Քեսի Սերբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեսի Սերբո
Cassie Scerbo 2009.jpg
Ծնվել էմարտի 30, 1990(1990-03-30) (30 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Կայքcassiescerbo.com
Cassie Scerbo Վիքիպահեստում

Կասանդրա «Քեսի» Լին Սերբո (անգլ.՝ Cassandra «Cassie» Lynn Scerbo, մարտի 30, 1990(1990-03-30), Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի: Առավել հայտնի է «Հասնել հաջողության։ Ամեն ինչ հաջողության համար» ֆիլմից և «Հաղթահարել կամ կոտրվել» սերիալից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսին ծնվել է 1990 թվականի մարտի 30-ին Լոնգ Այլենդում։ Ունի իտալական ծագում[1]։ Քեսիի ծնողները իտալացիներ են․ հայրը կալաբրիացի է, մայրը՝ սիցիլիացի։ Քեսիի ծնվելուց հետո շատ չանցած Սերբո ընտանիքը տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ նրա հայրը բացել է ավտոմեքենաների վերանորոգման խանութ, իսկ մայրը զբաղվել է տնով և երեխաներով։ Կասանդրան ունի եղբայր՝ Ջոնին և քույր՝ Էլեյնը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսին եղել է Slumber Party Girls խմբի անդամ։ Խմբի հինգ աղջիկները ընտրվել են ավելի քան հազար հավակնորդներից։ Նրանց առաջնաելութային «Dance Revolution» ալբոմը թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 6-ին, բայց չի մտել չարթերի մեջ։ 2006-2007 թվականների ընթացքում այս ալբոմի երաժշտությունն օգտագործվել է նույնանուն շոուում: 2007 թվականի կեսերին խումբը կազմալուծվել է: Նույն թվականին Քեսին որպես մենակատար պայմանագիր է կնքել Geffen Records-ի հետ[2]:

2008 թվականին թողարկվել են նրա «ITunes», «Betcha Don’t Know», «Sugar », «Spice and Top Of The World» մենակատարային երգերը։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Քեսին Մայքլ Կոպոնի և Էշլի Բենսոնի հետ Բրուք դերով խաղացել է «Հասնել հաջողության։ Ամեն ինչ հաջողության համար» ֆիլմում[3]։

2008 թվականին Էմիլի Օսմենթի և Միսսի Պայլի հետ Տիֆֆանիի դերով խաղացել է «Ֆուտբոլային մայրիկ» ֆիլմում[4]։

2009 թվականին Քեսին Լորեն Թաններ դերով մասնակցել է «Հաղթահարել կամ կոտրվել» սերիալի նկարահանումներին[5][6][7]։ Սերիալի պրեմիերան կայացել է 2009 թվականի հունիսի 22-ին։ Այս նախագիծը չափազանց հաջող էր: 2013 թվականին թողարկվել է «Ոչ այսօր» ֆիլմը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպել է «Հաղթահարել կամ կոտրվել» սերիալի խաղընկեր, դերասան Կոդի Լոնգոյի հետ։

Նա դերասանուհի Տիֆֆանի Թորնթոնի որդիներից մեկի կնքահայրն էր[8]։

Ներկայումս Քեսին ապրում է Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Հասնել հաջողության։ Ամեն ինչ հաջողության համար Bring It On: In It to Win It Բրուք
2007 ֆ Ֆուտբոլային մայրիկ Soccer Mom Տիֆֆանի
2010 ս Քեզ ատելու 10 պատճառ 10 Things I Hate About You Լորեն Թաններ
2010 մս Տիտան Սիմբիոնիկ Sym-Bionic Titan Քիմմի / Թիֆֆանի (ձայն)
2011 հֆ Պատանեկության հոգի Teen Spirit Էմբեր Պոլոկ
2011 ֆ Եվս մեկ կատակերգություն Not Another Not Another Movie Ուրսուլա
2012 ս Գեղեցկուհիները Քլիվլենդում Hot in Cleveland Լինդսեյ
2013 ֆ Մեկուսացված Isolated խաղաղության դեսպան
2013 ֆ Ոչ այսօր Not Today Օդրի
2013 հֆ Շնաձկների տարափ Sharknado Նովա Կլարկ
2013 հֆ Բերինգով ծովի հրեշները Bering Sea Beast Դոննա
2014 ս Հայրիկ Baby Daddy Խիտեր
2015 հֆ Իմ կյանքը նման է մահացած աղջկա My Life as a Dead Girl Բրիտանի / Չելսի
2015 ֆ Ռիսկեր Take a Chance Սինտիա
2015 ֆ Ագորաֆոբիա Agoraphobia Ֆեիա
2017 հֆ Շարկնադո 5։ Գլոբալ հմայք Sharknado 5: Global Swarming Նովա Քլարկ
2018 հֆ Վերջին Շարկնադո։ Ժամանակն է The Last Sharknado: It's About Time Նովա Քլարկ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006՝ Dance Revolution

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cassandra Scerbo on Twitter»։ Վերցված է 2016-08-18 
  2. «Cassie Scerbo»։ MTV 
  3. «Universal announces 2007 slate for HD DVD - Page 4»։ forums.highdefdigest.com։ Վերցված է 2016-08-18 
  4. Gregory McClatchy (2008-09-30)։ «Soccer Mom»։ Վերցված է 2016-08-18 
  5. «Breaking News - ABC Family's "Secret Life" Returns at Record Levels, While "Make It Or Break It" Sets Time Period Highs»։ www.thefutoncritic.com։ 06/23/09։ Վերցված է 2016-08-18 
  6. Brian Lowry (2009-06-21)։ «Review: ‘Make It or Break It’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-08-18 
  7. «ABC Family - Make It Or Break It - Cast - Official Site»։ Архив Интернета։ 2011-02-07։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-07-ին։ Վերցված է 2016-08-18 
  8. «Cassandra Scerbo on Twitter»։ Վերցված է 2016-08-18