Շնաձկների տարափ
Շնաձկների տարափ անգլ.՝ Sharknado | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | սարսափ ֆիլմ, ֆիլմ աղետի մասին, ֆանտաստիկ ֆիլմ, կինոկատակերգություն, մարտաֆիլմ, դրամա, թրիլեր, science fiction horror film?, արկածային ֆիլմ, ֆիլմ հրեշների մասին, suspense film?, սև կատակերգություն, սարսափ կատակերգություն, հեռուստաֆիլմ և անկախ ֆիլմ |
| Թեմա | շնաձկներ |
| Թվական | հուլիսի 11, 2013[2] և հոկտեմբերի 25, 2013[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Էնթոնի Ֆերանտե |
| Պրոդյուսեր | Դևիդ Մայքլ Լատտ |
| Դերակատարներ | Իեն Զիրինգ, Թարա Ռիդ, Ջոն Հերդ, Քեսի Սերբո, Jaason Simmons?, Robbie Rist?, Չաք Հիտտինգեր և Aubrey Peeples? |
| Օպերատոր | Ben Demaree? |
| Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
| Նկարահանման վայր | Լոս Անջելես և Սանտա Մոնիկա |
| Կինոընկերություն | The Asylum[4][5] |
| Տևողություն | 86 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
Շնաձկների տարափ (անգլ.՝ Sharknado), հեռուստատեսային աղետ-ֆիլմ` նկարահանված 2013 թվականին «The Asylum» կինոստուդիայի կողմից։ Դերերում են Տարա Ռիդը, Յան Զիրինգը, Ջոն Հյորդը և Կեսի Սերբոն։ Պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 11-ին Syfy հեռուստաալիքով[6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարսափելի ջրային պտտահողմը օվկիանոսից բարձրացնում է օդ հազարարավոր շնաձկների և նետում նրանց Լոս Անջելես։ Սերֆինգով զբաղվող Ֆին Շեպերդը իր ընկերներ Բազի և Նովայի հետ մեկնում է որոնելու իր կնոջը` Էյպրիլին և դեռահաս աղջկան` Կլաուդիային։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարա Ռիդ` Էյպրիլ Վեկսլեր
- Յան Զիրինգ` Ֆին Շեպերդ
- Ջոն Հյորդ` Ջորջ
- Քեսի Սերբո` Նովա Կլարկ
- Օբրի Պիպլզ` Կլաուդիա Շեպերդ
Վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 11-ին՝ հավաքելով 1,4 միլիոն հեռուստադիտողի էկրանների առաջ, ինչը կազմում է Syfy-ի սովորական ֆիլմի հանդիսատեսների չափ` 1,5 միլիոն[7]։ Ֆիլմը մեծ քննարկումներ է առաջացրել Թվիթերում։ Դրա մասին խոսել են Դեյմոն Լինդելոֆը, Ուիլ Ուիթոնը, Օլիվիա Ուայլդը, Կորի Մոնտեյթը[8][9]։ Այդպիսի անսպասելի հեղինակությունից հետո Syfy-ը կրկնել է ֆիլմը մեկ շաբաթ անց` հուլիսի 18-ին։ Այս անգամ ֆիլմը դիտել է 1,89 միլիոն մարդ (38%-ով ավելի շատ, քան առաջին անգամ)[10]։ Երրորդ ցուցադրությունը հուլիսի 27-ին հավաքել է 2,1 միլիոն հեռուստադիտող[11]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը արժանացել է կինոքննադատների դրական արձագանքին։ Rotten Tomatoes-ում ֆիլմն ունեցել է 82% դրական արձագանք, միջին վարկանիշը կազմում է 6,1` հնարավոր 10 միավորից[12]։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Syfy ընկերությունը պատվիրեց ֆիլմի շարունակությունը, որի իրադարձությունները պետք է տեղի ունենաին Նյու Յորքում։ Ընկերությունը մրցույթ հայտարարեց լավագույն անվանման համար թվիթերում[13][14]։ 2013 թվականի օգոստոսի 8-ին հաստատվեց «Շնաձկների տարափ։ Հաշվով երկրորդը» անվանումը։ Պրեմիերան կայացավ 2014 թվականին[15]։ 2015 թվականի հուլիսի 22-ին Syfy-ով ցուցադրվեց երրորդ ֆիլմը` «Շնաձկների տարափ 3։ Օ, ո՛չ» (անգլ.՝ Sharknado 3: Oh Hell No!)[16], որի պրեմիերիայից հետո հայտարարվեց հաջորդ մասի նկարահանման մասին, որը պետք է լույս տեսներ 2016 թվականի հուլիսին[17]։ Այս անգամ երկրպագուները կարող էին քվեարկել թվիթերում և Syfy-ի պաշտոնական կայքում, թե ինչ են ցանկանում տեսնել ֆիլմի 4-րդ մասում[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Entertainment Identifier Registry — 2010.
- ↑ McNamara, Mary (2013 թ․ հուլիսի 11). «'Sharknado' keeps TV real». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ De Moraes, Lisa (2013 թ․ հուլիսի 12). «Syfy 'Sharknado' Attracts Average Of 1.369 Million Viewers – Mostly Journalists And Celebrities». Deadline. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Littleton, Cynthia (2013 թ․ հուլիսի 11). «'Sharknado' Yields Tornado of Tweets From Hollywood Players». Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Broder Van Dyke, Michelle (2013 թ․ հուլիսի 11). «Twitter Goes Insane Over Sharknado». BuzzFeed. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ De Moraes, Lisa (2013 թ․ հուլիսի 19). «'Sharknado!' Crowd Grows In Repeat; Europe Wants In». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ հուլիսի 30). «Syfy's 'Sharknado' Hits Viewership Highs in Third Airing, Devours Additional 2.1 Million Viewers». TV By The Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Sharknado — Rotten Tomatoes
- ↑ «SyFy's 'Sharknado' sequel will be set in NYC!». onlocationvacations.com. 2013 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Lewis, Hilary (2013 թ․ հուլիսի 17). «Syfy Announces Sharknado Sequel». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Nicholson, Matt (2013 թ․ օգոստոսի 8). «Sharknado 2 Title & Release Date Announced». IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Sharknado 3: Oh Hell No!(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- 1 2 «Sharknado 4 confirmed by Syfy as third film premieres» (անգլերեն). BBC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնաձկների տարափ» հոդվածին։ |
|