր ուղղություններով՝ տնտեսություն, կրթություն, մշակույթ, սպորտ։ Քույր քաղաքների մասին Պետրոզավոդսկում, բացի այս ծառուղուց, հիշեցնում են նրա փողոցների և առափերի անվանումները, քանդակները առափնյա փողոցում, ինչպես նաև Լենինի պողոտում Կարելիայի Հանրապետության կառավարության շենքի դիմաց գտնվող որոշ քույր քաղաքների նկարներով պատկերասրահը[2]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառուղում գտնվում է երեք հուշարձան` «Բարեկամության ծառ», Քույր քաղաքների հուշանշան և Խոնարհ խաչ` ի հիշատակ Սոբորնայա հրապարակի կորսված տաճարների[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Аллея городов-побратимов с «Деревом Дружбы»». Վերցված է 2018 Դեկտեմբեր 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Достопримечательности Петрозаводска: Аллея Городов-Побратимов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 Դեկտեմբեր 20-ին.
  3. Էջմիածնի համայնքապետարանի պաշտոնական կայք