Տիֆֆանի Թորնթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիֆֆանի Թորնթոն
TiffanyThorntonApr2009 (cropped).jpg
Ծնվել էփետրվարի 14, 1986(1986-02-14)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՔոլեջ-Սթեյշն, Բրազոս շրջան, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՏեխասի A&M համալսարան
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, ռադիոհաղորդավար և ձայնային դերասանուհի
Կայքtiffanythornton.com
Tiffany Thornton Վիքիպահեստում

Տիֆֆանի Դոն Թորնթոն-Կարնի (անգլ.՝ Tiffany Dawn Thornton-Carney, փետրվարի 14, 1986(1986-02-14)[1], Քոլեջ-Սթեյշն, Բրազոս շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգիծաբան, երգչուհի և երգերի հեղինակ։ Առավել հայտնի է Թոնի Հարթի դերով «Տվեք Սաննիին հնարավորություն» (2009-2011) և «Ինչպես ստացվեց» (2011-2012) հեռուստասերիաներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիֆֆանի Թորնթոնը ծնվել է 1986 թվականի փետրվարի 14-ին, Թեքսասում, ԱՄՆ։ Տիֆֆանին ունի ավագ եղբայր` Ջոն Սքոտտ Թորնթոն։ Սովորել է Lincoln High դպրոցում։ Իր գործունեությունը սկսել է` հայտնվելով IMTA մոդելական և դերասանական մասնագիտացման միջազգային գործակալությունում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիֆֆանիի դերասանական դեբյուտը կայացավ Fox «Quintuplets» ընկերության պիլոտային սիթքոմային դրվագում։ Նա նաև ստացել է մի փոքր դեր «8 պարզ կանոններ իմ դեռահաս-աղջկա ընկերոջ համար» սերիալում, «Ամերիկյան երազանքներ», «Միայնակ սրտեր», «Հուսահատված տանտնտեսուհիներ», «That’s So Raven», «Յերիկո», «Հրաշագործներն Վեյհվերլի Պլեյսից» և «Հանա Մոնտանա» ֆիլմերում։ 2009 թվականին նա սկսել է նկարահանվել «Տվեք Սաննին հնարավորություն սերիալում»` մարմնավորելով Թոնի Հարթի դերը, իսկ հետո խաղացել է Դիսնեյ ալիքի «Փիթը փետուրներում» ֆիլմում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2015 թվականներին Տիֆֆանին ամուսնացած է եղել երգիչ Քրիստոֆեր Կարնիի հետ[2]։ Թորնթոնը այդ ամուսնությունից ունի երկու որդի` Քեննետ Ջեյմս Կարնի (ծնվ. 14.08.2012)[3] և Բենտլի Կեշ Կարնի (ծնվ. 01.03.2014)։ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին 35-ամյա Քրիս Կարնին մահացել է ավտովթարից[4](անգլ.)։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009։ «Let It Go» (Միտչել Մուսոյի հետ)[5] - Disney Channel Playlist
  • 2009։ «Some Day My Prince Will Come»[6] - Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները. Diamond Edition DVD/Blu-ray
  • 2009։ «Magic Mirror» - Թինկեր բելլ
  • 2009։ «I Believe» զուգերգ Գորտ Քերմիթի հետ - Studio DC։ Almost Live
  • 2010։ «If I Never Knew You» - DisneyMania 7
  • 2010։ «Kiss Me» - Տվեք Սաննիին հնարավորություն
  • 2010։ «Sure Feels Like Love» - Տվեք Սաննիին հնարավորություն
  • 2011։ «Gift of Grammer» - Gift of Grammer - Single

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008։ «La La Land» (Դեմի Լովատոի տեսահոլովակը, камео)
  • 2009։ «Let It Go» (Միտչել Մուսոյի հետ)
  • 2009։ «Some Day My Prince Will Come»
  • 2009։ «I Believe»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Անվանումը Դերը
2004 Quintuplets Սթեյսի
2004 8 Simple Rules Մարնի
2005 American Dreams Տոնյա
2005-2006 The O.C. Էշլի
2006 Desperate Housewives Բարբի
2006 That's So Raven Թայլեր Սփարկս
2006 Jericho Ստեֆանի Լանկաստեր
2007 Side Order of Life Դիլան Գրեհեմ
2007 Wizards of Waverly Place Սյուզան
2007 Hell on Earth Ֆելիցիա
2007-2008 Hannah Montana Բեկկի
2009 Hatching Pete Ջեյմի Ուինն
2009 Boo! կերպարի անունը հայտնի չէ
2010 Fish Hooks Դորիս
2009-2011 Sonny With a Chance Թոնի Հարթ
2011 Pixie Hollow Games Գլիմմեր
2012 Game Change Մեգան ՄըկՔեյն
2011-2012 So Random! Թոնի Հարթ
2012 Doc McStuffins ձայնագրություն
2013 Unlucky Charms Օդրի
2014 The Dog Who Saved Easter Կարեն
2014 Muertoons Լուպիտա
Վանդակի տեքստ Վանդակի տեքստ Վանդակի տեքստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]